Թեմաներ
Երեքշաբթի 12 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/30/2020   23:59 Վաղվա ջրանջատման հասցեները 11/30/2020   23:55 Էլեկտրաէներգիայի վաղվա պլանային անջատումների հասցեները 11/30/2020   23:48 Սխալ հրամանների պատճառով մեկ վայրկյանում 10 մարտական ընկեր կորցրեցի. կամավորական 11/30/2020   23:43 ՀՀ քննչական կոմիտեում հանդիպումներ են տեղի ունեցել պատերազմական հանցագործությունների, արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ 11/30/2020   23:42 Նոր առաջնորդ կա, նա անկուսակցական կլինի. Հայկ Կիրակոսյան 11/30/2020   23:28 Պետք է պահենք ամեն մի փշրանք, պետք է կախվենք անգամ փրփուրներից բայց Խծաբերդը պետք է պահենք, Վարդան Առաքելյան 11/30/2020   23:18 Փաշինյանը գիտի, որ շատ մոտ ապագայում գնալու է, և բոլորովին չի զբաղվում ոչ երկրի անվտանգային հարցերով. Արտակ Զաքարյան 11/30/2020   23:06 Քայլ առ քայլ մեզ կործանեց մեծ ատելության առաքյալը. Միքայել Մինասյան 11/30/2020   22:55 Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց. ԱԻՆ 11/30/2020   22:41 Վարդենիսն ու Ջերմուկը ուղղակիորեն կարող են հայտնվել Ադրբեջանի հրթիռակոծման տակ. փորձագետ 11/30/2020   22:25 Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել 11/30/2020   22:15 Դեկտեմբերի 7-ից կվերսկսվի առկա ուսուցման գործընթացը ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների նաև 5-12-րդ դասարանների սովորողների համար 11/30/2020   22:09 Մենք շարունակում ենք բարձրաձայն մտածել, մեր բոլոր մտքերը շաղ տալով համացանցում, իսկ համացանցը ցանց է... 11/30/2020   22:02 Փաշինյանը ճնշում է դատավորներին, որ կատարեն իր հանձնարարությունները. իրավապաշտպան 11/30/2020   21:56 Ադրբեջանցիների հետ սահմանն անցնում է Կապանի օդանավակայանի մոտով. պաշտոնական 11/30/2020   21:38 Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները 11/30/2020   21:28 Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում գրանցվել է երկրաշարժ 11/30/2020   21:24 Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին 11/30/2020   21:17 Դեկտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը. Շրջակա միջավայրի նախարարություն 11/30/2020   20:59 Հաջորդ գլխավոր դատախազը պետք է մտածի, թե գործադիր իշխանության ղեկավարի ո՞ր լիազորությունից է բխում դատական պրոցեսին միջամտությունը. Խուդոյան 11/30/2020   20:51 Մինչև նոր կյանք, մինչև մխիթարություն ու մինչև ցասման օր պետք է հնչի ռեքվիեմը. Նիկոլը սգո օր չի հայտարարելու, նրա համար համար սա ողբերգություն չէ. Միքայել Մինասյան 11/30/2020   20:35 Խաղաղ ցուցարարներին բերման ենթարկելը ուղղորդում է քաղաքացիական հագուստով անձը 11/30/2020   20:28 Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող 33 անձ բերման է ենթարկվել 11/30/2020   20:23 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/30/2020   20:09 Վրաերթ Բաղյան փողոցում 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/30/2020   20:02 Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը հացադուլ է հայտարարել 11/30/2020   19:52 «Ես հայտարարել եմ 1400 անձնագրերի մասին, իսկ իրենք գնացե՞լ են անձնագրային կենտրոններ, ստուգե՞լ են այն մարդկանց ցուցակը. Գառնիկ Իսագուլյանը՝ ԱԱԾ-ին 11/30/2020   19:47 Զրահաբաճկոնների և սաղավարտների թեման, կամ ինչի՞ համար են ցեխ շպրտում Դավիթ Տոնոյանի վրա 11/30/2020   19:44 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին 11/30/2020   19:31 «5-րդ ալիքը» շահել է ոստիկանության դեմ դատը՝ «դիմակի գործով» 11/30/2020   19:28 Մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու.Տիգրան Աբրահամյան 11/30/2020   19:11 Այսօր հավաքների արգելք չկա, բայց հրաման տվողին դա չի հետաքրքրում, հրաման տվողը վախեցած է. Վարոսյան 11/30/2020   19:05 Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հերթական անգամ նախաձեռնեց Դատավորների գործունեությանը միջամտելու գործընթացը. հայտարարություն 11/30/2020   18:44 Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 11/30/2020   18:41 Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիներին 11/30/2020   18:38 Անհամաչափությունը ոչ ես եմ որոշում, ոչ՝ Դուք. Ոստիկանության ծառայող 11/30/2020   18:30 Իմքայլականների տան մոտ ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում 11/30/2020   18:25 Միայն Իլհամ Ալիևի կոշիկները համբուրած Նիկոլ Փաշինյանը չէ, որ իրավունք ունի փողոց փակել. Մելիքյան 11/30/2020   18:19 Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Մելիքյան 11/30/2020   18:16 Կոչուբաև. Վտանգված է երկրի իրավական անվտանգությունը 11/30/2020   18:14 Արցախ մեկնող զինվորնորի մկրտություն 11/30/2020   18:13 Քաղաքացիները փակել են Մաշտոցի պողոտան՝ պահանջելով վարչապետի հրաժարականը 11/30/2020   18:05 ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՌԴ դեսպանին 11/30/2020   18:00 Ամերիաբանկը բարեհաջող կերպով տեղաբաշխեց Հայաստանում առաջին կանաչ պարտատոմսերը 11/30/2020   17:49 Խաղաղ ակցիայի մասնակիցների վրա հարձակված անձանց թվում ճանաչել են Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մորը 11/30/2020   17:44 Ջուր ծեծոցու ժամանակ այլևս չկա, այդ նախկինների թեզն իրեն սպառած քարոզչական փուչիկ է. Ա.Վանեցյան 11/30/2020   17:41 «Ուրալյան ավիաուղներ»-ը մեկնարկել է Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով կանոնավոր չվերթերը 11/30/2020   17:37 Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից կվերսկսեն իրենց աշխատանքը 11/30/2020   17:33 Առողջությունս թույլ չտվեց, որ շարունակեմ հացադուլը. Անահիտ Կիրակոսյանը դադարեցրեց հացադուլը
11/29/2020   17:26 Զարուհի Բաթոյանի բնակարանի դռան մոտ սգո պսակ են դրել 11/29/2020   15:27 Եթե ասեմ, որ Ալիևին լայնամասշտաբ պատերազմ պետք չէր, շատ կզարմանա՞ք. ադրբեջանագետ 11/30/2020   23:42 Նոր առաջնորդ կա, նա անկուսակցական կլինի. Հայկ Կիրակոսյան 11/30/2020   16:16 Արթուր Վանեցյան. «Ես կարծում եմ, որ նույնիսկ մենք կարող ենք ունենալ առաջադրված միասնական վարչապետի մի քանի թեկնածու» 11/30/2020   20:02 ԲԴԽ նախագահը, վերաքննիչ դատարանների նախագահները մերժել են Փաշինյանին 11/29/2020   21:26 Փաշինյանի այսօրվա երկու գրառումների մասին՝ նա սուտ է խոսում. ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 11/30/2020   13:49 Վարչապետը դատարանների նախագահներին հրավիրել է հանդիպման. Փաշինյանի խոսնակը հաստատեց 11/29/2020   18:38 Եթե համաձայնեի Շուշին հանձնելու տարբերակին, Ադրբեջանը նոր պայման էր դնելու. Փաշինյան 11/30/2020   12:19 Միքայել Մինասյան . Մնաց 12 ժամ... 11/29/2020   19:49 «Մեզ բաժին հասած թշնամին կռվում է անգամ զոհվածի հետ, գլխատելով մահացածին, կտրելով հանգուցյալի ականջները, քանդելով գերեզմաններն ու հպարտանում իր այդ արարքով». Դադիվանքի վանահայր 11/29/2020   19:03 Արցախն այսօր իմ որդին է, Արցախն այսօր մեր 5000 որդիների արյամբ լեփլցված հայոց հոգին է. Կարին Տոնոյան 11/30/2020   18:19 Անհամաչափ ուժ է կիրառվում այն բանից հետո, երբ Վարչական դատարանը վերացրեց խաղաղ հավաքների արգելքը. Մելիքյան 11/30/2020   10:11 Ինչու Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը չմեկնեցին Մոսկվա. Փաշինյանը պարզաբանում է 11/30/2020   22:25 Նախագահ Սերժ Սարգսյանը տիկին Սարգսյանի յոթնօրեքին, բազմաթիվ ցավակցական հեռագրեր և հեռախոսազանգեր է ստացել 11/29/2020   20:41 Ովքեր մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն ու մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն. Կարեն Վրթանեսյան 11/30/2020   15:44 Արցախցուն այսօր ծաղրում, 68000 են տալիս, այն էլ վերապահումներով, ոչ բոլորն են ստանում նշված կոպեկները 11/29/2020   20:00 Ինչու՞ մոբ չեղավ, ինչու՞ ռազմական գործողությունների շարան չեղան, ինչու՞ անկանոն նահանջ եղավ, ինչու՞ փակվեցին դեպի Արցախ գնացող ճանապարհները. Կարեն Հովհաննիսյան 11/29/2020   18:20 Լաչինը հանձնելու գործընթացը պետք է դադարեցնել մինչև բոլոր գերիների և զոհվածների աճյունների վերադարձը․ Էդգար Ղազարյան 11/29/2020   13:28 Միքայել Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի վերջին Փաշինյանին առաջարկված փաստաթուղթը՝ չկար Լաչինի ու Քելբաջարի հանձնումը, կար՝ դիակների ու գերիների անհապաղ վերադարձի ամրագրում. Փաշինյանը մերժել է 11/29/2020   16:33 Միայն սա բավարար է հրաժարականի ու տրիբունալի համար. Սարհատ Պետրոսյանը՝ Փաշինյանի գրառման մասին

Ինչո՞ւ է Փաշինյանի աչքից «վրիպել» Պաշտպանության նախարարության հետ քավորի 250 մլն դրամի գործարքը. «168 ժամ» 01/16/2020   09:43  |  Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։

Խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր, իջևանցի Ղալումյանների ընտանիքի մասին է, որի երկու որդիները Փաշինյանի շնորհիվ «Նոր Հայաստանում» ԱԺ պատգամավոր ու Իջևանի քաղաքապետ դարձան։

Վոլոդյա Ղալումյանը, ով դեռևս 90-ականներից եղել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի «Իջևան» մասնաճյուղի պետ և այսօր էլ պաշտոնավարում է՝ անվանափոխված «Վեոլիա ջրի» Իջևանի մ/ճ տնօրենի կարգավիճակով, ժամանակին կոպեկներով օտարել է իր ղեկավարած հիմնարկի գույքը։

2004 թվականին ենթադրաբար օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ Ղալումյանը սեփականաշնորհել է Ջրմուղին պատկանող շենք-շինությունը ու հետն էլ՝ հաշվեկշռում եղած մի ամբողջ հողատարածք, ընդհանուր ծավալը՝ ավելի քան 2,5 հեկտար։

Եվ այդ ամենի համար նա պետությանը վճարել է ընդամենը 6 մլն 600 հազար դրամ։ Փաստորեն, մարզային ջրմուղի պետը հաջողել է իր վարչական լծակներով Իջևանի կենտրոնում գրոշներով 2,5 հա հողատարածք սեփականաշնորհել՝ Ջրմուղի շենք- շինությունը ներառյալ՝ 1 քմ-ի դիմաց ընդամենը 310 դրամ վճարելով։

Նկատենք, այս գործարքն արվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, իսկ ահա տարիներ անց՝ 2012 թվականին, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վոլոդյա Ղալումյանին, չգիտես ինչպես, հաջողվել է Պաշտպանության նախարարության հետ յուղալի գործարք կնքել։

Ըստ այդմ, Իջևանի կենտրոնում կոպեկներով գնված հողատարածքը վաճառել ՀՀ Պաշտպանության նախարարության վրա՝ 250 մլն դրամով, այսինքն՝ 244 մլն դրամ ավելի գումարով՝ մինչ այդ ընդամենը 6.6 մլն դրամով գնած հողի դիմաց։

40 անգամ ավել գին վճարելը՝ 2,5 հա մակերեսի համար, չունի ռացիոնալ ոչ մի հիմնավորում, ուստի չի բացառվում, որ այս կասկածելի գործարքի ետևում Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանը ժամանակին վերևներում «մութ» կապեր է ունեցել, շնորհիվ որի՝ մի կողմից՝ պետությանը «քցել է» Իջևանի կենտրոնում հողն առնելով 310 դրամով, մյուս կողմից՝ այդ հողատարածքը կրկին վաճառել պետությանը՝ դարձրած 1 քմ-ն՝ 12.500 դրամ։

Հաջորդ ուշագրավ տեղեկությունը Ղալումյանի քաղաքական հետագծին է առնչվում։ Պարզվում է՝ մինչև վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավոր Ղալումյանների ընտանիքը եղել է ՀՀԿ-ի ակտիվ քաջալերողներից։ Մասնավորապես, Վոլոդյա Ղալումյանը հիմնադրել է ՀՀԿ-ի Տավուշի գրասենյակը և համակարգել է այն։ Այսինքն՝ ընտրական գործընթացներում ակտիվ ներգրավված է եղել ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի օգտին քարոզչական աշխատանքներում։

Իսկ մինչ այդ, 2001-ից մինչև 2008թ․, Վ․ Ղալումյանը եղել է Տավուշի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը։ Իսկ դա նշանակում է, որ այդ շրջանում անցկացված բոլոր համապետական ընտրություններին վարչապետ Փաշինյանի ամենահարազատ ընտանիքի հայրն անուղղակիորեն իր մեծ ներդրումն է ունեցել նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության հաստատման գործին։

Թերևս այս քաղաքական հարաբերություններն են ժամանակին որպես վարչական լծակ ծառայել Վոլոդյա Ղալումյանին, որով նա պետության հետ գործարքում միանգամից մեծ միլիոններ է շահել։

Ինչ խոսք, մեկ այլ անձի դեպքում՝ այս գործարքին Նոր Հայաստանի Գլխավոր դատախազությունը, բնականաբար, կտար «ծանր հանցագործություն» որակումը, անմիջապես քրեական գործ կհարուցվեր՝ պետությանը հասցված խոշոր չափի վնասի հիմնավորումով, բայց նկատելիորեն այս գործարքը չի հուզել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ու գիտե՞ք ինչու, որովհետև, ինչպես արդեն ասացինք, գործարքից շահած Ղալումյանն ու վարչապետ Փաշինյանն ունեն քավոր-սանիկական կապեր, հետևաբար՝ այդ կապով երաշխավորված է ցանկացած մասշտաբի գործարքի իրավաչափություն՝ ինչ ծավալի գործարք էլ որ լինի։

Իրավապահնները փաստացի արդեն «գրոհել են» Տավուշի մարզ, գնացել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ից մի քանի հեկտարով վարձակալած հողերի հետևից, դրանց ՀՀԿ-ական սեփականատերերին են գտել, հարուցված քրեական գործեր կան՝ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի, ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) և գործարար, նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի («ՄԱՊ»-ի Ալիկի) մասով, սակայն այս մեկը, որ Տավուշի սրտում եղած հողակտոր է, բոլորի աչքի առաջ է և ներկայումս զորամաս է դարձել, իրավապահների համար ամենևին էլ կասկածելի գործարք չի թվում։

Մարզպետ Հայկ Չոբանյանն ասում է՝ մեր զանգերից հետո սկսել է ՊՆ զորամաս դարձած նախկին հողատարածքի գործարքներն ուսումնասիրել, հասկանում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց չի կարողանում դրանց հիմքերը տեսնել, քանի որ փաստաթղթերին «դոպուսկ չունի», չկան նյութեր, որ դրանց խոցելիությունը կամ իրավաչափ լինելը հասկանա։

168.am-ի հետ զրույցում Վոլոդյա Ղալումյանը չի հերքում, որ նախկին իշխանության օրոք ինքն էլ կարողացել է հարստանալ. կախարդական փայտիկով և առանց «քրտինք թափելու»՝ միանգամից 250 մլն դրամ վաստակել։

Իսկ թե ինչպե՞ս է հաջողվել նրան պետությունից 250 մլն դրամ կորզել 2 հա հողատարածքի դիմաց, և սա՝ այն դեպքում, երբ այդ տեղում նախատեսված ՊՆ հենակետային զորամասը կառուցելու համար Կառավարությունը կարող էր նաև հանրային գերակա շահ ճանաչելու անվան տակ հողն օտարել շատ ավելի նպաստավոր պայմանով, մինչդեռ ինքնարժեքից 40 անգամ թանկ գործարք է կնքվել, մնում է մեծ հարց։

«Դա եղել ա էն ժամանակ, որ «Հայջրմուղկոյուղին» գույքը վաճառում էր, որ իրա պարտքերը փակի։ Գույքը 6 մլն դրամի կարգի գնահատվեց, շենք-շինությունը իրա 2 հա հողատարածքով մի միավոր էր, մի վկայական ուներ, ես կոկրետ գումարը, տարեթիվը չեմ կարող հիշել։ Հին, փլված-քանդված շինություն է եղել իմ օտարած գույքը՝ իր հողով, աճուրդին մի զինվորականի հետ էի մասնակցում, ես հաղթեցի։ Ջրմուղի պետը մի մեծ պաշտոն չէր, որ ես կարողանայի պաշտոնական լծակ գործի դնել։

Սեփականության վկայական, դոկումենտներ չունեմ, որպեսզի ստույգ մակերես ու գին ասեմ ձեզ։ Էդ ամբողջ «դակումենտացիան» չեմ պահպանել, որովհետև հենց էդ թվերին էլ ՊՆ-ին եմ օտարել գույքը, ու կարիքը չի եղել, որ ես թղթերը պահպանեմ։ Ճիշտն ասած, ես եմ եղել գործարք անողը, բայց չեմ հիշում, թե ՊՆ-ի վրա ինչքանով եմ իմ գույքը վաճառել, կարծեմ 200 միլիոնի կարգի»,- 168.am-ի հետ զրույցում պետության հետ կրկնակի գործարքի մասին լուրը պարզաբանում է Վոլոդյա Ղալումյանը։

Իսկ ինչպե՞ս հաջողվեց հողը «ոսկու գնով» նորից պետությանը վաճառել՝ մեր հարցին, Վ. Ղալումյանը խուսափողական ու հակասական պատասխաններ հնչեցրեց։

Սկզբում ասաց, թե բան չի հիշում այդ գործարքից, քաղաքից դուրս է գալիս, չի հասցնի դոկումենտներ նայել, վերհիշել, հետո էլ, թե՝ «էդ արանքում արտասահմանից առաջարկություն էի ստացել, որ հողի վրա մեկը պիտի բիզնես դներ, ահագին նախապատրաստական աշխատանքներ կատարվեցին, որի համար ծախսված 185 մլն դրամը հետ վերադարձվեց ներդրողին»։

Իսկ ո՞վ էր այդ ներդրողը, ո՞ր երկրից և ի՞նչ բիզնես պիտի դներ Իջևանում, զրուցակցի խճճված պատասխաններում ոչ մի հիմնավոր բան չհնչեց. «Չեմ հիշում, անուն, կազմակերպություն չգիտեմ, էդ մարդը Դուբայից էր կարծեմ, փոխանցումների դոկումենտ-բան չկա, կանխիկ եմ փողը ես իրան տվել, բայց ես էլ գործարքից դժգոհ չեմ, իմ ծախսը հանեցի»։

Նշենք, որ հակառակ Վ. Ղալումյանի պնդումների՝ Իջևանից մեզ հաջողվեց պարզել, որ իրականում այդ հողատարածքում շինաշխատանքներ չեն կատարվել, և քաղաքապետարանից որևէ շինթույլտվություն չի տրվել։

Ի դեպ, այս գործարքից հետո Վահե և Հայկ Ղալումյաններն իրենց «Ոսկե ձկնիկ» կոչվող ռեստորանը կառուցեցին Իջևանում, որտեղ շատ հաճախ հյուրընկալում են սանիկ-վարչապետ Նիկոլ Փաշինյանին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի՝ 16.01.20թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

09:28 16/01/2020  |  ՄամուլՎարչապետի հարցաքննությունը` ակնարկ պաշտոնյաներին. «Ժողովուրդ»
09:17 16/01/2020  |  ՄամուլԻշխանության դիրքերը թույլ ու խախուտ են մարզերում. Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարականներ են իջեցվել. «Փաստ»
20:57 15/01/2020  |  ՎերլուծություններԹավշյա արդարադատություն, թավշյա տուժող, իսկ ու՞ր մնաց իրական արդարադատությունը
20:13 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍԴա խայտառակ PR էր թե՛ Քննչական կոմիտեի, թե՛ վարչապետի համար. Լարիսա Ալավերդյան
18:56 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔննիչի աշխատասենյակում վարչապետի սելֆին պետք է կցվի հարցաքննության արձանագրությանը. սահմանադրագետ
18:22 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Փաստինֆո»-ի տեղեկությունը պաշտոնապես հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը հետազոտվել է «Նաիրի» ԲԿ-ում
17:52 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՀարցաքննություն 1,5 տարի անց. Որքանով է քննությունը ողջամիտ. Արամ Վարդևանյանը՝ գաղտնալսումների գործի մասին
17:40 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊատվերն իրականացվել է հենց իշխանական թիմից. Քաղտեխնոլոգը՝ գաղտնալսման գործով Փաշինյանի ուշացած հարցաքննության մասին
16:50 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Սոցիալական աջակցության նոր համակարգը պետք է մարդուն օգնի հաղթահարել աղքատությունը». կառավարությունում քննարկվել է սոցիալական աջակցության նոր հայեցակարգը
16:39 15/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետը «Նաիրի» բուժկենտրոնում հետազոտվել է

Արխիվ

[]