Թեմաներ
Երկուշաբթի 04 / 06 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/06/2020   12:41 Զրոյական մաքսատուրքերով ՀՀ և ԵԱՏՄ անդամ երկրներ ներմուծվող բժշկական նշանակության ապրանքների ցանկն ընդլայնվել է. Փոխնախարար 04/06/2020   12:36 ՊՎԾ-ն ավարտել է ՀՀ ոստիկանությունում իրականացված թվով երրորդ ուսումնասիրությունը 04/06/2020   12:01 Սկզբում ունեի 4 տեսակ արտադրանք, հիմա՝ 60. այն, ինչ սիրով ես անում, անհնար է չստացվի»․ «Դարձիր օրինակ» շարքի հերոսը բնական հիմքով խնամքի միջոցների հիմնադիր է 04/06/2020   11:48 Պահանջվում են ճիշտ որոշումներ, նոր մտածողություն. Էլինար Վարդանյան 04/06/2020   11:30 2019թ.-ին ձեռք բերված, սակայն Հայաստան չներմուծված ավտոմեքենաների մաքսազերծման վերաբերյալ 04/06/2020   11:18 Ինչպես ավարտել կարանտինը․ Չալաբյան 04/06/2020   11:01 Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, ունենք 833 վարակակիր 04/06/2020   10:45 Եթե մեր կանխավարկածն արդարանա կնշանակի, որ երկուշաբթի օրվանից հնարավորություն կունենանք մտածել ռեժիմի թուլացման մասին. Փաշինյան 04/06/2020   09:52 Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել 04/05/2020   23:38 Այսօր աստղի հետ. ինչպես է Թիմուր Միրոշնիչենկոն տանը ժամանակ անցկացնում երեխաների հետ 04/05/2020   22:20 Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան 04/05/2020   21:38 Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am 04/05/2020   21:17 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի. փոխնախարար 04/05/2020   20:57 Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   20:22 ԶԼՄ-ները հաղորդել են՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստավորման մեկնարկի մասին 04/05/2020   19:22 Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր. Արայիկ Հարությունյան 04/05/2020   18:57 Դրոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 04/05/2020   18:48 Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին. Տիգրան Ավինյան 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   18:07 Ավտոմեքենան ընկել է գետի մեջ 04/05/2020   17:51 «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. Shamshyan.com 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   16:49 Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, ընտանիքներում. Վարչապետ 04/05/2020   16:32 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս 04/05/2020   16:05 Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը 04/05/2020   15:05 Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. Սասնա Ծռեր 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   14:46 Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին 04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել
04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/06/2020   09:52 Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/06/2020   11:01 Կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 11-ով, ունենք 833 վարակակիր 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am

Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի՞ է այդքան կիլոմետր հաղթահարել. Թագուհի Թովմասյան 01/16/2020   10:34  |  Հարցազրույց

Մենք ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Այս սկզբունքից ելնելով է, որ ամենացածր շեմը դրվել է 150 ծնունդ: Այս մասին նախորդ կառավարության նիստից հետո հայտարարել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսկերպ բացատրելով մարզային մի շարք բնակավայրերի կենսական նշանակություն հանդիսացող ծննդատների փակման որոշումը։ Տարեսկզբից Առողջապահության նախարարության այս որոշմանն ընդդիմանում են Մարալիկի, Եղվարդի ծննդատների, որոնք ևս պետությունից չֆինանսավորվելու պարագայում փակման եզրին են կանգնած։

«Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը նախկինում բազմիցս անդրադարձել է մարզերում` հիվանդանոցների անմիթար վիճակին:

- Տիկին Թովմասյան Առողջապահության նախարարությունը հակված է փակել տարեկան 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատները, այդ թվում Մարալիկի, Եղվարդի, Ծաղկահովիտի ծննդատները, որոնք միանգամից մի քանի համայնք են սպասարկում։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

- Այս իրավիճակում ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքրում. նախարար Արսեն Թորոսյանն իր որոշումները կայացնելիս՝ առավել եւս նման կարեւորություն ունեցող ընդգրկուն որոշումները, ճշտե՞լ է արդյոք Կառավարության իր գործընկերների եւ ղեկավարի հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված եւ նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին:

- Ինչո՞ւ եք այդպես կարծում:

- Որովհետեւ Կառավարության նախորդ նիստում էր, որ որոշում կայացվեց ծնելիության խթանման նպատակով նորածին երեխաների համար տրվող միանվագ, ինչպես նաեւ մայրերի համար նախատեսված ամսական գումարները շեշտակի ավելացնել այս տարվա հուլիսի 1-ից: Այսինքն՝ մի կողմից Կառավարությունը քայլեր է իրականացնում ծնելիության խթանման համար, մյուս կողմից առողջապահության նախարարը դժվարություններ է ստեղծում մարզաբնակ մեր հայրենակիցների համար, որոնք ցանկանում են երեխա ունենալ: Սա ինձ համար անհասկանալի իրավիճակ է:

- Առողջապահության նախարարի խոսքով այս ծրագիրը միտված է կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Ըստ Ձեզ այսկերպ խնդիրն իսկապես կվնվազի՞, թե՞ հակառակը՝ ավելի կխորանա։

- Մահացության դեպքերը կանխարգելելու համար մարզային բուժհաստատությունները պետք է համալրել նախ մասնագետներով, հետո՝ տեխնիկական հագեցվածություն ապահովելով՝ գոնե առաջին բուժօգնությունը կազմակերպելու համար: Գործողություն, որ ըստ էության չի արվել: Ինչպե՞ս է եղել առաջ. Բժիշկ դառնալու ցանկություն ունեցողների կարիերան սկսվել է մարզերում պարտադիր-կամավոր հիմունքներով աշխատելուց: Այսօրվա բոլոր անվանի բժիշկները մարզերի ամենահեռավոր բուժհաստատություններում հերթապահներ են եղել: Ես իմ՝ Գեղարքունիքի մարզի ընտրատարածքում գտնվող Վարդենիս քաղաքի հիվանդանոցի խայտառակ պայմանների մասին բազմաթիվ բարձրաձայնումների ժամանակ անդրադարձել եմ մարզային բուժհաստատություններում առկա հակամարդկային ու հակասանիտարական պայմաններին: Վիրահատարան չունենք, բժիշկ չունենք, պայման չունենք, բայց անունով հիվանդանոց ունենք:

- Նախարարի խոսքով բոլոր դեպքերում հաշվարկված է թե՛ ժամանակը, թե՛ ճանապարհը և բոլոր դեպքերում հասանելիությունն ապահովված է։ Արսեն Թորոսյանի պնդմամբ՝ խոսքը գնում է 20, 30 կմ-ի մասին։ Բայց արդյոք ծննդկանի համար այդ ճանապարհն ավելի հեշտ է անցնել՝ հաշվի առնելով մարզային բնակավայրերի ճանապարհները, ինչպես նաև տրանսպորտային անհասանելիությունը։ Ի վերջո խոսքը միայն բուն ծննդաբերության մասին չէ,։

- Մարզերում մարդիկ վախենում են հիվանդանոց գնալ: Մայրաքաղաք հասնելն էլ լրացուցիչ դժվարություններ ու գումարներ է պահանջում: Արդյո՞ք հաշվարկվել է՝ չքավորության մեջ գտնվող մեր քաղաքացիները կարո՞ղ են անգամ հաշվարկված կիլոմետր տարածքը կտրել, հասնել առողջության առավել բարվոք կենտրոն՝ բուժում, ծննդօգնություն ստանալու: Մի մոռացեք՝ գյուղերում ավտոճանապարհներ չկան: Հղին՝ ծանր փորով, փոսերը հաղթահարելով ի վիճակի? է այդքան կիլոմետր հաղթահարել: Ախր հո խոսելով, գծագրելով ու հաշվարկելով չէ: Ծովակ համայնքի երեխայի մահացության դեպքը պատահեց հենց Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին՝ չհասցրեցին փրկել՝ արգանդի ընկերքի շերտազատում էր եղել: Շտապ վիրահատել էր պետք:

- Այո, մեկ ամիս առաջ Դուք ևս անդրադարձել էիք այդ թեմայի։ Նշել էիք, որ Վարդենիսի ծննդատունը մանկաբարձական բարդություններով իրենց դիմած ծննդկանին չեն կարողացել բուժօգնություն տալ և ուղղորդել են Մարտունի ԲԿ, արդյունքում նորածինը մահացել էր։ Ձեր գրառման վերջում դիմել էիք Արսեն Թորոսյանին՝ քանի՞ մահ պետք է արձանագրվի, որ նախարար Արսեն Թորոսյանն իրականում սկսի զբաղվել Վարդենիսի հիվանդանոցում։ Չե՞ք կարծում, որ Արսեն Թորոսյանը գտել է դյուրին ճանապարհն այդ հիվանդանոցներով զբաղվելու։

- Եւ ի՞նչ, ոչ մի արդյունք: Վարդենիսի հիվանդանոցում դարձյալ անեսթեզոլոգ չկա ու ամեն պահի կարող է Աստված մի արասցե ինչ-որ հղի դիմի, ունենա շտապ կեսարյան հատման ցուցում, բայց էլի չեն կարողանալու օգնել… Ու եթե մենք պետք է առաջնորդվենք չկա մարդ, չկա պրոբլեմ հասկացությամբ, աբսուրդ է:

- Տիկին Թովմասյան՝ ակնհայտ է, որ ծնելիություն առավել քիչ են հեռավոր մարզերում, սահմանամերձ գոտիներում, արդյոք՝ ծննդատների փակումը չի նպաստի, որ այդ տարածքները դատարկվեն։ Ըստ էության, սա արդեն դառնում է ազգային անվտանգության հարց՝ փոխանակ գյուղական համայնքներում ստեղծենք զարգանալու պայմաններ՝ դրդում ենք նրանց դեպի խոշոր բնակավայրեր։

- Ասեմ, որ Հայաստանի պատմության մեջ թերեւս առաջին անգամ է, որ առողջապահության ոլորտը ստացել է ահռելի հատկացում՝ մոտ 20 մլրդ դրամի չափով: Ոլորտի բոլոր մասնագետները,բժիշկները սա հպարտությամբ նշում են: Ու տարօրինակ է, որ այս մասին չի խոսվում կամ քիչ է խոսվում: Ու ասել, որ փող չունենք, պետությունն անզոր է, սխալ է: Պարզապես պետք են գործուն, կշռադատված քայլեր իրականացնել՝ արդյունավետ գործիքակազմի կիրառմամբ:

Միշտ խոսում ենք մարզերի համաչափ զարգացումից: Բուժհաստատություններ փակելո՞վ ենք զարգացնում, թե դրանք տեղում զարգացնելով: Սա հարց է, որ Արսեն Թորոսյանն ինքն իրեն պետք է տա եւ իսկապես դեմքով շրջվի դեպի ՀՀ քաղաքացին: Տեսա՞ք՝ մարզպետները՝ Կոտայքի եւ Տավուշի, ինչպես գտան հարցի լուծումը. նրանք լինելով մարզի բնակիչների հետ առավել հաճախ շփվող պաշտոնյաներ, սթափ գնահատեցին իրավիճակը եւ քաղաքական որոշման արդյունքում գնում են ծննդատները զարգացնելու ուղղությամբ: Արսեն Թորոսյանի որոշումն, ըստ էության, մնաց թղթի վրա: Սա է միակ ճիշտ ճանապարհը, որից որեւէ դեպքում ետդարձ չպետք է լինի: Մարզերի զարգացումը պետք է լինի մեր միակ առաջնահերթությունը:

Հարցազրույցը` Հասմիկ Կոշկարյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:23 16/01/2020  |  ՄամուլԱրսեն Թորոսյանին միայնակ թողեցին. կառավարությունը որոշեց այսպես «պատժե՞լ» նրան. «Ժողովուրդ»
12:08 15/01/2020  |  ՄեկնաբանությունԾննդատների փակման տխուր ազդակները. Անի Սամսոնյան
18:58 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը մտադիր է ավելացնել մարդկանց ծննդաբերելու ցանկությունը
18:16 14/01/2020  |  ԼՐԱՀՈՍԹորոսյանը պնդում է ծննդատները լուծարելու իր քաղաքականությունը
23:01 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻսկ դուք հաշվե՞լ եք, թե քանի ողբերգական դեպք կարող է պատահել. Ավետիք Իշխանյան
16:15 11/01/2020  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
09:50 10/01/2020  |  ՄամուլԱղմկահարույց գործը կարճում են ու թաքուն պահում. ոստիկանությունը հակասում է վարչապետին. «ժողովուրդ»
16:42 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետի որոշմամբ Արսեն Թորոսյանը արձակուրդ է մեկնելու
13:55 09/01/2020  |  ԼՐԱՀՈՍԱրսեն Թորոսյանը հակված է փակել Մարալիկի ծննդատունը
19:42 24/12/2019  |  ՀարցազրույցԵրբ երեխայիս տանում եմ պատվաստման, գիտակցում եմ՝ նա կարող է լինել մեկն այն 1 միլիոնից, ով մահանա. Արսեն Թորոսյանի պատասխանը՝ պատվաստումից երկու օր անց մահացած երեխայի հորը

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]