ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ներսիկ Նազարյանը՝ «Մարտի 1»-ի գործի մասին. Նա հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց շարունակում է մնալ վկա 01/11/2020 15:31 | Հարցազրույց
«Փաստինֆո»- ի տեղեկություններով Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Մարտի 1»-ի քրեական գործով մի քանի անգամ հարցաքննվել է։ Ընդ որում՝ դեռեւս 2019 թվականի փետրվարի 6-ին Ներսիկ Նազարյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է կասկածի շուրջ, բայց անցած մեկ տարվա ընթացքում դատավարական կարգավիճակի փոփոխություն տեղի չի ունեցել եւ նրան մեղադրանք չի առաջադրվել։
Փոխարենը՝ շրջանառվող տեղեկությունների համաձայն նրա ցուցմունքները օգտագործվել են այլ անձանց մեղադրանքներ առաջադրվելու համար։ Ի դեպ, «Փաստինֆո»-ի հետ զրույցում Ներսիկ Նազարյանը չի հերքել, որ համագործակցում է ՀՔԾ-ի հետ ու բավական դրական գնահատել քննության ընթացքը։
Նշենք, որ հենց Ներսիկ Նազարյանն է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել Երեւանի ոստիկանապետ. Նա պաշտոնանկ է արվել 2013 թվականին։
-Պարոն Նազարյան, Դուք կարգավիճակ ունե՞ք «Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակում։
-Ոչ
-Ձեզ մեղադրանք առաջադրված չէ՞։
-Ոչ, քննությանը մասնակցել եմ, գնացել եմ, ամեն ինչ, բայց դեռ պարզ չէ եւ էդ հարցով մեզ արգելված է որեւէ մի բան պատասխանելու։
-2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ոստիկանության ծառայողների նկատմամբ կատարված ծառայողական քննության ընթացքում ինչ-ինչ կեղծիքներ եղել են, կամ քրեական գործով փամփուշտներ փոխելու մասին տեղյա՞կ եք։
-Չէ, չէ։ Միայն քննությանը մասնակցել եմ եւ նման կեղծիքների, բաների երբեք մասնակցություն չեմ ունեցել, իրենք էլ տեղյակ են եւ քննության ընթացքում ինչ որ կա, հայտնել եմ, արդեն իրենք պետք է որոշեն, իմ մասնակցությամբ որեւէ...ես տենց բաների մեջ չկամ։
-Տեղեկություն կա, որ Ձեր ցուցմունքների հիման վրա է այդ մասով գործի քննությունն ընթանում, որ այդ ցուցմունքներն են օգտագործվել այլ անձանց մեղադրանքների համար։
-Չէ, չէ, ոնց որ բոլորին են լսել, ինձ են լսել եւ որեւէ արտառոց բան չկա դրա մեջ, բացարձակ։
-Իսկ պնդո՞ւմ եք, որ որեւէ ապացույց չի կեղծվել։
-Չէ, ես նման բան չեմ կարող ասել, ովքեր որ կեղծել են, քննության մեջ են, դրա համար պատասխան են տալու միանշանակ։ Ո՞նց կարող եմ ասել։
-Այսինքն, կարծում եք, որ հնարավոր է, կեղծիքներ եղե՞լ են։
-Ամեն ինչ հնարավոր է, ես չեմ կարող ասել, քննություն է ընթանում, հիմա որեւէ ավելորդ բան ասեմ, դա շատ սխալ կլինի, քննությունը ամեն ինչ պարզում է, նորմալ քննություն է գնում, ամեն ինչ ջրի երես դուրս կգա եւ ովքեր կատարել են կեղծիքներ, կպատժվեն, ովքեր չեն կատարել, կարդարացվեն, քննությունը, ամեն ինչ նորմալ ընթանում է։
-Ձեր մասնակցությամբ առերեսում տեղի՞ է ունեցել ։
-Իմ մասնակցությա՞մբ, ոչ։ Նորմալ քննությունը ընթանում է, եթե անհրաժեշտություն է լինում որեւէ բանի, մասնակցում եմ։
-Դուք վկայի՞ կարգավիճակով եք հարցաքննվում։
-Դեռ այո, բայց չեմ կարող ասել՝ ոնց կլինի, բայց նորից եմ կրկնում, այդ հարցերը բոլորը իրենց լրատվականին ուղղեք,ավելորդ որեւէ բան , ճիշտ էլ չի այսօր որեւէ կարծիք հայտնել, որեւէ բան ասել, որովհետեւ ընթացքում է քննությունը, որովհետեւ շատ սխալ է որեւէ կարծիք նույնիսկ հայտնելը։ Չազդի դա քննության վրա, բայց ամեն ինչ շատ թափանցիկ է գնում, իրենց լրատվականից էլ, հանգիստ ամեն ինչ շատ կարող եք իմանալ, իրենք շատ թափանցիկ են աշխատում եւ ինչ-որ պետք է , իրենք կարող են ասել, բայց կարծիք հայտնել՝ որեւէ կեղծիք, ոչ կեղծիք, դա ճիշտ չէ։
Նկատենք, որ է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի անունը շոշափվել է տարբեր աղմկահարույց գործերով, անգամ՝ ոստիկանության համակարգում «ֆինանսական բուրգի» վերաբերյալ աղմկահարույց գործում։ Իսկ որդին, ըստ մամուլի տեղեկությունների, առնչություն է ունեցել Կալիֆորնիայում գործող հանցավոր խմբի անդամներ հետ ու անգամ տեղեկատվություն էր տարածվել, որ նրա որդին 450 հազար գումար է ստացել է ԱՄՆ-ում ձերբակալված հանցախմբի անդամներից Պողոս Սաթամյանից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել