ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մենք չենք կարող ասել՝ այս փողերը ադրբեջանական ծագում ունե՞ն. թե՞ ոչ Նարեկ Սամսոնյանը՝ «Իմ քայլը»-ի դրամահավաքի մասին 12/19/2019 16:00 | ԼՐԱՀՈՍ
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իշխող «Իմ քայլը» կուսակցության նախընտրական դրամահավաքը ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր, այլեւ պետական ռեկետի տարրեր է պարունակում:
Անցնելով բուն խնդրին՝ Նարեկ Սամսոնյանը հայտարարեց. « Տեղի է ունեցել կոռուպցիոն ճանապարհով անհայտ փողերի ներդրում ՀՀ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ուժերից մեկի վրա , որը այսօր իշխող ուժն է: Մենք չենք կարող ասել՝ այս փողերը ադրբեջանական ծագում ունեն, տեղական օլիգարխներինն են, թե ՀՀ քաղաքացիները, որոնք գումարներ են նվիրաբերել հիմնադրամին»:
Նարեկ Սամսոնյանը ասաց, թե իշխող խմբակցության պատգամավոր, «գենետիկ ստախոս» Վահագն Հովակիմյանը , որն իրեն անվանել է «գենետիկ կոռուպցիոներ», հայտարարել թե միջոցները հավաքագրվել են դրամահավաքի ընթացքում: Նարեկ Սամսոնյանը բերեց տարբեր տարիներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իրականացրած դրամահավաքների վերաբերյալ տվյալներ:
Այսպես, ըստ նրա, 2016 թ փետրվարի 18-ին առաջին անգամ դրամահավաք է անցկացվել եւ հավաքվել է 4 միլիոն 850 հազար դրամ:
Երկրորդ դրամահավաքն անցկացվել է նույն թվականի սեպտեմբերին: Քաղպայմանագրին 4.6 միլիոն դրամ է նվիրաբերել եւ 1.8 մլն դրամի խոստում, որը ըստ լուրերի կատարել է գործարար Խաչատուր Սուքիասյանը:
2017 «Ելք» դաշինքի դրամահավաքի ընթացքում հավաքվել է 15 միլիոն դրամ: Դաշինքի երկրորդ դրամահավաքը 2017 ապրիլի 19 -ին է եղել եւ հավաքվել է 5 միլիոն 127 հազար դրամ գումար:
Վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ՝ 2019 թ նոյեմբերի 25-ին Քաղպայմանագիրը հավաքել է 236 միլիոն դրամ: «15 միլիոնի կողքը դրեք 236 միլիոնը եւ եկեք հասկանանք, թե ինչպես են հավաքել այդ գումարները: Իրենք ասում են, որ հավաքել են դրամահավաքով, բայց ընտրել են ոչ թափանցիկ ճանապարհը»,-ասաց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ անհայտ են այն մարդիկ որոնք տվել են այդ գումարները , ինչը քաղպայմանագրի անդամները պարզապես ֆորմալիզացվել են իրենց անուններով:
«Դավիթ Սանասարյանը մուծել է 5 միլիոն դրամ, ես ուզում եմ հասկանալ, ովքեր են եղել այն մարդիկ, ովքեր գումար են տվել Սանասարյանին, Անդրանիկ Քոչարյանին, ՀՀԿ-ի դռները շատ անգամներ բացած եւ փակած Վահագն Թեւոսյանին: Քանի դեռ մենք չգիտենք, թե ովքեր են տվել այս գումարները, մենք չենք կարող բացառել, որ այդ գումարները տվել է Ալիեւը կամ Մերիբան Ալիեւան»:
Սամսոնյանն ասաց, որ ըստ իրեն հասած լուրերի, այս գումարները տրվել են մի քանի օլիգարխների կողմից, որոնցից 2-ին հանրությունը գիտի: Նրա խոսքով, ՀՀ վարչապետ Փաշինյանի բառերով ասած , նրանք համարվում են խոշոր սեփականատերեր, իսկ պատգամավոր Փաշինյանի բառերով ասած՝ ռեժիմի օլիգարխներ են:
«Մեկը տվել է որպեսզի ունենա հնարավորություն չդատվելու, չնստելու, մյուսը տվել է, որ ունենա պետական արտոնություն»,-նշեց Նարեկ Սամսոնյանը՝ հավելելով, որ գիտենք մի խոշոր սեփականատիրոջ, որի ապահովագրական ընկերությունները ստանում են տենդերները:
Նարեկ Սամսոնյանի խոսքով, դատախազությունը պետք է զբաղվի այս խնդրով, հակառակ դեպքում վաղը պատասխան է տալու, թե ինչու չի զբաղվել:
Նարեկ Սամսոնյանն ասաց նաեւ, որ իշխանական քարոզիչները փորձում են իրեն կապել նախկին իշխանությունների հետ, որոնց հետ ինքը առնչություն չունի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 04/24/2024 18:54 Հրդեհ Կամո գյուղում
- 04/24/2024 17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց
- 04/24/2024 13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ