ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի քաղավիացիան սեւ արկղերը կարդալու հնարավորություն չունի. փորձագետ 12/16/2019 19:16 | ԼՐԱՀՈՍ
Մեզ մոտ ավիացիայի ոլորտում շատ մեծ թերություն կա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ավիացիոն միավորման նախագահ Դմիտրի Աթբաշյանը։
«Բոլոր ինքնաթիռներն ունեն սև արկղեր։ Յուրաքանչյուր թռիչք վերահսկողության տակ է պահվում այդ թվում նաև սև արկղերի միջոցով։ Գոյություն ունեն Home check, transit check, A check, B check և այս բոլոր ստուգումներն անպայման արվում են՝ օգտագործելով այն ինֆորմացիան, որը կարդացվում է սև արկղերից։ Մեր կոմիտեն, սակայն, այդ սև արկղերը կարդալու և ուսումնասիրելու հնարավորություն չունի, ինչը մեծ թերություն է»,-ասաց Դմիտրի Աթբաշյանը։
Նրա խոսքով` պլանավորման, կատարման և ստուգման ֆունկցիաներն ուրիշ երկրներում բաժանված են։ Դրանցով զբաղվում են երեք տարբեր մարմիններ, մեկը պլանավորում է, մյուսը կատարում, երրորդը՝ ստուգում. «Ամերիկայում գոյություն ունի ֆեդերալ ավիացիոն ադմինիստրացիա, որը կարգավորում է քաղավիացիայի աշխատանքները։ Կա նաև առանձին բյուրո, որը վերահսկողության տակ է պահում թռիչքների անվտանգությունը։ Այդ բյուրոն ոչ մեկին չի ենթարկվում, այդ թվում նաև երկրի նախագահին, միայն կոնգրեսին է ենթարկվում։
Այդկերպ նրանք վերահսկողություն են սահմանում թռիչքների անվտանգության վրա»,-նշեց փորձագետը։
Նա նկատեց՝ Հայաստանում խնդիր կա, քանի որ մինչև հիմա չունենք կատարելագործված օդային իրավաբանական դաշտ. «Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը չունի օդային օրենսգիրք։ Գործում է ավիացիայի մասին օրենքը, որի մեջ մեծ բացթողումներ կան։ Այսինքն ավիացիայի մասին օրենքը կապում են մյուս օրենքների հետ։ Շատ խառը վիճակ ։ Իրավաբանական դաշտում մութ տեղեր կան, ինչը պրոբլեմ է»,-հավելեց Դմիտրի Աթբաշյանը։
Նա համաձայն է, որ Քաղավիացիայի կոմիտեն դառնա ինքնաֆինանսավորվող. «Կոմիտեն գործող ավիաընկերություններին անվճար է սպասարկում։ Այդ ծառայությունների դիմաց ընկերությունները թող ֆինանսավորեն մեր կոմիտեի աշխատանքների գոնե մի մասը»,-հավելեց փորձագետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրոպական հանձնաժողովն ուժեղացված հսկողություն է սահմանել Հայաստանի քաղավիացիայի պետական կոմիտեի նկատմամբ։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը նշել էր, որ խնդիրն առաջացել է այն ժամանակ, երբ «Տարոն Ավիա»-ն ցանկացել է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, սակայն չի անցել, քանի որ լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, որոնք ազդել են թռիչքային անվտանգության վրա։ Տաթևիկ Ռևազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դրանք նոր խնդիրներ չեն, դրանք կային վաղուց։ Բացթողումը նա պայմանավորեց ռեսուրսների բացակայությամբ, ինչպես նաև աշխատավարձերի ցածր լինելով։ Տաթևիկ Ռևազյանը հայտնեց, որ պատրաստվում են օրենսդրության մեջ փոփոխություններ կատարել, ինչը թույլ կտա աշխատավարձերը բարձրացնել. «Դա բյուջեի հաշվին չի լինելու, այլ պետք է սկսենք գումարներ գանձել մեր ծառայությունների համար։ Ամբողջ աշխարհում դա ընդունված տարբերակ է։ Ես անձամբ այս մեկ տարվա ընթացքում խոսել եմ ավելի քան 80 երկրների քաղավիացիայի ղեկավարների հետ, և բոլորն ասել են, որ պետք է դառնանք ինքնաֆինանսավորվող կառույց, որը գումարներ է գանձում՝ օրինակ ավիաընկերություն գրանցելուց։ Հոլանդիայում, եթե ուզում ես ավիաընկերություն գրանցել, վճարում ես 25 հազ եվրո, իսկ Հայաստանում դա անվճար է։ Երբ սկսենք մեր ծառայությունների համար գումարներ գանձել, կունենանք այն ֆինանսները, որ կարողանանք կտրուկ բարձրացնել աշխատավարձերը, ներգրավել նոր մասնագետներ և վերապատրաստել բոլորին»,-լրագրողների հետ զրույցում նշել էր Տաթևիկ Ռևազյանը։
Հեղինակ՝ Հասմիկ Կոշկարյան
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/25/2024 08:19 Տարածվել ա, կարդացվել ա՝ բավարար ա, էլի․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:16 Ընդդիմադիրները հիասթափված են․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»
- 04/25/2024 08:10 «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից․ «Հրապարակ»
- 04/25/2024 08:03 Գերիների հարցով կակտիվանան․ «Հրապարակ»
- 04/25/2024 07:53 Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
- 04/25/2024 07:50 Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/22/2024 20:39 Ինչ իմանամ ինչի են ականազերծում, երևի ժողովուրդ շատ է հավաքվել՝ ականազերծում են, որ չգնան թփուտների մեջ թեթևանալու ու պայթեն... Կոռնիձորի Արո
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
Մեկնաբանություն
- 04/20/2024 20:35 Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև՝ Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սահակաշվիլին բանտում է, Փաշինյանը՝ դեռ ոչ. Թևանյան
- 04/20/2024 18:25 Ե՞րբ է Ադրբեջանը նախատեսում տիրանալ Տավուշի տարածքներին, և ի՞նչ պետք է իմանանք մենք՝ կանխելու համար. Հոխիկյան
- 04/20/2024 16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան
- 04/20/2024 14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/25/2024 22:46 Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում հրդեհ է բռնկվել
- 04/25/2024 19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է
- 04/25/2024 19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
- 04/25/2024 10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/26/2024 00:08 Ուսուցչուհին դասարանում սեռական հարաբերություն է ունեցել 14-ամյա պատանու հետ
- 04/23/2024 22:11 Ամուսիները փորձել են մի կնոջ դավանափոխ անել դեպի իսլամ՝ ինտիմ լուսանկարների միջոցով
- 04/23/2024 00:43 Նորածին դստերը անտառում թողած կնոջը դատապարտել են 40 տարի անց
- 04/21/2024 22:49 Կինը հոր օգնությամբ վրեժ է լուծել դավաճան զուգընկերոջից
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ