ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերժ Սարգսյանի վերաբերյալ քրեական գործը ենթակա է կարճման. Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել 01/15/2020 12:35 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին վերաբերող քրեական գործով օրինականությունը պահպանելու դեպքում այն ենթակա է անհապաղ կարճման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ամրամ Մակինյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին ավարտվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու համար կողմերին տրված ժամկետը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՀ երրորդ նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ ծանոթացել են քրեական գործի ողջ նյութերին, որի ընթացքում հաստատվել է իր այն համոզմունքը, որ Սերժ Սարգսյանին մեղսագրված արարքի մասին փաստող ապացույցներ գործում առկա չեն ։
«Քրեական գործում շատ հետաքրքիր բաներ կան, որոնք արդեն իսկ մեր ձեռքի տակ են, որոնց մասին պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը։ Վարույթն իրականացնող մարմնի ուշադրությունը հրավիրել ենք, որ այդ պայմաններում առավել քան ակնհայտ է՝ պարոն նախագահի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի և քրեական գործի վարույթը կարճվի»,-նշեց Ամրամ Մակինյանը`ընդգծելով. «քրեական գործում չկան թե՛ Սերժ Սարգսյանին մեղադրելու բավարար հիմքեր, թե՛ նրա նկատմամբ խափանման միջոց նշանակելու բավարար հիմքեր, թե՛ գույքի վրա կալանք դնելու բավարար հիմքեր»։
Վերջինս տեղեկացրեց՝ նախաքննության փուլում միջնորդել էին վարույթն իրականացնող մարմնին նշանակել համապատասխան համալիր փորձաքննություն.
«Այս քրեական գործում կա տարբեր բնագավառների մասնագետների մասնագիտական եզրակացության անհրաժեշտություն։ Իհարկե, վարույթն իրականացնող մարմինը շատ լավ հասկանում է, որ այդ փորձաքննության արդյունքներն ուղղակի կփլուզեն այս քրեական գործը, ինչի համար էլ մերժում է առանց հիմնավորելու»,-նշեց Ամրամ Մակինյանը՝ հավելելով՝ քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո վերահաստատում են փորձաքննություն նշանակելու իրենց դիրքորոշումը։ Պաշտպանը գտնում է՝ քննիչի գիտելիքները բավարար չեն այդպիսի բարդ փորձաքննության եզրակացության վերաբերյալ կարծիք կազմելու համար։ Ամրամ Մակինյանը պնդում է՝ երեք բնագավառի փորձագետ ներգրավելու անհրաժեշտություն կա. «Քննիչն այդ երեք համապատասխան, հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող փորձագետների ներգրավման անհրաժեշտություն չի տեսել և նշել է, որ քրեական գործով իբրև թե հավաքված տեղեկությունները բավարար են, սակայն քննիչը չէր կարող գնահատել։ Օրինակ այդ մեկը ֆինանսատնտեսական բնագավառի շատ բարդ վերլուծությունների արդյունքում կարող է եզրահանգումներ անել»,-հավելեց Ամրամ Մակինյանը։
«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով է նախաքննության ընթացքում ապահովվել քրեական դատավարության օրենսգրքով սահմանված անկողմնակալ քննության պայմանները, այն է՝ բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը՝ Ա.Մակինյանն արձանագրեց, որ չի ապահովվել ո՛չ օբյեկտիվությունը, ո՛չ բազմակողմանիությունը և ո՛չ լրիվությունը։ «Այս քրեական գործով նախաքննությունն իրականացվել է նպատակահարմարության սկզբունքով։ Այսինքն այդպիսի նպատակահարմարություն է եղել, որի արմատները քննչական ծառայությունում չեն»,-նշեց Ամրամ Մակինյանը։
Հարցին՝ արդյոք հնարավոր է այս հարցով դիմեն ՄԻԵԴ, Ամրամ Մաիկնյանն ասաց. «Մենք օրենքով չարգելված բոլոր միջոցներով իրականացնելու ենք պարոն նախագահի պաշտպանությունը»,-ասաց փաստաբանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Ըստ նախաքննական մարմնի՝ զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, նա իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականին կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310
ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Երրորդ նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Փաստաբան Ամրամ Մակինյան հայտարարել էր, որ չի հաղթահարվել Սերժ Սարգսյանի գործառութային անձեռնմխելիությունը և բողոք էր ներկայացրել դատախազություն՝ պահանջելով դադարեցնել Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ինչը դատախազությունը մերժել էր։ Այնուհետև բողոք ներկայացվեց նաեւ Երևանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, գտել էր, որ ՀՀ երրորդ նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը քննարկումը դատական վերահսկողության տիրույթից դուրս է։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/02/2023 15:43 Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք
- 10/02/2023 13:02 Կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները․ Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը
- 10/02/2023 12:22 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց․ Աբրահամյան
- 10/02/2023 11:39 Պահանջում եմ ձևավորել մեկ ընդդիմադիր բևեռ. Հրանտ Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/01/2023 17:45 Հրդեհ Սաղմոսավան գյուղում
- 10/01/2023 15:44 Չայնիի ոլորանների հատվածում «ԶԻԼ» է շրջվել. կա վիրավոր
- 10/01/2023 10:37 10-ամյա երեխան գնացել է դասընկերուհու տուն՝ շան ձագերին տեսնելու, շունը հարձակվել է նրա վրա. երեխայի վիճակը ծանր է. shamshyan.com
- 10/01/2023 10:19 Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
