Թեմաներ
Կիրակի 04 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/05/2020   22:20 Այս իշխանությունը կիլոմետրով հեռու է խնդիրները լուծելուց. Արթուր Ղազինյան 04/05/2020   21:38 Յուրաքանչյուր կալանավորի համար պետական բյուջեն նախատեսում և ծախսում է ամսական շուրջ հարյուր հազար ՀՀ դրամ. Զարուհի Փոստանջյան 04/05/2020   21:24 Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են. aravot.am 04/05/2020   21:17 «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն միաժամանակ կկարողանա սպասարկել շուրջ 500 պացիենտի. փոխնախարար 04/05/2020   20:57 Կառավարությունում քննարկվել են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների ընթացիկ արդյունքները 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/05/2020   20:22 ԶԼՄ-ները հաղորդել են՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի նկատմամբ հակամարմինների թեստավորման մեկնարկի մասին 04/05/2020   19:22 Այս օրերին հարյուրավոր սարքեր ենք հավաքել և ուղարկել մարզեր. Արայիկ Հարությունյան 04/05/2020   18:57 Դրոյի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի 04/05/2020   18:48 Առաջիկա շաբաթվա ընթացքում մեր խնդիրը պետք է լինի խստագույնս հետևել արտակարգ դրության ռեժիմի կանոններին. Տիգրան Ավինյան 04/05/2020   18:36 Թրամփը ամերիկացիներին խորհուրդ է տվել պատրաստվել ամենաբարդ կորոնավիրուսային շաբաթվան. Ինտերֆաքս 04/05/2020   18:07 Ավտոմեքենան ընկել է գետի մեջ 04/05/2020   17:51 «Ալկոգել» արտադրամասի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. կա վիրավոր. Shamshyan.com 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/05/2020   16:49 Անհրաժեշտ է խթանել ստեղծագործականությունը և հասկանալ, թե ինչպես անել, որպեսզի դա տարածվի ընկերություններում, ընտանիքներում. Վարչապետ 04/05/2020   16:32 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 1,2 միլիոնը. Ինտերֆաքս 04/05/2020   16:05 Փլուզվել է ջրամբարի արտաքին պատը 04/05/2020   15:05 Չարտահանձնել և ապաստան տալ Միսակ Լազարյանին. Սասնա Ծռեր 04/05/2020   14:55 Ջոնի Բրջոնին՝ համացանցի օրակարգում. Տիգրան Վարդանյանը պնդում է՝ շեղում է հանրությանն օրակարգային խնդիրներից` ՊՈԱԿ-ի ուղղորդմամբ (տեսանյութ) 04/05/2020   14:46 Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին 04/05/2020   14:04 «Մենք վախենում ենք, բայց օգնում ենք բոլորին ». Նյու Յորքի բժիշկները ԱՄՆ-ում Covid-19-ի դեմ պայքարի մասին. BBC 04/05/2020   13:18 Լեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով տեղումներ 04/05/2020   13:12 Այս պահի դրությամբ Հայաստանում պաշտոնապես կա 5 անգամ ավել վարակված, քան Վրաստանում. Անդրանիկ Թեւանյան 04/05/2020   12:58 Շրի Լանկան բանտերից մոտ երեք հազար բանտարկյալ է ազատ արձակել. AP 04/05/2020   12:10 «Այս ճգնաժամը նախադեպը չունի, մենք հետընթացի մեջ ենք». ԱՄՀ ղեկավար Գեորգիևա. Svoboda.org 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/05/2020   11:19 Ծաղկազարդ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դուրս է բերվում Աստվածամուխ Սուրբ Գեղարդը 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/05/2020   09:57 Պոկվել են Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի պատշգամբի բետոնե կառուցատարրերը 04/05/2020   09:48 Քաղաքացին հոսանքահարվել է էլեկտրական սյան վրա 04/05/2020   09:43 Վարդենյաց լեռնանցքը փակ է 04/04/2020   23:13 «Սպայկայի» գյուղմթերքը 15 օր մնացել է հայ-վրացական սահմանին. վնասը մոտ 1.500.000 դոլար է 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   21:34 Նամակներ են հրապարակում, որ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարն ընդհանուր առմամբ վատ աղջիկ չէ. Միհրան Հակոբյան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   20:25 Դոնի Ռոստովում կացարան կտրամադրվի անօթեւան մնացած հայաստանցիներին 04/04/2020   20:18 Մեր նպատակը կապիտալ ծախսերի խթանման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումն է. վարչապետ 04/04/2020   19:53 ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել 04/04/2020   19:42 Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք. Արփինե Հովհաննիսյան 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/04/2020   19:18 Բակո Սահակյանը խորհրդակցություն է անցկացրել կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի շուրջ 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/04/2020   19:04 Ազգային պետությունների ժամանակը 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/04/2020   18:48 Փաշինյանն ուղիղ եթերում կպատասխանի քաղաքացիների հարցերին 04/04/2020   18:45 ՌԴ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՌԴ դեսպանատան դիմաց 04/04/2020   18:36 Ավագանու անդամ. Մարությանին գործավարուհին ստորագրման թղթերը դռան տակից է տալիս
04/04/2020   13:52 Զինծառայողի սպանության կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը. ՔԿ 04/04/2020   19:21 Հայ-Ռուսական համալսարանը համակարգիչներ է տրամադրում իր ուսանողներին 04/05/2020   11:02 Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 822 04/04/2020   17:17 Տարեց քույրերի սպանության մեջ մեղադրվողի խափանման միջոցը փոխվել է. նա կալանավորումից ազատ է արձակվել հենց նիստերի դահլիճում 04/04/2020   17:24 Տաթևիկ Ռևազյանն աշխատանքից ազատել էր բոլոր ուժեղ կադրերին, որոնք իրենց վրա էին տանում թռիչքային անվտանգության հսկողությունը. Նավիկ Խաչատրյան 04/05/2020   11:50 Արարատում 42-ամյա տղամարդն սպանել է կնոջը` իմանալով նրա ընկեր ունենալու մասին 04/04/2020   21:54 Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ 04/04/2020   19:29 Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ցուցակագրվել է 2000–ից ավելի մարդ. Դեսպանատուն 04/04/2020   18:51 Թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ կա, 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Նիկողոսյան 04/05/2020   10:43 Թրամփը հայտարարել է COVID-19-ի դեմ պայքարելու համար Նյու Յորք զորք մտցնելու մասին. CNBC 04/03/2020   22:41 Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում. Ուղեւորները պահանջում են իրենց փողերը 04/04/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 770-ի 04/05/2020   20:34 Կորոնավիրուսի, ինչպես նաև այլ վարակների ճշգրիտ ախոտորոշումը շատ բարդ գործընթաց է. Արսեն Թորոսյան 04/04/2020   11:11 Մոսկվայում եւս մեկ հայ է մահացել կորոնավիրուսից. դեսպան 04/04/2020   20:33 ՄԻՊ–ը Քոչարյանին բուժհաստատությունից տեղափոխելու խնդրով գրություն է ուղարկել Քրեակատարողական ծառայության ղեկավարին 04/04/2020   19:09 Զգուշացում Գործող Իշխանավորին 04/05/2020   17:38 Ակնկալում եմ հստակ պատասխան ՀՀ Կառավարության կողմից. Արմեն Աշոտյան 04/04/2020   15:42 Երևանում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայում կորոնավիրուսով հիվանդ է եղել. ԱՆ 04/05/2020   17:13 Սիրուհուն ծեծել է, հոգեկան տառապանք պատճառել, բայց ազատվել պատժի կրումից 04/04/2020   00:48 Հոնկոնգում կատվի մոտ հաստատել են կորոնավիրուսը.oie.int

«2020 թվականին մենք պետք է ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք դրական փոփոխությունները». ՀՀ վարչապետ 12/27/2019   20:38  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելությանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

 

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ

Մեծարգո փոխնախագահներ

Պարոնայք փոխվարչապետեր

Կառավարության հարգելի անդամներ

Երևանի մեծարգո քաղաքապետ

Զինված ուժերի գլխավոր շտաբի հարգելի պետ

Պետական այրեր

Հարգելի ներկաներ

 

Տոտալիտար համակարգում կառավարման մարմինները նրա համար են, որ վերահսկեն, հսկողության տակ պահեն, կառավարեն ամեն ինչ։ Ժողովրդավարական համակարգերում պետական կառավարման համակարգը պետք է առաջնորդվի հայտնի բժշկական սկզբունքով՝ չվնասել, այսինքն՝ պետական կառավարման համակարգի առաջին առաքելությունը պետք է լինի չվնասելը, կամ եթե ավելի կոնկրետ արտահայտվենք, չխանգարելը երկրի տնտեսական, քաղաքական, հանրային բնականոն կյանքին։ Մեր կառավարությունը քաղաքական խնդիր է դրել առաջնորդվել հենց այսպիսի տրամաբանությամբ, և, ամփոփելով 2019 թվականը, բնականաբար, պիտի հարցադրենք, թե ինչքանով ենք կատարել այս խնդիրը, ինչքանով ենք լավ աշխատել 2019 թվականին։

Ընդհանուր առմամբ եթե նայենք արդյունքներով, մենք ունենք լավ, երբեմն շատ լավ, երբեմն փայլուն արդյունքներ, և ի՞նչ է սա նշանակում կամ ի՞նչ արձանագրում պիտի անենք ամբողջ ասվածի համատեքստում։ Պետք է խոստովանենք, որ մենք երբեմն աշխատել ենք լավ, երբեմն կամ տեղ-տեղ աշխատել ենք լավ, տեղ-տեղ աշխատել ենք շատ լավ, տեղ-տեղ աշխատել ենք վատ, տեղ-տեղ աշխատել ենք շատ վատ։ Սա մի արձանագրում է, որը թերևս շատ կարևոր է անել 2019 թվականն ամփոփելիս և 2020 թվականին նախապատրաստվելիս։ Ըստ էության, մենք պիտի խոստովանենք, որ Հայաստանի Հանրապետությունում մեծավ մասամբ ավտորիտար համակարգի պայմաններում ձևավորված կառավարման համակարգում մենք փորձ ենք անում իրականացնել ժողովրդավարական բարեփոխումներ։ Այս արձանագրումը ոչ թե պիտի որպես մեղադրանք հնչի, այլ պիտի հնչի որպես մեր ընթացիկ իրականության արձանագրում և գիտակցում։ Մենք ճիշտ պետք է ախտորոշենք մեր խնդիրը, ճիշտ պետք է ձևակերպենք մեր հարցը, որպեսզի դրան ճիշտ պատասխաններ գտնենք։ Իսկ ո՞րն է այս իրավիճակին մեր պատասխանը։ Այս իրավիճակին մեր պատասխանը հանրային կառավարման բարեփոխումների գործընթացն է, որը մենք պետք է իրականացնենք հետևողական։ Այս իրավիճակի ճիշտ գնահատականը պետական կառավարման համակարգում գործող պաշտոնյաների աշխատանքի գնահատման անհատականացված մոտեցումն է, և այս իրավիճակի ճիշտ արձագանքը պետական կառավարման համակարգի գաղափարական ընդհանրության և ներդաշնակության հասնելն է։ Սա բավական դժվար լուծելի, բայց լուծելի խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնում ենք այդ ճանապարհով։ Ես կարող եմ արձանագրել, որ կառավարության մակարդակում ամեն ամսվա հետ հիմա արդեն ավելի ու ավելի է զգացվում աշխատանքի թիմային տրամաբանությունը, ներդաշնակ աշխատանքը։ Դա, կարծում եմ, նկատելի է և մենք այս պրոցեսը պետք է շարունակենք մինչև, համենայն դեպս, կատարելությանը հնարավորինս մոտիկ։

 

Մենք նույնատիպ խնդիրներ ունենք պետական կառավարման բոլոր համակարգում։ Այսօր կառավարության համակարգում, նախարարություններում, պետական կառավարման մարմիններում կան լավ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ, կան շատ վատ պաշտոնյաներ և աշխատակիցներ։ Այսօր բոլոր համակարգերում մենք այս պրոբլեմն ունենք, բայց ընդհանուր առմամբ պիտի այս խնդրին մոտենանք հավասարակշռված, մտածված, նախագծված և յուրաքանչյուր դեպքում պետք է յոթը չափենք և մեկը կտրենք, բոլոր դեպքերում։ Ընդհանրապես այս առումով մեզ շատ են մեղադրում՝ ասելով, որ մենք պետական կառավարման համակարգի նկատմամբ վերաբերմունքում բավարար չափով հեղափոխական չենք, բայց ես ուզում եմ մեր՝ բոլորիս, ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը նույնպես նույն մեթոդաբանությունն ուներ. դա յոթ անգամ չափված և մեկ անգամ կտրված հեղափոխություն էր, և հետևաբար, դա այն մեթոդն էր, որը բերեց արդյունքի, և այդ արդյունքը միայն երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունը չէ։ Հայաստանում կային ուժեր, որոնց համար քաղաքական փոփոխությունն ինքնին նպատակ էր, և երբեմն ազդարարվում էր, որ դրան կարելի է հասնել ցանկացած միջոցով։ Մենք երբեք այդպես չենք մտածել, և մենք երբեք այդպես չենք մտածելու, որովհետև մեզ համար կարևորը ոչ թե փոփոխությունն է ինքնին, այլ փոփոխության բովանդակությունն է, խորքային բովանդակությունը։ Եվ այս մոտեցումն էր, որ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում մենք ունենք այն արդյունքները, ինչ ունենք։

Թույլ տվեք ասել, որ սա բացառիկ հետհեղափոխական տարի է։ Ես չեմ ասի, չեմ պնդի, որովհետև չեմ հասցրել ուսումնասիրել, որ աշխարհում ոչ մի երկրում այսպիսի նախադեպ տեղի չի ունեցել։ Ես այդպիսի պնդում չեմ անի, բայց եթե եղել է նույնիսկ, այդ նախադեպերը եղել են շատ քիչ, երբ հետհեղափոխական առաջին լիարժեք տարում հնարավոր է ապահովել առնվազն 7.5 տոկոս տնտեսական աճ, երբ հնարավոր է այսպիսի հսկայական քաղաքական փոփոխությունների արդյունքում ապահովել կայունություն՝ ապահովել կայունություն Զինված ուժերում, իրավական համակարգում, դատական համակարգում, և ընդհանրապես երկրի կյանքի բոլոր ոլորտներում։ Ունենալ հեղափոխություն և չունենալ անկայունություն՝ սա ինքնին արդեն բացառիկ երևույթ է, և ես էլի ևս մեկ անգամ ուզում եմ ասել՝ սա արդեն որոշակիորեն վկայությունն է Հայաստանի Հանրապետությունում պետականության և նրա ինստիտուտների կայացվածության։ Սա մենք պետք է խոստովանենք, և այս փաստից մենք պետք է ուրախանանք, այս փաստով մենք պետք է հպարտանանք։ Բայց մենք արձանագրում ենք, որ այն կայացվածության աստիճանը, որը կա, այո՜, մենք դրանով կարող ենք նաև հպարտանալ, բայց մեր ամբիցիաները, մեր ձգտումները գնալով ավելի ու ավելի մեծանում են, ավելի ու ավելի ընդարձակվում են, որովհետև դրանք մեր ամբիցիաները չեն, քավ լիցի, անհատների ամբիցիաների մասին չէ խոսքը։ Դա ժողովրդի, պետության, պատմության ամբիցիաների մասին է, հավակնությունների մասին է, և ես ուզում եմ, որ մենք բոլորս մեր վատ աշխատանքի փորձը թողնենք 2019 թվականին և մեզ հետ վերցնենք այն բոլոր պոզիտիվը, որ ձևավորվել է 2019 թվականին և այդպես մտնենք 2020 թվական։

Հարգելի ներկաներ, թույլ տվեք սրտանց շնորհավորել բոլորիդ Ամանորը և Սուրբ Ծնունդը, ձեր ընտանիքների անդամների, ձեր նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և դատական մարմինների բոլոր աշխատողների Ամանորը և Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2020 թվականին մենք ի վիճակի լինենք ոչ միայն պահել այն տեմպը, որ ձեռք ենք բերել 2019 թվականին, այլև ավելացնենք, ավելի շոշափելի և տեսանելի դարձնենք պոզիտիվ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Արցախի Հանրապետության քաղաքացիների և ընդհանրապես մեր ժողովրդի համար։

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը և կեցցե՛ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են - և մենք, իմիջիայլոց - ազատ և երջանիկ Հայաստանում։ Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետությունն ազատ, ինքնիշխան, արժանապատիվ պետություն է, և Հայաստանի Հանրապետությունն ամեն տարվա հետ լինելու է ավելի ազատ, ավելի ինքնիշխան և ավելի արժանապատիվ։

 

Շնորհակալություն»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:12 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍԼուսինե Առաքելյանը ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից
15:47 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ զինված ուժերը համալրվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով
12:10 27/12/2019  |  ԼՐԱՀՈՍ«ՍՈւ 30 ՍՄ» բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռները ժամանում են Հայաստան
09:26 27/12/2019  |  ՄամուլԳազելի» մեջ խցկված. ԱԺ նախագահը մի քանի անգամ իրենց պարգևատրելուց հետո խնայել է ֆուրշետի հարցում . «Իրավունք»
09:22 27/12/2019  |  ՄամուլԱրարատ Միրզոյանն իր ընկերոջը չոր հանեց պատմությունից. «Հրապարակ»
16:28 26/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿարա՞ պաշտպանության նախարարը, վարչապետը գնա ամեն զինվորի կողքը կանգնի. Փաշինյանը՝ սպանված զինծառայողի հարազատներին
13:21 26/12/2019  |  ՎերլուծություններՆախագահ Արմեն Սարգսյանը համակերպվել է Նիկոլ Փաշինյանի «մարիոնետը» լինելու կարգավիճակին
09:24 26/12/2019  |  ՄամուլՓաշինյանը պնդել էր, որ սեղանի գլխին ինքը միայնակ նստի. ղարաբաղյան կողմն ընդվզել էր. «Հրապարակ»
16:58 25/12/2019  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության նախագիծը
09:41 25/12/2019  |  ՄամուլՄի միֆ էլ պայթեց. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/04/2020   20:07 Կարեւորի մասին՝ հակիրճ.04.04.2020

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]