Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   22:06 Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/19/2024   21:39 Մեքենան կողաշրջվել է, 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է 04/19/2024   21:35 Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը 04/19/2024   21:30 Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսային համակարգի բաղադրիչը 04/19/2024   21:22 Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար 04/19/2024   21:16 Նիկոլ Փաշինյանը Հայաստանի միասնական հանրապետությունը բզիկ-բզիկ է արել գյուղ առ գյուղ. Կիրանցի ճանապարհը հայտնվում է Ադրբեջանի հսկողության տակ. Գեղամ Մանուկյան 04/19/2024   20:58 Ո՞վ է ստում. Բաքուն հայտարարել է 4 գյուղ հանձնելու, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին 04/19/2024   20:49 ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ ՔՊ խմբակցության ղեկավար 04/19/2024   20:47 Երեւանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ 04/19/2024   20:43 Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով ՀՀ հանձնաժողովը չունի նման հարցեր քննարկելու որևէ իրավասություն․ «Թաթոյան հիմնադրամ» 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/19/2024   20:26 Մեր դիրքորոշումը փոխված չէ, կապ չունի պաշտոնապես հայտարարել են, թե չեն հայտարարել. Բագրատ սրբազան 04/19/2024   20:15 Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» 04/19/2024   20:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Կարիտաս Գերմանիա» կազմակերպության անդամներին 04/19/2024   20:01 Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա 04/19/2024   19:57 Մոսկվայում միգրանտը փորձել է դպրոցականին ցած նետել երրորդ հարկից 04/19/2024   19:50 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/19/2024   19:46 Ադրբեջանը լիովին սատարում է Իսրայելի՝ հակաիրանական գործողություններին. Վարդան Ոսկանյան 04/19/2024   19:35 Վկան քննչական բաժնում իր գլուխը 3 անգամ հարվածել է սեղանին, հրաժարվել հանձնել փորձանմուշ. պնդում է ՔԿ-ն 04/19/2024   19:21 «Բոլորն ասում էին՝ ուզում ենք ստուգենք, տեսնենք իրա պուլսը աշխատու՞մ է , եթե աշխատում է՝ պետք է սպանենք, մորթենք»․ դատարանում հարցաքննվել են Արարատ Միրզոյանի թիկնապահները 04/19/2024   18:56 Չկա սահմանազատում, կա միակողմանի զիջում՝ պատրանքների դիմաց․ Ոսկանյան 04/19/2024   18:51 G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության 04/19/2024   18:46 Եթե Ադրբեջանը սպառնալիք չէր, ապա ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի հայերը լքեցին իրենց նախնիների տները․ Շոն Մըրֆին՝ ՄԱԿ-ի դատարանում 04/19/2024   18:36 Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/19/2024   18:34 Անահիտ Մանասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը 04/19/2024   18:30 ՀՀ պետական բյուջեի միջոցներից իրականացվել է ընդհանուր շուրջ 208,000,000 ՀՀ դրամ անարդյունավետ ծախս. ՊՎԾ 04/19/2024   18:15 Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը. Գեղամյան 04/19/2024   18:11 Բոլորն էլ գիտակցում են, որ գործընթացը պետք է շատ արագ տեմպերով գնա, լայն կոնսոլիդացիայի դեպքում հնարավոր է կարճ ժամանակում գնալ իշխանափոխության. Անանյան 04/19/2024   17:51 ԿԽՄԿ-ն չի հստակեցնում ՝ արդյոք Բաքվում պահվող գերիներին տեսակցության ժամանակ Ռուբեն Վարդանյանն արդեն հացադուլի մեջ էր․ ինչպես է նրա առողջական վիճակը 04/19/2024   17:47 Եթե Միլոշևիչն արած լիներ այն գործողությունների կեսը, որոնք Ալիևն արեց Արցախում, ես չգիտեմ , թե նրան ինչ կսպասեր. Ավետ Ադոնց 04/19/2024   17:39 «Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ 04/19/2024   17:37 Բեռլինում կկայանա Շոլց-Ալիև հանդիպումը 04/19/2024   17:35 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքին պատշաճ չարձագանքելու համար հաղորդում է ներկայացվել քննիչների դեմ 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/19/2024   17:27 Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ 04/19/2024   17:21 Հայկական դիվանագիտական միտքը միավորելու կազմակերպություն է ստեղծվել. Ավետ Ադոնց 04/19/2024   17:13 Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախնական համաձայնեցրել են Տավուշի սահմանագծի առանձին հատվածները 04/19/2024   17:05 Փարիզում ձերբակալել են պայթուցիկով Իրանի հյուպատոսությունում փակված տղամարդուն 04/19/2024   16:55 Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնում է պայթեցնել իրեն 04/19/2024   16:54 Ոսկեպարից սարքեցինք միֆական 300 սպարտացիների լեգենդը, լուծումը՝ Երեւանի կարեւորագույն շենքերում է. Վահե Հովհաննիսյան 04/19/2024   16:46 Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին․ Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   16:32 Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը 04/19/2024   16:29 Մարդկանց պատերազմով վախեցնելն արդեն հակառակ էֆեկտ է տալիս. ներքին առումով իրավիճակը պայթյունի եզրին է. Արման Աբովյան 04/19/2024   16:27 Հրդեհ Ալաշկերտ գյուղում 04/19/2024   16:23 Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. Վարդանաշեն գյուղի բնակիչները Մարգարա-Վանաձոր ճանապարհը փակել են, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին 04/19/2024   16:15 Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. մնացածի 35 %-ի մեծ մասը որպես պոտենցիալ հյուրընկալ երկիր տեսնում ՌԴ-ը. Արցախի ՄԻՊ 04/19/2024   16:10 Առողջապահության նախարարությունն անդրադարձել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումների կասեցման մասին հրապարակումներին
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել

Հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների համար օրենքի գործողության վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է. պարզաբանում է դատախազը 12/18/2019   22:42  |  ԸՍՏ ՕՐԵՆՔԻ

Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 կամ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների համար համապատասխան գումար վճարելու դիմաց զինծառայությունից խուսափելու մասին օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև զորակոչի համար սահմանային տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարն ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

Որոնք պետք է լինեն ժամկետային զիծառայությունից խուսափող անձանց քայլերը, որոնք ցանկանում են մինչեւ դեկտեմբերի 31-ը օգտվել օրենքի ընձեռած իրավունքից։ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ Վիգեն Հարությունյանի հետ։

-Պարոն Հարությունյան, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» օրենքը չի երկարացվել։ Խնդրում եմ պարզաբանեք, թե ովքեր կարող են օգտվել այդ օրենքից մինչև դեկտեմբերի 31-ը։

-Համաձայն՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի, օրենքի գործողությունը տարածվում է մինչև 2019թ.-ի մարտի 1-ը՝ 27, իսկ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած կամ մինչև սահմանված տարիքը լրանալը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման կամ ազատման հիմքեր ձեռք բերած այն քաղաքացիների նկատմամբ, որոնց նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։ Համաձայն  2017թ.-ի դեկտեմբերին օրենքում կատարված լրացման՝ օրենքի գործողության ժամկետ է սահմանվել մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը։

- Եթե արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները ցանկանում են օգտվել այդ  օրենքից՝ ու՞մ  պետք է դիմեն։ Ի՞նչ ընթացակարգ է նախատեսված։

-Օրենքով սահմանված է, որ համապատասխան խմբին պատկանող անձինք դիմումը կարող են ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ անձամբ կամ լիազորված անձի միջոցով, որն էլ հիմք է հանդիսանում համապատասխան ընթացակարգերը սկսելու համար։ Ընթացքում դիմումը ներկայացվում է  ՊՆ -ում գործող հանձնաժողովին, քննարկվում է, դրական եզրակացության դեպքում ընդունվում է ՊՆ նախարարի հրաման, որն էլ հիմք է հանդիսանում քաղաքացու կողմից  սահմանված գումարը մուծելու համար։ Համապատասխան փաստաթղթերը հետագայում ուղարկվում են վարույթն իրականացնող մարմին, ինչն էլ հիմք է հանդիսանում տվյալ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու  համար։

-Պարոն Հարությունյան, եթե անձը դիմում է մինչև դեկտեմբերի 31-ը, սակայն հանձնաժողովը չի հասցնում նիստ գումարել, որոշում կայացնել դիմումը մերժելու կամ բավարարելու մասին։ Այդ դեպքում ի՞նչ պետք է արվի։ Արդյո՞ք 2020թ.-ին հնարավոր կլինի շարունակել դիմումների քննությունը։ Ինչպիսի՞ն կլինի այդ գործերի ճակատագիրը։

-Ես արդեն նշեցի, որ օրենքում կատարված լրացմամբ նախատեսվել է դրույթ, որի համաձայն՝ օրենքի գործողության վերջնաժամկետ է մինչև 2019թ.-ի դեկտեմբերի 31-ը։ Այսինքն՝ համապատասխան անձինք, ում վրա տարածվում է օրենքը, կարող են դիմել մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը։ Ներկա պահին բացակայում են կարգավորումները, թե ինչ պետք է արվի այն դեպքերում, երբ անձը դիմել է սահմանված ժամկետում, բայց ժամանակային սղության պատճառով հնարավոր չի եղել կիրառել նախատեսված ամբողջ ընթացակարգերը։ Հաշվի առնելով օրենքի կարգավորումները՝ կարծում եմ, որ նման խումբ անձանց վերաբերյալ կտրվի դրական եզրակացություն, եթե նրանք բավարարում են օրենքով սահմանված պահանջներին և նրանց վերաբերյալ հարցերը լուծում կստանան օրենքի կարգավորումներին համապատասխան։

-Իսկ որ դեպքերում անձինք չեն կարող օգտվել օրենքով նախատեսված իրավունքներից։

-Ինչպես նշեցի սույն օրենքի գործողությունը տարածվում է այն անձանց նկատմամբ, ում 27 կամ 35 տարին լրացել է մինչև 2019թ.-ի մարտի 1-ը կամ մինչև այդ ժամկետը նրանք ձեռք են բերել զինվորական ծառայությունից ազատվելու հիմքեր կամ այն անձինք, ում նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Անձինք, ովքեր ունեն զինվորական ծառայության հետ կապված որոշակի հարցեր, սակայն չեն բավարարում նշված պահանջներին, օրինակ՝ տարիքը լրացած չէ կամ մինչև տարիքը լրանալը ձեռք չեն բերել ծառայությունից ազատվելու հիմքեր կամ քրեական հետապնդում չի իրականացվում, հաշվառված չեն, զինկոմիսարիատում կցագրում չեն անցել և այլն։ Նշված օրենքի գործողությունն այդ անձանց վրա չի տարածվում։

-Իսկ երկքաղաքացիների՞ դեպքում։

-Երկքաղաքացիների դեպքում այդ հարցերը ենթակա են լուծման՝ «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի և այլ  նորմատիվ իրավական կարգավորումներին համապատասխան, որպես ընդհանուր կարգավորում։ Կարելի է ասել, որ այն դեպքերում, երբ անձը ձեռք է բերել այլ երկրի քաղաքացիություն ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո, ըստ էության, կրում է ՀՀ զինված ուժերում զինվորական ծառայություն անցնելու պարտավորություն, հետևաբար՝ երկքաղաքացի լինելու հանգամանքը որևէ կերպ չի ազատում անձին զինվորական ծառայության պարտականությունից։ Սույն օրենքի գործողությունը կարող է տարածվել նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց վրա։

-Ենթադրենք ՝ անձի նկատմամբ հարուցված է քրեական գործ, քանի որ վերջինս ժամանակին չի ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, բայց առկա են որոշակի խնդիրներ։ Այս դեպքում ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն, ի՞նչ հետազոտություն պետք է անցնի անձը։

-Եթե անձն օրինակ  ունի առողջական խնդիրներ, սակայն սահմանված տարիքը լրանալուց հետո չի ներկայացել զինվորական կոմիսարիատ, որպեսզի զորակոչի շրջանակներում անցնի առողջական վիճակի հետազոտություն, որպեսզի պարզվի զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հանգամանքը։ Փաստորեն ՝ նրա բացակայության պայմաններում հարուցվել է քրեական գործ և անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նման դեպքերում քաղաքացին ներկայանում է վարույթն իրականացնող մարմին և հայտնում է իր առողջական խնդիրների մասին, որը լուծվում է քրեական գործով վարույթի շրջանակներում։ Այսինքն՝ բարձրացված հարցերն իրենց պատասխանները և պարզաբանումները ստանում են քրեական գործով վարույթի շրջանակներում ։ Եթե վարույթի շրջանակներում պարզվում է, որ քաղաքացին զինվորական ծառայությունից խուսափել է այն պայմաններում, երբ ունեցել է զինվորական ծառայությունից տարկետում ստանալու կամ ազատվելու օրենքով սահմանված հիմքեր, այս դեպքում անձի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը, ինչը նշանակում է, որ անձը հանցանք կատարած չի համարվում, հետևաբար՝ նրա նկատմամբ չի կարող իրականացվել քրեական հետապնդում, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ սույն օրենքի գործողությունը չի տարածվում այդ անձի նկատմամբ, այսինքն՝ այդ անձը քրեական պատասխանատվությունից ազատվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ հիմքով։

-Պարոն Հարությունյան, ինչքա՞ն է կազմում  սույն օրենքով նախատեսված գումարի չափը։

-Համաձայն օրենքի 2-րդ հոդվածի քաղաքացին պարտավոր է վճարել չզորակոչված յուրաքանչյուր զորակոչի դիմաց ամսական նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, այսինքն՝ 200.000 ՀՀ դրամի չափով գումար։ Հարկ եմ համարում նշել, որ նախկինում տարբերակված էր յուրաքանչյուր խումբ անձանց համար սահմանվող դրույքաչափը, այսինքն՝ օրենքով տարբեր խումբ անձանց համար սահմանված էին գումարների տարբեր չափեր, որոնք դարձյալ հաշվարկվում էին ըստ խուսափած յուրաքանչյուր զորակոչի։

-Ինչպե՞ս պետք է վարվեն այն քաղաքացիները, ում 27-ամյակը լրացել է 2016թ.-ի այն ժամանակահատվածում, երբ սույն օրենքը չէր գործում։

-Ըստ էության օրենքը գործել է նաև 2016թ.-ի ընթացքում, սակայն պետք է նկատի ունենանք, որ այն անձինք, ում 27 տարին լրացել է օրինակ 2016թ.-ի ընթացքում կարող են օգտվել օրենքի դրույթներից՝ 2017թ.-ի դեկտեմբեր ամսին կատարված փոփոխություններով։ Այսինքն՝ նրանց նկատմամբ կիրառելի են 2017թ.-ի դեկտեմբերին կատարված փոփոխություններով սահմանված դրույքաչափերը։ 2016թ.-ի դրությամբ օրենքի գործողությամբ դրույթը տարածվել է մինչև 2015թ.-ի մայիսի 1-ը համապատասխան հիմքեր ձեռք բերած քաղաքացիների նկատմամբ, ինչը նշանակում է, որ 2016թ.-ին 27 տարին լրացած անձինք նախորդ փոփոխություններով օրենքի կարգավորումներից չէին օգտվում, հետևաբար՝ կարող ե օգտվել հաջորդ փոփոխությամբ կատարված կարգավորումներից, որն էլ սահմանում է այն նույն դրույքաչափը, որը գործում է այսօր։





Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:27 16/12/2019  |  ԼՐԱՀՈՍԽաղաղ ծառայություն հայրենիքի պաշտպաններին
14:43 12/08/2019  |  ԼՐԱՀՈՍՎերջին շրջանի կրակոցները կապված են ինժեներական աշխատանքների հետ. ՊՆ փոխնախարար
12:31 19/06/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծվել է ամառային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով
13:05 09/01/2019  |  ԼՐԱՀՈՍՌազմական ոստիկանները օդանավակայաններում պարեկային ծառայություն կիրականացնեն
14:49 17/07/2018  |  ԼՐԱՀՈՍԱռողջապահության նախարարը թերքաշ, գերքաշ, գիշերամիզություն և բարձր կամ ցածր հեմոգլոբին ունեցողների ծառայության մեջ խնդիր չի տեսնում
19:38 07/12/2017  |  ԼՐԱՀՈՍՄինչև 35 տարեկան բժիշկ-մասնագետ սպաները կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր
15:47 05/07/2017  |  Քրեական խրոնիկոնԶորակոչիկը կրկնակի փորձաքննության կենթարկվի
15:29 27/01/2017  |  ԼՐԱՀՈՍՆախարարը խոստանում է մոտ ապագայում ավելի հարթ ու համաչափ դարձնել զորակոչի գործընթացը
15:28 26/11/2016  |  ԼՐԱՀՈՍՔննարկվել են զորակոչի կազմակերպման հարցերը
20:50 17/06/2016  |  ԼՐԱՀՈՍՀՀ ԶՈՒ համալրման գործընթացը խստագույնս վերահսկվում է

Արխիվ

[]