Թեմաներ
Չորեքշաբթի 08 / 05 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

08/05/2020   00:11 Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում. կան վիրավորներ 08/04/2020   23:58 Ցնցված եմ Բեյրութի պայթյունի մասին լուրից. վարչապետի ցավակցական գրառումը 08/04/2020   23:50 Ամուլսարի բողոքի ակցիան կշարունակվի վաղը. Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը բացվեց 08/04/2020   23:34 Մասնագիտական և մարդկային արժանապատվություն. Ավետիք Իշխանյանը՝ ՍԴ դատավորների ընտրության մասին 08/04/2020   23:21 Աղջիկը ծնվել է միանգամից երեք ատամներով եւ զարմացրել ծնողներին ու բժիշկներին 08/04/2020   23:00 Լիբանանում պայթյունների հետևանքով զոհված հայը՝ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանն է 08/04/2020   22:44 Հայաստանում ոստիկանական ուժի կիրառմամբ այլևս ոչ մի խնդիր չի լուծվելու «Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 08/04/2020   22:37 Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների հետ. ԱԳՆ խոսնակ 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   22:05 Ամուլսարում իրավիճակը խիստ լարված է՝ ակտիվիստներն իրենց ուժերով հրում են վագոն տնակը 08/04/2020   21:57 «Եթե այս հարցը այդպես էլ լուծում չստանա, բանը կհասնի նրան, որ քաղաքացիական անհնազանդություն կլինի, Երևանում փողոցներ կփակվեն». Ամուլսարում իրավիճակը լարված է 08/04/2020   21:51 «Մի խումբ դժգոհ անձինքն ապօրինություն են իրականացնում, որովհետև նրանք տվյալ տարածքի նկատմամաբ որևէ իրավունք չունեն». «Լիդիան Արմենիա»-ի փաստաբան 08/04/2020   21:44 Ամուլսարում ակտիվիստները որոշել են իրենց ուժերով հրել վագոն տնակը 08/04/2020   21:34 Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել 08/04/2020   21:25 Բեյրութում մեծ պայթյուն է եղել 08/04/2020   21:05 Բաց տեսքով հրապարակվել են 103 մահվան վկայական.Սամվել Մարտիրոսյան 08/04/2020   20:48 Վայոց ձորի Ոստիկանության վարչության պետը քննարկում է Ամուլսարի հետ կապված այսօրվա միջադեպը 08/04/2020   20:42 Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 08/04/2020   20:35 «Եկեք այս հարցը լուծենք դիվանագիտորեն, առանց արյուն թափելու». Նախկին ազատամարտիկը՝ Ամուլսարի դեպքերի վերաբերյալ 08/04/2020   20:28 Գռզոյի եղբայրը հարցաքննվել է մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանի շորթման գործով 08/04/2020   20:18 «Մեսչյանը հաճախ ստորագրում էր իր համար անընդունելի որոշումների տակ, որովհետև կար քաղաքապետի որոշումը». Դավիթ Խաժակյան 08/04/2020   20:10 Սպառումը նվազել է, առևտրի ոլորտում նման անկում վերջին 20 տարիներին չենք ունեցել. տնտեսագետ 08/04/2020   20:06 Ռաֆայելը Ապրիլյանի ժամանակ թշնամու երեք տանկ է խոցել, սա անհետևանք չի մնալու. Հրանտ Մելիք-Շահնազարյան 08/04/2020   19:58 Շիրակի մարզի դատախազությունում քրեական ենթամշակույթի հանցակազմերով քրեական գործ է հարուցվել 08/04/2020   19:54 Մահացել է անվանի հնագետ Գրիգոր Արեշյանը. Վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով 08/04/2020   19:48 «Չենք գնա այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել» Ջերմուկի բնակիչներ 08/04/2020   19:38 Հայաստանը հայտնվել է ադրբեջանական հաքերների կիբերհարձակումների թիրախում. Կառավարությունը լռում է, քրեական գործ չի հարուցվել 08/04/2020   19:21 Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք 08/04/2020   19:12 Ամուլսարից բերման է ենթարկվել 10 քաղաքացի 08/04/2020   19:03 4933 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում է կայացվել 08/04/2020   19:00 Բերման է ենթարկվել ակտիվիստ Վահագն Վարագյանը 08/04/2020   18:48 «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը 08/04/2020   18:45 Երկրորդ նախագահի գործով տուժողների դատավարական կարգավիճակը փոխելու միջնորդության քննարկումը հետաձգվեց. Այն կշարունակվի հաջորդ նիստին 08/04/2020   18:39 Լարված իրավիճակ. Ոստիկանները փակել են ավտոերթի մասնակիցների ճանապարհը 08/04/2020   18:29 Ամուլսարում կրկին լարված իրավիճակ է 08/04/2020   18:22 Վարչապետն ավելի հասանելի է, քան քաղաքապետը. Վահե Գևորգյանն ահազանգում է 08/04/2020   18:10 Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով որպես տուժող դատակոչվել է 102 անձ՝ առանց գործով տուժող ճանաչվելու 08/04/2020   18:01 ՀՔԾ-ն ճիշտ չի գնահատել իրավիճակը. Երեք կուսակցությունները բողոք կներկայացնեն.Բաբայան 08/04/2020   17:58 «Իշխանությունները կամ վարկաբեկում են դատական համակարգը կամ կոնկրետ դատավորներին՝ փառավորում» Գևորգ Պետրոսյան 08/04/2020   17:32 Դատարանն ունի կանխակալ վերաբերմունք. Խաչատուրովի հայտարարությունը 08/04/2020   17:21 Ադրբեջանական հաքերները հրապարակել են Զվարթնոց օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալներ. Փորձագետ 08/04/2020   17:10 Ռուբեն Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է 2003թ-ից 08/04/2020   17:07 Դիլիջանի ԲԿ-ում Covid-19-ի բաժանմունքն այլև չի գործում. դուրս է գրվել վերջին առողջացած պացիենտը 08/04/2020   17:03 «Դուրս գանք ֆեյսբուքից և ֆիզիկապես ու իրականում կանգենեք Ամուլսարի կողքին». Շիրակ Բունիաթյան 08/04/2020   16:55 Լոռու Դարպաս գյուղի արտադրական շինությունում անձը մետաղյա ձողով հարվածել է նույն արտադրամասի պահակին՝ սպանելով նրան․ ՔԿ 08/04/2020   16:48 Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:32 Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ 08/04/2020   16:28 Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի զբոսայգու տարածքը հանցավոր սխեմայով ապօրինաբար օտարվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 08/04/2020   16:26 Ապօրինություն իրականացնողների միակ ապավենը բռնությունն ու սադրանքներն են
08/04/2020   11:31 Քրեական գործ է հարուցվել. Մանուել Մանուկյանին հրավիրել են բաժին 08/04/2020   16:37 «Ադրբեջանը կրկին ծնկաչոք հրադադար է աղաչելու, որովհետև արցախցին երբեք հող չի տա». «Արծիվ 30» մահապարտների գնդի փոխհրամանատար 08/04/2020   16:00 Մանուել Մանուկյանի կողմից ապօրինի հավաքներ կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 08/03/2020   16:51 «Իմ նախատատը կթքեր նրա աչքերի մեջ». Մարգարիտա Սիմոնյանը` Նիկոլ Փաշինյանի մասին 08/03/2020   19:14 «Ի՞նչ անենք, որ վերնախավում պադոշներ են նստած». Մանուել Մանուկյան 08/03/2020   18:35 Antifake. Մարգարիտա Սիմոնյանի հիշատակած հոդվածի հեղինակը իսկապես Նիկոլ Փաշինյանն է 08/03/2020   19:38 Վարդաշենցիներն ամեն վայրկյան կարող են փլատակների տակ հայտնվել 08/03/2020   10:36 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 52-ով 08/03/2020   18:21 Ավիացիայի ոլորտը պետք է ստրատեգիական ոլորտ ճանաչվի. Նավիկ Խաչատրյան 08/04/2020   11:43 Արագ քայլերով արյունահեղություն է զարգանում. Բունիաթյան 08/04/2020   22:23 Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայ է զոհվել 08/04/2020   10:44 Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 196-ով 08/03/2020   20:49 Հա՛յ Ազգ, քո բոլոր խնդիրները կլուծվեն միայն ու միայն բազմահազարանոց միտինգի արդյունքում Նիկոլին հեռացնելով. «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցություն 08/03/2020   14:57 ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն հանդիպել ՍԴ դատավորի թեկնածուներին 08/03/2020   15:27 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, խարդախությամբ համայնքապատկան գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր 08/03/2020   16:06 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը 08/04/2020   12:57 Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք. Սամվել Մարտիրոսյան 08/03/2020   21:27 Տղամարդը 11-րդ հարկից ցած է նետվել 08/03/2020   13:08 Մարշալ Ժուկո՞վն է Նիկոլ Փաշինյանը, որ անձամբ է ղեկավարել տավուշյան մարտերը. Շարմազանով 08/03/2020   13:44 Վստահ եմ՝ լուծումներ կան, և մենք միասին կարող ենք գտնել դրանք. Գագիկ Ծառուկյան

Անն Մաեստ․ «Լիդիանի 2019թ-ի տեխնիկական զեկույցում Ամուլսարի ծրագրի ռիսկերը թերագնահատված են և կան լուրջ բացթողումներ» 12/23/2019   10:09  |  Բնապահպանական իրավունք

2019թ-ի հոկտեմբերի 15-ին Լիդիան ընկերությունը հրապարակեց Ամուլսարի ծրագրի իրագործելիության մասին NI 43-101 տեխնիկական զեկույցը, որը 2017թ-ին ներկայացված զեկույցի վերանայված տարբերակն է: Հանքարդյունահանման ոլորտի խորհրդատու, հանրահայտ երկրաքիմիկոս դոկտոր Անն Մաեստը (Buka Environmental) քիմիական և բնապահպանական ինժեներ Հարութ Բրոնոզյանի խնդրանքով ուսումնասիրել է այդ զեկույցը և դեկտեմբերի 19-ին հրապարակվել է դրա տեխնիկական, բնապահպանական և սոցիալական կողմերի մասնագիտական գնահատման հուշագիրը։

Ներկայացնենք Մաեստի հուշագրի մի քանի կարևոր կետեր․

1․ Հուշագրում քննվել է Լիդիանի տեխնիկական զեկույցի համապատասխանությունը Կանադայի 43-101 ազգային գործիքով (Canadian National Instrument, NI) նախատեսված կանոններին ու չափանիշներին, որոնք սահմանված են և վերաբերում են Կանադայի ֆոնդային բորսաներում գրանցված ընկերությունների կողմից իրենց պատկանող կամ իրենց կողմից հետախուզվող հանքերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելուն: Պահանջվում է, որ հանրային հաշվետվությունն ու տեխնիկական տվյալները լինեն հստակ, թափանցիկ, հավասարակշռված, ճշգրիտ, և հիմնված լինեն ողջամիտ ենթադրությունների վրա: Պահանջվում է նաև, որ տեխնիկական զեկույցը լինի անկողմնակալ և ցույց տա պոտենցիալ ռիսկերն ու անորոշությունները:

2․ Հուշագիրը բացահայտում է, որ Լիդիանի 2019-ի NI 43-101 տեխնիկական զեկույցում  թերագնահատված են Ամուլսարի ծրագրի ռիսկերը, ծախսերը և դրանց հետ կապված անորոշությունները։ Այն պատշաճ կերպով չի բավարարում 43-101 ազգային գործիքով պահանջվող բացահայտման, մասնագիտական պատասխանատվության և թափանցիկության չափանիշները: Տեխնիկական զեկույցում ներառված տեղեկությունները հակասում են Լիդիանի այն պնդմանը, թե չկան հայտնաբերված ռիսկեր: Դրանք հստակ ցույց են տալիս, որ ծրագրի մշակման վրա ազդելու են հայտնի և անհայտ բնապահպանական և սոցիալական ռիսկեր: Ռիսկերը հանգեցնելու են Լիդիանի հաշվարկները գերազանցող ծախսերի, ինչպես հանքարդյունահանման, այնպես էլ փակման փուլերում:

- Լիդիանի նոր Տեխնիկական զեկույցում նշվում է նախորդ զեկույցի համեմատ ոսկու ավելի մեծ պաշարների առկայության մասին, ընդ որում պաշարների գնահատումն իրականացվել է գոյություն ունեցող տվյալների հիման վրա, առանց հավելյալ հորատման աշխատանքներ կատարելու: Միաժամանակ, պարզ չէ, արդյոք նոր տվյալների համեմատ վերագնահատվե՞լ են բնապահպանական ազդեցությունները, թե՞ դրանք ուղղակի արտացոլում են նախորդ զեկույցում նշված տվյալները: Չնայած զեկույցից պարզ չէ, բայց երևում է, որ բնական միջավայրի վրա լրացուցիչ ազդեցությունները չեն գնահատվել:

- Զեկույցում նկարագրվում են այն մեթոդները, որոնցով Լիդիանը պատրաստվում է նվազեցնել թթվային դրենաժը, սակայն չի բացատրվում, թե ինչպես են այդ մեթոդները բացառելու նշանակալի բացասական ազդեցությունը, կամ արդյոք այդ մեթոդները համապատասխանում են լավագույն պրակտիկաներին, ինչպես պահանջվում է Կանադայի NI 43-101 չափանիշներով: Գիտնականը մատնանշում է մի քանի էական բացթողումներ և թափանցիկության չպահպանման հետ կապված խնդիրներ:

- Թթվային դրենաժի հետ կապված ռիսկերն ապակողմնորոշող են և հիմնված չեն հստակ հիմնավորված ենթադրությունների վրա: NI 43-101 կանոնակարգերով թափանցիկության սկզբունքի խախտում է համարվում նաև այն, որ Լիդիանն իր կայքում հասանելի չի դարձրել ELARD-TRC ընկերությունների կատարած ուսումնասիրության ամբողջական տարբերակը, այլ միայն շատ ընդհանուր գծերով, իրեն ձեռնատու լույսի ներքո կայքում տեղեկություն է զետեղել այդ զեկույցից: Եթե ELARD-TRC-ի ուսումնասիրության և դրան հաջորդած՝ ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքում Լիդիանը լրացուցիչ պարտավորություններ է ստանձնել հավելյալ մեղմացման միջոցառումներ ձեռնարկելու, ապա ո՞ւր են հաշվարկներն այն մասին, թե որքան հավելյալ գումար է արժենալու այդ միջոցառումների պլանավորումը, իրականացումը, մշտադիտարկումը և այլն:

- Թերագնահատվել են ջրերի մաքրման ռիսկերն ու ծախսերը: Լիդիանի տեխնիկական զեկույցը հակասական տվյալներ է պարունակում ջրերի մաքրման կարիքների և ծախսերի մասին: Օրինակ, ընկերությունը խոստանում է, որ չմաքրված կոնտակտային ջրերը չեն արտահոսի բնական միջավայր, սակայն կոնտակտային ջրերի սահմանումը չափազանց նեղ է և չի ներառում արդյունաբերական գործընթացքում աղտոտվելիք բոլոր ջրերը. դրանով թերագնահատվում են Ամուլսարի ծրագրում ջրերի մաքրման հետ կապված ռիսկերն ու անհրաժեշտ ծախսերը: Կամ, 2019թ-ին ՀՀ կառավարությանն ուղղված նամակում ընկերությունը խոստանում է ջրերի ակտիվ մաքրման համակարգ ներդնել, սակայն այս տեխնիկական զեկույցում, որը կազմվել է վերոնշյալ նամակից հետո, ակտիվ մաքրման համակարգի ներդրման հաշվարկներ ներառված չեն: Հանքի գործունեության, փակման և փակմանը հաջորդող փուլերում ջրերի մաքրման համար անհրաժեշտ միջոցների իրատեսական հաշվարկները կարող են Ամուլսարի հանքը «քիչ ծախսատարից» վերածել «շատ ծախսատար» հանքավայրի՝ մեծ բնապահպանական վտանգներով:

- Լիդիանը նաև նախատեսում է, որ վերին հրաբխային ապարաշերտերը թթվագոյացման չեն հանգեցնելու, սակայն չի անցկացրել այս ապարների բավարար երկարաժամկետ կինետիկ փորձարկումներ. փորձերի մեծ մասը դադարեցվել է ժամանակից շուտ, իսկ այն մեկը, որն ավելի երկար է անցկացվել, թթվագոյացման ներուժ է ցույց տվել: Նույնիսկ ըստ Լիդիանի սահմանափակ երկրաքիմիական փորձերի արդյունքների՝ կուտակված բոլոր դատարկ ապարները թթվային դրենաժ են արտադրելու, սակայն դրա հետևանքներն ու հուսալի մաքրման մոտեցումների անհրաժեշտությունը մեծապես թերագնահատվել են:

3․ Մեծ կարևորություն է տրվում նաև հանքի գործունեությանը համար համայնքի համաձայնությունն ունենալուն (TMX and Ontario Securities Commission, 2018, p. 114), քանի որ համայնքների անհամաձայնությունը դասակարգվում է որպես հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ բիզնես ռիսկը (Mitchell, 2018): Լիդիանի տեխնիկական զեկույցում գրված է, որ համայնքն ընդհանուր առմամբ կողմնակից է հանքարդյունաբերական ծրագրին, մինչդեռ նույն զեկույցում կարդում ենք նաև, որ հանքի ճանապարհներն արգելափակված են տեղացիների կողմից արդեն մեկ տարուց ավելի: Սա նորանոր ֆինանսական խնդիրներ է առաջացնելու ծրագրի համար, ֆինանսական խնդիրները թույլ չեն տալու պատշաճ կերպով լուծել բնապահպանական վտանգները, ինչը խնդիր է, մանավանդ, հաշվի առնելով, որ Լիդիանն այս ոլորտում ընդհանրապես փորձ չունեցող ընկերություն է:

Անն Մաեստի հուշագիրն ամբողջությամբ հասանելի է անգլերեն, հետևյալ հղումով:

Հիշեցնենք, որ մինչ այս՝ դեռ 2017թ-ին, Բրոնոզյանի անձնական նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով 4 հայտնի փորձագետների կողմից իրականացվել էին Ամուլսարի ծրագրի՝ ստորգետնյա և մակերևութային ջրերի վրա ազդեցությանն առնչվող Լիդիանի փաստաթղթերի համապարփակ ուսումնասիրություններ, որոնց արդյունքում հրապարակվել, մասնագիտական հանրությանն ու պետական մարմիններին էին ներկայացվել 17 տեխնիկական անկողմնակալ զեկույցներ:

Դիտեք նաև Անն Մաեստի 2018թ-ի հունիսի 20-ի ելույթը, որտեղ նա ներկայացնում է Ամուլսարի ոսկու արդյունահանման նախագծի երկրաքիմիական կանխատեսումներն ու ջրի որակի վրա ակնկալվող հետևանքները։ Մաեստն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող երկրաքիմիկոս դոկտոր է և ուսումնասիրել է աշխարհի մոտ 150 մետաղական տարբեր հանքավայրերի փաստաթղթերը՝ գնահատելով դրանց ազդեցությունները մակերևույթային և ստորերկրյա ջրերի վրա։

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական նախաձեռնություն
Էլ․ փոստ՝ [email protected]

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

08/01/2020   16:25 Սեւանում «շիշ բռնողին» անօրինական տարածք են տրամադրել. «Հրապարակ»

Տեսադարան

06/18/2020   16:31 Սերբիայից Հայաստան ժամանեց բժշկական պարագաներով ու սարքավորումներով բեռնված առաջին ինքնաթիռը

Մամուլ

Արխիվ

[]