ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ պատրաստվում են 2023 թ-ի հերթական ընտրություններին, թե՞ արտահերթ ընտրությունների. Արմեն Բադալյան 01/03/2020 19:01 | Քաղաքական

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով, լավ աշխատանքի դեպքում Հայաստանի ներքաղաքական կյանքում արտախորհրդարանական ընդդիմությունը 2020 թվականին կարող է որոշակի հաջողություններ գրանցել:
ՀՀԿ-ն, ըստ Բադալյանի, կարող է ազդեցություն ունենալ, եթե փոխի իր ղեկավարին: ՀՀ 2-րդ նախագահը, ըստ քաղատեխնոլոգի, փորձում է համախոհների բանակ ձեւավերել: Այս դեպքում էլ, ըստ Բադալյանի, ամեն բան կախված է մասնագիտական գրագետ աշխատանքից:
«Քաղաքական գործընթացը մասնագիտական աշխատանք է, ամեն ինչ կախված կլինի մասնագիտական աշխատանքից»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բադալյանը:
Խորհրդարանական ընդդիմություն ԲՀԿ-ի վարկանիշը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է ավելանալ վարչապետ Փաշինյանի վարկանիշի անկմանը զուգահեռ: «Վերջերս Միջազգային Հանրապետական ինստիտուտի անցկացրած հարցումը ցույց տվեց, որ ԲՀԿ-ի վարկանիշը բարձրանում է, դա ցույց տվեցին նաեւ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները»,-նշեց Բադալյանը՝ հավելելով, որ հիասթափված ընտրազանգվածը, որ 2018-ի դեկտեմբերյան ընտրություններին քվեարկել էր «Իմ քայլը»-ի օգտին, վերադարձել է դեպի ԲՀԿ:
«Նրանք մեծամասնություն չեն լինի, բայց կարող են բարձրացնել իրենց դիրքերը»,-նկատեց Բադալյանը:
«Լուսավոր Հայաստան»-ը, ըստ քաղտեխնոլոգի, որը Հայաստանի չափավոր արեւմտամետ ընտրազանգվածի համար որպես կամուրջ էր ընկալվում արեւմտյան արժեհամակարգը Հայաստան բերելու ճանապարհին, կորցրել է իր դերակատարությունը: «ԼՀԿ-ն վարկանիշի անկում է ունենալու, բայց, եթե այլ ուժ չլինի, հնարավոր է ջրի վրա մնա, իսկ եթե այլ ուժեր գրագետ ու ակտիվ աշխատեն, ԼՀԿ-ն միանշանակ կմարգինալավի, սա մինշանակ է»:
ՀՅԴ-ն, ըստ Բադալյանի, անցած տարի որոշակի աշխատանք կատարեց՝ կառավարության գործունեությունը քննադատելուց մինչեւ Արցախում անցկացված համաժողով: «Դաշնակցությունը աշխատում է, նրա ընտրազանգվածը 3-11 տոկոսի արանքում է, եթե գրագետ աշխատի,միջինը 7-9 տոկոսի չափով կարող է վարկանիշ ապահովել»:
Ինչ վերաբերում է նոր ուժերին, ըստ քաղտեխնոլոգի, դրանք կրկին վերածվում են լիդերային կուսակցությունների եւ նրանց գործունեությունը սահմանափակվում է լրատվական դաշտում հարացարզույցներով ու մեկնաբանություններով: Այդ ուժեը, ըստ Բադալյանի, իրական կյանքում որեւէ ազդեցություն չունեն:
Ինչ վերաբերում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ՝ քաղաքականություն մտնելու հնարավորությանը, ըստ քաղտեխնոլոգի, նա արդեն որոշակի կարգավիճակ ունի քաղաքական դաշտում:
Բադալյանը հիշեցրեց Վանեցյանի ստեղծած հիմնադրամի մասին եւ նշեց, որ գրագետ աշխատանքի դեպքում Արթուր Վանեցյանը կարող է Հայաստանի քաղաքական դաշտում որոշակի ազդեցություն ունենալ:
«Այստեղ մի քանի հարց կա, քաղաքական ուժերը պետք է հասկանան՝ պատրաստվում են 2023 թվականի հերթական ընտրություններին, թե ՞ արտահերթ ընտրությունների: Սա շատ կարեւոր է, երկրորդ, կա ԼՂ հիմնախնդիրը եւ մենք չդիտարկեցինք, որ արտաքին ուժային կենտրոնները էապես ազդում են ՀՀ քաղաքական գործընթացների վրա»-շեշտեց Արմեն Բադալյանը:
Ըստ Բադալյանի, տարածաշրջանում շահագրգիռ աշխարհաքաղաքական կենտրոնների գործոնը առհասարակ, կարող է ՀՀ ներքաղաքական կյանքը ամբողջությամբ փոխել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 03/06/2021 11:00 Օնիկ Գասպարյանի տեղակալին մեղադրանք է առաջադրվել. ինչ նպատակով նա չի պահանջել Փաշինյանի հրաժարականը. «Ժողովուրդ»
- 03/06/2021 10:15 Արջն իր ահից է գոռում. ո՞րն է նման պահվածքի իրական պատճառը․ «Փաստ»
- 03/06/2021 10:10 Ներդրումային իմիտացիա. «Փաստ»
- 03/06/2021 08:38 600 դոլարանոց զրահաբաճկոնների առեղծվածը. ո՞րն է իրականությունը․ «Ժողովուրդ»
- 03/06/2021 08:36 Նոր փոփոխություն իշխանության կողմից. նպատակը նախկինների դրամական հոսքերին հետեւելն ու բռնագանձելն է ․ «Հրապարակ»
- 03/06/2021 08:33 Փաշինյանի քայլերը գրեթե ամբողջությամբ համարժեք են եւ համապատասխանում են ադրբեջանաթուրքական օրակարգին «168 ժամ»
- 03/06/2021 08:31 Ինչպես Օնիկ Գասպարյանի հեռանալու պահանջը հավասարվեց Փաշինյանի հեռանալու պահանջին․ «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 03/09/2021 00:43 Բոլորից շատ Նախագահ Քոչարյանին պետք է շնորհակալ լինի հենց Լևոն Տեր-Պետրոսյանը. Արա Վարդանյան
- 03/09/2021 00:24 Այս զարհուրելի հանցագործությունը մի քանի հետևությունների է բերում. Ռուբեն Մելիքյանը՝ Աշոտ Մինասյանի տան նկատմամբ ոտնձգության մասին
- 03/09/2021 00:16 ՄԻՊ-ը նոր ապացույցներ է հրապարակել Ադրբեջանի նախագահի խոսքից՝ որպես հայատյացության դրսևորում
- 03/08/2021 23:57 «Հարց ԱԱԾ-ին». Արմեն Աշոտյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 03/09/2021 00:32 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 12 ավտոմեքենա
- 03/08/2021 21:44 Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ
- 03/08/2021 20:15 Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ մեքենայում եղել է նաև կինը
- 03/08/2021 19:44 Նուբարաշենում բռնկված հրդեհը մարվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները