ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վտանգված է ՍԴ անկախությունը և իրավունքի գերակայությունը. Գոհար Մելոյան 12/27/2019 18:06 | Հարցազրույց

«Փաստինֆո»-ի հարցերին է պատասխանում Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը։
-Տիկին Մելոյան, նախկին դատավոր Սամվել Ուզունյանի դեպքում ԲԴԽ-ն է քննարկել է անձեռնմխելիությունից զրկելու հարցը, թույլ տվել, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի։ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում նման հայտարարություն չի եղել ։ Արդյո՞ք կարող են ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրել՝ առանց համապատասխան թույլտվության։
-Այս դեպքում ձեռնպահ կլինեմ, որովհետև պետք է նախ ծանոթանամ մեղադրանքի բնույթին և հասկանամ, թե ինչ գործի շրջանակներում է առաջադրվել մեղադրանքը։ Ընդհանրական ասեմ, որ Հրայր Թովմասյանն օժտված է անձեռնմխելիությամբ, որովհետև նա որպես ՍԴ անդամ էր նշանակվել նախկին՝ 2005թ.-ի «Սահմանադրության» կարգավորումներով, համաձայն որոնց՝ այն ժամանակ գործում էր ամբողջական գործառութային անձեռնմխելիությունը և այս պարագայում նմանաբնույթ մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է ՍԴ համաձայնությունը։ Առավել մանրամասն որակումներ տալու համար պետք է ծանոթանանք համապատասխան իրավական փաստաթղթերին, չնայած՝ արդեն իսկ կարող եմ ինձ թույլ տալ որակումներ տալ՝ հաշվի առնելով տեղի ունեցող իրադարձությունները և տարաբնույթ զարգացումները, քրեական գործերը։
Օրինակ՝ պարոն Բաբայանի հետ կապված կամ իշխանության յուրացման գործը, որը ևս որակելու համար բառեր չեմ գտնում։ Իրավական պետությանը ոչ հարիր իրադարձություններ են տեղի ունենում։ Կանխատեսելի իրավիճակի հետ ենք առնչվում։ Առնչվում ենք իրավական անվտանգության խնդրին։ Հենց այս պահին վտանգված է ՍԴ անկախությունը և իրավունքի գերակայությունը։ Դատական իշխանության շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում առանցքային դեր է նվիրված ՍԴ-ին և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։ Օրհասական է ՍԴ ոչ յուրային դատավորների ձերբազատման փուլը և նախագահի կողմից օրենքի ստորագրումից անմիջապես հետո հաջորդեցին ճնշման գործընթացները։ Բնականաբար ճնշումները և՛ ՍԴ նախագահի նկատմամբ է, և՛ ՍԴ մյուս դատավորների նկատմամբ։
-Տիկին Մելոյան, կարելի է նկատել, որ մի որոշ ժամանակով, կարծես թե, հանդարտվել էր ՍԴ ճնշումների գործընթացը, սակայն երեկվանից վերսկսվեցին այդ գործընթացները։ Ինչով է դա պայմանավորված։
-Եթե հետադարձ հայացք նետենք, կրկին ակնհայտ է, որ պատահական չէր այդ ժամանակավոր լռության փուլը։ Ըստ էության՝ լռության փուլ չէր։ Եթե կհիշեք ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու մասին նախագիծը դեռևս ամռանն էր ներկայացվել և ներկայացվել էր ընդհանուր դատաիրավական բարեփոխումների համատեքստում։ Բնականաբար հարուցված քրեական գործերի հանցակազմը բացակայում էր։ Սա իրավական պետության խայտառակությունն էր։ Բնականաբար որոշում կայացվեց ինչ-որ այլ գործիքակազմ որդեգրել և այս ընթացքում այդ փաթեթից առանձնացվեց ՍԴ մասին օրենքում փոփոխությունները, անհետաձգելի կարգով ներկայացվեց ԱԺ։ Ընդունվեց այս օրենքը և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նախագահի կողմից ստորագրվեց և անմիջապես՝ ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ընդամենը 20 րոպե անց քննիչները այցելել էին ՍԴ։ Սա լրջագույն հետևանքներ է ունենալու։ Համոզված եմ, որ արժանանալու է միջազգային կառույցների գնահատանքին, որովհետև նույն Վենետիկի հանձնաժողովը առավել ծավալուն այս բարեփոխումների փաթեթին անդրադարձել էր և ընդգծել, որ կամաարտահայտության վրա որևէ ճնշում չգործադրվի։ Ենթադրելի է, որ ճնշումները կշարունակվեն։ Պետք չէ զարմանալ որևէ զարգացման ընթացքից, ճնշման բնույթից, որովհետև իշխանությունների առաջնահերթություններից է դարձել ՍԴ-ն յուրայիններով լցնելու խնդիրը՝ որոշակի այլ առաջնահերթություններ հետագայում կյանքի կոչելու նպատակով։
-Տիկին Մելոյան, եթե ՄԻԵԴ-ը որոշում է կայացնում երկրի դեմ, ապա դա որոշակի հետևանք ունենում է։ Վենետիկի հանձնաժողովի դեպքում, եթե այն հավանություն չի տվել հարկադրաբար ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելուն, բայց մենք տեսնում ենք, որ օրենքն ընդունվել է։ Այս դեպքում որևէ հետևանք կլինի՞՝ քաղաքական սանկցիա կամ այլ հետևանք։
-Չեմ կարող որակում տալ՝ կոնկրետ ինչ կլինի։ Այնպիսի իրավիճակ է, որ բոլոր միջազգային կառույցները պետությունների օրվա իշխանությունների հետ փորձում են բարիդրացիական հարաբերություններ ձևավորել։ Անգամ այս պայմաններում ականատես եղանք, որ արդեն գնահատականներ հնչեցվել են։ Այս դեպքում արդեն կոնկրետ նախապես զգուշացվել են իշխանությունները, որ դատավորի անկախությանը և կամաարտահայտության միջամտությունը կամ ճնշումը որևէ հետևանք է ունենալու և չի կարող ողջունվել։ Այս երկու ամիսների ընթացքում բավականին շատ իրադարձություններ տեղի կունենան՝ ՍԴ յոթ դատավորների շուրջ, որոնց վրա այս օրենքը տարածվում է։ Դատավորների իրավունքները խախտելու, ՍԴ անկախությանը միջամտելու պարագայում հետագա գնահատականներ հնչեցվելու են և հնարավոր է նաև հետագա հետևանքներով։ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության որոշակի պահանջներ չեն պահպանվել, օրինակ՝ կարևորագույն խնդիր էր առկա, որ որոշ դատավորներ իրենց վարույթում գործեր ունեն և Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ պետք է այնպիսի կարգավորումներ նախատեսվեն, որ այդ գործերի վրա որևէ էական ազդեցություն չունենա։ Այս օրենքը որևէ կարգավորում չի նախատեսել և երկու ամիս ժամկետը շատ սեղմ է։ Բավականին շատ գործերի ճակատագրի վրա կարող է ազդեցություն ունենալ։ Նույն ՄԻԵԴ-ը հնարավոր է, որ նոր դիմումներ ստանա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 04/17/2021 09:18 Օտարերկրյա ներդրումների ծավալները շեշտակի նվազել են․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:16 Ո՞ւր ենք գնում այդ նավով, դեպի վերջնական կործանո՞ւմ․ «Փաստ»
- 04/17/2021 09:13 ՀԿԵ-ն կրճատել է աշխատանքային ժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ․ «Հրապարակ»
- 04/17/2021 09:10 «Բաց հասարակության հիմնադրամ-Հայաստան»-ի նախագահ առաջիկայում հնարավոր է նշանակվի Դավիթ Ամիրյանը․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:07 Երբ վրիպակներն իրականում գուցե ամենևին էլ վրիպակներ չեն. «Փաստ»
- 04/17/2021 09:03 Երևանի քաղաքապետարանում նոր հաստիքներ կավելանան․ «Ժողովուրդ»
- 04/17/2021 09:01 Քաղաքական պատասխանատվության և բարոյական բաղադրիչի ավերածությունը տիեզերական մասշտաբի է․ «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/27/2021 14:08 Դատավոր Դավիթ Գրիգորյանը բարոյական վնասի փոխհատուցում կպահանջի՝ իր նկատմամբ իրականացված ապօրինի հետապնդման համար
- 03/26/2021 19:43 Նման միջազգային պրակտիկայի մասին երբեք չեմ լսել, որ քաղաքացին կարգապահական վարույթի շրջանակներում դատավորի դեմ անմիջականորեն «մեղադրողի» ֆունկցիա իրականացնի. Դավիթ Հարությունյան
- 03/22/2021 12:26 Չեմ բացառում, որ Նիկոլը կարող է պրովոկացիա բեմականացել՝ անգամ իր հավաքներին տարվող երեխաների անվտանգության գնով. Արա Սաղաթելյան
- 03/17/2021 16:24 Ընտրություններից զզված եմ, էս քաղաքական կյանքից զզված եմ․ Վարդան Ղուկասյանը չի բացառում քաղաքականությունից հեռանալը
Մեկնաբանություն
- 04/17/2021 21:20 Ցանկացած գիտություն պահանջում է երկու սկզբունք՝ փաստ և տրամաբանություն. Ավետիք Իշխանյան
- 04/17/2021 20:26 Կանխե՛ք իշխանատենչ վիժվածքին. Ռուբեն Հակոբյան
- 04/17/2021 20:22 Որպես հավատացյալ քրիստոնյա՝ ես հրաժարվում եմ հավատալ այն ուժին, որը Նորին Սրբությունը կմերձեցնի դավաճանի հետ. Մինասյան
- 04/17/2021 19:51 Պատերազմից հետո այդ «հրամանատարները» ավելի բարձր պաշտոնների են նշանակվել. Վարագյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/17/2021 12:04 Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
- 04/17/2021 09:54 Երևանի Թբիլիսյան խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած
- 04/16/2021 10:46 Նախնական վարկածով Հերացի հիվանդանոցի հրդեհի բռնկման պատճառը ծխախոտն է
- 04/16/2021 10:09 Գյումրի քաղաքում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 03/18/2021 00:15 Հայտնաբերվել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի եւ առատաձեռնության միջեւ կապը
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները