Թեմաներ
Հինգշաբթի 02 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/27/2020   12:40 Գյուղերը դատարկվում են, պարոն Փաշինյան 02/27/2020   12:38 Բիզնեսից ազդակներ ենք ստանում. Ասում են՝ էս փողը, որ վերադարձրել եք, մեզ որտեղ եք ուզում քցեք. Փաշինյան 02/27/2020   12:26 «Ոչ»-ի շտաբի կողմից թոշակառուներին կաշառքներ տալու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ոստիկանություն 02/27/2020   12:20 «Զորաշեն» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել են կեղծ սերտիֆիկատներ 02/27/2020   12:13 Վաղ կենսաթոշակի մասին օրենքից մինչև հանրաքվե 02/27/2020   12:08 Ամբողջ եվրոպական տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը. Փաշինյան 02/27/2020   12:04 Երևան քաղաքի Փ. Բուզանդի փողոցում գտնվող պետական սեփականության գույքը գնահատվել և օտարվել է հանցավոր խախտումներով. քրեական գործ է հարուցվել 02/27/2020   11:58 Մեքենան գլորվել է ձորը. 31-ամյա ուղևորուհին մահացել է 02/27/2020   11:54 600 ապրանքների գծով մաքսային արտոնության ռեժիմը կպահպանվի ևս մեկ տարի. Փաշինյան 02/27/2020   11:49 Կորոնավիրուսի Հայաստան ներթափանցելու դեպքում կան նախապատրաստված հատուկ վայրեր. ՀՀ փոխվարչապետ 02/27/2020   11:38 Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից 02/27/2020   11:32 ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին 02/27/2020   11:20 Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 95 հետազոտություն. Արսեն Թորոսյան 02/27/2020   11:15 «Ընտրություն՝ հանուն Արցախի, ընտրություն՝ հանուն հաղթանակի». Մեկնարկել է Վիտալի Բալասանյանի նախընտրական քարոզարշավը 02/27/2020   11:01 ՁԻԱՀ-ի կենտրոնի աշխատակիցները ցանկանում են վարչապետին ներկայացնել իրենց խնդիրները 02/27/2020   10:49 Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով սկսվել է ապացույցների հետազոտումը 02/27/2020   10:40 Հիմա սակայն, քանի որ պարոն Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը, և արդեն իր իսկ ղեկավարած իրավապահ մարմինների բարձրագույն օղակներում դավաճաններ է հայտնաբերել . Չալաբյան 02/27/2020   10:32 ԱԳՆ-ն Ճապոնիայում և Կորեայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել Ճապոնիայում և Կորեայում ՀՀ դեսպանության հետ 02/27/2020   10:25 Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ. Արսեն Թորոսյան 02/27/2020   10:18 Լավ նայեք նրանց դեմքերին ու հիշեք կազմակերպության անունը. Հակոբ Կարապետյանը՝ «Գարուն» կազմակերպության մասին 02/27/2020   10:06 ԵԿՄ-ն լծվել է «ԱՅՈ»-ի քարոզարշավին. «Հրապարակ» 02/27/2020   10:01 ՁԻԱՀ կանխարգելման կենտրոնի աշխատակիցները կառավարության մոտ բողոքի ակցիա կիրականացնեն 02/27/2020   09:55 Նոր «դավաճանների» փնտրտուք. ում վրա են տարածվում կասկածները. «Փաստ» 02/27/2020   09:48 Սադրանքի վտանգը. Կրեմլը կարող է «պաուզա» պահել. «Փաստ» 02/27/2020   09:44 ՔՊ-ում ներքին հակասություններ են. «գլխավոր» դերերում գտնվող մարդիկ ընդունելի չեն. «Ժողովուրդ» 02/27/2020   09:43 «Գարուն»-ը տեղյակ է եղել «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման մասին. Կազմակերպությունը պարզաբանում է 02/27/2020   09:38 Վանեցյանի կուսակցության գլխավոր գրասենյակն արդեն պատրաստ է. ո՞ւմ հետ է նա հանդիպում. «Հրապարակ» 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/27/2020   09:32 Գագիկ Խաչատրյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ 02/27/2020   09:27 Պուտինը՝ Հայաստանի Ազգային ժողովում. «168 ժամ» 02/27/2020   09:22 Դիմակի բիզնես եւ դեֆիցիտ․ ՀՀ-ից մեծ խմբաքանակով արտահանել եւ դրսում թանկ գնով վաճառել են. «Ժողովուրդ» 02/27/2020   09:20 Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար 02/27/2020   09:17 «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար. «ոչ»-ի կողմը 4000 մարդու հարց պետք է լուծի. «Փաստ» 02/27/2020   09:15 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 02/27/2020   09:11 Ալիկ Սարգսյանը ՀՔԾ-ում «կռիվ է տվել». «Ժողովուրդ» 02/27/2020   09:09 Պատրաստվում են հնարավոր ցնցումներին. Կառավարությունը երկարաժամկետ զորահավաք է նախագծում. «Հրապարակ» 02/27/2020   00:04 Անատոլի Կաշպիրովսկու դստեր ողբերգական մահը 02/26/2020   22:45 Կա ինչ-որ մարդու կամք, որը վերից վար թելադրում է ամբողջ դատական համակարգին.Ալումյան 02/26/2020   22:41 Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/26/2020   22:16 Կոտայքում կինը դանակահարել է ամուսնուն. Դատարանն արձանագրել է՝ դեպքը տեղի է ունեցել ամուսնու դրսևորած վարքի հետևանքով 02/26/2020   21:48 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/26/2020   20:57 Արցախում նախագահական ընտրությունների մեկնարկը տրված է 02/26/2020   20:52 Ղազախստանում ցած ընկած ինքնաթիռի սեփականատերը կեղծել է օդաչուների հավաստագրերը 02/26/2020   20:44 Սիրիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ 02/26/2020   20:37 Պլագիատ, պլագիատ մինչև վերջ 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/26/2020   19:25 ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքիի հետ 02/26/2020   19:19 ՁԻԱՀ կենտրոնի աշխատակազմը չի ընդունում Արսեն Թորոսյանի նշանակած տնօրենին. Նրանք պնդում են՝ օրենքի խախտում է տեղի ունեցել
02/25/2020   20:16 Նիկոլ Փաշինյանը կաշառքն օրինականացրել է. Սերժ Սարգսյանի աջակից 02/25/2020   23:46 Սեքս-տուրիզմը ամբողջ հմայքով. ուր են գնում Ռուսաստանի կանայք արկածներ փնտրելու 02/26/2020   13:40 «Բական ընդդեմ Հունգարիայի» ՄԻԵԴ վճիռը եւ դրա նշանակությունը Հայաստանում իրականացվող Սահմանադրական հանրաքվեի համար 02/26/2020   14:02 Կորոնավիրուսով պայմանավորված ՊՆ-ն արգելում է զինծառայողներին արձակուրդ գնալ 02/25/2020   12:46 Լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքում ոստիկաններին աշխատավարձ չտրամադրելը հակասահմանադրական է. ՍԴ 02/26/2020   14:24 Ինչ ասեմ քեզ, որ քո «քյալեն» մտնի. Գուրգեն Եղիազարյանը՝ Փաշինյանին 02/26/2020   11:06 Էջմիածնի քաղաքապետարանը ոչ թե կգնի, այլ արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ. Դիանա Գասպարյանի պարզաբանումը 02/26/2020   21:04 Ինձ չի հետաքրքրում, թե նախարարի կինը ոնց է տոլմա փաթաթում, բայց ինձ հետաքրքրում է՝ նախարարը դատված եղե՞լ է, թե ՞ ոչ, բանակում ծառայե՞լ է, թե ոչ. Արա Ղազարյան 02/27/2020   09:34 Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջազգային սկանդալ է հասունանում. «բեսպրեդելը» վերադառնում է. «Հրապարակ» 02/26/2020   07:57 Առաջ չամադաններով «Բաղրամյան 26» էին գնում, հիմա՝ «Դվին» ռեստորան․ «Հրապարակ» 02/26/2020   14:33 «Այո»-ի 3 միլիոնանոց լոգոն՝ 90-ականներից 02/26/2020   18:23 Միքայել Մինասյանը ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի հունվարին 02/26/2020   15:21 ՔՊ-ն քննարկում է «գողացված» լոգոյի թեման 02/25/2020   19:44 «Независимая газета»-ում տպագրված ստոր հոդվածին հայկական կողմը պետք է իրավական դաշտում պատասխան տա. Մարինա Գրիգորյան 02/26/2020   22:21 Բերման են ենթարկել «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին 02/25/2020   17:37 ՀՀ Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանին Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի և 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանից 02/26/2020   11:01 Գեղեցկության սրահում մայր և որդի ծեծել են վարսահարդարուհուն 02/26/2020   20:02 Մանվել Գրիգորյանին «Մորֆին» տեսակի դեղամիջոց են ներարկել. պաշտպան 02/25/2020   20:22 Արարատում տղամարդը ծեծել է ամուսնալուծվել ցանկացող կնոջը 02/25/2020   14:56 Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քննարկելու Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը

Ծնողից «խլված» որեւէ երեխա չի հայտնաբերվել. չի նշանակվել որեւէ ԴՆՓ փորձաքննություն, չի կատարվել որեւէ արտաշիրիմում, մինչդեռ կա՝ հասարակական պարսավանք 01/17/2020   14:31  |  ԼՐԱՀՈՍ

Նախաքննական մարմինը չի շտապում հանրայնացնել, թե ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել եւ նրանցից քանիսն են «մահացած» համարվել կամ քանիսի մայրերն են ժամանակին պարտադրված հրաժարվել իրենց բալիկներից։ Փոխարենը՝ այսօր Քննչական կոմիտեն պաշտոնապես հայտարարեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն դեռեւս քրեական գործի շրջանակներում չի նշանակվել։

Արձանագրենք, որ օտարերկրացիների կողմից ապօրինի որդեգրման դեպքերի վերաբերյալ աղմուկը բարձրացավ դեռևս 2019թ. նոյեմբեր ամսին, երբ ԱԱԾ-ն հայտարարեց, որ քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումները խնամքը ստանձնել են Իտալիայի Հանրապետության քաղաքացիները:

Որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը կատարումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին, որը դեկտեմբերի 18-ին հայտարարեց երեք աղմկոտ ձերբակալության մասին՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանի, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանի: Քրեական գործով անցնում են եւս երկու քաղաքացի։ Հաղորդագրությանն արձագանքեց երկրի վարչապետը՝ դեկտեմբերի 19-ի կառավարության նիստում այն համարելով շոկային. «Երեկ, ըստ էության, շոկային լուր ստացվեց և տարածվեց իրավապահ մարմինների կողմից: Խոսքն այն մասին է, որ Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմ»։ Իսկ ՔԿ նախագահը վստահեցրեց, որ կան «մի շարք անձանց ուղղակի ցուցմունքներ, որոնք մերկացնում են այդ անձանց հանցանքը կատարելու մեջ»։

Այս ամենի համատեքստում պակաս շոկային չէր դատարանի որոշումը՝ Ռազմիկ Աբրահամյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ համարելու, ապա նաեւ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով կալանավորումը մերժելու մասին։

«Փաստինֆո»-ն 2019 թվականի դեկտեմբերի 24-ին գրավոր հարցմամբ դիմեց նախաքննական մարմնին՝ խնդրելով հայտնել, թե քրեական գործով քանի տուժող կա, ապօրինի որդեգրված քանի երեխա է հայտնաբերվել, եթե հայտնաբերվել են, ապա նրանք ում կողմից են որդեգրված՝ ՀՀ քաղաքացիների կողմից, թե օտարերկրացիների, հայտնաբերվել են արդյոք ապօրինի որդեգրված երեխաների կենսաբանական ծնողները, քանի ԴՆԹ փորձաքննություն է նշանակվել։ Նկատի ունենալով, որ վերջին շրջանում Երեւանում տեղի են ունենում տարբեր բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները պնդում են, որ իրենց նորածիններին տարիներ առաջ ծննդատանը խլել են իրենցից՝ ասելով, թե երեխան մահացել է, մինչդեռ նրանք ողջ են եւ որդեգրվել են այլ անձանց կողմից՝ նախաքննական մարմնին խնդրել էինք նաեւ պատասխանել, թե քանի արտաշիրիմում է կատարվել։

Քննչական կոմիտեն 26.12.2019թ. գրավոր պատասխանում հրաժարվել էր նշված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, թե թույլատրելի համարված տեղեկատվությունն արդեն հրապարակված է քննչական կոմիտեի կայքում։ Մինչդեռ մեր կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ որեւէ տեղեկություն ՔԿ հաղորդագրություններում հարցումն ուղարկելիս չի եղել։ Իսկ թե առանց նույնականացնող տվյալները ներկայացնելու՝ փորձաքննություն նշանակելու կամ արտաշիրիմում կատարելու վերաբերյալ թվային տվյալներն իրենցից նախաքննական ինչ գաղտնիք են պարունակում՝ ՔԿ վարչության պետի տեղակալը չի պարզաբանել։

Այսօր արդեն պաշտոնապես հայտարարվեց, որ որեւէ ԴՆԹ փորձաքննություն չի կատարվել, կանանցից մեկի փաստաբան Սուսաննա Սարգսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ իր տեղեկություններով չի կատարվել նաեւ արտաշիրիմում։ Հետեւապես՝ որեւէ ապացույց չկա, որ իրականում ծնողներին հանձնված պտուղների մարմիններն իրականում նրանց նորածինները չեն եւ գործ ունենք սարսափելի հանցագործության հետ։ Հարցը շատ զգայուն է՝ վերաբերում է մարդկային ճակատագրերին, ընտանեկան կյանքին, երկրի ոչ միայն իշխանություններն են շոկի մեջ, այլ ամբողջ հասարակությունը, մարդկանց մեղադրում են երեխաներին՝ իրենց ծնողներից խլելու մեջ, ենթարկվում հասարակական պարսավանքի, բայց պարզվում է դեռ չկա հայտնաբերված որեւէ երեխա, որը խլվել է ծնողից։ Չկա նշանակված որեւէ փորձաքննություն։ Իսկ մայրերն էլ, որոնք տարիների առաջ տարբեր հանգամանքների բերումով կորցրել են երեխաներին, կրկին վերապում են իրենց վիշտը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:37 17/01/2020  |  Քրեական խրոնիկոնՕտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման դեպքի առթիվ քննվող քրեական գործի քննության ընթացքում արտերկիր որդեգրված որևէ երեխա չի վերադարձվել Հայաստանի Հանրապետություն
19:52 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Դավթյանի և Ռազմիկ Աբրահամյանի գործով կսկսվի վկաների հարցաքննությունը
18:54 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍՁեզ հովանավորողներին Աստված կպատժի. Ռազմիկ Աբրահամյան
17:28 16/01/2020  |  Դատական ռեպորտաժներԴավթյանի եւ Աբրահամյանի գործով դատարանում հետազոտվեց գումարը փոխանցումը վկայող տեսաձայնագրությունը
16:17 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵս աշխատում եմ «Արմենիա» բկ-ում, որը Ռազմիկ Աբրահամյանի հետ առնչություն չունի. Արսեն Դավթյան
16:11 16/01/2020  |  Դատական ռեպորտաժներԱրսեն Դավթյանի եւ Ռազմիկ Աբրահամյանի մոտեցումները տարբեր են. Վերջինս չմիացավ նիստն անորոշ ժամկետով երկարաձգելու Դավթյանի փաստաբանի միջնորդությանը
15:36 16/01/2020  |  ԼՐԱՀՈՍԾննդատները երեխաների ապօրինի որդեգրման հետ ոչ մի առնչություն չունեն. Ռազմիկ Աբրահամյան
10:34 11/01/2020  |  ՄամուլԻրավապահ համակարգը կանգնել է բարդ խնդրի առջեւ․ նոր մանրամասներ ապօրինի որդեգրումների մասով. «Ժողովուրդ»
16:28 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴատախազը խոստացել է գործն օբյեկտիվ քննել. Հայկուհի Խաչատրյան
12:50 10/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրդարադատության նախարարությունից 15 հազ դոլար են ուզել` գործը բացհայտելու համար. Ապօրինի որդեգրման գործով տուժող տատիկ

Արխիվ

[]