Թեմաներ
Երեքշաբթի 09 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/29/2020   13:34 Արցախ ուղարկվող առաջին անհրաժեշտության օգնությունը պետք է իրականացնել պետական կառույցների համակարգմամբ. ԱԱԾ 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   13:21 Ադրբեջանը «Գրադի» 122 մմ-անոց արկ է արձակել Ստեփանակերտի բնակելի թաղամասի վրա 09/29/2020   13:19 Այն, ինչ կատարվում է Հայաստանում, կոտրում է սիրտս․ Քլոե Քարդաշյան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   12:59 ՊՆ-ն նոր տվյալներ է հրապարակել՝ հակառակորդի կրած վնասների մասին 09/29/2020   12:58 Ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն. ՀՀ-ում ՌԴ դեսպան 09/29/2020   12:55 Ո՛չ մի թուրք, ո՛չ մի պակիստանցի կամ այլազգի վարձկան չի կարող մեզ զրկել մեր Հայրենիքում ապրելու իրավունքից. Ռուզաննա Խաչատրյան 09/29/2020   12:40 Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   12:38 ՌԴ-ում ՀՀ դեսպանին հորդորում եմ ոչ գրագետ ու դիվանագետին ոչ հարիր վարքագիծ չդրսևորել. Վահրամ Պողոսյան 09/29/2020   12:33 Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ (տեսանյութ) 09/29/2020   12:27 Արարատ Միրզոյանը խոսել է Կիպրոսի խորհրդարանի նախագահի հետ 09/29/2020   12:20 Բազմամարդ ցույցեր Գլենդեյլում՝ ի աջակցություն Հայաստանի և Արցախի 09/29/2020   12:11 Ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է 4 քաղաքացիական անձ. ՄԻՊ-ը հրապարակել է անունները 09/29/2020   12:08 Ադրբեջանի «մորթու» տակ թաքնված, հենց Թուրքիան էլ իրականացնում է ռազմական գործողությունները՝ կիրառելով հարձակվողական զինտեխնիկա․ Արթուր Եղիազարյան 09/29/2020   11:58 Նախիջևանի կողմից իրավիճակը համեմատաբար հանդարտ է. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   11:47 ՊԲ բոլոր զորամասերը շարունակում են մնալ շարքում. ՊԲ 09/29/2020   11:45 Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունները 09/29/2020   11:42 ՀՀ տարածքը թիրախավորվել է հենց առաջին րոպեից և սա նորություն չէ. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   11:38 Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը չի կայանա 09/29/2020   11:37 Հակառակորդի կողմից ՏՕՍ, Սմերչ և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունը. ՊՆ-ի հայտարարությունը 09/29/2020   11:30 Երկիրն իր նվիրյալների սուրբ արյունով է դառնում Հայրենիք. Վլադիմիր Գասպարյան 09/29/2020   11:22 Հարվածներն ակնհայտ նպատակային են և թիրախավորված են հենց քաղաքացիական օբյեկտներին վնաս հասցնելու համար. ՄԻՊ 09/29/2020   11:20 Սեյրան Օհանյանն Արցախում է 09/29/2020   11:20 Իրանը նախազգուշացնում է` իր սահմաններին սխալ նշանառություններ չանել 09/29/2020   11:10 Վարդենիսի ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ-ները հարված են հասցրել նաև խաղաղ բնակիչներին. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   11:06 Հզոր, հզոր, հզո՜ր՝ ոգեղեն ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել. Փաշինյան 09/29/2020   11:04 Աշխարհի հայերը տոմսեր են գնում՝ Հայաստան վերադառնալու և հայրենիքը պաշտպանելու համար. Յուրա Մովսիսյան 09/29/2020   11:00 Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է այրվում ԱԹՍ-ի հարվածից. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   10:52 Պատերազմի սանձազերծումից ի վեր ավելի քան 50 արկ է ընկել Հադրութում․ Հադրութի քաղաքապետ 09/29/2020   10:51 Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի ուղղությամբ. Շ. Ստեփանյան 09/29/2020   10:45 Եվս մեկ սպանված օդաչու Ադրբեջանի ՊՍԾ-ից 09/29/2020   10:44 Մենք չպետք է արգելակենք մեր պետության ներսի քաղաքացիական շրջանառությունը․Էդմոն Մարուքյան 09/29/2020   10:33 Իրանի չհայտարարվող փաստացի պաշտոնական դիրքորոշումն է՝ էրդողանական վարչակարգի օգնությամբ այս պատերազմին մասնակցում են մերձավորարևելյան ծայրահեղական ահաբեկիչներ. Ոսկանյան 09/29/2020   10:31 Արդյունաբերական արտադրանքի ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ» 09/29/2020   10:28 «Դա ֆեյք է, բայց «ըստ օդում կախված լուրերի՝ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանն է». Զոհրաբյան. «Հրապարակ» 09/29/2020   10:26 ՄԻԵԴ-ը պետք է Ադրբեջանի կառավարությանը հարցեր ուղարկի․ Եղիշե Կիրակոսյան. «Ժողովուրդ» 09/29/2020   10:24 Արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է. արյունաբանական կենտրոն 09/29/2020   10:24 ՍԴ նախագահի և փոխնախագահի հարցը՝ հաջորդ ժամկետում. Հիմա այլ հարցեր կան «Հրապարակ» 09/29/2020   10:22 Արցախի ճանաչման հարցն ամեն պահի կարող է օրակարգ բերվել. «Հրապարակ» 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/29/2020   10:17 Կտեսնե՞նք արդյոք Հայաստանի չորս ղեկավարների հանդիպումը՝ ընդդեմ հայ ազգի ընդհանուր թշնամու և հանուն մեր երկրի անվտանգության. «Ժողովուրդ» 09/29/2020   10:14 Ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը. Մակունց 09/29/2020   10:06 ՊՆ-ում հավաքել են բոլոր հին ու նոր զինվորականներին. «Իրատես» 09/29/2020   10:02 Խաղաղ պայմաններում էլ չկորցնենք այդ ներուժը. «Իրատես» 09/29/2020   10:01 Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   09:58 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Ադրբեջանի ՊՆ ապատեղեկատվության վերաբերյալ 09/29/2020   09:58 Հայաստանում անկախությունից ի վեր առաջին անգամ է ռազմական դրություն հայտարարվում. «Հրապարակ» 09/29/2020   09:48 Արցախում ադրբեջանական հրետակոծության հետևանքով զոհվել է 9-ամյա երեխա
09/28/2020   13:24 Սա 2016 թվականի ապրիլը չէ, այստեղ թշնամին իր առաջ այլ ռազմական խնդիրներ է դրել, պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արկադի Տեր-Թադևոսյան 09/27/2020   17:46 Ադրբեջանի կողմից վարձկաններ են գնում դիրքեր 09/27/2020   19:15 Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները 09/27/2020   15:56 Հայ կամավորները մարտական են տրամադրված 09/28/2020   21:52 Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է վերջ դնել՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների զավթմանը» 09/28/2020   17:38 Պետք է պաշտպանվել, ջախջախել հակառակորդին, պաշտպանել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը. Նորատ Տեր-Գրիգորյանց 09/27/2020   18:20 Հայկական կողմը ունի 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր 09/27/2020   19:45 Պահեստազորում ներառված քաղաքացիները զինվորական կոմիսարիատ պետք է ներկայանան՝ ծանուցում ստանալուց հետո 09/27/2020   17:55 Հենց նոր մերոնք խփեցին ևս մեկ անօդաչու. Հովհաննիսյան 09/27/2020   16:08 Այնպես չանեն, որ բառաչելով այս անգամ Բաքուն հետ ուզեն. Մանվել Գրիգորյան 09/27/2020   15:10 Տեղեկատվական սադրանք է, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր. ՀՀ ՊՆ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/27/2020   15:18 Կոչ եմ անում դադարեցնել քրեական հետապնդումներն ու հետախուզումները` հնարավորություն տալով բոլորին վերդառնալ Հայաստան. Պողոսյան 09/28/2020   15:05 Սեպտեմբերի 28-ին հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակվել է 28 զինծառայող 09/27/2020   20:42 Հայաստանում հայտարարվել է մինչեւ 55 տարեկանների զորահավաքային զորակոչ 09/27/2020   13:50 ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին 09/28/2020   16:55 Արցախում՝ Մարտունիում, հակառակորդի ԱԹՍ-ն թիրախավորել է լրագրողական խմբին (տեսանյութ) Tert. am 09/28/2020   16:38 Զոհերի մասին տեղեկատվության մեջ տեղի է ունեցել սխալ. ՊՆ 09/28/2020   17:43 Ինչ-որ ուժեր ուզում են Թուրքիայի մասնակցությունը բալանսավորել Ռուսաստանի մասնակցությամբ 09/27/2020   17:03 Ադրբեջանը կարծես թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ է կիրառում

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը. «Փաստ» 12/14/2019   10:37  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ պետական կառավարման համակարգին։ Նրա կարծիքով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս այդ համակարգի: 

«Իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։

Ու պատճառ միշտ էլ կգտնվի՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկը ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։

Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո՛, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև Հայաստանի ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք»,-ասել էր Փաշինյանը։

Տպավորություն է, թե բոլորը մեղավոր են, բացի իշխանություններից, որոնք, կարծես թե, իրենց ստանձնած պատասխանատվությունը փորձում են դնել այլոց՝ ժողովրդի, նախկին իշխանությունների, կառավարման ներկայիս համակարգի ուսերին։

Հոգեբան Կարինե Նալչաջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան երբեմն մեզ թվում է առաջին հայացքից։

Ընդգծում է՝ Հայաստանն այսօր ինչ-որ անլուրջ վիճակներում է հայտնվել՝ գտնվելով աշխարհաքաղաքական լրջագույն մարտահրավերների կիզակետում։

Պետությունը սկսել է խանգարել հեղափոխությանը

Հեղափոխություն կոչվածը վերցված է որպես առանձին, աներկբա, երկնային, աստվածային արժեք, որը ելնելով Փաշինյանի հայտարարություններից, դիրքորոշումներից, գնալով խզում է իր կապը պետության հետ։

«Երկնքից կախված այդ արժեքը»՝ հեղափոխությունը, ու պետությունը ոչ միայն իրար հետ կապ ու գործ չունեն, այլ, կարծես թե, պետությունը, կառավարման համակարգը սկսել են խանգարել հեղափոխությանը։

Քննադատությունները, որոնք հնչում էին առաջ կամ էլ հեղափոխությանն անմիջապես հաջորդած շրջանում, որոշակիորեն ընկալելի էին մարդկանց համար։

Մարդիկ մտնում էին նոր կառավարիչների վիճակի մեջ, ասում էին՝ 20 տարվա քանդածը, չգիտես ինչու՝ ոչ 30 տարվա, հնարավոր չէ արագ վերականգնել։

Համբերատար, հույսով սպասում էին, բայց հենց առաջին օրվանից սկսվեց պատասխանատվությունից հրաժարվելու գործընթացը։

Ցանկացած բացասական զարգացման, անհաջողության դեպքում ներկաները շուռ են գալիս և մեղքը դնում նախկին իշխանությունների վրա։

Փաշինյանի խոսքում կա տեղեկատվության արտահոսք

Հիմա շատ օրինաչափ գործընթաց է սկսվել։

Եթե մի կողմ դնենք Փաշինյանի ելույթների զգացմունքային, թատերականացված, պետական գործչին անհարիր արտահայտությունները, որոնք շատ հաճախ անցնում են պատշաճության սահմանը, և նայենք նրա խոսքի բովանդակային կողմին, թե ինչ է ասում մարդը, այստեղ բավականին մեծ հետևողականություն եմ տեսնում։ Փաշինյանի խոսքում արտաքին քողի տակ կա տեղեկատվության արտահոսք։

Դեռ հեղափոխության օրերին նա իր հրապարակային խոսքում ասում էր՝ վենդետա չի լինելու։ Հոգեբանական լեզվում սա կոչվում է ժխտման երևույթ։

Երբ ինչ-որ բան ժխտում ենք, դրա հետևում պետք է փնտրել պլանավորված գործողություն կամ ներքին մղում այդ բանն անելու։

Հիմա տեսնում ենք, որ այն, ինչ տեղի է ունենում, տեղավորվում է վենդետա հասկացողության շրջանակներում։

Վերջին ելույթներում Փաշինյանն անթաքույց հետևյալ արտահայտություններն է օգտագործում՝ կառավարման համակարգը խանգարում է հեղափոխությանը, այն ջարդելու եմ։ Մարդն անկեղծորեն ու պարզ ասում է, թե ինչ է ուզում անել։

Պետության գլխին կանգնած մարդն ասում է՝ կջարդի պետական համակարգը, և մի հպումով այդ համակարգի ներսում գործող մարդկանց անվանում է ծույլեր և անբաններ։

Հայաստանում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված

Այժմ պետությունը շարունակում է իր կյանքը, առանձնապես կտրուկ աղետալի փոփոխությունների դեռ չենք հանդիպում։ Ինչի՞ շնորհիվ է դա արվում։

Նախ նշենք, որ պետական կառավարման համակարգի ենթահամակարգի օղակները վերացան, միացան և այլն։ Համակարգային ապամոնտաժումն արդեն սկսվել է։

Վերին օղակները փոխվեցին, այնտեղ հայտնվեցին «քայլող մարդիկ», բայց որպեսզի համակարգի աշխատանքը լիարժեք խախտվի, միայն վերին օղակները փոխելը քիչ է։

Կա ինստիտուցիոնալ հիշողություն։

Այդ համակարգերը լի են պրոֆեսիոնալ մարդկանցով, որոնք տարիներ շարունակ կատարել են իրենց գործը, և այդ աշխատանքը դեռևս ընթանում է։

Այսինքն՝ ինստիտուցիոնալ հիշողությունը դեռ խաթարված չէ՝ միջին օղակի աշխատանքի շնորհիվ։ Որպեսզի դադարեցնեն այդ մեխանիզմի աշխատանքը, պետք է ինստիտուցիոնալ հիշողությունը վերացնեն։

Ի՞նչ է սա նշանակում։ Նախ կարծում եմ, որ Հայաստանում բոլոր ասպարեզներում պրոֆեսիոնալիզմին պատերազմ է հայտարարված։ Եթե քանդում ես նախարարությունները, պետական հիմնարկները, պրոֆեսիոնալ մարդիկ հայտնվում են փողոցում։

Ընդ որում, այդ օղակները նաև նրանք են, որոնք շատ ոգևորված նպաստել են հեղափոխությանը։ Մի կողմից՝ սա մարդկային մեծ դրամա է, բայց պետական համակարգը ոչնչացնելու համար սա այնքան էլ առաջնային չէ, քանի որ քանդվում է պետությունը։

Եթե կառավարման համակարգի օղակները հայտարարվում են անպիտան, նշանակում է, որ պետությունը ջարդում են։

Սա արդեն պատասխանատվությունից խուսափել չէ, դա տեսել ենք պարբերաբար, սա մուտք է մեկ այլ փուլ։

Մարդը բաց ասում է այդ մասին, ինչ անենք, որ իր խոսքը համեմում է ինչ-որ էկզոտիկ արտահայտություններով, համեմատություններով։

Նա չի խորշում ևս մեկ անգամ վարկաբեկել հայրենասիրությունը, ծաղրական տոնով խոսել դրա մասին։ Հայրենասիրությունը խմբային արժանապատվությունն է։

Եթե մեզ զրկում են մեր խմբային արժանապատվությունից, որպես հոգեբանական կառույց ուղղակի սկսում ենք փտել։

Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն ավելի ջղաձիգ դարձել

Ավելի բարձր դիրք ունեցողի վարքը, խոսքի ձևը ենթակա է նույնացման։

Այսօր այդ օրինաչափությունն, իհարկե, գործում է, բայց հակված եմ մտածել, որ խնդիրն ավելի լուրջ է, խորքային։

Իշխանության եկած մարդիկ նույն գործին լծված մարդիկ են։ Իրենք իրենց գործն են անում, և ասեմ՝ վատ էլ չեն անում։

Խոսքի և, ընդհանրապես, վարքի կուլտուրայի անկումը շատ ակնհայտ է, բայց սա արտաքին կողմն է, իսկ ստորջրյա հատվածը հասկանալու համար պետք է տեսնել գործընթացները, ո՞ւր են դրանք գնում, հաջորդ թիրախը ո՞րն է։

Կառավարության վերջին նիստից հետո հաջորդ թիրախը պետական կառավարման համակարգն է. ի՞նչն է ջարդելու և փշրելու՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը, ո՞ւմ կողմից է ջարդվելու՝ կառավարման համակարգի ղեկին կանգնած մարդու»,-գրում է թերթը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 14.12.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/29/2020   13:04 Հակառակորդը խուճապահար դիմում է փախուստի

Տեսադարան

09/27/2020   20:13 Ադրբեջանական պատերազմական հանցագործությունը՝ փաստերով

Մամուլ

Արխիվ

[]