Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/30/2020   00:22 Արմեն Գրիգորյանը այցելել է Մուրացանի զինվորական հոսպիտալ 09/30/2020   00:10 ՄԻԵԴ-ն Հայաստանի դիմումի հիման վրա որոշել է միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի դեմ 09/29/2020   23:51 Վրաստանի հայերը փակել են վրաց-թուրքական սահմանը 09/29/2020   23:40 Ցանկացած հարձակման ժամանակ մերոնք ջախջախում ու ջարդուփշուր են անում թշնամուն. Տիգրան Ավինյան 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   22:58 Թուրքական ֆիզիկական միջամտության դեպքում մեզ ոչինչ չի մնա, քան դեմ առ դեմ պայքարել թշնամու դեմ. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը BBC Newshour-ին 09/29/2020   22:43 Պատերազմի սկսվելուց ի վեր թշնամին կորցրել է 790 զինծառայող, հակառակորդի բոլոր ստորաբաժանումներում կա 1900 վիրավոր․ Հովհաննիսյան 09/29/2020   22:39 Մի շարք երգիչներ շտապել Արցախ՝ զենքով ու երգով թշնամու ագրեսիայի դեմ կռվելու համար 09/29/2020   22:26 Տարհանված բնակչությունը տեղավորվել է ԱՀ այլ շրջաններում, հիմնականում օգտագործվել է հյուրանոցային ֆոնդը․Մարտիրոսյան 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/29/2020   22:08 Թուրքական F-16 կործանիչներ նկատվել են նաև Արցախի օդային տարածքում․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/29/2020   22:03 Հաղթանակը մերն է լինելու, որդի Ալիևը զղջալու է ոչ միայն հոր արած սխալների համար. ԱՀ նախագահ 09/29/2020   21:47 ՊԲ տարբեր ստորաբաժանումները գրանցել են զգալի հաջողություններ և վերցրել նախկինում կորցրած որոշակի դիրքեր․ ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ 09/29/2020   21:37 Գլենդելում դրամահավաք են սկսել, իսկ Կանադայում ստորագրահավաք է կազմակերպվել 09/29/2020   21:26 Ադրբեջանի զինված ուժերը ձախողել են ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքի կատարումը. Փաշինյան 09/29/2020   21:17 Պուտինը Փաշինյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ 09/29/2020   21:07 Թուրքիայի F-16 ռազմական կործանիչները ոտնձգություն են իրականացնում Հայաստանի և Արցախի նկատմամբ. Փաշինյան 09/29/2020   21:06 Եվ այդ Էրդողանին ասեք, որ նա իսկապես ոչխար է․Ախալցխայում հավաքվել են հայ համայնքի տասնյակ ներկայացուցիչներ 09/29/2020   20:56 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին ոչ միայն մեր մարտական ոգու ու ազգային արժեքների, այլ նաև մեր խորը հավատքի շնորհիվ. Արցախի նախագահ 09/29/2020   20:44 Թուրքիայի պատճառով մեր ժողովուրդը նոր ցեղասպանության վտանգի առջև է. Միքայել Մինասյանի հարցազրույցը Secolo d’Italia-ին 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   20:21 ԱՀ նախագահը ստորագրել է պարգևատրումների մասին հրամանագրեր 09/29/2020   20:09 Կամավորների անձնվեր աշխատանքը շարունակվում է. ԱՆ 09/29/2020   20:06 Գերմանիան ու Թուրքիան քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը 09/29/2020   20:04 Հայաստանը ՀԱՊԿ-ին դեռ չի դիմել. Վարդան Տողանյան 09/29/2020   19:58 Թշնամին պատրաստ է ցանկացած ստորության, պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի. Կարեն Վրթանեսյան 09/29/2020   19:55 Ադրբեջանցիները կենդանի վահան են դարձրել իրենց իսկ քաղաքացիներին.ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել 09/29/2020   19:49 Կա վեճերի միայն մեկ լուծում, դա երկխոսությունն է. ՀՀ նախագահ 09/29/2020   19:45 «Հովազ 1» դիրքի ավագի սխրանքն ու գրագիտությունը պիտի մտնի պատմության դասագրքեր․ Հովհաննիսյան 09/29/2020   19:32 Մենք ամուր ենք կանգնած մեր հայրենի հողին. Արայիկ Հարությունյան 09/29/2020   19:30 Խաչատրյան եղբայրները 50 միլիոն դրամ են փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին 09/29/2020   19:27 Մենք ռազմական դրության պայմաններում ենք, և ցանկացած հուզական քայլ հակառակորդի կողմից կարող է օգտագործվել սադրանքներ ու ապատեղեկատվություն կազմակերպելու համար. ՀՀ ոստիկանություն 09/29/2020   19:23 Հայաստանը և Արցախը համարժեք ռազմաքաղաքական պատասխան կտան. Նիկոլ Փաշինյան 09/29/2020   19:15 Զինծառայողներ Հակոբ Բենիկի Զարգարյանը, Սոսիկ Գարիկի Ղազարյանը և Աշոտ Ավետիքի Քարամյանը ողջ են. ՊԲ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   19:13 Նիկոլ Փաշինյանը չեղարկել է ՌԴ պատվիրակություն գործուղելու մասին որոշումը 09/29/2020   19:01 Չեմ բացառում, որ կուլիսային խոսակցությունների ժամանակ Թուրքիայի հետ այլկերպ կխոսեն, բայց հանրային դաշտում Թուրքիային ոչ մեկ այսօր չի կարող քննադատել. միջազգայնագետ 09/29/2020   18:58 Կարմիր Խաչն Արցախին տրամադրել է անհետաձգելի բուժօգնության պարագաներ․ Գնահատում է կարիքների ծավալը․ Զառա Ամատունի 09/29/2020   18:35 Չենք խնդրելու զինադադար, պետք է պարտադրենք, եթե խնդրենք՝ լինելու է Հայաստանի վախճանը․ Արայիկ Հարությունյան 09/29/2020   18:33 Ամենայն հավանականության ցանկացել են հարվածել երկաթգծին, բայց վրիպել են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   18:25 ԱԻ նախարարն այցելել է Արցախ 09/29/2020   18:20 Զոհրաբ Մնացականյանը նամակ է հղել ՄԱԿ Գլխավոր քարտուղարին 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   17:53 13 կուսակցությունները կոչ են անում Հայաստանի և Արցախի միջև ռազմավարական դաշինք կնքել 09/29/2020   17:49 Հարգելի՛ Միավորված ազգերի կազմակերպություն, էս դուք լո՞ւրջ եք ասում. Նաիրա Զոհրաբյան 09/29/2020   17:41 Թուրքիան ուղիղ ագրեսիա է իրականացնում ՀՀ նկատմամբ. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   17:38 Հաղթանակը մերն է լինելու. Միքայել Հարությունյանը վերահաստատել է՝ Արցախ մեկնելու մտադրությունը 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/28/2020   15:05 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է 28 զինծառայող 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/28/2020   16:38 Զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ. ՊՆ 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/28/2020   10:32 Ադրբեջանական կողմը հայտնում է գեներալ Մայիս Բարխուդարովի վիրավորվելու և գերի ընկնելու մասին 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր

ՀՀ գազամատակարարման համակարգում ճգնաժամը շարունակվում է. կառավարությունը փորձում է ժամանակ շահել 01/10/2020   15:30  |  Տնտեսություն

ՀՀ գազամատակարարման համակարգը մեր տնտեսության կարևոր օղակներից մեկն է։ Այս համակարգի ֆինանսական կայունությունը և արդյունավետությունը մեր առաջնահերթությունը պետք է դառնա։

2019 թվականի հունվարի 8-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ստորագրել են լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Համաձայն համաձայնագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում (https://armenia-am.gazprom.com/press/news/2020/01/1573/?fbclid=IwAR3rF1eLt-P3GxZOo2IMcKt_6JZ0W69e0-V7ryHpMdW3SV2WoxmGGw1mVSw):

Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով: Ներկայումս 1000 խմ գազը սահմանին արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (http://psrc.am/images/News/2016/Jur/Gas_sakagin.pdf) հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Բացի այդ, գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը: Օրակարգում է նաև հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ի հեճուկս կատարված պաշտոնական հայտարարություններին՝ 2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն հաստիքացուցակի զանգվածային կրճատում չի կատարել, չի նվազեցրել բնական գազի սակագնի հաշվարկում ներառված 5,37 տոկոս կորուստի մեծությունը, լայնամասշաբ ներդրումային նախագծեր չի իրականացրել և այլն, ինչը կձևավորեր խնայողություններ, որոնք թույլ կտային փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որի արդյունքում՝ 2019 թվականի ընթացքում գազամատակարարման համակարգում արդեն ձևավորվել է մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք գումարած տույժեր: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

ՀՀ գազամատակարարման համակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է 88,5 մլրդ ՀՀ դրամ (https://armenia-am.gazprom.com/d/textpage/58/88/sum-2018-arm.pdf), որը նախորդ տարվա համեմատ պակասել է 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 14,5 տոկոսով: Ընկերության կուտակած վնասի նվազումը տեղի է ունեցել ի հաշիվ 26,3 մլրդ ՀՀ դրամի չափով բաժնետոմսերի թողարկման, ոչ թե սեփական շահույթի։ Հատկանշական է, որ 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ճանաչել է եկամուտ առևտրային կրեդիտորական պարտքերի ներումից՝ 27,9 մլրդ ՀՀ դրամի չափով (համեմատության համար՝ 2017 թվականին ընդամենը 3 մլն ՀՀ դրամ է), այսինքն՝ ընդհանուր առմամբ ընկերությունը մեկ տարուց ավելի է չի վճարել իր կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների որոշ մասի համար․ սա ևս մեկ փաստ է ընկերության ֆինանսական վիճակի մասին։ 2019 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2019 թվականի ընթացքում ընկերությունը կշարունակի պաշտոնապես վնասով գործել:

Ընկերության հնարավոր խնայողությունների աղբյուրների մասով նշեմ, որ բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող և օժանդակ), այսինքն, թե որքան աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը: Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցների, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները և դրանց վերանայման պարբերականությունն ու աճը: Ինչևէ, 2019 թվականի ընթացքում ընկերությունում զանգվածային աշխատատեղերի կրճատում տեղի չի ունեցել, հետևաբար՝ խնայողություններ էլ չեն գոյացել։

Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ ևս անրադառնալ 2011-2013 թվականների ընթացքում գազամատակարարման համակարգում կուտակված պարտքին, որը մարվեց ի հաշվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պետական 20 տոկոս բաժնետոմսերի օտարման։ Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը 14.05.2013թ. N 01/23.16/6490-13 գրությամբ (ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պրն. Ռ.Նազարյանին, իսկ գրության պատճեն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ պրն. Վ. Հարությունյանին) հայտնում էր, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերանայման ժամանակ հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված 270 ԱՄՆ դոլար/հազար խ.մ. ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գնով, այսինքն՝ 189 ԱՄՆ դոլար/հազար խ.մ.-ի համար: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ: Սրան համապատասխան գաղտնի կնքվել էր Փոխհատուցման համաձայնագիր ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվող փոխհատուցման մասին», ըստ որի՝ գազամատակարարման համակարգում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության նպատակով կողմերը համաձայնության են եկել հետևյալում` հայկական կողմը ապահովում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ» ՓԲԸ-ից ստացված միջոցների հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սահմանի վրա ձեռքբերված բնական գազի փաստացի գնի փոխհատուցումը՝ 2012 հունվարի 1-ից մինչև 2013 թվականը ընկած ժամանակահատվածում մատակարարվող բնական գազի համար:

Ակնհայտ է, որ նման իրավիճակ ունենք ներկայումս, քանի որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակայնորեն հաստատել են, որ դիմել են կամ կոչ են արել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջինս մինչև բնական գազի գնի շուրջ վերջնական բանակցությունների ավարտը ձեռնպահ մնա բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնել վերոհիշյալ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս իրավիճակում ՀՀ կառավարությունը ոչ միայն բանավոր, նաև պարտքի մարման գրավոր երաշխիքներ է տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։

Միաժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հայ սպառողների համար բնական գազի սակագինը չի վերանայվի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, ինչն, ըստ էության, հարցի լուծում չէ, քանի որ ձմռան ամիսներին հայ սպառողները կշարունակեն չհիմնավորված ցածր գնով սպառել բնական գազ՝ զուգահեռաբար վատթարացնելով գազամատակարարման համակարգի ֆինանսական վիճակը։ Բացի այդ, ներդրողի տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մեկ տարվա կանխատեսելի էներգակիրների գներ, որը թույլ կտա կազմել, պլանավորել իր տարեկան բյուջեն։ Այս իրավիճակը լրացուցիչ անորոշություն է ստեղծում ներդրումների համար, հատկապես՝ էներգատար ճյուղերի դեպքում (օրինակ՝ ցեմենտի, ալյումինի, սննդի արդյունաբերությունները և այլն), որտեղ ինքնարժեքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՀՀ գազամատակարարման համակարգում առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ․ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստան հազ․ խ․մ․ հաշվով բնական գազը ներկրվում է 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով ավելի թանկ, սակայն վերջնական սպառման սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Միևնույն ժամանակ, հարկային օրենսդրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորված է ներկրվող թանկացած բնական գազի համար վճարել ավելի շատ ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ), այն դեպքում, երբ իրացումից ստացվող ԱԱՀ-ն մնում է նույնը։ Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը սահմանի վրա պետք է լրացուցիչ 6 մլն ԱՄՆ դոլարից ավել ԱԱՀ և տույժեր վճարի ((15*20%)/1000* 2 մլրդ խ․մ․)։ Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսածը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կկուտակի միլիրդավոր դրամների հասնող ԱԱՀ ապառք (չմուծված հարկեր) և տույժեր։ Նման իրավիճակ գրանցվել է նաև 2011-2013 թվականների ընթացքում, երբ գազամատակարարման համակարգը հանրությունից գաղտնի պարտքեր էր կուտակում։

Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին և խնդիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է մարել կուտակվող պարտքերը։

Կարճաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի վերանայումը, ինչը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխության,

2․ պետական բյուջեի հաշվին ուղղակի սուբսիդավորումը,

3․ սահմանի վրա բնական գազի գնի իջեցումը և այլն։

Երկարաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի հաշվարկի մեթոդաբանության վերանայումը,

2․ գազամատակարարման համակարգում փոխադրման և բաշխման ժամանակ կորուստների մեթոդաբանության վերանայումը և նոր հաշվարկի կատարումը,

3․ գազամատակարարման համակարգում կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը և իրականացումը,

4․ գազամատակարարման համակարգում գործող ընկերությունների գնումների գործընթացի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,

5․ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի որոշման մեթոդաբանության սահմանումը,

6․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների հստակեցումը և լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների տրամադրումը,

7․ ներտնային գազասպասարկման վճարների վերացումը և այլն։

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտքեր ոչ միայն ռուսական ընկերության, այլև ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքերը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ կամ կրպակ չէ, որի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը չազդի մեր տնտեսության վրա։ Մենք ունենք այս ճգնաժամից դուրս գալու լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամքի և մասնագիտական ներուժի համադրում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:58 08/01/2020  |  Վերլուծություններ«Հեղափոխական ընտրյալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը
17:17 19/12/2019  |  Վերլուծություններ«ԿԵՑՑԵ՛ մեր արդար» կառավարությունը՝ «լուծեց» բազմազավակների խնդիրը
10:37 04/12/2019  |  ՎերլուծություններԺողովրդագրություն` խոստումներ և իրական փաստեր
17:13 02/12/2019  |  ՎերլուծություններՎարչապետի «100 փաստերում» ներառման առաջարկ (Մաս 2)
11:32 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՆախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը նորից կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար
11:16 15/11/2019  |  ՎերլուծություններԶբաղվածության ոլորտ. ձախողումներին ավելանում են կոռուպցիոն ռիսկերը
15:06 04/11/2019  |  ԼՐԱՀՈՍՍոցիալական աշխատողը պետք է դառնա սոցիալական պետության հենասյունը
14:53 10/10/2019  |  ՏնտեսությունԳործազուրկների թիվը նվազում է արտագաղթի հետևանքով
12:57 09/10/2019  |  ՎերլուծություններԱշխատանքային օրենսգիրքը բարելավելու փոխարեն՝ ավելացնում են նոր խնդիրներ
22:14 02/10/2019  |  ՄեկնաբանությունՍոցիալական խոստումները համարժեք չեն նաև 2020 թվականի բյուջեին

Արխիվ

[]