ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հոկտեմբերի 27»- ի գործի վերաբացումը քաղաքական գործընթաց է լինելու՝ աշխարհաքաղաքական ենթատեքստով. Արմեն Բադալյան 12/26/2019 17:01 | Քաղաքական

««Հոկտեմբերի 27»-ի գործի կապակցությամբ անորոշ տեղեկություններ սկսեցին ի հայտ գալ, նախ եւ առաջ գործը քննած դատավորի՝ Հայաստանը լքելու հետ կապված: Սա արդեն խոսում է այն մասին, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը կարող է վերաբացվել։ Ավելին, եթե հիշում ենք, պատգամավորներից մեկը գնաց «Հոկտեմբերի 27»-ի հիմնական մեղավորի մոտ՝ բանտախուց, իսկ դա կարող էր լինել միայն վարչապետի թույլտվությամբ, որովհետեւ երկրում այնպիսի իրավիճակ է, որ առանց նրա դաբրոյի ոչ ոք նման քայլ չէր անի»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործը կարճելու որոշման դեմ բողոքի բավարարմանը:
Ըստ Բադալյանի, ակնհայտ երեւում է, որ վերջին 2 ամիսների ընթացքում այս գործի շուրջ զարգացումներ են սկսվել: «Սա արդեն ֆիքսում ենք, որ ինչ-որ գործընթաց սկսվել է, բայց ինչ վերաբերում է մթնոլորտին, ապա երկրում տիրող հասարակական-քաղաքական մթնոլորտն ընդհանրապես բարենպաստ չէ այդ գործը վերաբացելու համար: Ինչպես վարչապետն էր ասել հանրահավաքի ժամանակ, երկրում չկա որեւէ դատավոր , որ նրա կամքին դեմ լինի, հիշում չէ՞, իսկ դա նշանակում է, որ դատավորը վարչապետի ցանկության դեմ չի կարող լինել, իսկ «Հոկտեմբերի 27»-ը տեղի է ունեցել 2-րդ նախագահի կառավարման տարիներին, ով այս պահին կալանավորված է եւ հայտնի է վարչապետի վերաբերմունքը նրա կալանավորման հետ կապված գործընթացին, գիտենք, թե ինչ եղավ դատավորի հետ, ով համարձակվեց այդ գործով ՍԴ դիմել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ ի սկզբանե այստեղ եւս քաղաքական գործընթացի հետ ենք առնչվելու, այնպես, ինչպես սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման հետ կապված գործն այլեւս իրավական չէ:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը կարճելու դեմ բողոքով, որի պատասխանը դատախազը բավարարել է։ Իսկ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիպել եւ զրուցել էր ոճրագործության պարագլուխ Նաիրի Հունանյանի հետ, ինչը ոչ միանշանակ ընդունվեց հասարակական-քաղաքական շրջանակների կողմից:
«Բնականաբար «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումը եւս լինելու է քաղաքական գործընթաց, թե այն ինչպես կարող են օգտագործել, դա արդեն կախված է վարչապետից, գուցե նաեւ այլ շրջանակներից՝ աշխարհաքաղաքական: Սրան գումարած գործը քննած դատավորի՝ կասկածելի հանգամանքներում Հայաստանը լքելը , առավել եւս տեղեկություն եղավ ոստիկանության կողմից, որ նրա ճամպրուկում փամփուշտ են հայտնաբերել, ինչը խիստ կասկածելի է, որովհետեւ մարդը, որը ցանկանում է լքել երկիրը եւ գիտի , որ 5 վայրկյանից հետո կարող է կալանավորվել, հավատացեք, անգամ փողոցը կարմիր լույսի տակ չի անցնի, իսկ նման իրավիճակում, երբ հայտարարում են, որ նրա ճամպրուկում փամփուշտ կա, նշանակում է, որ նա մի կերպ երկրի սահմանը անցնում է, որ գնա ՌԴ մաքսային ծառայությունը իրեն որպես ահաբեկիչ ՌԴ-ում կալանավորեն, ուղղակի ծիծաղելի է: Այստեղ ինչ-որ մութ գործարք է տեղի ունեցել»,-ասաց Արմեն Բադալյանը:
Ըստ քաղտեխնոլոգի, ավելի մեծ, անգամ աշխարհաքաղաքական գործընթաց է սկսվում, որը միանշանակ է:
Ինչ վերաբերում է փաստին, որ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը որեւէ արդյունք չի տալիս, քաղտեխնոլոգն ասաց.«Այս գործը Մարտի 1-ի սպանությունների հետ կապ չունի, սա քաղաքական գործընթաց է եւ տեղում դոփում է: «Հոկտեմբերի 27»-ի գործի պարագայում մի կողմից սլաքները կարող են ուղղվել 2-րդ նախագահի կողմը, այս գործը եւս նրան կապելու, որովհետեւ մենք չգիտենք, թե Վենետիկի հանձնաժողովից եւ ՄԻԵԴ-ից սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հոդվածի սահմանադրականության հետ կապված ինչ արձագանք կգա, դրա համար իշխանությունը փորձում է 2-րդ գործը բացել, որը սակայն կարող է պահուստային տարբերակ լինել ոչ միայն 2-րդ նախագահի դեմ, այլեւ արտաքին ուղղվածություն ունենա: Գաղտնիք չէ, որ «Հոկտեմբերի 27»-ի դեպքում հակառուսական գործոնը մշտապես խաղարկվել է: Այնպես, որ այստեղ աշխարհաքաղաքական ենթատեքստ կա եւ սա դատական գործընթաց չի կարող լինել»,-եզրափակեց Արմեն Բադալյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/27/2021 15:12 Այս պահին ևս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում. Աբրահամյան
- 02/27/2021 10:43 Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում. «168 ժամ»
- 02/27/2021 10:15 13 տարի անց՝ կրկին պառակտվածություն. մարտի 1-ը Երևանը կդիմավորի լարված մթնոլորտում. «Ժողովուրդ»
- 02/27/2021 10:11 Ո՞րն է վերջապես ժողովուրդը և ինչո՞ւ է այդքան շահարկվում ժողովրդի անունը. «Փաստ»
- 02/27/2021 09:16 Իշխանությունը ՏԻՄ-երն իրենով է անում. պատրաստվում են արտահերթի․ «Հրապարակ»
- 02/27/2021 09:14 Դիվանագիտական կորպուսի համբերության բաժակն էլ է լցվել. մի շարք դիվանագետներ կպահանջեն Փաշինյանի հրաժարականը ․ «Փաստ»
- 02/27/2021 09:11 Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը. Նա մտադիր է վստահության հանրաքվե անցկացնել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 02/27/2021 15:30 Նա, ով կհամաձայնի Փաշինյանի նշանակմամբ պաշտոնավարել, արժանանալու է նույն ճակատագրին, ինչ Նիկոլը.քաղաքագետ
- 02/26/2021 13:52 Փաշինյանը չունի ռեսուրս քաղաքացիական բախումների տանելու համար, նա ունի ֆեյքերի ֆաբրիկան. քաղտեխնոլոգ
- 02/22/2021 20:43 Մեզ չպետք է հետաքրքրի, թե ինչպես ենք պետությունը դիակ դարձնում, այլ ինչպես կոշտ ձևով այդ պրոցեսը կանգնեցնել․ Հարություն Մեսրոբյան
- 02/19/2021 19:26 Եթե Սերժ Սարգսյանի օրոք գործել է «Մարտի 1-ի» փաստահավաք խումբ, ապա Նիկոլ Փաշինյանի օրոք կարող է գործել Արցախյան պատերազմի փաստահավաք խումբ. Կարեն Սիմոնյան
Մեկնաբանություն
- 02/28/2021 16:54 Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան
- 02/28/2021 15:49 Թուրքական բայրաքթար նիկոլը ու բանակը` որպես ՀՕՊ. Արփինե Հովհաննիսյան
- 02/28/2021 15:34 Արա Սաղաթելյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. Արսեն Բաբայան
- 02/28/2021 15:17 «Երեք անչափահաս երեխաների հայրը կալանավորված է, մինչդեռ Гагик Согомонян кайфует». փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 01/29/2021 20:41 Անշարժ գույքի կադաստրային արժեքը բարձրանում է. Նոր սակագները կգործեն փետրվարի 1-ից
- 08/21/2020 17:15 Պաշտպանեք Ձեզ՝ ոչ իրավաչափ վարչական ակտերից
- 06/04/2020 20:25 Ապօրինի ձերբակալվե՞լ եք, դատապարտվե՞լ, պետությունը պարտավոր է ֆինանսապես փոխհատուցել
- 03/21/2020 20:08 Ունե՞ք վարկեր՝ չունե՞ք գումար. Կան լուծումներ
Անցուդարձ
- 02/17/2021 23:31 Գործարար կինը բացատրել է գրավիչ կանանց հանդեպ տղամարդկանց վախը
- 02/14/2021 22:14 Բժիշկը նշել է սուրճի անսպասելի օգտակարությունը
- 01/31/2021 23:26 Հոգեբանը նշել է սոցիալական ցանցերից կախվածության դեմ պայքարի ուղիները
- 01/17/2021 20:33 Բժիշկ-էնդոկրինոլոգը նշել է սննդից կախվածության յոթ նշան
Հետաքրքիր է իմանալ
- 07/04/2020 16:57 Մոլորակների շքերթը Հայաստանին բացառիկ հնարավորություն կընձեռի
- 04/19/2020 21:24 Անձնական և գործնական կյանքում հաջողության հասնելու ուղին. մանրամասնում է աստղաբանը
- 04/04/2020 16:29 Աշխարհում Բնության Դիկտատուրա է հաստատվում, և մենք այդ փառահեղ իրադարձության ականատեսներն ենք
- 02/23/2020 16:31 Անվանվել են աշխարհի ամենաարագ ինտերնետով երկրները