Թեմաներ
Երկուշաբթի 06 / 01 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

06/01/2020   23:36 Աննա Կոստանյանի գրառումը Հայոց Ցեղասպանության Թանգարան-Ինստիտուտի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ 06/01/2020   23:15 Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը. Նաիրա Զոհրաբյան 06/01/2020   23:05 Ասանժը հիվանդության պատճառով բաց է թողել իր արտահանձնման դատը 06/01/2020   22:28 Կենտրոն վարչական շրջանում կասեցվել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով. ՍԱՏՄ 06/01/2020   22:18 Համավարակը բացասաբար է անդրադարձել ոչ վարակիչ հիվանդությունների բուժման վրա. ԱՀԿ 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 06/01/2020   21:27 Փաշինյանը կարող է հպարտանալ իր ամբողջ կյանքում, ասելով, որ ինքը Հայաստանի պատմության մեջ եղել է ամենաանլուրջ, ցինիկ և անպատասխանատու վարչապետը. Ղազինյան 06/01/2020   21:01 Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը 06/01/2020   20:52 Նախ՝ երեխաներին պաշտպանեք շներից, հետո՝ շներին մարդկանցից 06/01/2020   20:45 Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի 5 մլն դրամ գրավը. Պաշտպանը վստահեցնում է՝ Արման Սահակյանն առնչություն չունի մեղսագրվող արարքին 06/01/2020   20:38 ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել Դավիթ Սանասարյանի գույքը. Սարդարյան 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 06/01/2020   20:07 Առաջիկայում կավելանան վերակենդանացման բաժանմունքի մահճակալները 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   19:56 «Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:52 Սահմանափակումներին վերադառնալը ծայրահեղ մեթոդ է. այս պահին նմանատիպ որոշում չունենք. Ավինյան 06/01/2020   19:49 ԵԴ-ի կողմից երկու հարցին չպատասխանելը և այն վերացական գնահատելն ընդամենը վերահաստատեցին դիրքորոշումը. Դավթյան 06/01/2020   19:45 Հունիսի 1-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք 06/01/2020   19:38 «Բոլոր շփումներում մեր պոտենցիալ շրջապատի մարդկանց պետք է վերաբերել, որպես կորոնավիրուսի պոտենցիալ աղբյուր». Նիկոլ Փաշինյան 06/01/2020   19:24 Վարակակիրներից 440-ը ծանր, 55-ը ծայրահեղ ծանր վիճակում է. Թորոսյան 06/01/2020   19:20 Սպիտակամորթ ամերիկացիները ծնկի են իջել եւ ներողություն խնդրել ռասիզմի տարիների համար 06/01/2020   19:00 «Բելառուսում մայդաններ չեն լինի, մենք փաշինյաններ և զելենսկիներ չունենք ». Լուկաշենկո 06/01/2020   18:55 Զոհրաբ Մնացականյանի տեսազրույցը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ 06/01/2020   18:52 «Էրեբունի» ԲԿ-ում 5 կգ 600 գ քաշով ծնված Դավիթը ընտանիքի 6-րդ երեխան է 06/01/2020   18:47 Ինչու՞մ է կայանում իրավապահ համակարգի կաշկանդվածությունը. Պատգամավորը՝ դատախազին 06/01/2020   18:44 ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա»-ին առաջարկում է անփոփոխ թողնել բնակչությանը վաճառվող գազի գինը 06/01/2020   18:34 Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին 06/01/2020   18:27 Գոռ Հովհաննիսյան. ՔրՕ 300․1-րդ հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել 06/01/2020   18:22 Սահմանադրության հերթական խախտումը. պաշտոնեական անփութությո՞ւն, լիազորությունների չարաշահո՞ւմ, թե՞ իշխանության յուրացում. ՀՅԴ ՀԳՄ ՄՈՀ գրասենյակի հայտարարությունը 06/01/2020   18:18 Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են 06/01/2020   18:15 Հունիսի 1-ը մի շարք ազատազրկված անչափահասների համար կնշանավորվի ավարտական վկայականների ստացմամբ 06/01/2020   18:11 Նախագահական կայք՝ երեխաների համար 06/01/2020   18:09 Ամենահաճախակի խախտումները՝ գեղեցկության սրահներում, դեղատներում եւ ստոմատոլոգիական կենտրոններում․ ԱԱՏՄ 06/01/2020   17:53 Կրթության տեսչական մարմինը ստուգայցեր է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում 06/01/2020   17:39 Սպանության մեղադրանքով հետախուզվողը կալանավորված է 06/01/2020   17:28 Փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատացել է 06/01/2020   17:23 Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին 06/01/2020   17:20 ԻԻՀ քաղաքացիները հունիսի 1-ից կարող են առանց արտոնագրերի գալ Հայաստան 06/01/2020   17:15 Երևանի քաղաքապետարանում կորոնավիրուսի 2 դեպք կա 06/01/2020   17:08 Արցախի Անվտանգության խորհրդի դերը շատ ավելի մեծ է լինելու. Արայիկ Հարությունյանը՝ Սամվել Բաբայանին 06/01/2020   16:57 Դանակահարություն Ակնալիճ գյուղում 06/01/2020   16:53 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ 06/01/2020   16:50 Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին 06/01/2020   16:42 Ամերիաբանկը գործնական ուսուցման հեռավար դասընթացներ կանցկացնի Գյումրիի ՏՏ կենտրոնի ուսանողների հետ 06/01/2020   16:39 «Հոկտեմբերի 27»-ի գործով կհարցաքննվի նաև Գագիկ Ջհանգիրյանը. Գլխավոր դատախազը չբացառեց 06/01/2020   16:34 Մինչ այս պահը որևէ քայլ ձեռնարկե՞լ եք վերջին 20 տարիների ընտրական հանցագործությունների ուղղությամբ. Բաբաջանյանը՝ դատախազին 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   16:22 Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, պաշտոնեական կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար 06/01/2020   16:15 Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում. ՊՆ խոսնակ
06/01/2020   15:11 Ո՞վ է վարչապետին վարակած «ջուր բերողը» 05/31/2020   19:58 Կորոնավիրուսից մահացել է «Երկիր Մեդիա» հեռուստանկերության առաջին տնօրենը՝ Ռուբինա Ղազարյանը 06/01/2020   20:25 Հրապարակվել են տեղեկություններ, որոնք, մեղմ ասած, կասկածելի են դարձնում Փաշինյանի իշխանության լեգիտիմությունը. Դավիթ Ջամալյան 05/31/2020   11:01 Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների շրջանում գրանցվել է 181 մահվան դեպք, որից 131-ը` կորոնավիրուսից 05/31/2020   17:34 Վարչապետի հատուկ գաղտնի հրամանն առ այն, որ կորոնավիրուսի զոհերը մնան անանուն, ինձ համար անսպասելի չէր. Աղասի Ենոքյան 06/01/2020   20:14 Պարզապես բաժակին ձեռք տալու արդյունքում հնարավոր չէ վարակվել. Ինչպես է Փաշինյանը դարձել վարակակիր՝ պարզաբանում է մասնագետը 05/31/2020   11:54 Նեգրոպոնտեն ակնկալում է ապացույցներ Հայաստանից, հակառակ դեպքում՝ սպառնում է ամերիկյան պատժամիջոցներով. Արմեն Աշոտյան 06/01/2020   13:13 Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ՝ դրանում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ 06/01/2020   20:01 «Օրենքով գող» Արսեն Երևանսկին տեղաշարժվում է կողմնակի անձանց օգնությամբ. նրան ՔԿՀ-ում բժիշկներ են այցելել 06/01/2020   21:52 ԱՀԿ-ն մահացու հիվանդության նոր բռնկում է արձանագրել 05/31/2020   15:09 Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կան վիրավորներ 06/01/2020   16:23 Հատուկ հանդերձանքով բժիշկները՝ ԱԺ-ում. Աշխատակիցների շրջանում կատարվել է թեստավորում 06/01/2020   11:39 Ինձ փոխանցում են, որ անասթեզիոլոգ-ռեանիմատոլոգները պատրաստ են ներգրավվել COVID-19-ի դեմ պայքարում. Փաշինյան 06/01/2020   16:10 ԶԼՄ-ները հայտնում են՝ երկու շաբաթվա ընթացքում 3-րդ «օրենքով գողի» մահվան մասին 06/01/2020   10:58 Կորոնավիրուսի վարակման 210 նոր դեպք է գրանցվել 05/31/2020   14:01 Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն. Գևորգ Պետրոսյան 05/31/2020   21:13 Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխայի վիճակը ծանր է 05/31/2020   16:04 Հնդկաստանում երեք տարվա ձերբակալությունից հետո ազատ են արձակել պակիստանցի լրտես աղավնուն 06/01/2020   09:59 Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով 06/01/2020   01:51 Իշխանությունները ճգնաժամի դեմ պայքարը թողած զգալի հարկային բեռ են ավելացնում քաղաքացիների վրա. Էդմոն Մարուքյան

ՊՎԾ-ն ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն 12/27/2019   16:12  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրակացրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից։

2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝

1․   2019 թվականին  ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը  (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Ընկերություններից մեկը չի ստացել անհրաժեշտ թույլտվությունը, քանի որ վերոնշյալ գործակալության մասնագետները հայտնաբերել են խնդիրներ: Ըստ էության, հայտնաբերված խնդիրները պետք է նկատված լինեին նաև Կոմիտեի վերահսկողական գործառույթն իրականացնող վարչությունների կողմից: Սակայն վերջիններիս կողմից արձանագվել են գործակալության արձանագրած խնդիրներից միայն մի քանիսը:  Հայտնաբերված խնդիրները,  պայմանավորված կոմիտեի փաստաթղթաշրջանառության կարգավորումների թերություններով, ընթացք չեն ստացել։

2. Ուսումնասիրվել են ՀՀ օդանավ շահագործողի վկայականների տրամադրման կարգը, պահանջվող փաստաթղթերը և/կամ դրանց առկայությունը, հայտատուներին ներկայացվող պահանջները: Առկա են թերություններ ՀՀ օդանավ շահագործողների վկայականների տրամադրման ընթացակարգերում:

3. Առկա են ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանման մի շարք դեպքեր։ Մասնավորապես՝ թեև ՀՀ օրենսդրությամբ մեկանգամյա ոչ կանոնավոր օդային հաղորդակցությունների թույլտվությունների տրամադրման իրավասություն կարող են ունենալ բացառապես կոմիտեի պաշտոնատար անձինք, սակայն ՀՀ  քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով նման իրավասություն է տրամադրվել նաև «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ աշխատակցին։

4. ՀՀ օրենսդրության համաձայն, սկսած 21.01.2017թ-ից օդանավ շահագործողների կողմից ՀՀ տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս կանոնավոր (օտարերկրյա օդանավ շահագործողների դեպքում), ինչպես նաև երկու և ավելի ոչ կանոնավոր առևտրային օդային հաղորդակցությունների թույլտվություն ստանալու հայտերի և դրանց կից փաստաթղթերի ընդունումը պետք է իրականացվեր www.e-gov.am կայքէջի «Լիցենզիաների ստացման հայտերի ընդունման համակարգ»-ի «Օդային հաղորդակցություն» բաժնի միջոցով։ Վերոնշյալ նպատակով USAID-ի ֆինանսավորմամբ ձեռք են բերվել շուրջ 22.5 հազար ԱՄՆ դոլարի սարքավորումներ և 45․8 մլն դրամի ծրագրային հավելված։ Թեև վերոնշյալ համակարգը գործարկման նպատակով, ըստ էության, պատրաստ է եղել 2018 թվականի դեկտեմբերից, սակայն մինչ օրս կոմիտեն հայտերը և դրանց կից փաստաթղթերը ընդունում է այլ, ոչ էլեկտրոնային եղանակով։

5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված է վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տրամադրելու միայն մեկ կարգ, սակայն ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները տարանջատվել են որպես օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունների։ Օդանավակայանի ներսում և օդանավակայանից դուրս սպասարկման աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները ստանում են միևնույն թույլտվությունները, որոնց տրամադրման աշխատանքները, սակայն, կատարում են կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Ընդ որում, ըստ կոմիտեի, օդանավակայանի ներսում վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներ իրականացնելու իրավունք ունեն միայն ««Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ները։

6. ՀՀ օրենսդրության համաձայն միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմները (ուղղաթիռադաշտերը) պարտադիր ենթակա են սերտիֆիկացման։ Մասնավորապես, ՀՀ օդանավ շահագործող ընկերություններից մեկը կոմիտեի հաստատմանը ներկայացրած օդանավ շահագործողի ձեռնարկում նշել է ավելի քան 7 տասնյակ ուղղաթիռադաշտեր, որոնք դեռևս սերտիֆիկացված չեն։

7․ Բացակայում են ավիացիային առնչվող մի շարք հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ իրավական ակտերը։ Մասնավորապես՝ կարգավորված չեն ՀՀ-ում անձնական, ոչ առևտրային գործարարական, հատուկ ավիացիոն աշխատանքների իրականացման՝ հետազոտական, նկարահանման, ուսումնասիրության, գովազդային և այլ հատուկ բնույթի ծառայությունների համար օգտագործվող օդանավերի դեպքում օդանավ շահագործողի վկայական տալու հետ կապված հարաբերությունները։

8. Առկա են զգալի օրենսդրական բացթողումներ նաև կոմիտեի կողմից իրականացվող վերահսկողության բնագավառում: Որևէ իրավական ակտով կարգավորված չէ կոմիտեի և աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև, ինչպես նաև կոմիտեի կողմից քաղաքացիական ավիացիայի բնագավառում վարչական վիճակագրական ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները։

9. Բացակայում են օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողություն իրականացնելու թույլտվություն տալու, օդանավով փոխադրվող բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների նկատմամբ անվտանգության վերահսկողության և փոխադրման սպասարկման իրականացման նպատակով գրանցված գործակալի թույլտվություն տալու կարգերը, հետևաբար նաև կոմիտեի կողմից համապատասխան վերահսկողությունը։

Բացահայտված թերությունների վերացման նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ներկայացրել է համապատասխան առաջարկություններ:

Տեղեկանքին ի պատասխան  ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նշել է, որ կամփոփի իր անելիքները և վերհանված թերությունների վերացման ուղղությամբ կձեռնարկի համարժեք միջոցներ՝ համաձայն գործողությունների պլան-ժամանակացույցի:

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:36 23/12/2019  |  Քրեական խրոնիկոնՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում կատարված ծախսերում
11:32 15/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀայաստանի քաղավիացիան կհայտնվի սեւ ցուցակո՞ւմ. Եվրոպական հանձնաժողովը ուժեղացված հսկողություն է սահմանել
13:40 13/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն ամփոփել է մետրոպոլիտենում ուսումնասիրության արդյունքները
11:22 11/12/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն «ՋՐԱՌ»-ում ուսումնասիրություն է կատարել․ խախտումներ են հայտնաբերվել
10:38 30/11/2019  |  ՄամուլՀՀ ավիացիայի մտահոգիչ վիճակը. ձերբազատվում են փորձառու մասնագետներից . «Փաստ»
14:45 27/11/2019Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների հետ հանդիպման վերաբերյալ
18:10 19/11/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ-ն Ապարանի համայնքապետարանում հայտնաբերել է գնման ընթացակարգերի օրինականության և արդյունավետության մշտադիտարկման արդյունքում մի շարք թերացումներ և խախտումներ
18:05 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍԵթե Տարոն Մարգարյանն այդ նստարանների հետ կապված կոռուպցիոն գործարքի մեջ էր, ինչու՞ ենք այդ նստարանները մինչ օրս նույն գնով ձեռք բերվում. Թեհմինա Վարդանյան
11:10 15/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ ՊՎԾ-ն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները
13:32 08/11/2019  |  ԼՐԱՀՈՍՊՎԾ ուսումնասիրություն է իրականացնում ՀՀ ներդրումների ոլորտում իրականացվող գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ

Արխիվ

[]