Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում 03/29/2024   11:48 Իմ անունից կեղծ տեղեկություններ են տարածվում. Լևոն Քոչարյան 03/29/2024   11:44 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան 03/29/2024   11:40 Վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է 03/29/2024   11:36 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր 03/29/2024   11:29 Օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ 03/29/2024   11:22 Ժիրայր Սեֆիլյանի և ԱԺԲ համակիրների բնակարաններում խուզարկություններ են իրականացվում 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   11:03 Խուզարկել են Վոլոդյա Ավետիսյանի տունը. առգրավվել են հեռախոսներ, դրոններ ու տեսախցիկներ (տեսանյութ) 03/29/2024   11:01 Դեղձենին Արարատյան դաշտում կծաղկի 20-25 օր շուտ 03/29/2024   10:52 Հայաստանում արգելափակել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները 03/29/2024   10:38 Պատահար Ապարան-Քուչակ ավտոճանապարհին 03/29/2024   10:36 Ինչու էր կառավարության նիստում «մարդ վատացել». Աբրահամյանի մեկնաբանությունը 03/29/2024   10:30 Քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի երթևեկելի հատված. պարեկները երկկողմանի փակել են այն 03/29/2024   10:20 Կա փակ ավտոճանապարհ 03/29/2024   08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ» 03/29/2024   08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ» 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/29/2024   08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ» 03/29/2024   07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ» 03/29/2024   07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ» 03/29/2024   07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ» 03/29/2024   07:43 Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում . «Ժողովուրդ» 03/28/2024   23:59 «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է 03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/28/2024   23:21 Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները 03/28/2024   23:01 Մենք արձանագրեցինք, որ երկուստեք անվստահության հարց կա. Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը կրկին կհանդիպեն 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան 03/28/2024   22:33 Վերջին օրերին տեղի են ունեցել որոշակի իրադարձություններ, որոնցով պայմանավորված դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Ռշտունի 03/28/2024   22:13 Լեհաստանում եվրակորպուսի նախկին ղեկավարին կասկածում են գաղտնի տվյալների հրապարակման մեջ 03/28/2024   21:55 Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը 03/28/2024   21:38 Հայոց պատմության սրբագրիչները. Բողոքող պատմաբաններին ահաբեկում են ու փորձում լռեցնել․ aravot.am (տեսանյութ) 03/28/2024   21:21 Գյուղացիները վրդովված էին նաեւ Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունից․ «Հայաստան» խմբակցություն 03/28/2024   21:03 Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 03/28/2024   20:46 Հայաստանի իշխանությունները գիտակցաբար փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրովը հայտարարել Է Մոսկվայի և Երևանի հարաբերություններում լավատեսության բացակայության մասին 03/28/2024   20:33 «Միր» վճարային համակարգի գործառույթների դադարեցումը բացասական հետեւանքներ կունենա թե գործարարների, թե քաղաքացիների վրա. Գագիկ Մակարյան 03/28/2024   20:29 Թումանյան փողոցում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա, առկա է ընկնելու վտանգ 03/28/2024   20:26 Տավուշի 4 գյուղերի հանձնումից հետո նրանք կպահանջեն 20-30 համայնք Վարդենիսի կողմից, որ մտնեն Սևան. Արզաքանցյան (Տեսանյութ) 03/28/2024   20:22 Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 03/28/2024   20:14 Ահաբեկչության մասին խոսք լինել չի կարող,այլ անձանց կյանքին չեն սպառնացել, իրենք իրենց են վնասել․ Պապիկյան 03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի պնդումը չի համապատասխանում իրականությանը․ Սարգիս Գրիգորյան 01/07/2020   15:23  |  Մեկնաբանություն

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին գրում է GPARTNERS իրավաբանական ընկերության կառավարիչ Սարգիս Գրիգորյանը։

«Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Ազատությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին։ Պրն. Խաչատրյանի մոտեցումները 300.1-րդ հոդվածի վերաբերյալ անընդունելի են և պարունակում են մակերեսային վերլուծություններ։ Այն պնդումը, թե 2009 թվականին կատարվել են ընդամենը մեխանիկական տարաբաժանումներ, չի համապատասխանում իրականությանը։ Զրուցակիցը նաև միտումնաբար չի ներկայացնում 300.1-րդ հոդվածի ընդունման պատմական դրդապատճառները, որոնք էական նշանակություն ունեն այդ հոդվածի մեկնաբանության և կիրառելիության վրա։

Այսպիսով, պրն. Խաչատրյանը չի անդրադառնում այն հարցին, թե արդյոք 300.1-րդ հոդվածը բավարարում է ՄԻԵԴ-ի նախադեպերով ձևավորված իրավական որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, որոնք ակնհայտորեն ավելի բարձր ստանդարտներ են։ Հարկ է նշել, որ որոշակիությունը իրավունքի գերակայության հիմնարար հենասույներից մեկն է։ Ավելին, զրուցակիցը նաև չի անդրադառնում «օրենքի որակի» գործոնների բացակայությանը։ Այդ գործոնները նույնպես հստակ ամրագրված են ՄԻԵԴ-ի պրակտիկայում և կոչված են ապահովելու կամայականություններից պաշտպանության երաշխիքները, որոնք ակնհայտորեն չեն տրամադրվում թե՛ քննչական և թե՛ դատախազական մարմինների կողմից, ինչպես նաև դատարանների կողմից։

Այսպիսով, 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իրավական որոշակիության պահանջներին և չի ապահովում այդ նորմի կանխատեսելիությանը ներկայացվող պահանջները: Այսինքն՝ անհրաժեշտ է, որ ներքին օրենսդրությամբ ազատությունից զրկելու պայմանները հստակ սահմանված լինեն, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի իր կիրառման մեջ, այնպես, որ այն համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափանիշին` չափանիշ, որը պահանջում է, որ բոլոր օրենքները բավականաչափ հստակ լինել, որպեսզի անձը կարողանա կանխատեսել, թե ինչ հետևանքներ կարող են առաջացնել իր կողմից կատարված գործողությունները։

Կարևոր է նար ընդգծել, որ 300.1-րդ հոդվածը չի համապատասխանում նաև Եվրամիության արդարադատության դատարանի նախադեպային իրավունքով սահմանված իրավական որաշակիության սկզբունքին` որը պահանջում է իրավական նորմի (1) կայունություն (օրինական ակնկալիքներ սպասելիքներ) և (2) պարզություն (օրենքի մատչելիություն և կանխատեսելիություն):

Պետք է նաև նշել, որ և՛ օրենսդիրը, և՛ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը դիտարկել են որակապես նոր՝ ինքնուրույն հանցակազմ, այլ ոչ թե նախկինում առկա հանցակազմի խմբագրում կամ տեխնիկական բնույթի փոփոխություն: Այսպես, Վենետիկի հանձնաժողովի 2009 թվականի եզրակացության 16-րդ կետում, որը վերաբերում է առաջարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածին, ուղղակիորեն նշված է. «Այս նոր դրույթը, որով համալրվում է նախորդը՝ ամրագրելով առանձին հանցագործություն` սահմանադրական կարգը տապալելը, նույնպես, ըստ ամենայնի, ընդունելի է»: Միաժամանակ, ԱԺ-ի կողմից 300.1-րդ հոդվածը բարձր մակարդակի հստակության աստիճանով օժտված չլինելու փաստը նույնպես արձանագրվել է, ինչը, ՄԻԵԴ-ի նախադեպի լույսի ներքո, ևս կարևոր հանգամանք է:

Ավելին, ըստ իրավակիրառ պրակտիկայի՝ 300.1-րդ հոդվածը 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերին կիրառելի չէ։ Այսպիսով, 2008 թվականին հարուցվել էին մի շարք գործեր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով։ Այնուհետև 2009 թվականի մարտի 31-ին դատախազների կողմից որոշում էր կայացվել քրեական հետապնդումից մասամբ հրաժարվելու մասին։ Որպես քրեական հետապնդումից հրաժարվելու պատճառաբանություն նշվել էր, որ 2009 թվականի մարտի 18-ին ըն-դունված քրեական օրենսգրքում փոփոխություններով և լրացումներով, ըստ էության, սահմանվել են հանրորեն վտանգավոր արարքի նոր հանցակազմեր։ Դատախազների այդ որոշումը նաև ասում է, որ նկատի ունենալով, որ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի՝ ամբաստանյալների՝ Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման։

ՄԻԵԴ-ը բազմիցս արձանագրել է, որ հետադարձ ուժի արգելքը հանդիսանում է իրավունքի գերակայության սկզբունքի առանցքային բաղադրիչներից մեկը, և քրեական օրենսգրքի նորմերի կանխատեսելիությունն ու Եվրոպական կոնվենցիայի պահանջներին դրա համապատասխանությունը որոշվում է նաև իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունների շրջանակներում:

ՄԻԵԴ-ի պրակտիկայում, Կոնվեցիայի 7-րդ հոդվածի դեպքում կիրառված օրենքի որակը ուսումնասիրելիս կիրառողը. «պարտավոր է, մասնավորապես, համոզվել, թե արդյո՞ք օրենքի տեքստը, դա մեկնաբանող դատական նախադեպերի ընդհանուր համատեքստում բավարարում է մատչելիության և կանխատեսելիության պահանջներին: Այս դեպքում դատարանը պետք է ուշադրություն դարձնի ներպետական օրենսդրությունը, որպես ամբողջություն և այն, թե ինչպե՞ս է այն կիրառվել խնդրո առարկա ժամանակահատվածում» (Kafkaris v. Cyprus):

Ավելին, ՄԻԵԴ-ն, անդրադառնալով մեկ այլ գործով, մասնավորապես՝ Էստոնիայի դատախազության որոշակիորեն նման գործողություններին, երբ դիրքորոշման կտրուկ փոփոխություններ էին տեղի ունեցել, արձանագրել էր, որ. «… այն արմատական փոփոխությունը, որ տեղի է ունեցել կիրառելի նորմի մեկնաբանման ժամանակ, տվյալ իրավիճակում նույնպես ակնառու է դարձնում այդ նորմի անբավարար հստակությունը և կանխատեսելիությունը» (Liivik v. Estonia): Հենց այդ գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում»,-գրել է նա:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:51 30/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն՝ Հրայր Թովմասյանի հարցաքննության չկայանալու մասին
10:14 28/12/2019  |  ՄամուլՀրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են. դատավորի հարցն են լուծում. «Հրապարակ»
16:34 21/12/2019  |  Քրեական խրոնիկոնԴատավոր Սամվել Ուզունյանին մեղսագրվում է տուժողներից կաշառք ստանալը՝ երկու դրվագով
13:16 17/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«Դա ցինիզմի գագաթնակետն է». Իրավապաշտպանը դժգոհ է ՀՔԾ-ի գործողություններից
13:48 06/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանի դիմումը
17:05 02/12/2019  |  Քրեական խրոնիկոնՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է
13:09 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն անկախ անկախ է, բայց գործունեության համար շատ կարեւոր է քաղաքական մթնոլորտը.Նիկոլ Փաշինյան
19:01 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն փնտրում է ոստիկանության բաժնում բռնության ենթարկված քաղաքացուն
12:51 22/11/2019  |  Քրեական խրոնիկոնՆախապատրաստվում են նյութեր` խոշտանգման առերևույթ հանցագործության դեպքի առթիվ
18:33 21/11/2019  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱՄեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալին. վերջինս կալանավորվել է

Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]