ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի կողմից դիվանագիտական շատ ճկուն և նուրբ քաղաքականություն պետք է իրականացվի. փորձագետ 01/08/2020 11:10 | ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ-ի և Իրանի միջև քաղաքական էսկալացիայի հետևանքով արդեն իսկ ֆոնդային բորսաներում կան որոշակի ներվային շարժումներ, ջղաձգումներ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Լիլիա Ամիրխանյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունների ազդեցությանը համաշխարհային տնտեսության վրա։
«Նավթի համաշխարհային գներն արդեն իսկ գրանցել են աճ և եթե լինի հետագա էսկալացիա, կարող ենք ունենալ նավթի գների ռեկորդային աճ, նույնիսկ համաշխարհային վերջին ճգնաժամի արդյունքներին գերազանցող։ Սա, իհարկե, համաշխարհային տնտեսության, այդ թվում տարածաշրջանի և Հայաստանի տնտեսության վրա կունենա մեծ ազդեցություն, որովհետև փոփոխության կենթարկվի նաև դոլարի փոխարժեքը»,-նշեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ Իրաքից և Մերձավորարևելյան մյուս տարածաշրջաններից ամերիկյան զորքերի հնարավոր դուրսբերումը միանշանակ բացասական ազդեցություն կթողնի դոլարի փոխարժեքի վրա. «Դոլարի փոխարժեքն անկում կապրի։ Դա, իհարկե, լուրջ և բացասական հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության վրա։ Մյուս կողմից Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական զարգացումները փախստականների դեպի արևմտյան երկրներ նոր հոսքերի հավանականություն է առաջացնում։ Սա նույնպես սոցիալական և տնտեսական մեծ խնդիրների պատճառ կարող է հանդիսանալ, որն, անշուշտ, կածանցվի նաև մեր տնտեսության վրա»,-ասաց Լիլիա Ամիրխանյանը։
Անդրադառնալով այս իրադարձությունների տարածաշրջանային հետևանքներին՝ Լիլիա Ամիրխանյանը չբացառեց՝ ինչպես նախորդ կոնֆլիկտների, սրացումների, այնպես էլ այս ժամանակ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում փոփոխություններ կլինեն. «Այսինքն` բացասական ֆոնը միանշանակ է։ Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ ցանկացած կոնֆլիկտ ռիսկերից ու մարտահրավերներից բացի ունի նաև որոշակի հնարավորություններ, որովհետև անկախ ամեն ինչից Իրանն իր տնտեսության բնականոն հունը և ընթացքն ապահովելու է և այս իմաստով ուղղությունը կփոխվի առավելապես այն երկրներ, որտեղ խնդիրներ չկան, այդ թվում՝ Հայաստան»,-նշեց փորձագետը։
Վերջինս ընդգծեց, որ Հայաստանի կողմից դիվանագիտական շատ ճկուն և նուրբ քաղաքականություն պետք է իրականացվի, քանի որ մի կողմում բարեկամ Իրանն է, մյուս կողմից գործընկեր ԱՄՆ-ն. «Անկախ ամեն ինչից Իրանի հետ մենք ունենք տնտեսական ակտիվ կապեր, ունենք մի շարք ծրագրեր, որոնք պետք է կյանքի կոչվեին և ցանկացած քաղաքական և այլ լարվածությունների պարագայում Իրանն այդ ծրագրերը կասեցնում է, որոշակի ժամկետով սառեցնում։ Այս անգամ ևս չի բացառվում, որ նման սառեցումներ կգրանցվեն՝ Մեղրիի ՀԷԿ-ի, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի հետ կապված»,-ասաց փորձագետը՝ հավելելով՝ պետք է հնարավորինս ճիշտ դիվանագիտություն, ճիշտ արտաքին քաղաքականություն իրականացնել։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ