Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը 04/19/2024   23:45 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/19/2024   23:32 Թրամփի դատավարության ժամանակ դատարանի շենքի մոտ մարդ է ինքնահրկիզվել 04/19/2024   23:17 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար 04/19/2024   23:15 ՔՊ-ականներն, իրար հերթ չտալով, շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը 04/19/2024   22:35 Թրամփը սպառնացել է զրկել Բայդենին անձեռնմխելիությունից 04/19/2024   22:19 Դաղստանում տղամարդը կրակոցներ է արձակել սրճարանի մոտ 04/19/2024   22:13 Մայրաքաղաքում բացօթյա առևտուրը արգելվում է 04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում. Նախագահ Արմեն Սարգսյանի ամանորյա ուղերձը 12/31/2019   21:54  |  ԼՐԱՀՈՍ

Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ, - հայտարարել է Նախագահն իր ամանորյա ուղերձում:

Նախագահը, մասնավորապես, ասել է.

«Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ,

Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ,

Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով:

Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ:

Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ խնդիրները և գերակայությունները չեն փոխվել։ Սակայն 2020 թվականին մեր հույսերը պետք է վերափոխվեն ու շարունակեն դառնալ գործնական քայլեր և արդյունքներ։

Եվ ես բոլորիս մաղթում եմ ողջամտություն, կարգապահություն, կազմակերպվածություն, առողջ դատողություն, պատասխանատվություն և հանդուրժողականություն:

Ամեն Աստծո օր մենք մտածում ենք մեր մեծ ու փոքր ընտանիքների մասին՝ մեր տան ու մեր Հայրենիքի մասին: Հայրենիքը սկսվում է ընտանիքից: Իսկ ընտանիքից սկսվում է մեր միասնական Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի անկախության և անվտանգության պաշտպանությունը: Մեր հավաքական կամքը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ունի դրսևորման մեկ ճակատ՝ Հայաստանի ու Արցախի անվտանգություն և հզորություն:

Ընտանիք...

Ընտանիքը նաև հոգևոր ու բարոյական անվտանգության երաշխիքն է, մեր արժեհամակարգի հիմքը, մեր լեզուն, մեր հավատքը, մեր եկեղեցին, մեր ժառանգությունը, մեր ազգային արժեքները, մեր բանակը, մեզ պահապան հուսալի ամրոցը...

Չմոռանանք նաև, որ մեր ընտանիքի անդամ են մեզ անծանոթ անցորդը, հացթուխը, որը գիշերով մեզ համար հաց է թխում, սահմանին կանգնած զինվորը, որի ծնողը և ընտանիքը սրտատրոփ սպասում են նրան, բժիշկը, որը մարդու կյանքը փրկելով՝ դառնում է նրա հարազատը, ծաղկավաճառը, որից գնած ծաղիկներով ուրախացնում ենք մեր սիրելիներին,հող մշակող գյուղացին, որն իր բարիքներն է հասցնում բոլորիս, մանկապարտեզի դայակը, որը խնամում է մեր փոքրիկին, յուրաքանչյուրը, ով սեր, երջանկություն, ուշադրություն, հոգատարություն է պարգևում մանուկներին...

Սերը, համերաշխությունը և հանդուրժողականությունը թող իշխող լինեն բոլոր ընտանիքներում, նաև մեր քաղաքական և հասարակական կյանքում...

Հոգատարությունը ընտանիքի հանդեպ հոգատարություն է Հայրենիքի հանդեպ՝ Գյումրիից Գորիս, Սյունիքից Լոռի,

Արցախից Տավուշ... Եկեք ընտանիքով ճանաչենք Հայրենիքը։

Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Ապագան հիմնված է կրթության, գիտելիքի, մշակույթի և նոր տեխնոլոգիաների վրա: Հայաստանը կարո՛ղ է և պե՛տք է դասվի այն երկրների շարքը, որոնք փոքր են, սակայն՝ հաջողած ու հզոր, որոնք ունեն լսելի ձայն։ Մենք ունենք շատ հստակ առավելություն. փոքր պետություն ենք, բայց՝ համաշխարհային ազգ։

Լինենք նավահանգիստ համաշխարհային տվյալների օվկիանոսում: Ծրագրավորումից գնանք դեպի արհեստական բանականություն, մաթեմատիկայից՝ դեպի մաթեմատիկական մոդելավորում, ֆիզիկայից, քիմիայից, կենսաբանությունից՝ դեպի գիտական նորարարություններ:

Բայց հիշենք, որ անհնար է հաջողության հասնել բարոյականության և մշակույթի անապատում:

Հանդուրժող լինենք միմյանց հանդեպ, սակայն անհանդուրժող՝ անհանդուրժողականության, կոռուպցիայի և հասարակական պարսավելի երևույթների հանդեպ:

Հայրենիքը չի կարող տնտեսապես հզոր լինել, եթե այնտեղ գերակայողն օրենքը չէ։ Մենք պետք է օրենքի երկիր լինենք ոչ միայն լավ օրենք ընդունելով, այլև օրենքը հարգելով և կիրառելով: Սահմանադրությունը և օրենքները պետք ընկալվեն ոչ թե որպես սոսկ իրավաբանական փաստաթուղթ, այլ՝ որպես մշակույթ և կենսակերպ։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի:

Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին,

Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին:

Առանձնահատուկ բարեմաղթանքներս եմ հղում բոլոր զինծառայողներին, պատերազմի հաշմանդամներին եւ նահատակված հերոսների ընտանիքներին, միայնակ կամ ծերանոցում գտնվող հայրենակիցներին, բազմազավակ ընտանիքներին, առողջապահության աշխատակիցներին եւ նրանց խնամքի տակ գտնվող հիվանդներին, Հայաստանի Հանրապետության մանուկ քաղաքացիներին,

Բոլորին...

Թող Աստված պահապան լինի մեր Հայրենիքին և աշխարհասփյուռ հայ Ժողովրդին:

Շնորհավոր Նոր տարի:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:17 30/12/2019  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԵրևանի կենդանաբանական այգու մուտքը հունվարի 1-6-ը կլինի անվճար
18:06 30/12/2019  |  ՀարցազրույցՁմեռ պապիկը կա բոլորի մեջ, պարզապես պետք է արթնացնել նրան հնարավորինս հաճախ. Ռ. Բաբայան
17:30 30/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄանկությունից հիշում եմ թաց ձեռնոցների բույրը. Զոհրաբյան
15:47 30/12/2019  |  ԱնցուդարձՀայ տղաներն ամաչկոտ են. Նրանք երբեք մեզ հետ չեն խոսում. Չինացի աղջիկներ
13:35 30/12/2019  |  ԱնցուդարձԿերեք չափավոր, հյուրասիրեք չափավոր. Սեդրակ Մամուլյան
22:52 28/12/2019  |  ԱնցուդարձՓաշինյանը հարապարակել է իր հանձնարարությամբ ստեղծված Ամանորյա երգը
17:56 28/12/2019  |  ԼՐԱՀՈՍՆախագահ Արմեն Սարգսյանը վիրահատական միջամտության է ենթարկվել
01:12 27/12/2019  |  ՄեկնաբանությունԳլխավոր հրապարակի ամանորյա ձևավորման հոլանդական մոտիվները
22:57 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍԳործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը. Նիկոլ Փաշինյան
20:35 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊատահական նախագահը

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]