Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը 04/18/2024   20:21 Ադրբեջանը ոչնչացրել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին 04/18/2024   20:18 Արևմտյան ևս մեկ ընկերություն որոշել է հեռանալ Ռուսաստանից 04/18/2024   20:13 Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   19:49 Թուրքիայի հյուսիսում երկրաշարժ է տեղի ունեցել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:32 Իրանը սպառնացել է վերանայել միջուկային քաղաքականությունը Իսրայելի սպառնալիքների պատճառով 04/18/2024   19:22 ՌԴ Կուրգանի իշխանությունները խնդրել են տարհանվել եւս երեք միկրոշրջանների բնակիչներին 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   15:59 Ոսկեպարում Փաշինյանի հանդիպումը տեւել է 30 րոպե. բնակիչներն ակնկալել են իրենց պահանջի վերաբերյալ պատասխանը լսել. ասելիք չի եղել 04/17/2024   20:40 Անդրանիկ Սիմոնյանը գուցե գտնում է, որ արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ է, չի իջնելու մեր մակարդակին, չի ներկայանալու դատարան․ Վարդազարյան (տեսանյութ) 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ)

Իրանը դարձավ միակ պետությունը, որը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռմբակոծեց Ամերիկյան ռազմաբազաները 01/10/2020   14:28  |  Հարցազրույց

Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունները հիմա պատմականորեն ամենալարված փուլում են գտնվում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

-Պարոն Սարգսյան, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին, որով սահմանափակվում են նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները։ Ո՞րն էր պատճառը, արդյո՞ք Կոնգրեսը համակարծիք չէ Թրամփի գործողություններին։

-Համակարծիք չէր, քանի որ վերջին գործողությունները, որ իրականացրեց ԱՄՆ նախագահը, լուրջ ընդդիմության հանդիպեց ոչ միայն քաղաքական ընդդիմության, այսինքն` դեմոկրատների մոտ, այլև հանրապետականների մոտ։ Նաև նրա ադմինիստրացիայի մի մասը չէր կիսում այն կարծիքը, որ պետք էր հարվածներ հասցնել և սպանել Իրանցի գեներալին, բոլորը կարծում էին, որ դրա պատասխանն Իրանը տալու է և, ըստ էության, ճիշտ էին կարծում։ Ներկայացուցիչների պալատի քաղաքականությունը հետևյալն է. եթե հիշեք, ՌԴ-ի դեմ Թրամփը չէր ցանկանում պատժամիջոցներ կիրառել, բայց ստիպված եղավ կիրառել, որովհետև նույն Կոնգրեսն ընդունեց բանաձև, որով ստիպեց նախագահին չխուսափել այդ պատժամիջոցներից և ՌԴ-ի դեմ կիրառել այդպիսիք։ Ըստ էության, դրանով նախագահի լիազորությունները սահմանափակվեցին։ Հիմա նույն փորձն է կատարվում՝ սահմանափակել Թրամփի արտաքին քաղաքական լիազորությունները, մասնավորապես, Իրանի հետ հարաբերություններում և, մասնավորապես, ռազմական հարվածներ հասցնելու առումով։ Սա իհարկե իրավիճակը բավականին բարդացնելու է, որովհետև Թրամփի լիազորությունները սահմանափակվելու են՝ որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, բայց այդուհանդերձ ունենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ի ներսում լուրջ հակազդեցություն կա Թրամփին, և սա այն բացառիկ դեպքերից է, երբ այդ հակազդեցությունը նաև իր թիմի ներսում կա։

- Իրանի կողմից հրթիռակոծությունից հետո, ԱՄՆ-ն Իրանին չպատասխանեց նույն կերպ, փոխարենը պատժամիջոցներ կիրառեց, ի՞նչ եք կարծում ինչու ԱՄՆ-ն կտրուկ քայլերի չդիմեց։

-Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ Իրանը համարժեք պատասխան տվեց, սակայն մի փոքր այլ ձևով, ոչ թե մարդկային զոհ տվեց, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո դարձավ միակ պետությունը, երբ ԱՄՆ-ի ռազմաբազան ռմբակոծեց, այդպիսի բան տեղի չէր ունեցել նրանից հետո, երբ Ճապոնիան հարձակվեց ԱՄՆ-ի վրա, ռազմական նավերին հարվածեց, և սա, ըստ էության, բացառիկ հարված էր, որը նաև հեղինակության հետ կապ ուներ։ Սա համարում եմ ոչ սիմետրիկ, բայց համարժեք պատասխան։

-Կարծում եք միտումնավո՞ր Իրանն այնպես հրթիռակոծեց, որ մարդկային զոհեր չլինեն և լարվածությունն ավելի չխորանա։

-Եթե զոհեր լինեին, ապա ԱՄՆ-ն ստիպված էր լինելու նույն կերպ պատասխանել, այսինքն` կրկին մարդկային զոհեր պետք է լինեին և դա ավելի էր բարդացնելու իրավիճակը, դրա համար, կարծում եմ, կողմերը որոշեցին խուսափել զոհերից։

- Ո՞րն էր պատճառը, որ Իրան-ԱՄՆ լարվածությունը բավականին արագ հասունանալուց հետո նույն արագությամբ էլ սառեցվեց։

-Չեմ կարծում, որ սառեցվեցին, պարզապես այդ պիկն անցավ, իսկ հարաբերությունները դեռևս շարունակում են գտնվել ամենալարված վիճակում, և Մերձավոր Արևելքում որևէ բան քաղաքականության մեջ չի փոխվել, հարաբերությունները լարված են, ուղղակի պիկն է անցել։

- Ստեղծված իրավիճակում Հայաստանը ինչպես պետք է դիրքավորվի և ինչ քայլեր պետք է ձեռնարկի բացի խաղաղության կոչեր անելուց։

-Հայաստանն ասել է, ինչ որ կարող էր ասել, ուրիշ ոչինչ ասել չէր կարող, պետք է պասիվ նետրալիտետ հայտարարեր, ասեր՝ ոչ ամերիկյան, ոչ իրանական գործողությունների մեջ չեմ ներգրավելու։ Սա միակ բանն էր, որ Հայաստանը կարող էր ասել և ասել է։ Ակնկալիք սրանից առավել չկար։

- Ամերիկյան լրատվականներն այսօր գրել են, որ Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից։ Կարծում եք տեղի ունեցածն իրո՞ք սխալմունք է եղել։

-Դժվար է ասել, քանի որ նախ ավիացիոն անվտանգության փորձագետ չեմ, և երկրորդ հերթին էլ չգիտեմ այդ հատվածից հրթիռներ արձակվել են, թե ոչ։ Դրա համար որևէ գնահատական տալ չեմ կարող, մինչև ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետները դրա մասին հստակ գնահատականներ չհնչեցնեն։

- Իրադարձությունների հետագա զարգացման ինչ ընթացք եք կանխատեսում, արդյո՞ք հարաբերությունների սրում կլինի և տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ տեղի կունենան։

-Չեմ կարծում՝ այն պիկը, որն անցել ենք վերջնական է։ Չի բացառվում, որ հարաբերությունների սրում լինի այս կամ այն ուղղությամբ, եթե կողմերը կարողանան 1-2 ուղղություններով կարողանան պայմանավորվել, մասնավորապես Իրաքի կամ Սիրիայի մասով կարողանան գալ ընդհանուր հայտարարի, քանի որ Թրամփը ցանկանում է զորքերը դուրս բերել Իրաքից և Սիրիայից, այստեղ կարող է շատ լուրջ գործընթացներ, բանակցություններ լինեն, չեմ բացառում նաև այդ հեռանկարը։ Ոչ մոտ ապագայում, 2-3 ամիս հետո միգուցե կողմերը սկսեն խոսել և ԱՄՆ-ն զորքերը հանելու դիմաց ինչ-որ բան ակնկալի, այդ թվում նաև անվտանգության երաշխիքներ Իսրայելին և տարածաշրջանային իր ռազմավարական դաշնակիցներին, այնպես որ սա բնավ վերջը չէ, սա ընդամենը պրոցեսների մի հատվածն է, կիզակետն էր, բայց չի կարելի որևէ բան բացառել, և կարծում եմ, որ լարվածությունը դեռ շարունակելու է մնալ, թեկուզ ոչ պիկային ձևով։

Մանրամասները՝ տեսանյութում

Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:15 09/01/2020  |  ՄեկնաբանությունԳլոբալ տնտեսական ապակայունացման վտանգն այս պահին նվազում է. Փորձագետ
12:06 09/01/2020  |  Միջազգային լրահոսԻրանում կործանված ինքնաթիռը բռնկվել էր օդում՝ նախքան բախվելը գետնին
11:22 09/01/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայում սգո օր Է հայտարարված Իրանում տեղի ունեցած հանրանավի աղետի զոհերի հիշատակին
09:49 09/01/2020  |  ՄեկնաբանությունԻրանն ու ԱՄՆ-ն միշտ ունեցել են երկխոսելու ուղիղ խողովակ՝ ըստ անհրաժեշտության. Սուրեն Սարգսյան
18:08 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍԻրանական հեռուստաընկերությունը հրապարակել է Իրաքի ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման տեսանյութը
13:25 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍԵթե ԱՄՆ-ն չարձագանքի և այլ երկրների կողմից սադրանքներ չլինեն՝ Իրանը հնարավոր է համարի, որ վրեժն արդեն լուծված է. իրանագետ
13:08 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍԳարեգին Բ-ն ցավակցել է Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ընտանիքներին
12:43 08/01/2020  |  Միջազգային լրահոսՈւկրաինայի դեսպանատունը բացառել է Իրանում ինքնաթիռի կործանման ահաբեկչության վարկածը
11:36 08/01/2020  |  ԼՐԱՀՈՍՔաղավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել Թեհրանում կործանված ուկրաինական օդանավի վթարի կապակցությամբ
11:05 08/01/2020  |  Միջազգային լրահոսԿիեւը հստակեցնում է՝ Թեհրանի մոտ տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհվել է 177 մարդ

Արխիվ

[]