ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նա ամեն ինչ հիմա ու այս պահին է ուզում 01/07/2020 17:53 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նույն մարտավարությունը՝ անգամ արտաքին մարտահրավերները փորձելով ծառայեցնել իր ներքաղաքական նպատակներին։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով 2020 թվականի առաջին օրերի զարգացումներին։
Քաղտեխնոլոգը նկատի ունի «Դիանա Հարությունյան» անուն ազգանունով ֆեյք օգտատիրոջ բացահայտման պատմությունը, որը Փաշինյանի անունից կեղծ տեղեկություններ էր տարածել, իսկ ԱԱԾ կողմից հայտնաբերվելուց հետո կեղծ էջը վարողը հայտարարել էր, թե ունի ընդդիմադիր հայացքներ, իբր, անարդար է համարում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը։
«Այդ ամենը թե իրավական , թե քաղաքական, թե տրամաբանության տեսանկյունից, մեղմ ասած, անխոցելի չէ եւ համոզիչ էլ չէ։ Այդ ամենը շատ կանխատեսելի է եւ հարթ, ֆեյքի գործողություններն էլ շատ պարզունակ են, որովհետեւ, եթե նա միջազգային մասշտաբի ֆեյքային տեղեկություններ է տարածում, առնվազն այդ ֆեյքը պետք է ապահովեր իր իսկ անվտանգությունը՝ սկսած տեխնիկական միջոցներից, այսինքն, դրսում գրանցումից եւ այլն»,-ասաց քաղտեխնոլոգը։
Վիգեն Հակոբյանի խոսքով այս տեխնոլոգիաները դեռեւս որոշակիորեն ազդում են պայմանական ասած՝ պողոսների վրա, որովհետեւ, նախ, պատմական առումով հեղափոխությունից հետո շատ քիչ ժամանակ է անցել եւ կա մի զանգված, որը ուղղակի պատրաստ չէ կամ նույնիսկ ի վիճակի չէ լսել ու ընկալել որեւէ տրամաբանական բացատրություն։
«Ինչ թվեր էլ բերվեն, ինչ տրամաբանական մեկնաբանություններ արվեն իրենց համար դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ նրանք որեւէ այլ կարծիք լսելու ոչ միայն պատրաստ չեն , այլեւ որոշ դեպքերում ունակ էլ չեն»,-ասաց Վիգեն Հակոբյանը։
Նույն կերպ, ըստ քաղտեխնոլոգի, տվյալ շերտի վրա ազդեցություն է թողել ՀՆԱ-ի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի գրառումը, որը հետո նա խմբագրեց։
Հիշեցնենք, Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր , թե 2019 թվականի ՀՆԱ-ի Հայաստանն անցել է Վրաստանին եւ Ադրբեջանին, ապա խմբագրել էր, թե 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ ներողություն խնդրելով անճշտության համար։
«Այդ զանգվածը, որը պայմանական «պողոս» է անվանվում, միշտ եղել է եւ ազդվելու է նման գրառումներից։ Այդ զանգվածը միշտ եղել է, ՀՀՇ-ի օրոք օրինակ, նրանց կոչում էին ՀՀՇ-ի «բետեռ»-ներ, ՀՀԿ-ի ժամանակ՝ տատիկն էր, պարզապես, տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, «բետեռ»-ների նոր սերունդը տեղափոխվել է Ֆեյսբուք սոցիալական ցանց։ Իհարկե,նրանց քանակը ժամանակի ընթացքում նվազել եւ կարծում եմ, նվազել է, բայց նրանք դեռ կան»,-ասաց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով իշխանության գործելաոճին, մասնավորապես, ուղղված դատական համակարգը ենթարկեցնելու նպատակին, քաղտեխնոլոգն ասաց, որ նախ անհասկանալի է մեթոդոլոգիան, որը փորձում է կիրառել իշխանությունը։ «Մեկ գրոհ են իրականացնում, հետո հայտարարում են , որ վեթթինգի մեխանիզմն է լինելու, հետո հրաժարվում են այդ գաղափարից՝ ամեն բան դնելով ԲԴԽ-ի վրա։ Սա խոսում է այն մասին, որ հստակ մեխանիզմ, թե ինչպես է իշխանությունն ուզում ռեֆորմներ իրականացնել դատական համակարգում, ընդհանրապես չկա, բայց, որ դատական համակարգը մեզ մոտ անկատար է, դա փաստ է, բայց այն , թե ինչպես են փորձում նրանք խնդիրը լուծել, մեղմ ասած, հավատ ու վստահություն չի ներշնչում, որ արդյունքում չի լինի այնպիսի դատական համակարգ, որը հիմա էլ չի սպասարկի գործող իշխանությանը»,-կարծում է քաղտեխնոլոգը։
Ըստ Վիգեն Հակոբյանի, դեռ խորհրդային շրջանից ի վեր, մեծ հաշվով դատական համակարգը մշտապես սպասարկել է օրվա իշխանությանը, այնպես, ինչպես կոկորդիլոսասեր մարզպետն էր հայտարարում, թե ոստիկանությունը միշտ օրվա իշխանության հենարանն է եղել։
«Այն հարձակումը, որ արվում է դատական համակարգի վրա, ցույց է տալիս, որ պարզապես կա խնդիր այդ համակարգն էլ իրենց տակ դնել եւ վտանգը հենց այստեղ է, ոչ թե այն հարցում, թե պե՞տք է արդյոք բարեփոխել համակարգը»։
Ինչ վերաբերում է ՍԴ-ին, ապա այստեղ ըստ քաղտեխնոլոգի նպատակը հստակ է՝ փոխել ՍԴ նախագահին։ «Քանի որ այստեղ եւս չկա ընդհանուր գծված ստրատեգիա , այստեղ էլ հենց առաջին դիմադրության պարագայում, երբ որեւէ մեկը դիմադրում է, իշխանությունը միանգամից խառնվում է իրար, որովհետեւ չունի հստակ մեթոդոլոգիա։ Այս 1 տարի 7 ամսվա գործունեությունը ցույց տվեց, որ իշխանությունը այսպես ասած սպրինտեր է (արագավազորդ,-խմբ) , այլ ոչ թե ստայեր (երկար տարածությունների մրցորդ սպորտսմեն,-խմբ) եւ երբ հանկարծ բլից-կրիգը՝ միանգամից հախուռն պատին ծեփելը, ասֆալտին փռելը չի անցնում , իրենք են հետ քաշվում։ Հիմա տեսնում ենք, որ ՍԴ-ի շուրջ իշխանությունը եւս մեկ էլեմենտ է փորձում օգտագործել՝ վաղ կենսաթոշակի ուղարկելը, որը, եթե հանկարծ չստացվի, իշխանությանը մնում է գնալ ամենաերկար ճանապարհով՝ սահմանադրական փոփոխություններով»։
Ըստ քաղտեխնոլոգի, սահմանադրական փոփոխություններն ի սկզբանե, ամենատրամաբանական կարող էր լինել իշխանության համար, որը ցանկանում է ինստիտուցիոնալ փոփոխություններ, բայց գործող իշխանությանը այդ ճանապարհը ձեռնտու չէր, քանի որ նա ամեն ինչ «հիմա ու այս պահին» է ուզում ։
«Եթե այսօր տրամադրություն կա՝ հենց հիմա անել, դա այդ սպրինտերն է, բլից-կրիգը , որը եթե չի ստացվում, սկսվում է խառնաշփոթ, ճանապարհների ու նոր մեղավորների որոնում եւ դա վերաբերում է բոլոր ոլորտներին»,-նկատեց քաղտեխնոլոգը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ