ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հնչել են բավականին մտահոգություններ, որոնք գուցե որոշում կայացնողները հաշվի չէին առել. Մարզպետը՝ Եղվարդի ծննդատունը փակելու մասին 01/14/2020 15:56 | ԼՐԱՀՈՍ
Եղվարդի ծննդատունն այս պահի դրությամբ չի փակվի և հիմա էլ շարունակում է աշխատանքը։ Այս մասին Առողջապահության նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
«Նաիրի» բկ-ի ծննդօգնության բաժանմունքի պետական ֆինանսավորումը դադարեցնելու մասին գրավոր որոշում չենք ստացել, պարզապես նախարարության մեր գործընկերները, նաև նախարարը, մինչ այս մեզ հայտնել էին, որ նման քաղաքականություն են իրականացնում այն փաստերի հիման վրա, որոնք պարոն Թորոսյանն արդեն հրապարակել է»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ռոմանոս Պետրոսյանը։
Նա հայտնեց, որ տարվա սկզբին պաշտոնական գրությամբ դիմել է Առողջապահության նախարարին ու խնդրել վերանայել որոշումը, նաև հայտնել է իր մտահոգությունները. «Հայտնել եմ, որ «Նաիրի» բուժկենտրոնը դրականորեն տարբերվում է այլ ծննդատներից ու բուժկենտրոնների ծննդօգնության բաժիններից»։
Մարզպետի խոսքով, ինքն այսօր հանդիպել է նախարար Արսեն Թորոսյանի հետ, ներկայացրել մի շարք փաստեր և այժմ նախարարի հետ փոխըմբռնում կա.
«Այս պահին արձանագրում ենք, որ այս րոպեին էլ, եթե ծննդկան մոտենա ծննդատանը, ապա ծննդօգնություն իրականացվելու է։ Ծննդատունը չի փակվում, 2-3 օրվա մեջ նախարարը կառավարությունում, նաև Կառավարության նիստին, կներկայացնի այն բոլոր փաստարկները, որոնք հնչել են իմ կողմից կամ մյուս մարզպետների կողմից իրենց մասով, 2-3 օրվա ընթացքում վերջնական անդրադարձը կունենանք»։
Պետրոսյանն ասաց՝ լիահույս է, որ մասնավորապես Եղվարդի դեպքում կլինի դրական լուծում, նաև ծննդօգնության բաժանմունքը տեխնիկապես կվերազինվի։
«Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ 2022-2024թթ նախատեսվում է Եղվարդում հիվանդանոցային նոր մասնաշենքի կառուցում։ Նաև կարող եմ ասել, որ անցյալ տարի ծննդօգնության բաժանմունքն ավելի վատթար շենքից տեղափոխել ենք հիմնական մասնաշենք։ Այսինքն՝ առնվազն մարզային իշխանության ու մեր քաղաքական թիմի, ինչպես նաև ոլորտը համակարգող նախարարության անունից կարող եմ ասել, որ որևէ միտում չկա քաղաքացու շահը ստորադասելու, քաղաքացու շահին դեմ գնալու, պարզապես հնչել են բավականին մտահոգություններ, որոնք գուցե որոշում կայացնողները հաշվի չէին առել կամ խորապես չէին ուսումնասիրել»,-ասաց մարզպետը։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/19/2024 12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում
- 04/19/2024 12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com
- 04/19/2024 11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
- 04/19/2024 10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ