Թեմաներ
Շաբաթ 01 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/25/2020   19:07 ՀՔԾ-ն մոռացել է Ալիկ Սարգսյանի քրեական գործի մասին. այն սառեցվել է 01/25/2020   18:53 Հայաստանը բարդությունների միջով է անցնելու. աստղաբան 01/25/2020   18:34 «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Շարմազանով 01/25/2020   18:23 Չի՛ կարելի խառնել ալկոհոլային խմիչքները 01/25/2020   17:53 Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին 01/25/2020   17:45 Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Փաշինյանը սպառնաց 01/25/2020   17:23 Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ 01/25/2020   17:16 ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել 01/25/2020   17:11 Մեր երեխան տեսել է՝ բամբաներկայով կարելի է գնահատական ստանալ. վարչապետ 01/25/2020   17:07 Եթե ՀՅԴ-ն չվերափոխվի, ապա, իմ կարծիքով, Հայաստանում նրա ապագան շատ մշուշոտ կդառնա. Փաշինյան 01/25/2020   17:03 Արայիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանի կոչին 01/25/2020   16:59 Փաշինյանի սուտը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է , շարքից 01/25/2020   16:48 Աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին պաշտոնական այց ունենամ Մոսկվա. վարչապետ 01/25/2020   16:45 Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետը կրկին որակումներ է տվել լրատվամիջոցներին՝ նրանցից ոմանց համարելով կոռումպացված 01/25/2020   16:39 «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, դա կա...», Փաշինյանը անդրադարձել է Ապրիլյան պատերազմը ՌԴ գիտությամբ տեղի ունենալու մասին իր հայտարարությանը 01/25/2020   16:33 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ . Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/25/2020   16:28 ԱԺ-ում հայհոյախառն բառապաշար թույլ տված մարդկանցով զբաղվել է պետք. Փաշինյան 01/25/2020   16:19 Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը 01/25/2020   16:12 Քրեական գործ է հարուցվել ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առթիվ.Փաշինյան 01/25/2020   16:04 Փաշինյանը չի կարդացել Դարոն Աճեմօղլուի հարցազրույցը 01/25/2020   16:02 Արսեն Բաբայանն այլեւս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ. Երվանդ Վարոսյան 01/25/2020   16:01 ԵԱՏՄ-ում շատ չօգտագործված պոտենցիալ կա. Փաշինյան 01/25/2020   15:58 Փաշինյանը ողջունում է իր ընտանիքի քաղաքական ակտիվությունը 01/25/2020   15:49 Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը. Արսեն Բաբայանը 01/25/2020   15:46 Սորոսականների վերաբերյալ հարցը հունից հանեց Փաշինյանին. «Դուք չունեք սրբություն ընդհանրապես» 01/25/2020   15:31 Նիկոլ Փաշինյանը չբացառեց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորությունը 01/25/2020   15:23 Փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի քաղաքի ԲԿ 01/25/2020   15:19 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան 01/25/2020   15:10 Ռեվանշի փորձեր են եղել և այդ ռեվանշի փորձի ողնաշարը ջարդված է. ՆԻկոլ Փաշինյան 01/25/2020   15:05 Ավիացիայի ոլորտի փոփոխությունները տեղի են ունեցել՝ ի հեճուկս այդ ոլորտի պաշտոնական շրջանակների. Փաշինյան 01/25/2020   15:01 Բալային համակարգի միջոցով իրագործվում է այն շեշտադրումը, որ քաղաքացին «տուգանվելու մատերիալ» չէ. Փաշինյան 01/25/2020   14:57 Վարչապետն ակնարկեց օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցող անձի մասին 01/25/2020   14:53 Այս նախագիծը հանրային աջակցության պարագայում կարող է դառնալ պաշտոնական. Ա. Հովհաննիսյանը ՊՆ նոր տարբերանշանի մասին 01/25/2020   14:49 Վարչապետն առաջին անգամ է լսում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չներկայանալու մասին 01/25/2020   14:44 ՀՀ-ում սուպերվարչապետական ռեժիմ գոյություն չունի. Փաշինյան 01/25/2020   14:39 Հիբրիդայի հեղաշրջման ուրվականը. Ըստ Փաշինյանի «իքս» պահից սկսած ՀՀ անվտանգության մարմինները գործել են շատ էֆեկտիվ 01/25/2020   14:34 Կիսանախագահական համակարգն անպատասխանատու ղեկավարման համակարգ է. Փաշինյան 01/25/2020   14:25 ԱԺ և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Փաշինյան 01/25/2020   14:18 Հրայր Թովմասյանն ինձ ամենօրյա ռեժիմով առաջարկել է իր ծառայությունները. Փաշինյան 01/25/2020   14:16 Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար. Արմեն Աշոտյան 01/25/2020   14:12 Բոլոր նրանք, որոնք ասում են՝ ամեն, ամեն ինչ գիտեն, նրանք այդօրինակ սքեչի հերոսներ են. Վարչապետն արձագանքում է Արթուր Վանեցյանին 01/25/2020   14:02 Բա քյարփինջն ինչի՞ համար ա, որ ՀՀ վարչապետը հումորի զգացում ունենա. Փաշինյան 01/25/2020   13:58 Ֆինանսավորում ենք, որ մշակութային գործիչները ստիպված չլինեն մեծահարուստի առաջ «վիզ ծռել». Փաշինյան 01/25/2020   13:49 Մենք հիմա ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր կազինոյում պարտվել են և բնակարան են վաճառել, տուն ե՞նք տալիս. վարչապետ 01/25/2020   13:46 2009թ-ից սկսած Հայաստանում կա աղքատության ամենացածր մակարդակը. Փաշինյան 01/25/2020   13:42 «Կարա՞ք բացատրեք ի՞նչն ա թատրոն». Նիկոլ Փաշինյանը՝ ՔԿ գնալու մասին 01/25/2020   13:39 Լավ պրծանք, որ Շուշիի ազատագրումը քո անձի հետ չես կապել. Շարմազանովը՝ Փաշինյանին 01/25/2020   13:33 Գյուղական բնակավայրում բնակվող ծնողների համար խնամքի համար կտրվի լրացուցիչ նպաստ. Փաշինյան 01/25/2020   13:27 Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ 01/25/2020   13:18 Սպասվում է առանց տեղումների եղանակ
01/24/2020   17:05 Դարոն Աճեմօղլուն կոչ է անում կոռուպցիայի դեմ պայքարը չվերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 01/24/2020   15:47 Կիբերհարձակման է ենթարկվել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբանը 01/25/2020   11:35 Թշնամու դիտակետի հսկողության տակ գտնվող ճանապարհով ծննդկանին տեղափոխելը աբսուրդ է.պատերազմական վիճակում գտնվող երկրում ծննդատուն չեն փակում 01/24/2020   09:22 Հրատապ. Խուզարկում են Հրայր Թովմասյանի տունը 01/24/2020   09:45 Գեորգի Կուտոյանի խոսակցությունները վերծանել են. ովքեր են թիրախում. «Ժողովուրդ» 01/24/2020   09:10 «Երկու օր առաջ էի Կուտոյանին հանդիպել». «Հրապարակ» 01/24/2020   22:04 8-րդ ալիքի սեփականատերը հերքում է պահանջում antifake.am կայքից 01/25/2020   10:10 Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել. ինչ դիմում է ուղարկել նախաքննական մարմինը Մեծ Բրիտանիայի դեսպանին. «Ժողովուրդ» 01/24/2020   10:05 Հրայր Թովմասյանին տանը խուզարկություն կատարելու թույլտվությունը տվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/25/2020   17:53 Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին 01/25/2020   16:59 Փաշինյանի սուտը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է , շարքից 01/24/2020   11:06 Փաստաբաններին չեն թույլատրել ծանոթանալ Հրայր Թովմասյանի բնակարանը խուզարկելու վերաբերյալ դատարանի որոշմանը 01/24/2020   23:42 Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել. Hraparak.am 01/24/2020   13:18 Ամրամ Մակինյանը տեսանյութ է հրապարակել, որը հերքում է ՀՔԾ-ի հայտարարությունը 01/24/2020   10:09 Գագիկ Ջհանգիրյանի փեսան պաշտոն կստանա. «Իրավունք» 01/24/2020   11:12 65-ամյա ՀՀ ՊՆ ծառայողը հետիոտնային անցման վրա, վրաերթի է ենթարկել դպրոցականին. երեխան հիվանդանոցում մահացել է. shamshyan.com 01/23/2020   22:07 Շուկաներում չեն ընդունում անասնապահների 2-րդ ձևի միսը. Խնդիրը չի լուծվել 01/25/2020   15:49 Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը. Արսեն Բաբայանը

Առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ. Արփինե Հովհաննիսյան 12/16/2019   11:03  |  Մեկնաբանություն

ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն իր դիտարկումներն է հայտնել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի սահմանադրականության վերաբերյալ:

Այս առնչությամբ, նա երկարաշունչ գրառում է արել Facebook-ի իր էջում, որտեղ ասվում է.

«Սահմանադրական դատարանի մասին» 2018 թվականի հունվարի 17-ի ՀՕ-42-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացում կատարելու մասին» սահմանադրական օրենքով (ընդունվել է Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ 11.12.2019 թվականին) առաջարկվել է Օրենքի 88-րդ հոդվածում լրացնել նոր՝ 4.1-ին մաս: Համաձայն առաջարկվող նոր կարգավորման.

«Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված` մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը Սահմանադրական դատարանի անդամ նշանակված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած Սահմանադրական դատարանի դատավորի կողմից` սույն մասի ուժի մեջ մտնելու պահից սկսած` երկամսյա ժամկետում «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական ներկայացնելու դեպքում, հրաժարականի ընդունված համարվելու արդյունքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ` հրաժարական ներկայացնելու օրվա դրությամբ հաշվարկված աշխատավարձի (պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի հանրագումարի) եւ այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով, եթե պահպանվել է սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությամբ նախատեսված պահանջը»։

1.Օրենքի նախագծի հիմնավորման նախնական տարբերակում որպես առաջարկվող կարգավորման ակնկալվող արդյունք նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է իրավական նախադրյալներ ստեղծել Սահմանադրական դատարանի կազմավորման վերաբերյալ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ամրագրված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը կյանքի կոչելու համար։

Նման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում բացահայտել, թե ո՞րն է սահմանադրի իրական կամքը եւ արդյո՞ք առաջարկվող կարգավորումը ապահովում է այդ կամքի լրիվ եւ անվերապահ իրացումը, թե ընդհակառակը խաթարում է այդ կամքի սահմանադրական բովանդակությունը եւ բացառում դրա իրացման հնարավորությունն ընդհանրապես։

Այսպես, 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 1-ին հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է։

Իրավական պետության սկզբունքի հետ կապված ուշադրության է արժանի նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1137 որոշմամբ արտահայտված դիրքորոշումը համաձայն որի. «իրավական պետության բաղադրատարր հանդիսացող՝ օրինականության սկզբունքի համատեքստում՝ նկատի ունենալով իրավաբանական ուժի մեջ գտնվող իրավական ակտերի պահանջների կատարման պարտադիրությունը...»:

Սահմանադրությունը նախատեսում է Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ, որն էականորեն տարբերվում է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության կարգավորումներից։

Միաժամանակ, Սահմանադրության 213-րդ հոդվածը նախատեսում է 2005 թվականի Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված Սահմանադրական դատարանի անդամների անփոփոխելիության սկզբունքը եւ նրանք շարունակում են պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավորներ։

Այսինքն, Սահմանադրությունը նախատեսելով Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգ՝ միաժամանակ նախատեսել է այդ կարգով Սահմանադրական դատարանի ձեւավորման որոշակի տրամաբանություն։ Այլ խոսքով, սահմանադիրը, 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվի արդյունքներով, արտահայտել է իր կամքն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմավորման նոր կարգը պետք է գործի Սահմանադրության 213-րդ հոդվածի պարտադիր հաշվառմամբ։

Սահմանադրության 213-րդ հոդվածը Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի հետ գտնվում է օրգանական կապի մեջ եւ առանց այդ հոդվածի սահմանադրի կամքը ամբողջական չի կարող ընկալվել եւ իրացվել։

Օրենքով առաջարկվող կարգավորումներով եւ դրա հիմնավորումներով առանց սահմանադրական հիմքի վերաբերյալ որեւէ վկայակոչման անտեսվում է Սահմանադրության 213-րդ հոդվածը, ինչի արդյունքում խեղաթյուրվում է սահմանադրի կամքը։

Օրենքի ընդունման հիմնավորումից պարզ է դառնում, որ օրենքի հեղինակները ենթադրել են, որ Սահմանադրությամբ ամրագրված նոր մոդելը պետք է կյանքի կոչվի անմիջապես, սակայն հենց Սահմանադրության 213-րդ հոդվածն ի սկզբանե բացառել է նման հնարավորությունը, ինչը բխում է սահմանադրական արդարադատության կայունությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։

Ավելին, Սահմանադրության 213-րդ հոդվածը քաղաքական ուժերից եւ դրանց հարաբերակցությունից անկախ Սահմանադրական դատարան ունենալու երաշխիք է հանդիսանում, քանի որ ենթադրում է Սահմանադրական դատարանի ձեւավորման նոր կարգի աստիճանական իմպլեմենտացում՝ արդյունքում բացառելով մեկ քաղաքական ուժի կամքից կախված ձեւավորվելու հնարավորությունը (ենթադրվում է յուրաքնաչյուր խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային ժողովում քաղաքական ուժերի կամ դրանց հարաբերակցության փոփոխությունը)։ Ընդ որում, Սահմանադրական դատարանի կազմավորման նոր մոդելի պարագայում միայն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումներ կատարելու իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը չի կարող երաշխավորել Սահմանադրական դատարանի կազմավորման հիմքում Սահմանադրության 213-րդ հոդվածով դրված այդ տրամաբանությունը, քանի որ Սահմանադրական դատարանի ձեւավորումը Ազգային Ժողովի բացառիկ իրավասությունն է։

Թեեւ Սահմանադրի հստակ սահմանված կամքին, սույն օրենսդրական փոփոխություններով միջամտության ուղղակի փորձ է արվում պաշտոնավարման ժամկետի նկատմամբ:

Ավելին, սրանով միջամտություն է արվում նաեւ Սահմանադրության 167-րդ հոդվածով նախատեսված երաշխիքի նկատմամբ, համաձայն որի. «Արդարադատություն իրականացնելիս Սահմանադրական դատարանն անկախ է եւ ենթարկվում է միայն Սահմանադրությանը»:

Առաջարկվող փոփոխություններով հենց միջամտության փորձ է արվում սահմանադրական արդարադատության իրականացման Սահմանադրական դատարանի բացառիկ լիազորության նկատմամբ, այն պարագայում, երբ սահմանադրական արդարադատություն իրականացնում են Սահմանադրական դատարանի դատավորները՝ բոլոր 9 դատավորները:

Արդյունքում, օրենքը հակասում է հենց Սահմանադրության 213-րդ հոդվածին, որի կյանքի կոչմանն իբրեւ թե ուղղված է։

2.Կառավարության կողմից մշակված նախագիծն իրենից ենթադրում է «կարծեցյալ կամավոր» բնույթ, չի հանդիսանում լիարժեք կամավոր բնույթի մոդել, քանի որ նախատեսում է ժամկետային ուղղակի սահմանափակում, այն է՝ երկամսյա ժամկետ:

Կամավորության սկզբունքը ենթադրում է մի քանի բաղադրատարրերի միաժամանակյա առկայություն։ Մասնավորապես, «վաղ կենսաթոշակի» կամավոր բնույթը դրսեւորվում է ոչ միայն Սահմանադրական դատարանի դատավորների նկատմամբ ճնշումները բացառելով, այն նաեւ այնպիսի ողջամիտ ժամկետներ սահմանելով, որոնք չեն ստիպի դատավորին որոշումը կայացնել միայն այդ ժամկետը «բաց չթողնելու» մտադրությունից դրդված։

Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ կարծիքում ուղղակիորեն կարեւորել է վաղ կենսաթոշակի կամավորության սկզբունքը, երբ պետք է բացառվի դատավորի վրա որեւէ ճնշում։ Չնայած այն հանգամանքին, որ Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել օրենքով առաջարկվող վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետային սահմանափակմանը, այնուամենայնիվ կամավորության սկզբունքի շեշտադրումը ենթադրում է, որ չպետք է լինի որեւէ հանգամանք, որը կարող է կասկածի տակ դնել վաղ կեսնաթոշակի անցնելու հարցում դատավորի միայն սեփական կամքով որոշում կայացնելու հանգամանքը։

3.Առաջարկվող կարգավորումները խտրականություն են սահմանում Սահմանադրական դատարանի դատավորների համար, ովքեր Սահմանադրության 213-րդ հոդվածի եւ Օրենքի կարգավորումների համաձայն ունեն միեւնույն կարգավիճակը։

Հիշատակված դրույթով չի իրացվել Վենետիկի Հանձնաժողովի այն գաղափարը, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները ունեն հավասար իրավական կարգավիճակ եւ չկա որեւէ տրոհում մինչեւ 2018թ. ապրիլի 9-ը ընտրված եւ դրանից հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ: Հանձնաժողովը հստակ ընգծել է, որ չպետք է տարբերակված մոտեցում դրսեւորվի դատավորների միջեւ, ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Մինչդեռ, Օրենքով ակնհայտորեն բաժանվել են դատավորները երկու խմբի, քանի որ կարգավորումը վերաբերելի է միայն ՍԴ դատավորներից յոթին:

Ընդ որում, պետք է նշել, որ նախագծի հիմնավորման մեջ ներկայացված Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասը, որն, ըստ նախագծի հեղինակների, նախատեսում է վաղ կենսաթոշակի սխեմա, Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների կսարգավիճակի միասնականությունն ընդգծող դասական օրինակ է։

Այսպես, այս կարգավորումը տարածվում է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների վրա, չունի ժամկետային սահմանափակում, ունի օբյեկտիվ չափանիշ՝ առնվանզ տասներկու տարվա պաշտոնավարումը։ Ընդ որում, քանի որ Սահմանադրության 213-րդ հոդվածի ուժով Սահմանադրական դատարանի անդամները շարունակել են պաշտոնավարել որպես դատավորներ, ուստի նրանց եւ սահմանադրական նոր կարգավորումներով ընտրված Սահմանադրական դատարանի դատավորների միջեւ չի նախատեսվել որեւէ տարբերություն։

Խտրականությունը դրեւսորվում է ոչ միայն կոնկրետ դատավորների վրա այդ կարգավորումները տարածելով, այլ նաեւ առաջարկվող «կենսաթոշակների» տարբերությամբ, քանի որ օրենքով դատավորներին տրամադրում է կենսաթոշակ, որն էականորեն ավելին է, քան «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքով սահմանված կենսաթոշակը, որը տարածվում է Օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքերի վրա։

Պետք է նկատել, որ քննարկվող օրենքի օրենքը քննարկման առարկա է հանդիսացել նաեւ Վենետիկի հանձնաժողովում, որի վերաբերյալ սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակվել է թիվ (CDL-AD(2019)024) կարծիքը:

Այսպիսով, սույն թվականի հոկտեմբերի 14-ին Վենետիկի հանձնաժողովի կողմից հրապարակվել է քննարկվող փոփոխությունների վերաբերյալ կարծիքը (CDL-AD(2019)024), որտեղ մասնավորապես նշվել է.

«58.Վենետիկի հանձնաժողովը ցանկանում է ընդգծել, որ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման անվտանգությունը նրանց անկախության էական երաշխիքն է։ Դատավորների անփոփոխելիությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար նախագծված է որպես վահան օրվա քաղաքական մեծամասնության ազդեցությունից։ Անթույլատրելի է, երբ ցանկացած նոր կառավարություն կարողանա փոխարինել պաշտոնավարող դատարավորներին՝ իր ընտրությամբ նոր ընտրված դատավորներով։

59.Հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա։ Նրանք վկայակոչում են 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության իմպլեմենտացումը հետահեղափոխական կոնտեքստում եւ այն կարծիքին են, որ Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշնոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

60.Նախեւառաջ Վենետիկի հանձնաժողովը ընդգծում է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից, թե արդյոք նրանք նշանակվել են 2015 թվականի փոփոխություններից առաջ, թե հետո, պետք է օժտված լինեն միեւնույն կարգավիճակով։ Ինչ վերաբերում է, մինչեւ 2015 թվականի փոփոխությունները ընտրված դատավորների վաղ կենսաթոշակի անցման սխեմային, Վենետիկի հանձնաժողովը քննադատության է ենթարկել վաղ կենսաթոշակի անցման սխեմաները այն դեպքում, երբ դրանք կրել են պարտադիր բնույթ եւ ազդել են մեծ թվով դատավորների վրա։ Սակայն քննադատություն չի կարող բարձրացվել այն դեպքերում, երբ պաշտոնից հրաժարումը հիմնված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման վրա։

Որպես սկզբունք, եթե վաղ կենսաթոշակի անցնելը մնում է որպես բացառապես կամավոր, այսինքն՝ բացառում է անհիմն (քաղաքական եւ անձնական) ճնշումը դատավորների նկատմամբ, կամ երբ այն նախագծված չէ այնպես, որ ազդեցություն ունենա քննվող գործերի ելքի վրա, ապա չկան չափանիշներ, որոնք Վենետիկի հանձնաժողովին կուղղորդեն ընդդիմանալ նման սխեմային։ Այնուամենայնիվ, մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տալիս հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի»:

Ակնհայտ է, որ այդ վերանայումը չի կատարվել:

4.Ուշադրության է արժանի նաեւ նախագծի հիմնավորումներում ներկայացված երկրների փորձը:

Թեեւ արդարադատության նախարարի 13.12.2019 թվականի հայտարարությամբ նշվում է, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսեւորումները՝ փորձ անելով ներկայացնել միջազգային փորձի ամբողջական պատկերը, սակայն բավական է ուսումնասիրել Հունգարիայի եւ Լեհաստանի փորձի եւ հետագայում այլ երկների փորձի ներկայացումը, որպեսզի պարզ դառնա, որ հեղինակները ներկայացրել են ոչ թե միջազգային լավագույն փորձը, այլ փորձել են գտնել իրենց կողմից առաջարկվող մոդելի համար հարման հիմնավորումներ։ Դրա մասին է վկայում նաեւ այն հանգամանքը, որ նախագծի սկզբնական տարբերակի հիմնավորումներում գրեթե չկար որեւէ միջազգային փորձ, իսկ պաշտոնական հաղորդագրությունների մակարդակում հիշատակված Լեհաստանի ու Հունգարիայի օրինակները հետագայում հենց նախագծի հեղինակների կողմից ընդունվեցին որպես վաղ կենսաթոշակի հարկադրական համակարգեր։

Ներկայացված այլ երկրների Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ավստրալիա, Դանիա փորձը համադրելի չէ Հայաստանում առկա փորձի հետ։ Հետաքրքրական է նաեւ, որ շատ է քննարկվում Վրաստանի փորձը, սակայն նույն վրացական իշխանությունները ընդունում են, որ որոշակի դեպքերում իրենց կիրառած մոդելը աշխատել է, որոշակի դեպքերում ոչ ՝եզրահանգելով, որ պետք է պայքարել ոչ թե դատավորների, այլ օրենքների դեմ։

Ավելին, օրենքով առաջարկվող մոդելը չի համընկնում դատավորների վաղ կենսաթոշակի կամավոր մոդելների հետ, քանի որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նշել իր սույն թվականի հոկտեմբերի 14-ին հրապարակված թիվ (CDL-AD(2019)024) կարծիքում, հայկական իշխանությունները պլանավորում են վաղ կենսաթոշակի անցման բացառիկ սխեմա, որով Սահմանադրական դատարանի դատավորների ցմահ պաշտոնավարումից (որը ապահովում էր Սահմանադրությունը մինչեւ 2015 թվականի փոփոխություննները) անմիջապես անցում պետք է կատարվի ամրագրված ժամանակահատվածով պաշտոնավարման (ինչը սահմանված է գործող Սահմանադրությամբ)։

5.ՀՀ Սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-984 որոշմամբ արձանագրել էր, որ «Անհատական սահմանադրական գանգատի հիմքում ընկած են անձի սուբյեկտիվ իրավունքների պաշտպանության գաղափարն ու նպատակը: Այս նպատակի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնում»:

Այսինքն, օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ մարդու հիմնարար իրավունքների պաշտապնության մեխանիզմ հանդիսացող անհատական սահմանադրական գանգատը արգելափակվի:

Ավելին, նման իրավունքի սահմանափակումը հետապնդելու է բացառապես քաղաքական շահ, ինչպես ներկայացվել էր Վենետի հանձնաժողովին: ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածը երաշխավորում է, որ հիմնական իրավունքների եւ ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի եւ անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257) սահմանադրական դատարանը հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար եւ արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարեւորությունը դատաընթացակարգային բնագավառներում:

Սահմանադրական դատարանը վերոթվարկյալ որոշումներում շեշտադրել, որ դատավարական որեւէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,…»:

Այս առումով օրենքը սահմանում է, որ եթե Օրենքի 88-րդ հոդվածի 4.1.-ին մասով նախատեսված ժամկետում վաղ կենսաթոշակի անցնելու նպատակով հրաժարական է ներկայացրել Սահմանադրական դատարանի ավելի, քան երեք դատավոր, ապա Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար ընտրությունն անցկացվում է սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրումներ կատարելու համար Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո 15 օրյա ժամկետում:
Հարկ ենք համարում հիշատակել Վենետիկի հանձնաժողովի կարծիքում արտացոլված այն դիրքորոշումը, որ մի քանի դատավորների եւ նույնիսկ ինը դատավորներից յոթ դատավորների հնարավոր միաժամանակյա կենսաթոշակի անցնելը կարող է խաթարել դատարանի արդյունավետ գործունեությունը։ Այդ իսկ պատճառով, Վենետիկի հանձնաժողովը խորհուրդ է տվել հայկական իշխանություններին վերանայել առաջարկվող սխեման այնպես, որ այս մտահոգությունը մեղմացվի։

Այդ մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցը բավարար չէ Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության անընդհատականությունն ապահովելու համար, քանի որ անգամ առաջարկվող լուծման պարագայում հնարավոր է իրավիճակ, որ տեւական ժամանակ Սահմանադրական դատարանը փաստացի գոյություն չունենա, ինչն իսկական աղետ կարող է լինել Հայաստանի իրավական, այդ թվում՝ սահմանադրական անվտանգության տեսանկյունից։

Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքը առաջացնում է ՀՀ Սահմանադրության 1, 3, 4, 61, 63, 78 եւ 213-րդ հոդվածների հետ համապատասխանության խնդիր»:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

23:29 10/12/2019Արփինե Հովհաննիսյանը խնդրանքով դիմել է ՍԴ դատավորներին
12:27 27/11/2019  |  ՄեկնաբանությունՀարգելի՛ Նիկոլ մտածե՞լ եք, որ գուցե ենթագիտակցորեն սկսել եք սիրել նրանց, ում դեմ պայքարում եք. Արփինե Հովհաննիսյան
14:03 21/11/2019  |  ՄեկնաբանությունԱննա Դանիբեկյանի հեռանալու հրամայականը . Արփինե Հովհաննիսյան
12:20 16/11/2019  |  ՄեկնաբանությունԻ դեպ, իմ կարծիքով հաջորդ վարչապետը չի լինելու հաջորդ իշխանությունը, այլ լինելու է հաջորդ իշխանության համար հող նախապատրաստողը. Արփինե Հովհաննիսյան
21:49 25/10/2019  |  ԼՐԱՀՈՍՊարզաբանում «Հաց բերողի» գործով Արփինե Հովհաննիսյանի վերջին «բացահայտումների» առնչությամբ
10:37 23/10/2019  |  Մեկնաբանություն«Ողջ ճշմարտությունը «Հաց բերողի» մահվան հանգամանքների մասին». Արփինե Հովհաննիսյան
22:38 21/10/2019  |  ԼՐԱՀՈՍՄասնագիտությունը գռեհիկ ձեւով մոռացության մատնելը՝ սա է գեներալի գինը. Արփինե Հովհաննիսյան
15:20 18/10/2019  |  ԼՐԱՀՈՍՈւսադիր ունեցող մարդկանց՝ ԱԱԾ աշխատակիցներին եւ մյուս իրավապահներին ստիպում են անցնել գծեր. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
12:00 17/10/2019  |  Մեկնաբանություն«Հեռու մնացեք ինձնից եւ իմ ընտանիքից». Արփինե Հովհաննիսյան
00:03 15/10/2019  |  ՄեկնաբանությունՎենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքը եւ մանիպուլիացիաների հօդս ցնդելը. Արփինե Հովհաննիսյան

Տեսանյութեր

01/25/2020   15:13 Դուք սրիկաներ եք ու սրբություն չունեք. Փաշինյանի պատասխանը սորոսկանների մասին հարցին

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]