Թեմաներ
Չորեքշաբթի 05 / 27 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

05/27/2020   13:52 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը ստանձնեց Գյումրու տուն-ինտերնատի կառավարումը 05/27/2020   13:40 Լանզարոտեի կոնվենցիայի թաքնված նպատակները չպետք է իրականություն դառնան մեր երկրում. Արթուր Ալեքսանյան 05/27/2020   13:34 Ադրբեջանից բռնագաղթած ևս 185 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի 05/27/2020   13:30 Չե՞ք կարծում, որ ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Նաիրա Զոհրաբյանը՝ Վահագն Հովակիմյանին 05/27/2020   13:26 ԶՊՄԿ-Ն որևէ առնչություն չունի և չի ունեցել վերջին օրերին Կապանում և Քաջարանում տեղի ունեցած իրադարձությունների հետ. հայտարարություն 05/27/2020   13:16 Ալիևին կիրթ և կառուցողական համարող Փաշինյանին ՄԻԵԴ-ի որոշումը կարծես այնքան էլ չի ոգևորվել․ Ղազինյան 05/27/2020   12:52 Ոչ, հարգելի դատարան. ՀՀ արդարադատության փոխնախարարը՝ վարչապետին 05/27/2020   12:25 Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9 ամյա երեխայի․ վերջինս տեղափոխվել է բուժկենտրոն 05/27/2020   12:18 Հայաստանում կորոնովիրուսից մեկ օրում մահացել է այնքան մարդ, որքան համավարակի ողջ ընթացքում Վրաստանում. Կարեն Վրթանեսյան 05/27/2020   12:11 Իրավիճակը կարող է աստիճանաբար սրվել. Տիգրան Աբրահամյան 05/27/2020   12:05 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․ ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության Թեժ գծի 177 հեռախոսահամարը 05/27/2020   11:54 Սամվել Ավանեսյանը նշանակվել է աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար 05/27/2020   11:50 Եթե կանոնները չպահպանվեն, դիմակ կրելը բոլոր տեղերում պարտադիր կդարձնեն. Վարչապետը սպառնաց 05/27/2020   11:45 Սպանություն Կոտայքի մարզում․ ոստիկանները բացահայտել են առանձնապես ծանր հանցագործությունը 05/27/2020   11:41 Արայիկ Հարությունյանին լուրեր են հասել, որ առաջիկա չորս օրվա ընթացքում որոշ խմբեր Վերջին զանգ են նշելու 05/27/2020   11:39 Դիմակ չկրելու պատճառով տուգանվել է 240 մարդ 05/27/2020   11:35 Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում. կրակոցից այրվել է ավտոմեքենա. ՊՆ մամուլի խոսնակ 05/27/2020   11:28 Արցախում կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են 05/27/2020   11:23 Մանկապարտեզներ հաճախում է երեխաների 8.3 տոկոսը 05/27/2020   11:20 Կորոնավիրուսից 7 մահացածներից 56-ամյա տղամարդը որեւէ քրոնիկ հիվանդություն չի ունեցել. ԱՆ 05/27/2020   11:15 Գործ ունենք վարակի երկրորդ ալիքի հետ. Վարչապետն ասաց՝ ինչպես պետք է զրոյացնենք կորոնավիրուսի ցուցանիշները 05/27/2020   11:13 Այս ժամանակահատվածի համար պետբյուջեի ծախսերը պետք է ավելի նպատակային լինեն. Էնֆիաջյան 05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/27/2020   10:53 Համեմատության մոդայիկ մեթոդաբանություն․ նախորդ տարիների վիճակագրական տվյալները հայտարարվում են անարժանահավատ 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/27/2020   10:46 Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/27/2020   10:39 Արտուշ պապի. «հերոսացումից» «դավաճանի» պիտակ ընդամենը կես քայլ է. «Փաստ» 05/27/2020   10:34 Սուպերնախարարից՝ սուպերվարչապե՞տ. վերին օղակներում կա սցենար. «Իրավունք» 05/27/2020   10:27 Էդմոն Մարուքյանը թիկնապահո՞վ է գալիս խորհրդարան. «Հրապարակ» 05/27/2020   10:17 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց մի շարք օրինագծեր 05/27/2020   10:13 Գոգյան-Թամրազյան «առերեսումը» թեժ է անցել. «Հրապարակ» 05/27/2020   10:09 Հիմա էլ Արսեն Երեւանսկին. «օրենքոգ գողը» եւս առողջական լուրջ խնդիրներ ունի. «Ժողովուրդ» 05/27/2020   10:05 Ադրբեջանն ակտիվացել է Նախիջեւանի հատվածում. Այրվել է գումարտակի հրամանատարի մեքենան. «Հրապարակ» 05/27/2020   09:59 Ներքին փոխհրաձգություն․ «Իմ քայլում» քայլերը չեն համաձայնեցվում. «Ժողովուրդ» 05/27/2020   09:56 Հոսանքազրկումներ Երևանում և Կոտայքի մարզում 05/27/2020   09:55 Արարատ Միրզոյանը, Գագիկ Ծառուկյանն ու Ռոմանոս Պետրոսյանը հանդիպում են ունեցել․ ինչ են քննարկել. «Ժողովուրդ» 05/27/2020   09:52 Արտաքին պարտքն ավելանում է․ իշխանությունը պատրաստվում է, վերջերս հայտարարած վարկերից զատ, եւս մեկ վարկ վերցնել . «Փաստ» 05/27/2020   09:46 Քաջարանի քաղաքապետը վախենալու բան ունի. «Իրավունք» 05/27/2020   09:37 Որոշել են թուլացնե՞լ Ավինյանի եւ Թորոսյանի դիրքերը. Սա Փաշինյանի մեսիջն է 2 ուղղությամբ. «Հրապարակ» 05/27/2020   09:30 ԱԱԾ-ն գաղտնալսել է Արսեն Երեւանսկուն․ մանրամասներ վերջինիս բերման ենթարկելու դեպքից. «Ժողովուրդ» 05/27/2020   09:26 Արայիկ Հարությունյանի ինաուգուրացիայի ուրախությունն ապահովել է Սամվել Ալեքսանյանը. Ասել են՝ «հոպար» չասես «Հրապարակ» 05/27/2020   00:17 Պարբերաբար ազատ խոսքի վրա անհասցե հարձակումներ են տեղի ունենում իշխանության կողմից. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:59 Զինված ուժերում պետք է մեծանա կնոջ դերը որոշումների կայացման գործում. Արման Թաթոյան 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   23:46 ԴԴօՍ հարձակում՝ News.am լրատվականի վրա. Մեդիա Պաշտպան 05/26/2020   23:25 Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով 05/26/2020   23:20 Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԻԵԴ վճիռը որպես պահանջ Ադրբեջանի իշխանություններից` վերականգնելու արդարությունը. ԱԳՆ 05/26/2020   23:06 Համաշխարհային տնտեսությունը մոտեցել է հատակին 05/26/2020   22:50 Կորոնավիրուսից մահացել է Ռուսաստանի՝ վառելիքի եւ էներգետիկայի առաջին նախարարը
05/27/2020   11:09 Քաջարանցիների դեմ ցուցմունք տված անձը հրաժարվել է իր նախնական ցուցմունքից. պնդել, որ նախնական ցուցմունքը տվել է ճնշումների ներքո 05/25/2020   17:31 95 տոկոս քվե ստացած մարդու հետ պետք չէ նման լեզվով խոսել. Քաջարանի բնակիչ 05/25/2020   19:47 Վարչապետին փոխելու և նոր վարչապետ ընտրելու մասին առաջինը խոսել եմ ես. Վանեցյան 05/26/2020   12:30 Երեխաներին օրգազմի մասին գրքեր բաժանելու մասին պատգամավորը հարց է ուղղել նախարարին 05/26/2020   10:58 Ծնողն ահազանգում է. 9 տարեկան որդուն օրգազմի մասին գիրք են բաժանել 05/25/2020   19:10 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը կհետաձգվի. Սեյրան Օհանյանի պաշտպանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել 05/25/2020   16:13 ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. 1 տարի քննելուց հետո գործը տեղափոխվել է Երեւանի քննչական 05/26/2020   13:25 Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ն արձանագրեց՝ Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը և խտրականության արգելքը 05/26/2020   19:43 Լարված իրավիճակը Բագրատաշենի անցակետում պահպանվում է. 100-ից ավել ՌԴ քաղաքացիություն ունեցող հայեր պատրաստվում են փակել ճանապարհը և դիմել ծայրահեղ միջոցների 05/25/2020   22:15 Ոչ ոք չի երաշխավորում Փաշինյանին, որ հասարակությունը երկար կնստի - կսպասի, թե ինչպես է իր թիմը վայելում. Գագիկ Համբարյան 05/26/2020   21:58 ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունը ստուգելու որևէ հիմք չկա. փորձագետ 05/27/2020   10:43 Արման Աբովյանը ծաղկեփունջը հոբելյարին նվիրելու փոխարեն սխալմամբ ցանկանում էր նվիրել Նաիրա Զոհրաբյանին 05/26/2020   09:44 Սկանդալային պատմությունների կիզակետում հայտնված ոստիկանները վերադառնում են. «Ժողովուրդ» 05/27/2020   10:50 Հայաստանում կորոնավիրուսի 372 նոր դեպք է գրանցվել. 7 մարդ մահացել է 05/25/2020   21:24 Ոստիկանության Կապանի բաժնում խոչընդոտել են փաստաբանների աշխատանքը, թույլ չեն տվել տեսակցել ձերբակալված քաջարանցիներին 05/25/2020   15:46 Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահող ֆեյքերի բանակը Ֆեյսբուքում (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ) AntiFake.am- 05/26/2020   23:53 Ժողովրդի զայրույթն արդեն դառնում է անկառավարելի. Միքայել Մինասյան 05/26/2020   11:53 «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում 5-ամյա երեխա է մահացել 05/26/2020   10:16 Սամվել Բաբայանի նշանակումը՝ սառը ցնցուղ. ինչ է կատարվում Արցախում. «Ժողովուրդ» 05/26/2020   12:13 Գանդիի արձանը՝ հայ- թուրքական հաշտեցման խորհրդանի՞շ

Նավթի գների անկումից հետո Ադրբեջանի տնտեսությունը մի քանի տարի գտնվում է լճացման մեջ. Ավետիք Չալաբյան 01/08/2020   10:51  |  Մեկնաբանություն

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել  Հայաստանի եւ Ադրբեջանի Համախառն ներքին արդյունքները՝ ՀՆԱ, համեմատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ:

Հունվարի 6-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իրեն հատուկ «սենսացիոն» ոճի մեջ հայտարարեց, որ 2019 թ․ Հայաստանի Հանրապետությունում մեկ շնչին ընկնող բացարձակ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է ոչ միայն Վրաստանի, այլև Ադրբեջանի համանման ցուցանիշը, տառացիորեն մի քանի ժամ հետո ստիպված լինելով հերքել Ադրբեջանի մասով իր իսկ հայտարարությունը (իրականում Վրաստանի մասով էլ կախված է, թե հաշվարկը արվում է բացարձակ թե համադրելի գների հիման վրա, բայց դա սկզբունքային չի):

Ես չէի անդրադառնա այս հարցին, քանի որ վերջին հաշվով, էական չի, թե որ երկրում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն փոքր ինչ ավել կամ պակաս կոնկրետ տարում՝ սա բազմաթիվ գործոններից է կախված, որոնցից ոչ բոլորն է տվյալ երկիրը վերահսկում։ Սակայն շատ ավելի էական է, թե ինչ է տեղի ունենում մեր և Ադրբեջանի տնտեսական զարգացման հետ երկարաժամկետ հեռանկարում։ Ստորև բերված գրաֆիկը արտապատկերում է Հայաստանի և Ադրբեջանի մեկ շնչին ընկնող բացարձակ ՀՆԱ-ի դինամիկան վերջին տաս տարիների ընթացքում (Համաշխարհային բանկի տվյալներով, 2019 թ․ ԱՄՀ նախնական տվյալներն են)։ Այս թվերին նույնիսկ հպանցիկ նայելուց կարելի է տեսնել մի քանի կարևոր միտում՝

ա) Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կտրուկ աճել, և նույն կերպ էլ կտրուկ վայր է ընկել նավթի գների հետ միասին, և մեկ տասնամյակի կտրվածքով, նույնիսկ որոշ չափով նվազել է ՝ փաստացի, Ադրբեջանի տնտեսությունը մի մեծ տեղապտույտ է կատարել, և ընդհանուր առմամբ, բացարձակ արժեքով, վերադարձել է իր ելման կետին։

բ) Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընդհակառակը, փոքր բացառությամբ, համարյա ամբողջ այդ ընթացքում շարունակել է աճել, և տասնամյակի կտրվածքով, աճել է ավելի քան 50%-ով, ընդ որում դրա մոտ կեսը՝ վերջին երեք տարիների ընթացքում, երբ մենք ունեցել ենք համեմատաբար բարձր աճի տեմպեր։

գ) Եթե մեկ տասնամյակ առաջ Ադրբեջանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը գերազանցում էր Հայաստանին 66%-ով, ապա անցած տարի՝ ընդամենը 4%-ով, դա արդեն ստատիստիկ ճշգրտության հարց է, իսկ բնակչության բարեկեցության մասով Հայաստանը նույնիսկ փոքր ինչ առաջ է անցել Ադրբեջանից (հետաքրքրվողներին պատրաստ եմ առանձին բացատրել, թե ինչու)։

դ) վերջին երեք տարում (2017-19) Ադրբեջանի իրական տնտեսության համախառն աճը կազմել է ընդամենը 3%, այսինքն տարեկան միջինը՝ 1%, այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունը նույն երեք տարում հանրագումարում աճել է մոտ 20%-ով։

Իրականությունը այն է, որ նավթի գների անկումից և նավթի հանույթի պիկը անցնելուց հետո, Ադրբեջանի տնտեսությունը արդեն մի քանի տարի գտնվում է լճացման մեջ։ Թեև բնական գազի հանույթը և տրանզիտ տրանսպորտային հոսքերը աճել են, նավթի հանույթի ծավալների շարունակվող անկումը բերել է նրան, որ համախառն ներքին արդյունքը աճում է շատ դանդաղ տեմպերով, և Ադրբեջանի նկատմամբ խոշոր ներդրողների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Հայաստանում, ընդհակառակը, տնտեսական աճը վերջին երեք տարիներին արագացել է, դա անմիջական հետևանք է ներքին շուկաների ազատականացման, և մասնավոր կապիտալի շարունակվող ներհոսքի։

Եթե վերջին երեք տարվա տնտեսական զարգացման հարաբերական միտումները պահպանվեն, ապա ևս մեկ տասնամյակ հետո, Հայաստանը տնտեսական զարգացման բոլոր հիմնական ցուցանիշներով, կայուն առաջ կանցնի Ադրբեջանից։ Հակառակորդի հնարած առասպելը, որ հարուստ և հզոր Ադրբեջանի դեմ հանդիման կանգնած է աղքատ և խեղճ Հայաստանը, հոդս կցնդի։ Ադրբեջանում դա հիանալի հասկանում են, և շտապում են հիմա՝ Արցախի շուրջ արագ գործարք կնքելու։ Մենք սակայն շտապելու բան չունենք, փոխարենը պետք է հետևողական, տարեց տարի, հայի տաղանդով, աշխատասիրությամբ և հնարամտությամբ, կերտենք սեփական բարեկեցությունը և հզորությունը, և լրիվ այլ դիրքերից խոսենք նույն Ադրբեջանի հետ։ Այսքանով բոլորիդ դրական տրամադրություն եմ ցանկանում, այս կանխատեսումը իրականություն դարձնելու ամուր վճռականությամբ։

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:01 11/12/2019  |  Մեկնաբանություն«Կոռուպցիայի» դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկած ուժը ՍԴ անդամներին անթաքույց կաշառք է առաջարկում․ Չալաբյան
11:23 06/12/2019  |  ՄեկնաբանությունԺամանակը իրականում սպառվում է, եւ մենք լավագույն դեպքում ունենք մինչեւ գարուն. Ավետիք Չալաբյան
10:38 02/12/2019  |  ՎերլուծություններԺամկետային ծառայությունից ազատվելը փողով պաշտոնականացնելով, մենք սրում ենք երկրում հակասությունը հարուստների և աղքատների միջև. Ավետիք Չալաբյան
16:03 28/11/2019  |  ՄեկնաբանությունՆոր պարտադիր հարկ ներմուծելու փոխարեն, պետք է մտածել կամավորության սկզբունքի և բյուջետային միջոցների խելամիտ վերաբաշխման մասին. Չալաբյան
11:05 25/11/2019  |  ՄեկնաբանությունՆիկոլ Փաշինյանին և նրան աջակցող տարաբնույթ ուժերին փաստացի իշխանության է բերել հենց Սերժ Սարգսյանը. Ավետիք Չալաբյան
10:21 15/11/2019  |  ՎերլուծություններՆիկոլ Փաշինյանի Անուրջները եւ Իրականությունը
09:24 11/11/2019  |  ՄեկնաբանությունԻնչու՞ է աղմկում Արայիկ Հարությունյանը. Ավետիք Չալաբյան
13:19 18/10/2019  |  ՄեկնաբանությունՊահանջեք դադարեցնել այս զզվելի ճնշումը Հրայր Թովմասյանի անձի և ընտանիքի նկատմամբ. Ավետիք Չալաբյան
14:44 16/10/2019  |  ԼՐԱՀՈՍԱվետիք Չալաբյանի հայտարարությունը Սիրիայի տարածքում թուրքական ռազմական գործողությունների եւ քրդերի մասին
11:39 10/10/2019  |  ՄեկնաբանությունՀակառակորդի հետ «վերելակային մեղրամիսը» վերջացել է, և ցանկացած հապաղման համար բոլորս ենք թանկ գին վճարելու. Ավետիք Չալաբյան

Արխիվ

[]