Թեմաներ
Ուրբաթ 06 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/05/2020   17:33 Ոստիկանությունում 100 մարդ կորոնավիրուսով հիվանդ է. նրանց վիճակը կայուն է. Արման Սարգսյան 06/05/2020   17:32 Կասեցվել է բանկերի, դեղատների, սուպերմարկետների աշխատանքը 06/05/2020   17:19 «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց 06/05/2020   17:11 Քաղաքային տրանսպորտը սպասարկող վարորդների թիվը նվազել է 06/05/2020   17:00 Նախկին փոխոստիկանապետը ներկայացնում է անձանց իրավունքները՝ հնարավոր խախտումները կանխելու համար 06/05/2020   16:54 Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսի 46 նոր դեպք. արձանագրվել է 2 մահ. մարզում ընդհանուր 619 դեպք կա. մարզպետ 06/05/2020   16:50 Կորոնավիրուսով հիվանդների, մասնավորապես՝ տարեցների խնամքը կազմակերպվելու է հիվանդանոցից դուրս. նախարար 06/05/2020   16:42 Առանց սոցիալական հեռավորության քաղաքացուն ասֆալտին փռելու գործողությունը ավելի վնաս է հասցնում պետությանը, քան ծառայում համաճարակի դեմ պայքարին. փաստաբան 06/05/2020   16:34 Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. Արման Թաթոյան 06/05/2020   16:17 ՀՀ սահմաններում Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը չի ֆիքսվել 06/05/2020   16:13 Մոսկվայի բնակելի շենքում պայթյուն է տեղի ունեցել 06/05/2020   15:58 Խոսնակ. Վարչապետը պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ 06/05/2020   15:54 Ավինյանի հայտարարությունից հետո թիրախավորվել են մի խումբ բնապահպաններ. Գործը դատարանում է 06/05/2020   15:50 Չեմ արդարացնում այդ ոստիկաններին, բայց խնդրում եմ նրանց ծառայությունը ճիշտ անկյունից տեսնել. ոստիկանապետ 06/05/2020   15:47 Գագիկ Շամշյանն ապաքինվել է կորոնավիրուսից. թեստի արդյունքը բացասական է 06/05/2020   15:29 Տեսանկարելիս ու լուսանկարելիս պետք է մարդկանց տեղեկացնել այդ մասին. Շուշան Դոյդոյան 06/05/2020   15:24 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 06/05/2020   15:11 Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության սահմանադրական նորմը լրացուցիչ պարզաբանման կարիք ունի.Դանիելյան 06/05/2020   15:06 Աննա Նաղդալյանի պատասխանները «NewArmenia» լրատվական գործակալության հարցերին 06/05/2020   14:52 Երկրորդ կարծիք լինել չի կարող. Փաշինյանի ստեղծած «թուլեքի թագավորությունը» ժամ առաջ պետք է ապամոնտաժել. Միհրան Հակոբյան 06/05/2020   14:44 «Հայրենիք» կուսակցությունը պահանջում է չեղարկել ժողովրդի հարկային բեռն ավելացնող խայտառակ նախագիծը 06/05/2020   14:39 Բռնի ուժով բերման ենթարկված քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել 06/05/2020   14:29 Քաղաքացին ընկել է Փամբակ գետը. փրկարարներն անվտանգ դուրս են բերել տուժածին 06/05/2020   14:24 Մարդկանց իրար դեմ հանելով համավարակը չի նահանջելու. Թեհմինա Վարդանյան 06/05/2020   14:16 Գևորգ Պետրոսյան. Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից 06/05/2020   14:12 ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսանկարները 06/05/2020   14:09 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել 06/05/2020   14:05 Չկան անձնական տվյալների խախտումներ. Գայանե Աբրահամյան 06/05/2020   14:03 Ադրբեջանի պատգամավորներն օր առաջ ռազմական գործողությունների վերսկսման կոչ են անում. Պատգամավորը կարծում է՝ Ադրբեջանը նման արկածախնդրության չի գնա 06/05/2020   13:55 Ոստիկանությունը ուժային կառույց է, կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի․ Փաշինյան 06/05/2020   13:54 Հանրությանը տեղեկատվական տեռորի են ենթարկում. Գայանե Աբրահամյան 06/05/2020   13:50 Հանձնաժողովը տվել է համաձայնությունը, որ քաղաքացիներ չկարողանան տերմինալների միջոցով վճարել սպառած լույսի համար 06/05/2020   13:41 Պարզվում են 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները 06/05/2020   13:37 Գավառում տեղի ունեցած միջադեպերի գործով որպես մեղադրյալ ներգրավված է 30 անձ, որոնցից մեկը՝ սպանության համար. ՔԿ 06/05/2020   13:35 Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշնյանի որոշմամբ 06/05/2020   13:28 Եղել է դեպք, երբ քաղաքացին փորձել է նկարել մեկ այլ քաղաքացու և նրան ծեծել են. Գորգիսյան 06/05/2020   13:24 Ո՞վ է թույլ տվել վարչապետին թիրախավորել, ծաղրել ու ծանակել կանանց ու աղջիկներն. Զարուհի Հովհաննիսյան 06/05/2020   13:21 Փակ նշանակումներն ու ազատումները շարունակվում են. Մարուքյանը՝ ՊԵԿ նախագահի հրաժարականի մասին 06/05/2020   13:17 Ինչով է զբաղված անդունդի եզրին կանգնած երկրի ղեկավարը. Խնդրում եմ դադարեցրել. Իրավաբանը՝ վարչապետին 06/05/2020   13:13 Սպարտակ Սեյրանյան. Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին 06/05/2020   12:58 Շիրակում կորոնավիրուսով վարակված 65 քաղաքացի ինքնամեկուսացած է տանը 06/05/2020   12:54 Այդ հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել, բայց հիմա 280 մլն դոլար ենք վերցնում ԱՄՀ-ից. Մարուքյան 06/05/2020   12:50 Վանաձոր քաղաքի 27-ամյան բնակիչը կալանավորվել է՝ կեղծ փողեր պատրաստելու, պահելու և իրացնելու համար 06/05/2020   12:47 Անթույլատրելի է սեփական թիմի ձախողումների համար հայկական ավիաընկերությանը պիտակավորել որպես ապօրինի զենք տեղափոխող. Գորգիսյան 06/05/2020   12:40 Scannews. Խուզարկություններ են իրականացվում Միհրան Պողոսյանի մերձավորների բնակարաններում 06/05/2020   12:27 Գևորգ Գորգիսյանը մտահոգություն ունի՝ փորձվում է ընդդիմության ձայնը լռեցնել ապրիլյան քննիչ հանձնաժողովի զեկույցը կազմելիս 06/05/2020   12:25 Քրեական հետախույզները գողության մեղադրանքով հետախուզվողների են հայտնաբերել 06/05/2020   12:19 Մեկ տարեկան աղջիկ երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին. գործը դատարանում է 06/05/2020   11:57 Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար 06/05/2020   11:56 2019-ին գնաճը 0.7 տոկոս է կազմել. Մհեր Գրիգորյան
06/03/2020   19:57 Գագիկ Խաչատրյանն ու նրա գործարար որդիները դատի են տվել Փաշինյանի աշխատակազմին 06/03/2020   18:32 Արցախում ՃՏՊ-ի հետևանքով մահացած զինծառայողը 6 ամիս է, ինչ ծառայում էր 06/04/2020   09:48 Այլևս ժամանակ չկա։ Կառավարությունը պետք է հրաժարական տա, վարչապետը պետք է հեռանա. Վանեցյան Aravot.am 06/04/2020   13:18 ՊԵԿ քննչական վարչության պետի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով. Քննչական հրավիրվող քաղաքացիներն անհանգստացած են 06/04/2020   11:54 Վերաքննիչ դատարանը վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը 06/04/2020   19:11 Էլցանցերն ուզում է դադարեցնել համագործակցությունը վճարային տերմինալների հետ. լույսի գումարը վճարելու համար քաղաքացիները ստիպված են լինելու գնալ բանկեր 06/04/2020   14:21 Ավիացիոն բոլոր մեծ խաղացողները գիտեն՝ Հայաստանն այն երկիրն է, որտեղ վարչությունը զրո է. Նավիկ Խաչատրյան 06/04/2020   20:11 Նա, ով կփորձի ՊԵԿ-ը ղեկավարել, շատ լուրջ խնդիրների առջև է կանգնելու. Պարսյան 06/05/2020   11:23 Տարեկան այդ 300 դրամն անգամներով ուժեղացնելու է ՀՀ անվտանգությունը. Վարչապետը՝ գույքահարկի մասին 06/04/2020   10:13 Արտակարգ դրության պայմաններում աշխատող ոստիկանները դժգոհում են իշխանությունից. «Հրապարակ» 06/04/2020   14:36 Արթուր Վանեցյանը տարիներ շարունակ եւ մինչ օրս շարունակում է կատարել բազմաթիվ այլ նվիրատվություններ. Արսեն Բաբայան 06/05/2020   10:52 Հայաստանում կորոնավիրուսի 596 նոր դեպք է գրանցվել 06/04/2020   09:39 Հայտնի է դարձել Արթուր Աղաջանյանի՝ աշխատանքից ազատման նախապատմությունը. «Ժողովուրդ» 06/04/2020   17:04 «Ո՞ւմ պատվերն է կատարում Նիկոլ Փաշինյանը համավարակի ողբերգական օրերին». Սոնա Աղեկյան 06/05/2020   11:45 Ծխախոտի մաքսանենգության դեպքերի առթիվ քրեական գործ չի հարուցվի. Ոստիկանությունը մերժել է քրգործի հարուցումը 06/03/2020   18:22 ԻՐ ԴԻՄՈՒՄԻ համաձայն ազատվեց աշխատանքից․ Հրաչյա Հակոբյանը՝ Վանեցյանի մասին 06/04/2020   17:21 ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել 06/04/2020   18:32 Հայաստանում ստեղծվել է նոր քաղաքացիական նախաձեռնություն՝ Արարում, հայտնի են անդամները 06/05/2020   00:49 Հայտնել են ամենաբարձր եկամուտ ունեցող հանրաճանաչ մարդկանց անունները 06/05/2020   09:43 Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից. «Իրատես»

Աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է. կառավարությունում քննարկվել են աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքները 01/13/2020   17:58  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության ռազմավարության նախագծի մշակման աշխատանքների ընթացքը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մինչ քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է աղբահանության և աղբի կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ նշելով. «Ակնհայտ է, որ աղբի կառավարումն այսօր մեր երկրի ամենահրատապ խնդիրներից է: Մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր, ըստ էության, ցավոք, եթե մի փոքր պատկերավոր ասենք, աղբի շերտի տակ է և առիթ ունեցել եմ խոսելու նաև այն մասին, որ աղբի նկատմամբ հանդուրժողականության որոշակի վերաբերմունք է դրսևորվել: Իհարկե, սա լուրջ խնդիր է, որը լուծելու ուղիները մենք պետք է գտնենք: Բայց եթե մի պահ այսօրվա իրավիճակով պատկերացնենք, որ մեր կենսական միջավայրում աղբի նկատմամբ 100 տոկոս անհանդուրժողական վերաբերմունք է ձևավորված, այսօրվա մեր համակարգի ամենամեծ խնդիրն այն է, որ մենք ուղղակի աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ:

Այսինքն՝ մենք կարող ենք այսօր ունենալ իրավիճակներ, երբ մեր բնակավայրերը մաքուր, կատարյալ վիճակում լինեն, բայց սա դեռևս չի նշանակում, որ մենք խնդիրը  լուծել ենք, որովհետև այսօրվա մեր համակարգով աղբը Ա կետից տեղափոխում ենք Բ կետ, իսկ ի՞նչ է տեղի ունենում Բ կետում այդ աղբի հետ, դա իր հերթին բերում է լուրջ խնդիրներ: Այսօրվա մեր ռազմավարական քննարկման ամենակարևոր խնդիրներից մեկը հենց դա է, թե մենք հետո ինչ ենք անելու այդ աղբը:

Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում, նաև երկրի քաղաքակրթության մակարդակի կարևոր ցուցիչներից մեկն այն է, թե ինչպես են վարվում աղբի հետ, ինչպես է կառավարվում աղբը, որովհետև աղբ բառը հասկանալիորեն շատ նեգատիվ բովանդակություն ունի, բայց նաև ժամանակակից աշխարհում շատ լուրջ ռեսուրս է, և  այդ ռեսուրսն  արդյունք է ստեղծում, բարեկեցություն է ստեղծում, տնտեսության մեջ որոշակի դերակատարում է ձեռք բերում, համախառն ներքին արդյունք է դառնում և այսպես շարունակ: Մենք այս ուղղությամբ պետք է մտածենք, և, ըստ էության, սա նոր աշխատանք չէ Հայաստանի Հանրապետությունում. այդ աշխատանքն արդեն բավական երկար ժամանակ արվում է, տեղ-տեղ ունենք փոքր տեղային արդյունքներ, բայց ընդհանուր առմամբ այս խնդիրները պետք է երկարաժամկետ առումով հաղթահարելու ձևերը գտնենք»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ աղբահանության ռազմավարության մշակման աշխատանքներն իրականացնում է վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խումբը, հիմնական նպատակը հանրապետության ողջ տարածքում գոյացող աղբի հավաքման, տեղափոխման, տեսակավորման և վերամշակման գործուն համակարգի ձևավորումն է:

Քննարկումը ծավալվել է Հայաստանում աղբահանության ոլորտում առկա իրավիճակի, աղբահանության և կոշտ թափոնների կառավարման հիմնական ուղղությունների ու սկզբունքների, ոլորտում իրականացված, ինչպես նաև ընթացիկ ծրագրերի, աղբի վերամշակման հնարավոր տարբերակների և մեխանիզմների, այդ ուղղությամբ ներկայում հանրապետությունում գործունեություն ծավալող ընկերությունների աշխատանքի, աղբահանության համակարգի ինստիտուցիոնալ  և օրենսդրական դաշտի կատարելագործման հարցերի շուրջ:

Ամփոփելով մտքերի փոխանակությունը՝ վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է աղբի հավաքման, կառավարման և վերամշակման լիարժեք շղթայի ձևավորումը և, ի թիվս մի շարք այլ անելիքների, հանձնարարել աշխատանքներ տանել աղբի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների գործունեությունը խթանելու ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է շարունակել ռազմավարության մշակման աշխատանքները, սեղմ ժամկետում վերջնական տեսքի բերել փաստաթուղթը և ներկայացնել աղբահանության համակարգի համապարփակ ռազմավարություն՝ միջոցառումների ծրագրով և իրականացման հստակ ժամանակացույցով: Կառավարության ղեկավարը նաև պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ռազմավարությունների ստանդարտացման և այդ նպատակով համապատասխան չափանիշների մշակման վրա՝ տալով համապատասխան հանձնարարական:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:52 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՊետական կառավարման համակարգում իսկական շիլաշփոթ է
11:49 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ
10:16 13/01/2020  |  ՄեկնաբանությունՎարչապետը հարգանքի տուրք է մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին
10:16 13/01/2020  |  ՄեկնաբանությունՆիկո՛լ ջան, ուզում եմ հավատալ. Նորայր Նորիկյան
09:50 13/01/2020  |  ՄեկնաբանությունՕլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով. Փաշինյան
00:56 13/01/2020  |  ԼՐԱՀՈՍՎստրեչի Ապերը կոչ է անում չներքաշել իրեն ներքաղաքական խաղերի մեջ
23:37 12/01/2020  |  ՄեկնաբանությունՄարիամ Փաշինյանը պատասխանել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին` նրան դիմելով անունով
15:54 12/01/2020  |  ԼՐԱՀՈՍ«Արտակարգ դրություն»՝ Կառավարությունում և ուժայիններում. փնտրում են գաղտնի ժողովի լուրը Hraparak.am-ին փոխանցողին
09:07 12/01/2020  |  ՎերլուծություններՍԴ դատավորների «Հրաժարիմքը»՝ իշխանությամբ է ամրապնդված. Ինտիմ կյանքի կոմպրոմատների թակարդը
14:04 11/01/2020  |  ՎերլուծություններԵրկրի գլխավոր հրապարակը նախ՝ հարկ է վերադարձնել հանրությանը

Տեսանյութեր

06/05/2020   12:02 Փաշինյանի ռեյտինգը հզոր անկում է գրանցել վերջին ժամանակաշրջանում. «Իրատես»

Տեսադարան

05/09/2020   14:27 Արցախում տեղի է ունեցել եռատոնին նվիրված միջոցառումներ

Մամուլ

Արխիվ

[]