ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ճնշում է իրականացվում այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք համարձակվում են որևէ բան գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի մասին.Ա.Մաթեւոսյան 01/13/2020 13:21 | ԼՐԱՀՈՍ
Քննարկվում է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ խորհրդի անդամ Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու դեպքի առթիվ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Աստղիկ Մաթևոսյանը։
«Խնդիրը կայանում է նրանում, որ ուղղվածությունը գալիս է հենց իշխանական շրջանակներից և իրավապահ մարմիններն այսպես, թե այնպես չեն աշխատելու։
Ամեն դեպքում քննարկում ենք իրավապահ մարմիններին դիմելու անհրաժեշտությունը, դրա հետևանքները։ Առայժմ քայլեր չենք ձեռնարկել, բայց հնարավոր է, որ առաջիկայում ինչ-որ որոշում ունենանք»,- ասաց Մաթևոսյանը։
Նրա խոսքով՝ թիրախը Antifake.am-ի հրապարակումներն են, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին և նրա ընտանիքին։
«Հարձակումը հաջորդել է Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկության հետ կապված հրապարակմանը, որտեղ մի շարք բացահայտումներ էին արված՝ կապված Վլադիմիր Կարապետյանի պաշտոնանկությանը։ Այդ հրապարակման հենց գիշերը տեղի է ունեցել հարձակումը։ Կապում եմ սա հենց այդ հրապարակման հետ, ինչպես նաև բոլոր նախորդ հրապարակումների հետ, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին »,- ասաց Մաթևոսյանը։
Վերջինս վստահեցնում է, որ ճնշում է իրականացվում բոլոր այն ԶԼՄ-ների նկատմամբ, որոնք համարձակվում են որևէ բան գրել Նիկոլ Փաշինյանի կամ նրա ընտանիքի անդամների մասին։
Հարցին, թե արդյո՞ք նախկինում եղել են նմանատիպ դեպքեր՝ Մաթևոսյանը պատասխանեց, որ կոնկրետ ֆեյսբուքյան էջը կոտրելու միջոցով ինչ-որ տեղեկություններ ստանալու և աղբյուրներ բացահայտելու փորձ առաջին անգամ է եղել, բայց իրենց գործունեությանը միջամտելու փորձեր պարբերաբար եղել են։
Հիշեցնենք, որ Աստղիկ Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրելու մասին հայտնի դարձավ երեկ։
«Հունվարի 10-ին գիշերը ժամը 4:30 հարձակում է տեղի ունեցել իմ ֆեյսբուքյան էջի վրա, և չնայած ֆեյսբուքի՝ իմ էջ ապօրինի մուտք գործելու մասին զգուշացումներին՝ դա իրականացնողներին հաջողվել է, քանի որ արվել է գիշերով՝ քնած ժամանակ, որպեսզի կանխելու հնարավորություն չունենամ։
Այսօր տեղեկացա, որ գիշերով նման հարձակում է տեղի ունեցել նաև politik.am կայքի գլխավոր խմբագրի ֆեյսբուքյան էջի վրա (https://www.facebook.com/boroozman/posts/2699530806791798):
Եթե սկզբում կասկածում էի, որ իմ ֆեյսբուքյան էջը կոտրելու ջանքերը կապված է AntiFake.am-ի հրապարակումների հետ, ապա հիմա կասկած անգամ չունեմ։
Այս միջոցով անմիտ փորձ է արվել տեղեկություններ ստանալ AntiFake.am-ի հրապարակումների աղբյուրների վերաբերյալ, ինչը, ինչ խոսք, չի հաջողվել։
Դա է վկայում նաև ֆեյսբուքյան էջերը կոտրելուց և ապօրինի մուտք գործելուց հետո առավոտ լույսով «ՀԺ»-ում հրապարակված politik.am-ի դեմ գրված քարոզչական բնույթի հոդվածը։
Սա ոչ այլ ինչ է, քան իշխանության և անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից ապօրինի միջամտություն և ոտնձգություն լրատվականների գործունեությանը կոնկրետ գործողություններով՝ ընդհուպ՝ գլխավոր խմբագիրների ֆեյսբուքյան էջերը կոտրելով։ Ընդ որում, ապօրինի մուտք գործելու մեթոդը (նայե՛լ կից նկարները) վկայում է այն մասին, որ դա արվել է Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով հատուկ ծառայությունների միջոցով»,- հունվարի 12-ին ֆեյսբուքում գրել է Ա.Մաթեւոսյանը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ