Թեմաներ
Ուրբաթ 07 / 30 / 2021
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

07/29/2021   23:39 Ալիևին կկանգնեցնի Պուտինը, Նիկոլի հույսը սա է, բայց Մոսկվան իր շահերն ունի. Արգիշտի Կիվիրյան 07/29/2021   23:21 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 07/29/2021   23:12 Էլեկտրաէներգիայի անջատումները 07/29/2021   22:48 Չինաստանը 122 մլն դոլար կծախսի աղետի հետեւանքով ավերված օբյեկտների վերականգնման համար 07/29/2021   22:30 2020թ․ նոյեմբերի 11-ից հետո հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի 07/29/2021   22:13 Աֆղանստանի նախկին նախագահը հույս ունի, որ ՌԴ-ն կշարունակի աջակցել երկրում խաղաղության հաստատմանը 07/29/2021   21:54 Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 3 կմ հյուսիս-արևելք գրանցվել է երկրաշարժ 07/29/2021   21:40 Վաշինգտոնի իշխանությունները վերադարձրել են՝ շինություններում դիմակներ կրելու պարտադրանքը. 07/29/2021   21:21 ԱՄՆ-ը մտադիր Է պատժամիջոցների օգնությամբ Իրանին խանգարել անօդաչու թռչող սարքեր ստեղծել 07/29/2021   21:04 Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերում կդադարեցվի ջրամատակարարումը 07/29/2021   20:53 ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանցկացնի 07/29/2021   20:51 Սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանն առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ. Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ 07/29/2021   20:38 Թալիբները միանշանակ վերահսկում են Աֆղանստանի տարածքի կեսից ավելին. Քաբուլով 07/29/2021   20:21 Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում (լուսանկար). Համբարյան 07/29/2021   20:05 Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ և խաթարում բնակիչների կյանքի, սեփականության իրավունքն ու առողջությունը․ ՄԻՊ 07/29/2021   19:56 Սաակաշվիլին հայտարարել է աշնանը Վրաստան վերադառնալու մտադրության մասին 07/29/2021   19:45 ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը 07/29/2021   19:30 ԵՄ-ն անհանգստացած Է՝ Կուբայում բողոքի ակցիաների մասնակիցների ձերբակալությամբ 07/29/2021   19:14 Ավազակություն՝ վարկերի տրամադրման և տարադրամի փոխանակման կետում (տեսանյութ, լուսանկարներ) 07/29/2021   19:08 Ադրբեջանը փորձում է օրակարգում գտնվող փաստաթղթի շուրջ ցանկալի արդյունքի հասնել. օրակարգում խաղաղության պայմանագիրն է. փորձագետ 07/29/2021   19:03 Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք 07/29/2021   18:54 Բոդրումում շուրջ հարյուր ռուսաստանցիների տարհանում են հյուրանոցից՝ անտառային հրդեհների պատճառով 07/29/2021   18:54 Օգոստոսի 1-2-ին՝ կեսօրից հետո առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ 07/29/2021   18:40 Անընդունելի ենք համարում ուժի կիրառումը. հակասությունները պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհներով.Ստանիսլավ Զաս 07/29/2021   18:36 Մեկնարկեց ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակապահովման երրորդ փուլը 07/29/2021   18:34 Գողության և խարդախության համար մեղադրվում են երիտասարդները. ՔԿ 07/29/2021   18:33 Առուշանյանի՝ այս պահի դրությամբ կալանքի տակ մնալն օրինական համարվել չի կարող. Փաստաբան 07/29/2021   18:28 Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը 07/29/2021   18:21 Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը 07/29/2021   17:38 Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է. Կոտայքի ոստիկանների բացահայտումը 07/29/2021   17:33 Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները 07/29/2021   17:30 Գերմանիան Բաքվին և Երևանին հրադադարի պահպանման կոչ է անում 07/29/2021   17:23 Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ. Վերջինս հրաժարվել է 07/29/2021   17:11 Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է. Շարմազանով 07/29/2021   16:46 Ջրականից տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն.ԱԻՊԾ 07/29/2021   16:29 Քաղաքացիներից գանձված վարչական տուգանքների գումարների հափշտակությունները թույլ չտալու գործուն մեխանիզմներ ներդնելու միջնորդությամբ ՀՀ դատախազությունը դիմել է ՀՀ ոստիկանությանը 07/29/2021   16:22 Հակամարտության կարգավորման և կայուն խաղաղության հաստատման պարտադիր պայման է հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը.Արցախի ԱԳՆ 07/29/2021   16:12 Թեհրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը.Իրանի ԱԳՆ խոսնակ 07/29/2021   16:05 Ամուսինը ծեծել է կնոջը՝ նրան հայտնաբերելով խմած ու կիսամերկ 07/29/2021   16:02 Կառավարությունը նախատեսում է սուբսիդավորել կամ փոխհատուցել աշնանացան ցորենի սերմերի գինը 07/29/2021   15:52 Մեզ նախկինում սպառնում էին պատերազմով, այսօր՝ խաղաղության համաձայնագրով.Հովհաննիսյան 07/29/2021   15:11 Ստեփանակերտում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր թաղամասի կառուցման շինաշխատանքները.Արցախի նախագահ 07/29/2021   15:02 «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել 07/29/2021   14:54 Ռուսաստանը շարունակում է շփումները Երևանի եւ Բաքվի հետ. ՌԴ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/29/2021   14:47 Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է 07/29/2021   14:43 Առավոտից Սոթքի հանքավայրը վերսկսել է աշխատանքը բնականոն ռեժիմով 07/29/2021   14:32 Այսօր Առուշ Առուշանյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ 07/29/2021   14:04 Հայաստանում կորոնավիրուսից բուժում են ստանում նաև օտարազգիները՝ պետպատվերի շրջանակներում. Ավանեսյանը հաստատում է 07/29/2021   13:58 50 աճյունի նմուշ տեղափոխվելու է Հոլանդիա` նույնականացման. Ավանեսյան 07/29/2021   13:46 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար հավասար կերպով կիրառելի են բոլոր պատվաստանյութերը. Ավանեսյան
07/28/2021   21:05 Գեղարքունիքում ազատագրված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն 07/28/2021   08:36 Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ` Գեղարքունիքում 07/28/2021   14:20 Սողացող հարձակում. Ադրբեջանի ԶՈՒ-երը շարժվում են Հայաստանի խորքը. wargonzo 07/28/2021   12:00 ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված զինծառայողների անունները 07/29/2021   12:09 Առաջարկում եմ ինքնազոհության գնալ, կոնկրետ ակցիա կազմակերպել, Տոնոյան Դավիթին ասում եմ՝ ես կգնամ, ամեն ինչ ինքս կանեմ. Հովհաննիսյան 07/28/2021   10:17 Անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը. Մետաքսե Հակոբյան 07/28/2021   18:18 Փոքր սադրանքները կրում են բավականին լուրջ աշխարհաքաղաքական մեսիջներ, կլիներ նոր բախումներ ոչ միայն Գեղարքունիքում. փորձագետ 07/28/2021   09:37 Պատերազմը չի ավարտվել. Իսկ հիմա ես ուզում եմ տեսնել այն ծնողների ձեռքերը, ովքեր հպարտ ասում էին՝ «պրծանք Արցախից ու մեր որդիները էլ չեն զոհվի». Զոհրաբյան 07/28/2021   09:47 44 օր հասարակությանը մոլորեցրած Արծրուն Հովհաննիսյանը կրկին ակտիվացել է 07/28/2021   11:54 Հերոսացած մեր երեք տղաների զենքերում չի եղել ոչ մի փամփուշտ, տղաները հերոսական պայքար են մղել և մինչև վերջին փամփուշտը կռվել են. Հովհաննիսյան 07/29/2021   23:21 Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել 07/28/2021   16:45 «Շիշ բռնողի» հետ առնչություն ունեցող լողափը գովազդվում է՝ սահմանային լարվածության ֆոնին 07/28/2021   20:23 Պատերազմում հաղթեց Նիկոլ Փաշինյանն իր թիմով. Ալիևն էլ ստիպում է, որ իր բոլոր պահանջները կատարվեն, սա երկար չի տեւի. Մետաքսե Հակոբյան 07/28/2021   09:23 Հրատապ. ՊՆ-ն հայտնում է երեք զոհի մասին 07/28/2021   11:28 Վերին Շորժայում են հիմնական մարտերն ընթանում. 4-5 դիրքի ուղղութամբ կապվել ենք, անձամբ լսել ինտենսիվ կրակոցներ. Սոթքի բնակիչ 07/28/2021   08:51 ՊՆ-ն հայտնում է երկու վիրավորի մասին, եւս հինգ հոգու վերաբերյալ տվյալները ճշտվում են 07/28/2021   22:45 Ադրբեջանը կանգ չի առնելու նույնիսկ իր տարածքային ամբողջականությունն ու սահմանները մեր կողմից ճանաչելուց հետո. Էլիբեգովա 07/29/2021   10:47 Փամփուշտ չունեցող զինվորն անպայման կզոհվի. Հարությունյան 07/28/2021   14:24 Կառավարությունն առաջարկում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով 07/28/2021   16:26 Ադրբեջանական կողմն ունի 10 զոհ. սոցցանցեր

Սպիտակում 41-ամյա տղամարդու՝ առանձին դաժանությամբ սպանության գործով մեղադրանք է առաջադրվել չորս անձի. երեք մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է 12/30/2019   16:02

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, առանձին դաժանությամբ սպանության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Չորս անձի մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Սպիտակ քաղաքի՝ 41-ամյա բնակչի՝ առանձին դաժանությամբ սպանության հանգամանքները, շարժառիթը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 1990թ. և 1988թ. ծնված բնակիչները լարված և անբարյացկամ հարաբերությունների մեջ են գտնվել տուժողի՝ Սպիտակ քաղաքի՝ 1978թ. ծնված բնակչի հետ, ով աշխատել է ապահովագրական ընկերություններից մեկի՝ Սպիտակ քաղաքում գտնվող գրասենյակում, որը պատկանում է նույն քաղաքի բնակիչ 1987թ. ծնված տղամարդուն:

Քննության տվյալներով, այդ կապակցությամբ 41-ամյա տղամարդուն հանդիպելու և նրանից վրեժխնդիր լինելու նպատակով, 2019 թվականի հունվարի 14-ին գործով մեղադրյալներից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, զանգահարել է իր մտերիմ, վերոհիշյալ ապահովագրական գրասենյակի տնօրենին և հայտնել, որ անակնկալ ձևով ուզում է հանդիպել տուժողին՝ առաջարկելով կազմակերպել իրենց հանդիպումը:

Գրասենյակի ղեկավարը, հաստատապես տեղյակ լինելով 29-ամյա երիտասարդի կողմից աշխատակցի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու դիտավորության մասին, գիտակցելով նրա հետ համատեղ գործելու, ինչպես նաև՝ վտանգավոր հետևանքների առաջացման հնարավորությունը, 2019 թվականի հունվարի 15-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, գրասենյակի աշխատակցին գցելով մոլորության մեջ և հավաստիացնելով, թե, իբր, կարևոր տվյալներ պետք է հայտնի, հրավիրել է Սպիտակ քաղաքում գտնվող, իրեն պատկանող ապահովագրական ընկերության գրասենյակ՝ միաժամանակ թաքցնելով 29-ամյա երիտասարդի՝ նրան հանդիպելու հանգամանքը:

Վերջինիս հետ նախապես պայմանավորվածության համաձայն, հանդիպելու հանկարծակիությունն ապահովելու նպատակով, գրասենյակի տնօրենը նաև զանգահարել է իր մյուս ծանոթին, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1988 թվականին, միացրել հեռախոսի բարձրախոսը, տուժողի ներկայությամբ զրուցել նրա հետ, որի ընթացքում վերջինս, հրազենով զինված, դանակով զինված ընկերոջ՝ Վանաձոր քաղաքի 1988թ., ինչպես նաև նույն քաղաքի մեկ այլ՝ 1988թ. ծնված բնակչի հետ,  ժամանել է գրասենյակ:

Այնուհետև, 41-ամյա տղամարդուն ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, գիտակցելով համատեղ գործելու հանգամանքը և լրացնելով միմյանց գործողությունները, 29-ամյա երիտասարդը, ապօրինի կերպով ձեռք բերած և կրած, հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակից, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, հանրային վայր հանդիսացող ապահովագրական ընկերության գրասենյակում կրակոցներ է արձակել նրա ուղղությամբ՝ պատճառելով երեք հրազենային վիրավորում, իսկ 31-ամյա տղամարդը, անտեսելով հրազենային վիրավորում ստանալու և իրեն հիվանդանոց տեղափոխելու՝ տուժողի խնդրանքները, դրսևորելով առանձին դաժանություն, դանակով դիտավորությամբ հիմից կտրել է ձախ ականջախեցին՝ լրիվ ամպուտացիայով, ինչպես նաև կտրել է աջ ականջախեցու հիմի վերին եզրը՝ այդ կերպ խմբով սպանելով նրան:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 29-ամյա երիտասարդը, գիտակցելով իր գործողություններով վտանգավոր այլ հետևանքների առաջացման հնարավորությունը, սակայն գիտակցաբար թույլ տալով դրանք, իր մոտ գտնված ատրճանակից կատարված կրակոցով դիտավորությամբ առողջության միջին ծանրության վնասի հատկանիշներ պարունակող միջանցիկ հրազենային վնասվածք է պատճառել նաև ներկաներից մեկին, որից հետո ապահովագրական գրասենյակից երեքով դիմել են փախուստի, իսկ ապահովագրական գրասենյակի տնօրենը մաքրել է դեպքի վայրում առկա արյան հետքերը, հայտնաբերել կրակված փամփուշտների երկու պարկուճ, դրանք վերցրել ու հեռացել, իսկ 41-ամյա տղամարդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է՝ մարմնական վնասվածքներից առաջացած հեմոռագիկ և տրավմատիկ շոկի պատճառով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1988թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով, 1990թ. ծնված երիտասարդին՝ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, ապահովագրական գրասենյակի տնօրենին՝ 38-104-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է հիշյալ երեք անձանց վերաբերյալ քրեական գործից անջատված մասով նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ինչ վերաբերում է սպանության դեպքին ներկա չորրորդ անձին՝ Վանաձոր քաղաքի՝ 1988 թվականին ծնված մյուս բնակչին, ապա վերջինիս նկատմամբ ավելի վաղ հայտարարվել էր հետախուզում: Օրերս, ձեռնարկված օպերատիվ-որոնողական և հետախուզական միջոցառումների արդյունքում, նա հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Վերջինիս, ինչպես նաև ինքնությունը չպարզված անձի կողմից 29-ամյա երիտասարդին ապօրինի զենք իրացնելու վերաբերյալ գործի մասերն անջատվել են առանձին վարույթ, և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:28 25/12/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Դիլիջանում. հարուցվել է քրեական գործ
12:40 24/12/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվեց 17-ամյա տղայի սպանությունը․ մեկ անձ ձերբակալվել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
18:03 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է 43- ամյա տղամարդու սպանությունը. կասկածյալը փնտրվում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
11:40 19/12/2019  |  Քրեական խրոնիկոնՍպանություն Երևանում. հայտնի է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը
19:22 29/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանում սպանված տղամարդը զբաղվում էր տարադրամի առք ու վաճառքով. Նոր մանրամասներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
12:30 29/11/2019  |  Քրեական խրոնիկոնԲացահայտվել է Հրազդանում կատարված սպանությունը
17:44 26/11/2019  |  Քրեական խրոնիկոնՀրազդանում՝ շենքի մուտքում, դանակի մի քանի հարվածով սպանել են 66-ամյա տղամարդու. հարուցվել է քրեական գործ
14:00 25/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴուբնայում ՀՀ քաղաքացի է սպանվել (տեսանյութ)
14:38 23/11/2019  |  Քրեական խրոնիկոն«Եթե գնաս Երևան, մորդ էլ ողջ չես տեսնելու». Սյունիքում ընտանեկան վեճն ավարտվել է հայրասպանությամբ եւ որդին դատապարտվել է 8 տարվա ազատազրկման
12:34 21/11/2019  |  Քրեական խրոնիկոնԳեղարքունիքում սպանության ժամանակ օգտագործվել է վարձույթով վերցված մեքենա. ՔԿ-ն նոր մանրամասներ է ներկայացրել

Արխիվ

[]