ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ամփոփում է 2019թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը 12/14/2019 11:28 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Արագածոտնի մարզի տարածքում շարունակվող կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարի համատեքստում այս տարվա նախորդ 11 ամիսներին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 22 դեպք, որից 4-ը՝ ուսումնական հաստատություններում, 18-ը՝ ՏԻՄ մարմիններում: 21-ով հարուցվել է քրեական գործ, իսկ 1 դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ գործուն զղջալու հիմքով՝ պատճառված վնասը վերականգնելու արդյունքում: Բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերը կատարվել են նախորդ տարիներին, որոնցով պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 25.2մլն ՀՀ դրամ, վերականգնվել՝ 11.2մլն դրամը: Մնացած մասով կիրառվել են ներգործության միջոցներ: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից։
Պետական շահերի պաշտպանության ոլորտում շեշտադրվել է մարզի տարածքում գործող հանքարդյունաբերող 35 ընկերությունների՝ շրջակա միջավայրի պահպանության վճարների գծով պարտավորությունների չկատարման խնդիրը: Դատախազական ներգործության միջոցների կիրառման արդյունքում այդ պարտավորությունը չկատարած ընկերությունները վերականգնել են 4.6 մլն ՀՀ դրամ:
Ուսումնասիրվել է նաև մարզի տարածքում բնապահպանության, ոռոգման ջրերի մատակարարման բնագավառներում օրենսդրության պահանջների պահպանման վիճակը: Վերջինիս արդյունքում, օրինակ, «Թալին» ՋՕԸ պատասխանատու անձի կողմից 2018թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բաշխված ջրի կորուստը հավելագրելու միջոցով, առերևույթ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափի, մոտ 72մլն ՀՀ դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով մարզի դատախազի տեղակալի կողմից հարուցվել է քրեական գործ և ուղարկվել նախաքննություն կատարելու:
Մարզի դատախազության ուշադրության կենտրոնում է ընտանեկան բռնության դեմ պայքարում դատախազական լիազորությունների պատշաճ գործադրումը: 2019թ. ընտանիքում արձանագրված բռնության դեպքերի գրանցման և ընթացքի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների կողմից կատարվել են ենթադրյալ բռնությունից տուժած անձանց ընդունելություններ: Դրանց արդյունքում 2 դեպքով պարզվել է տուժողի՝ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքը, և բողոքի բացակայության պայմաններում դատախազները, օգտվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով վերապահված իրենց լիազորություններից, հարուցել են քրեական գործեր:
Մարզի տարածքում նախորդ տարվա համեմատ նվազել են ավազակային հարձակման դեպքերը, ակտիվ պայքար է մղվում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ: Նկատի ունենալով, որ մարզի տարածքում է տեղակայված ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկը, ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում 2019թ. 11 ամիսներին ՔԿՀ տարածք թմրամիջոցների ապօրինի իրացման վերաբերյալ հարուցվել է 6 քրեական գործ՝ նախորդ տարվա 1-ի դիմաց:
Մարզի դատախազության համար առավել մտահոգիչ են մնում բնակարանային գողությունները և անասնագողությունները: Բնակարանային գողությունների գերակշիռ մասը կատարվել է չբնակեցված բնակարաններից, ամառանոցներից: Թեև այս գողությունների բացահայտման տոկոսային ցուցանիշը որոշակիորեն աճել է, սակայն արդյունավետությանը խոչընդոտող հիմնական գործոններից է մնում հանցագործության գերակշիռ մասի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությանը, հենց չբնակեցվածության պատճառով, տևական ուշացումով փոխանցելու հանգամանքը:
Այս ուղղությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի՝ դատախազության տարածքային ստորաբաժանումնբերին տված հանձնարարականի հիման վրա, մարզի դատախազը հրավիրել է օպերատիվ խորհրդակցություն, ՀՀ ոստիկանության մարզային վարչության պետին տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Մարզի դատախազի կողմից Արագածոտնի մարզպետին ներկայացված միջնորդագրի հիման վրա խնդիրը քննարկվել է նաև համայնքների ղեկավարների մասնակցուիթյան անցկացված մարզխորհրդի ընդլայնված նիստում, համայնքի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել նախականխիչ աշխատանքներում աջակցել մարզային իրավապահ մարմիններին:
Մտահոգիչ է մնում նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի աճը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերն աճել են 18-ով կամ մոտ 33 տոկոսով, որոնց հետևանքով մահվան ելքով դեպքերն ավելացել են 2-ով կամ 14 տոկոսով /16-14/: ՃՏՊ-ների գրեթե կեսը տեղի է ունեցել մարզի տարածքում իրականացվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության հատվածներում՝ 29 դեպք՝ որոնց հետևանքով մահացել է 6, վնասվածքներ ստացել 61 անձ։ Մարզի դատախազության կողմից համապատասխան միջնորդագիր է ներկայացվել ՃՈ մարզային ստորաբաժանման հրամանատարին ՃՏՊ-ների կրկնվող տեղանքներում ծառայությունն ուժեղացնելու, ճանապարհաշինարարական հատվածները երթևեկության կանոնները սահմանող նշաններով կահավորելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով:
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/19/2024 23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
- 04/19/2024 22:52 Ծնողները դստեր ննջասենյակում հայտնաբերել են մանկապիղծի թաքնված տեսախցիկը
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ