ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արթուր Վանեցյանի վարկանիշի որոշակի բարձրացում կա, և պատահական չէ, որ սև PR տեխնոլոգիաներ սկսեցին կիրառել նրա դեմ. քաղտեխնոլոգ 01/13/2020 16:00 | Հարցազրույց
Վարչապետ Փաշինյանին պատկանող կայքում հրապարակվեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին վատաբանող նյութ, որի տարածման գործում ակտիվ մասնակցություն էր ունենում նաեւ Փաշինյանի ավագ դուստրը՝ անմիջականորեն զբաղվելով ԱԱԾ նախկին տնօրենի հակաքարոզչությամբ ու փորձելով նրա հետ մտնել հեռակա բանավեճի մեջ։
«Մարիամ ջան, աղջիկս, մի մտիր խնդրում եմ մեծերի անհասկանալի խաղերի մեջ», –ինստագրամում գրեց Ա.Վանեցյանը, ինչին կրկին արձագանքել էր Մարիամ Փաշինյանը՝ նրան դիմելով անունով։ Վարչապետի դստեր կողմից դրսեւորվող քաղաքական ակտիվության շուրջ «Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
-Պարոն Բադալյան, ինչպես բացատրել Փաշինյանների ընտանիքից ավագ դստեր ակտիվ մասնակցությունը Վանեցյանի հետ հեռակա բանավեճին։
-Բացատրությունը մի քանի պատասխաններ ունի, բայց հիմնական պատճառն, ըստ իս, այն է, որ վերջերս՝ երբ իրանցի հայտնի գեներալը սպանվեց, ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը գնաց Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանատուն և իր ցավակցությունը հայտնեց։ Այդ փաստը՝ որպես PR պրոդուկտ, շատ ավելի ընկալելի էր, ընդունելի էր ու ավելի լավ էր պատրաստված, լավ ներկայացվեց, քան իշխանությունների կողմից ցավակցություն հայտնելու գործընթացը, որին չմասնակցեց ո՛չ Արտաքին գործերի նախարարը, ոչ պրոֆիլային նախարարը, այլ նախարար և պատգամավորներից մեկը, ինչը կարգավիճակով շատ ցածր էր։ Եվ այս տարբերությունները ցույց են տալիս, որ Արթուր Վանեցյանի վարկանիշի որոշակի բարձրացում կա, և պատահական չէ, որ դրանից հետո ինչ-որ սև PR տեխնոլոգիաներ սկսեցին կիրառել Վանեցյանի դեմ, հայտնի կայքում հոդվածներ գրվեցին, որ այսպես-այսպես, այսինքն սա սև տեխնոլոգիայի կիրառումն էր, հիմնական նպատակն այլ էր՝ չեզոքացնել այն դրական ընկալումը, որը տեղի է ունեցել այս հունվարի իրադարձություններից հետո։
Այս հոդվածով փորձ արվեց ԱԱԾ նախկին տնօրենին կապել նախկին իշխանությունների որոշ շրջանակների հետ՝ ցույց տալու, որ նա ինքնուրույն չէ։ Փորձեցին նրա կերպարը կոտրել, սակայն դա չհաջողվեց, որովհետև շատ վատ էր կազմակերպված և տվյալ դեպքում շատ սխալ էր նման գործողություն իրականացնելը։ Իսկ ինչի համար օգտագործվեց ընտանիքի անդամը, ինչպես օգտագործվեց, որովհետև տեսնում ենք, որ երբ մարդուն անունով դիմում ես, դա ցույց է տալիս՝ փորձում ես դիմացինի կերպարն իջեցնել քո մակարդակին։ Սա նույնպես հարց է, որը տեղավորվում է PR-ի տեխնոլոգիաների մեջ, այսինքն` այս ամենը նպատակ ուներ իջեցնել, զրկել, չեզոքացնել այդ դրական գնահատականը, որ կար ԱԱԾ տնօրենի վերաբերյալ և նրա մակարդակն ավելի ցածր իջեցնել, ինչին, ի դեպ, շատ գրագետ պատասխանեց ԱԱԾ տնօրենը, որը մերժեց ընտանիքի անդամին օգտագործելը քաղաքականության մեջ։ Այսինքն` հարվածեց հենց այն կետին, որը տվյալ դեպքում իրեն բարձրացրեց, դիմացինին ցածրացրեց միաժամանակ խորհուրդ տալով չխառնվել մեծերի խաղերի մեջ։
-Բայց աղջիկը պատասխանեց, ավելին՝ ասաց, եթե ասելիք ունենայիք՝ կխոսեիք։
-Խնդիրը դա է, որ այդ աղջիկն անընդհատ ուզում է քաշի, որպեսզի բանավեճը լինի իր և ԱԱԾ նախկին տնօրենի մեջ։ Փորձում է բանավեճի մակարդակն իջեցնել։
Լիդերը չի կարող 20 տարեկան աղջկա հետ այդպես խոսել։ Նպատակը դա էր՝ ներքաշել, որպեսզի ցույց տալ, որ իր բանավեճի մակարդակը աղջկա մակարդակին է։
-Աշխատու՞մ են նման տեխնոլոգիաները հասարակության տրամադրության վրա։
-Եթե տեխնոլոգիան սխալ ես կիրառում, դա քո դեմ է աշխատում, որովհետև թեկուզ անգամ սև PR-ը կիրառելուց պետք է իմանաս՝ ինչու ես կիրառում, ինչ նպատակով ես կիրառում ու մասնագիտական, գրագետ ձևով դա օգտագործես։ Եթե պարամետրերը չես պահպանում, ապա դա կամ առնվազն արդյունք չի տալիս, կամ քո դեմ է աշխատում։ Արթուր Վանեցյանի դեմ այդ տեխնոլոգիան՝ ինչ նպատակ որ ուներ, այդ արդյունքը չեղավ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/20/2024 08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ»
- 04/20/2024 08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»
- 04/20/2024 08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ»
- 04/20/2024 08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ»
- 04/20/2024 07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
- 04/20/2024 12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան
- 04/20/2024 11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/20/2024 14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com
- 04/20/2024 13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com
- 04/20/2024 11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com
- 04/20/2024 10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ