Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   12:01 «ԻՄ քայլը» նախընտրում է ժամանակավորապես չարձագանքել Արթուր Վանեցյանի հայտարարություններին. Վերցնում «թայմ-աութ» 01/29/2020   11:50 Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել 01/29/2020   11:40 Երևանում կրակոցներ արձակած անձանց ինքնությունը պարզվել է 01/29/2020   11:37 Հայ առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կազմակերպությունն է, որը հիմնադրամից դրամաշնորհ է ստացել. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:28 Հիմնադրամի դեմ այս արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը. Լարիսա Մինասյան 01/29/2020   11:23 Կանցկացվե՞ն այս տարի ԱԺ արտահերթ ընտրություններ. Նման հավանականությունը բավականին բարձր եմ համարում. Ռոբերտ Քոչարյան 01/29/2020   11:16 Ժամկետային զինծառայողի վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով 01/29/2020   10:52 Սերժ Սարգսյանի և մյուսների գործն ուղարկվել է դատարան 01/29/2020   10:49 Բակո Սահակյանը Արտակ Դավթյանի հետ քննարկել է բանակաշինության խնդիրները 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/29/2020   10:08 Ավելի լավ է ոչինչ չասել, քան ասել ոչինչ. պարզունակությունից մինչև բոլոր «կարմիր գծերի» տրորում. «Փաստ» 01/29/2020   09:56 Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ 01/29/2020   09:54 Արցախում զինծառայող է վիրավորվել 01/29/2020   09:53 Պետական միջոցները վատնելը պոզով-պոչով է լինո՞ւմ. «Իրավունք» 01/29/2020   09:44 «100 փաստի» Հայաստանն ու իրական Հայաստանը. որքանո՞վ են դրանք իրար մոտ. «Փաստ» 01/29/2020   09:44 Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար 01/29/2020   09:39 37 թվի տնազ . «Հրապարակ» 01/29/2020   09:31 Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. «Ավելի շատ լսել եմ Ձեր անունը». «Հրապարակ» 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/29/2020   09:25 Փաշինյանի ասուլիսում հնչեց «պետական դավաճանություն» եզրույթը. Դրա ապացուցման կարեւորությունը չի նվազում . «Փաստ» 01/29/2020   09:24 Ի՞նչ է սպասվում Տիգրան Սարգսյանի վերադարձի դեպքում. իշխանությունը նախապատրաստվում է դրան. «Փաստ» 01/29/2020   09:21 Ամուլսարի հանքի տարածքը հնագիտական նշանակության վա՞յր է. «Հրապարակ» 01/29/2020   00:41 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է պահանջում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ 01/29/2020   00:33 Լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան 01/28/2020   22:49 Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան 01/28/2020   22:47 Մեզ սրանով ոչ թե վախեցնում են, այլ զվարճացնում. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   21:16 Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են 01/28/2020   20:57 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 01/28/2020   20:39 Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ 01/28/2020   20:28 Հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան 01/28/2020   20:22 Վերջին օրերին Փաշինյանը հայտնվել է ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:15 Ոչ մեկ Փաշինյանին չէր կասկածում ցերոզ ունենալու մեջ, նրա խնդիրներն ուրիշ տեղից են գալիս. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց 01/28/2020   19:55 Եթե Նիկոլ Փաշինյանը դրանից կուրախանա, պատրաստ եմ ամեն օր իրենց նշած վայրում գնամ պառկեմ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:45 Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին նախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին 01/28/2020   19:43 Նիկոլ Փաշինյանն աշխույժ առևտրի մեջ է մտել Սորոսի գրասենյակի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:24 Բանակի հզորությունը չափվում է զինվորի ուսապարկի կշռով.Աստվածատուր Պետրոսյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   19:09 Տեղի ունեցող պրոցեսները կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված մթնոլորտի հետ. Արթուր Դանիելյան 01/28/2020   18:55 Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/28/2020   18:41 Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 01/28/2020   18:35 Վարչապետը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/29/2020   10:26 Մեղադրանք է առաջադրվել «Սեքյուրիթի դրիմ» ընկերության տնօրենին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/29/2020   09:29 Կրակոցներ Երեւանում. մարտադաշտ հիշեցնող դեպքի վայրում գտել են մեծ թվով պարկուճներ.shamshyan.com 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց

«Լիդիանը» հայտարարեց «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտի» շրջանակներում վերակառուցման գործընթացի մեկնարկի մասին 12/25/2019   15:00  |  Վարչական իրավունք

Հարգելի գործընկերներ, թե ինչ է սա նշանակում, մանրամասն նկարագրված է մամուլի հաղորդագրությունում և ստորև ներկայացվող հարցուպատասխանում: Հորդորում ենք զերծ մնալ տարատեսակ «վերլուծաբանների» չստուգված տեղեկատվությունը և տարբեր անտեղյակ մեկնաբանությունները որպես իրականություն ներկայացնելուց, և կոչ ենք անում բոլոր հարցերի պատասխանները փնտրել այս հաղորդագրության մեջ:

Ամենակարևորը՝ «Լիդիանը» շարունակում է լիարժեք տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները, և ծրագիրը շարունակում է կենսունակ մնալ, իսկ խնդրի լուծման բոլոր տաբերակները՝ ծրագրի վաճառք, վերաֆինանսավորում և Կառավարության դեմ արբիտրաժ, կամ այդ բոլոր տարբերակների համադրությունը մնում են հնարավոր լուծումներ:

«Լիդիան Ինթերնեյշնլը» տարածել է մամուլի հաղորդագրություն առ այն, որ Ընկերությանը և նրան ուղղակիորեն ու անուղղակիորեն պատկանող դուստր ընկերություններին («Լիդիան Կանադա» և «Լիդիան ՄԹ»), Օնտարիոյի Արդարադատության Գերագույն Դատարանի որոշմամբ տրամադրվել է «Ընկերությունների պարտատերերի հետ հարաբերությունների կարգավորման ակտով» (Companies’ Creditors Arrangement Act (“CCAA”)) նախատեսված պաշտպանություն։ Նույնանման պաշտպանություն տրամադրվել է նաև «Լիդիան Արմենիային»։

CCAA պաշտպանության շրջանակներում վարկատուներն ու այլոք պարտավոր են զերծ մնալ «Լիդիան Ինթերնեյշնլ», «Լիդիան Կանադա», «Լիդիան ՄԹ» և նրանց պատկանող մի շարք դուստր ընկեկությունների, այդ թվում՝ «Լիդիան Արմենիայի» դեմ որևէ պահանջ ներկայացնելուց։

2018թ․ հունիսից ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով Ընկերությունը զրկված է Ամուլսարի ծրագրի տարածք մուտք գործելու հնարավորությունից։ Չնայած Ամուլսարի ծրագրի իրականացմանը խոչընդոտող իրավական հիմքերի բացակայության մասին բազմիցս հնչեցված հայտարարություններին, ՀՀ կառավարությունը չի վերացրել ճանապարհների ապօրինի շրջափակումը, ինչի արդյունքում «Լիդիանի» վարկատուները հրաժարվել են երկարաձգել նախկինում հայտարարված Հարկադիր միջոցների չկիրառման պայմանագրի ժամկետը, որն ավարտվել է 2019թ. դեկտեմբերի 20-ին։

Աշխատակիցների և մատակարարների հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը կշարունակվի սովորական կարգով՝ CCAA-ի գործընթացների շրջանակներում։ Ընկերության ղեկավարությունը կշարունակի իրականացնել իր ընթացիկ կառավարումը՝ նախնական որոշման շրջանակներում որպես CCAA վերահսկիչ նշանակված Alvarez & Marsal Canada Inc. ընկերության ընդհանուր վերահսկողության ներքո։

CCAA պաշտպանության ներքո գտնվելու ընթացքում Ընկերությունը կշարունակի բանակցել վարկատուների և այլոց, այդ թվում՝ ՀՀ կառավարության հետ՝ բոլոր շահառուների, մասնավորապես՝ շարունակվող ապօրինի շրջափակման հետևանքով տուժած հարյուրավոր աշխատողների, կապալառուների և մատակարարների համար առավելագույն ընդունելի հանգուցալուծում գտնելու ակնկալիքով։ «Լիդիանը» փորձելու է նաև վերջ դնել այն ապօրինություններին, որոնք հանգեցրել են Ամուլսարի ծրագրի տարածքի շրջափակմանը, գտնել Ամուլսարի ծրագրի վերաֆինանսավորման և/կամ վաճառքի տարբերակ, կամ ավարտին հասցնել ՀՀ կառավարության դեմ օտարերկրյա ներդրումների հարցով արբիտրաժային գործընթաց սկսելու հետ կապված ֆինանսական քննարկումները։

Ի հավելումն՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տարածած մեկ այլ հաղորդագրության համաձայն 2019թ. դեկտեմբերի 23-ին Տորոնտոյի ֆոնդային բորսան կասեցրել է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերի առուվաճառքը և ներկայումս դիտարկվում է «Լիդիանի» սովորական բաժնետոմսերը Տորոնտոյի ֆոնդային բորսայում ցուցակելու հնարավորությունը CCAA-ի պաշտպանության շրջանակներում: Ապացուցակման վերաբերյալ լսումներն ակնկալվում են 2020թ․ հունվարի սկզբին։

Ստորև ներկայացնում ենք մի շարք հարցերի պատասխաններ, որոնք Ձեզ կհետաքրքրեն՝

Ինչո՞ւ է Լիդիանը դիմել կանադական դատարան պաշտպանության համար:
Դեկտեմբերի 20-ին լրացել է «Լիդիանի» վարկատուների հետ վարկի մարման ժամկետի հետաձգման պայմանագիրը և այն չի երկարաձգվել: Արդյունքում՝ «Լիդիանը» չունի գործող վարկային միջոցներից օգտվելու հնարավորոթյուն և վարկատուները կարող էին քայլեր ձեռնարկել իրենց վարկի մարման պահանջները տարբեր միջոցներով բավարարելու համար: Դատարանի պաշտպանությունն արգելում է Ընկերության նկատմամբ որևէ պահանջի ներկայացում և հնարավորություն է տալիս օգտվել նախկինում սահմանափակման տակ գտնվող ֆինանսական միջոցներից:
Դատարանի պաշտպանությունը նաև նպատակ ուներ հնարավորություն տալ Ընկերությանը վերանայելու կապիտալի կառուցվածքը և ֆինանասական միջոցները, քանի որ ավելի քան 18 ամիս տևած ապօրինի շրջափակման արդյունքում Ընկերությունը հայտնվել էր անկայուն ֆինանսական իրավիճակում:

Ինչո՞ւ է ընկերությունը դիմել Կանադայի դատարան:
«Լիդիան Ինթերնեյշնլը» ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում (TSX) և ենթարկվում է այդ բորսայի կանոններին և Օնտարիո նահանգի արժեթղթերի շուկայի օրենքներին:

Կանադան ճկուն ռեստրուկտուրիզացիայի (ընկերության առողջացման) ռեժիմ ունի, որը հնարավորություն է ընձեռում ընկերության համար հնարավոր լավագույն արդյունքին հասնել` դատարանի կողմից վերահսկվող ռեստրուկտուրիզացիայի ընթացքում:

Կանադայի դատարանը հնարավորություն է ընձեռել պաշտպանելու «Լիդիան» ընկերությունը ամբողջությամբ, ներառյալ «Լիդիան Արմենիան», ինչպես նաև դիմել է մի քանի երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի և Հայաստանի դատարաններին այս գործընթացին մասնակցելու կոչով:

Արդյո՞ք սա նշանակում է սնանկացում:
Ոչ, չի նշանակում: Մինչ Ընկերությունը դատարանի պաշտպանության տակ է, Ընկերությունը կարող է շարունակել բնականոն գործել, վճարել աշխատանքի և ծառայությունների դիմաց, նպատակ ունենալով այս պաշտպանության շրջանի ավարտին վերակառուցվել՝ որպես կենսունակ բիզնես միավոր: Ընկերությունը այս ընթացքում աշխատելու է բիզնեսի, վարկերի և այլ պարտավորություների ռեստրուկտուրիզացիայի (վերակառուցման/առողջացման) ուղղությամբ՝ մաքսիմալ հնարավորություն ընձեռելով «Լիդիան Արմենիայի» աշխատանքի շարունակման համար:

Ե՞րբ է Ընկերությունը վերադառնալու դատարան:
Կարճ տեխնիկական լսումներ տեղի կունենան հունվարի 2-ին, սակայն հաջորդ փուլի բովանդակային քննարկումները կանադական դատարանում տեղի կունենան 2020թ․ հունվարի 23-ին:

Ի՞նչ կլինի դրանից հետո:
«Լիդիանը» աշխատելու է մի քանի ուղղությամբ, այդ թվում ծրագրի հնարավոր վաճառքի, ծրագրի վերաֆինանսավորման և/կամ Հայաստանի կառավարության դեմ արբիտրաժային գործընթացի:
Ամենայն հավանականությամբ կընտրվի այն տարբերակը, որը ստեղծված իրավիճակում Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքը կապահովի:

Ո՞րքան ժամանակ կարող է Ընկերությունը գործել ստեղծված պայմաններում:
Կանադական դատական պրոցեսի շրջանակներում ներկայացված կանխիկ միջոցների մոդելը բավարար լիկվիդայնություն է ապահովում Ընկերության բնականոն գործունեության համար առնվազն մի քանի ամիս: «Լիդիանը Արմենիան» բավարար միջոցներ ունի մինչև առնվազն գարուն գործելու համար, և այժմ ընթանում են բանակցություններ մի քանի ուղղություներով՝ միջոցների լրացուցիչ աղբյուրներ ապահովելու համար:

Ի՞նչ է անելու Ընկերությունն այս ընթացքում:
Ինչպես և վարկային պարտավորությունների հետաձգման նախորդ շրջաններում, «Լիդիանը» շարունակելու է քննարկել ՀՀ կառավարության հետ ապօրինի շրջափակման վերացման խնդիրը, և շարունակելու է առկա խնդիրների շուրջ իր վարկատուների հետ քննարկումները:

«Լիդիանը» շարունակելու է աշխատել երեք հնարավոր լուծումների ուղղությամբ՝ վաճառք, ծրագրի վերաֆինանսավորում, և/կամ արբիտրաժային գործընթաց: Ընկերությունը աշխատելու է բոլոր շահառուների իրավունքների և շահերի հավասարակշռման ուղղությամբ:

Արդյո՞ք Ընկերությունը ապացուցակվելու է Տորոնտոյի ֆոնդային (TSX) բորսայից:
Այո, TSX- ը հայտարարել է որ սկսել է ապացուցակման գործընթացը: Սա ռեստրուկտուրիզացիայի բնականոն ընթացք է TSX-ում ցուցակված ընկերությունների համար: Այն ոչ մի ազդեցություն չի ունենա «Լիդիանը Արմենիայի» ամենօրյա գործունեության և Ընկերության ռեստրուկտուրիզացիայի գործըթացի վրա:

Ընկերությունը կկարողանա՞ վերսկսել աշխատանքները, եթե կառավարությունը վերականգնի իրավունքի գերակայությունը:
Ընկերության վարկատուների և բաժնետերերի մոտ Հայաստանի հանդեպ վստահության մեծ կորուստ կա: Ծրագրի վաճառքի կամ վերաֆինանսավորման համար անհրաժեշտ կլինի վստահության վերականգնմանն ուղղված մեծ ջանքեր գործադրել:

Հատուկ ուշադրություն՝

Արդյո՞ք «Լիդիանը» շարունակում է տնօրինել Ամուլսարի ծրագրի բոլոր իրավունքները: Արդյո́ք ծրագիրը կենսունակ է:
Այո, Ամուլսարը միջազգային կարգի ոսկու հանքավայր է և «Լիդիանը» ունի դրա շահագործման բոլոր իրավունքները, անկախ այն բանից TSX-ում ցուցակված է, թե՝ ոչ: Ինչպես արդեն նշվեց, Ընկերությունը աշխատելու է հնարավոր երեք ուղղություններով խնդրին լուծում տալու համար, ներառյալ՝ վաճառք, վերաֆինանսավորում և/կամ արբիտրաժ, կամ այս բոլորի համադրությունը: Նպատակը լինելու է Ընկերության շահառուների համար լավագույն արդյունքն ապահովելը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:51 16/12/2019  |  Քաղաքացիական իրավունքՋերմուկցիները որոշել են թույլ չտալ «Լիդիանին» ձմեռացման աշխատանքներ կատարել
12:15 12/12/2019  |  Բնապահպանական իրավունքԼիդիան Արմենիա». 930 000 ԱՄՆ դոլար՝ Ամուլսարի հարակից համայնքներին, արտագաղթի տեմպերը աճել են
18:08 23/11/2019  |  ԼՐԱՀՈՍԽոսքի ազատության սահմանափակում է. Նազելի Վարդանյանը՝ իր դեմ դատական հայցի մասին
17:02 23/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիանը» դատի է տվել Նազելի Վարդանյանին, դատաքննություն է սկսվում՝ առանց նրան ծանուցելու. ՀԿ
17:59 18/11/2019  |  Բնապահպանական իրավունքՀՀ վարչական դատարանն Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ փորձագիտական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու հայցը մերժել է
15:22 16/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիա» ընկերությունը դատի է տվել Շրջակա միջավայրի նախարարությանը
09:46 01/11/2019  |  ՄամուլԼուրջ կասկածներ. «Լիդիանի» ներդրումները չե՞ն համապատասխանում իրականությանը. «Ժամանակ»
10:42 18/10/2019  |  Դատական ռեպորտաժներՎարչական դատարանը հոգուտ Լիդիանի որոշում է կայացրել՝ անվավեր ճանաչելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի որոշումը
11:46 30/09/2019  |  Դատական ռեպորտաժներՋերմուկցիներն ընդդեմ Շրջակա միջավայրի նախարարի. նիստը տեղի կունենա այսօր
12:32 12/09/2019  |  ԼՐԱՀՈՍ«Լիդիան Արմենիան» սին տվյալներ է հրապարակում. Բագրատյանն առաջարկում է հանձնաժողով ձևավորել և ուսումնասիրություններ կատարել (տեսանյութ)

Արխիվ

[]