ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու գլխավոր դատախազի որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան 01/09/2020 17:50 | Դատական ռեպորտաժներ
«Փաստինֆո»-ի տեղեկություններով բողոքարկվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշումը։
Հիշեցնենք, որ ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել 2019 թվականի դեկտեմբերի 27-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Ընդ որում՝ նրան որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացրել էր ՀՀ գլխավոր դատախազը՝ դեկտեմբերի 26-ին, ճիշտ այն նույն օրը, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու մասին օրենքը։
Մի շարք իրավապաշտպաններ ու իրավաբաններ հայտարարություններով հանդես եկան՝ խնդրահարույց համարելով ՍԴ նախագահին մեղադրանքի առաջադրումը՝ նշելով, որ այն ուղեկցվել է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներով։ Ինքը Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ մեղադրանքի առաջադրումն իր համար անսպասելի չէր եւ իրեն նախազգուշացրել էին 6 ամիս առաջ։
«Ինձ զգուշացրել էին, որ X,Y Z քայլերը չանելու համար մեղադրանք կառաջադրվի»,- դեկտեմբերի 27-ին հայտարարեց Հրայր Թովմասյանը՝ նշելով, որ X,Y Z քայլերը վերաբերել են հրաժարականին։ «Որևէ մեկիդ համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամսում ՍԴ-ն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։
Ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, սպառնալիքներ էին, այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր ու դրանց դրսևորումներ, բայց այս ժամանակահատվածում ՍԴ-ն բոլոր դատավորների շնորհիվ աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու,մեր իրավական համակարգի հետագայի համար։ Այս մեղադրանքի առաջադրումը՝ 308-ի 2-րդ մասով ոչինչ իմ կյանքում չի փոխել և չի էլ կարող փոխել»,- ընդգծել էր Հ.Թովմասյանը։
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՄԻՊ-ը՝ նշելով, որ սեփական նախաձեռնությամբ սկսել է քննարկման ընթացակարգ՝ ընդգծելով, որ վաղ կենսաթոշակին առնչվող կարգավորումների գործադրումը պետք է լինի բացառապես կամովին՝ առանց որևէ տեսակի ճնշման կամ անգամ նման ռիսկի։
«Փաստինֆո» տեղեկություններով՝ փաստաբաններն արձանագրելով, որ Հրայր Թովմասյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, ընդգծել են, որ չի հաղթահարվել նրա անձեռնմխելիության շեմը եւ հենց այս հիմքով պահանջել վերացնել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու որոշումը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/17/2023 11:17
Ադրբեջանում քաղաքացիական բողոք է հասունանում
Տեսադարան
Մամուլ
- 09/30/2023 08:42 Վեդիում լքված շենքում են տեղավորել մարդկանց․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:38 Վահագն Խաչատուրյանը կորել է. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:33 Տարօրինակ «զուգադիպություն»․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:30 ՔՊ-ն կհավաքվի. ինչ հարցեր են քննարկելու. «Ժողովուրդ»
- 09/30/2023 08:26 Իշխանականները սերտացնում են շփումները Արեւմուտքի հետ․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:23 Ալբերտը ե՞րբ է խոսում, որ մի հատ էլ հայտարարի մահափորձ անելու մասին․ «Հրապարակ»
- 09/30/2023 08:07 Ջուրը խնայելու մասին քարոզող Ազգային ժողովը շատ ջուր է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 09/26/2023 20:59 Սա ցեղասպանություն է. ադրբեջանցիների վայրագությունների ապացույցները ուղարկվելու են միջազգային կառույցներին
- 09/03/2023 11:08 Մի օր կարող ենք ուղղակի արթնանալ և տեսնել, որ Ռուսաստանն այստեղ չէ․ Փաշինյան
- 08/26/2023 15:09 Հռչակագիրը փոխելն ինքնանպատակ չէ, այն հանգեցնում է բուն Սահմանադրության փոփոխությանը․ Գեւորգ Դանիելյան
- 08/22/2023 17:00 Կգործարկվի՞ Աղդամի ճանապարհը, թե՞ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց այն չի կարող և չպետք է փոխարինի Բերձորի միջանցքին.Դավիթ Բաբայան
Մեկնաբանություն
- 10/02/2023 15:43 Նարեկ Մալյանին երկու ամսով կալանավորելու մասին դատարանի որոշման դեմ բերվել է հատուկ վերանայման բողոք
- 10/02/2023 13:02 Կոչ ենք անում ձեզ՝ պաշտպանելու մեր հոր և անօրինական կերպով կալանավորված բոլոր հայերի իրավունքները․ Ռուբեն Վարդանյանի զավակների հայտարարությունը
- 10/02/2023 12:22 Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց․ Աբրահամյան
- 10/02/2023 11:39 Պահանջում եմ ձևավորել մեկ ընդդիմադիր բևեռ. Հրանտ Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/01/2023 17:45 Հրդեհ Սաղմոսավան գյուղում
- 10/01/2023 15:44 Չայնիի ոլորանների հատվածում «ԶԻԼ» է շրջվել. կա վիրավոր
- 10/01/2023 10:37 10-ամյա երեխան գնացել է դասընկերուհու տուն՝ շան ձագերին տեսնելու, շունը հարձակվել է նրա վրա. երեխայի վիճակը ծանր է. shamshyan.com
- 10/01/2023 10:19 Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 44.8 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
Հետաքրքիր է իմանալ
- 07/16/2023 19:56 ՆԱՏՕ-ի հյուրերին подложили свинью. Ճաշից հրաժարվել է միայն Էրդողանը. «Բացի մի թողեք» (տեսանյութ)
- 07/10/2023 17:04 «Միսս Նիդեռլանդներ» տիտղոսն առաջին անգամ ստացել է տրանսգենդեր տղամարդը
- 07/09/2023 16:40 Ավելի քան 5 մլրդ մարդ կմահանա՝ միջուկային պատերազմի արդյունքում. Բաց մի թողեք անցնող շաբաթվա հետաքրքիր լուրերը (տեսանյութ)
- 07/09/2023 16:30 Հաջողակ բիզնեսմեն դառնալու գաղտնիքը. ոչինչ անհնար չէ (տեսանյութ)
