Թեմաներ
Ուրբաթ 09 / 25 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/25/2020   00:05 Վանաձորում և Գուգարք գյուղում կիրականացվեն գազամատակարարման պլանային ընդհատումներ 09/24/2020   23:47 Հատակին դրված ժապավենի տուփի վրա գրված էր. «Իմ սիրտը լեռներում է». Արա Խզմալյան 09/24/2020   23:31 Ուշադրություն` ադրբեջանցիները կեղծ լուրեր են տարածում` Արցախից տարհանման վերաբերյալ 09/24/2020   23:22 Մեծ Բրիտանիայում գրանցել են կորոնավիրուսով վարակման ռեկորդ 09/24/2020   23:02 «Օրենքով գող» կարգավիճակից զրկված Իկա Ռոստովսկուն դատի են տվել 09/24/2020   22:42 Կենդանաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ 09/24/2020   22:25 Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ, առավելևս՝ միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան 09/24/2020   22:09 Լույս աշխարհ է եկել ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին՝ փոքրիկ Ադամը 09/24/2020   22:01 ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վարչապետի որոշմամբ ազատվեց պաշտոնից 09/24/2020   21:49 Սմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից 09/24/2020   21:36 Գորբաչովն աջակցել է Բելառուսի ցուցարարներին 09/24/2020   21:20 Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 09/24/2020   21:04 Թրամփը համաձայնել է խաղաղ հեռանալ մի պայմանով 09/24/2020   20:39 Հրդեհ Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է 09/24/2020   20:31 «Արմավիր» ՔԿՀ֊ում կալանավորը մեխել է ոտքերը.պաշտպանը պնդում է՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն արդարության վերականգնելու ցանկությունն է 09/24/2020   20:23 Վաղարշյանը՝ Խունդկարյանի ՍԴ նախագահ դառնալու իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության մասին 09/24/2020   20:12 Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ 09/24/2020   20:01 Հրայր Թովմասյանը կշարունակի պայքարել՝ մինչև ՀՀ-ում սահմանադրականության վերականգնումը 09/24/2020   19:56 Նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում 09/24/2020   19:48 ԲՈւՀ-ում ուսումնական պրոցեսը կաթվածահար է եղել, իսկ որտեղ է ԿԳՄՍ-ն 09/24/2020   19:39 Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը 09/24/2020   19:38 ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք 09/24/2020   19:35 3 ամսական երեխան բորդյուրներին է քնում՝ մոր հետ. ցուցարարները լուծում են պահանջում Փաշինյանից 09/24/2020   19:22 Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կատարված աշխատանքներին 09/24/2020   19:15 Բանկերը զբաղվում են վաշխառությամբ, փոխեք օրենքները. Արման Ղուկասյան 09/24/2020   19:12 Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ 09/24/2020   19:09 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 09/24/2020   19:09 Վարչապետին ներկայացվել են ՍԱՏՄՆ և ԲԸՏՄ գործունեության հաշվետվությունները. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին 09/24/2020   19:05 Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով ծվարած շատ ներկայացուցիչներ առիթ են փնտրում՝ հայ-ռուսական հարաբերությունները քանդելու համար. Արտակ Զաքարյան 09/24/2020   18:52 ՍԴ նախագահի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, նիստը կշարունակվի վաղը 09/24/2020   18:45 Վարչապետի խոսնակը հաստատեց՝ ԿԳՄՍ փոխնախարարի հրաժարականի դիմումը ստացել են 09/24/2020   18:35 Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան 09/24/2020   18:31 Կատարված հանցավոր արարքների համար աշխատանքից ազատվել է Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենը 09/24/2020   18:09 Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ. Հարուցվել է քրեական գործ 09/24/2020   18:04 ՔԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   17:37 «Չկրկնել14-րդ ծրագրի սխալները». ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` Արայիկ Հարությունյանի հայտարարությանը 09/24/2020   17:24 Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար 09/24/2020   16:59 Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/24/2020   16:50 Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ. փորձագետը` «Աէրոֆլոտ»-ի տոմսերի գնի վերաբերյալ 09/24/2020   16:40 Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/24/2020   16:10 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ֊ում. ՀՀ դատախազությունը կդիմի ԱՄՆ֊ին՝ Գևորգյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   16:00 Արցախի մասին ֆիլմը կցուցադրվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 09/24/2020   15:42 Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Ա. Հարությունյանը Ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրեն Լուսինե Թորոյանին 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/24/2020   15:27 ՄԻՊ-ի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ
09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/24/2020   09:15 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ» 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/24/2020   14:29 Նիկոլ ջան, կամաց-կամաց ձեր միակ աջակիցը և թիկունքը մնալու է կորոնավիրուսը.Բաբայան 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/23/2020   09:34 «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը Մանե Թանդիլյանի՝ բեմում հայտնվելն անակնկալի է բերել բոլորին. «Ժողովուրդ»

Կառավարությունն արձանագրեց պետական մեքենայի խափանումը․ Վահե Հովհաննիսյան 12/13/2019   15:10  |  Վերլուծություններ

Առաջարկում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա պետական կառավարման համակարգի մասին ելույթին վերաբերվել շատ լուրջ։ Այս մասին գրում է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ  Վահե Հովհաննիսյանը։

«Դա ծրագրային ելույթ էր։ Ներկայացվել է առաջիկա զարգացումների տեսլականը՝ այն, ինչի բացակայությանը մենք բազմիցս անդրադաձել ենք։ Հետևաբար՝ դրանում առկա ռիսկերը նույնպես ծրագրային են և կարող են ունենալ խորքային հետևանքներ։

Բնագրին առավելագույնս մոտ, կետ առ կետ ֆիքսենք հնչեցված մտքերը, որպեսզի հնարավոր լինի ամբողջական կերպով անդրադառնալ դրանց։

Գործող իշխանությունը չունի իրական պատկեր՝ մեր տնտեսության ընթացիկ վիճակի, տնտեսության աճի և տնտեսության ներուժի մասին։

Պետական կառավարման համակարգն այսօր չունի պոտենցիալ՝ զարգացման ռազմավարություն և հայեցակարգ մշակելու։

Կա գիտելիք և փորձ ունեցող անձանց սուր դեֆիցիտ՝ պետական համակարգում և վարչապետի տեսադաշտում։

Կրթական համակարգի խնդիրները սահմանափակվում են հայոց լեզվի, գրականության և պատմության դասաժամերով։

Բոլոր հաջողություններն արձանագրվել են՝ ի հեճուկս պետական համակարգի։ Ի հեճուկս բոլոր նախարարությունների։

Կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Իրավապահ համակարգին ժամանակ առ ժամանակ պետք է ասես՝ բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ, բա ի՞նչ եղավ... ու միշտ պատճառ կա՝ փորձաքննություն, ցուցմունք չի տալիս և այլն։

Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը։

Այդ դիմադրությունը վարչապետը ջարդելու է։

Ժողովուրդը ձայնը է տվել, որպեսզի երկրում փոփոխություններ տեղի ունենան։ Եվ ոչ թե՝ որ մենք տարբեր առիթներով պտտվենք, պտտվենք, պտտվենք։

Ծրագրային ձևակերպումներով առկա ռիսկերը և վտանգները

Հիմնաքարային է 7-րդ կետը՝ «Ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը»։

Եթե դա այդպես է, ուրեմն կեցցե պետական համակարգը։ Ուրեմն մենք արդեն ունենք որոշակի կայունությամբ և ավանդույթներով պետական համակարգ։

Պետական համակարգը հեղափոխության համար չէ, այն դրված ծրագրային և ընթացիկ խնդիրները լուծելու, պետության բնականոն աշխատանքը ապահովելու համար է։ Վարչապետի անկեղծ դժգոհության իրական պատճառն ուրիշ է, հիմքն ուրիշ է և կայանում է հետևյալում. պետական համակարգի առաջ չեն դրվում ռացիոնալ խնդիրներ, այս 1.5 տարում չեն մշակվել ծրագրեր, չեն ներդրվել բարեփոխումների փաթեթներ, և հրամցվել են միայն ու միայն հեղափոխական լոզունգներ։ Պետական համակարգը «ավտոպիլոտով» սկսել է խափանվել։ Եթե համակարգի առաջ չի դրվում հստակ խնդիր, այն չի իմանում ինչ անել, սկսում է չաշխատել։ Սա հենց այն է, ինչը ունենք այսօր։ Պատճառը նոր իշխանության կողմից գրագետ աշխատանքային խնդիրների բացակայությունն է։ Եվ ոչ թե պետական համակարգի հակահեղափոխականությունը։

Մյուս կետով՝ 8-րդ, վարչապետը պատրաստվում է ջարդել պետական համակարգի դիմադրությունը։

Եթե ախտորոշումը սխալ է դրվում, բուժումը լինում է սխալ։ Եթե իշխանությունը գնաց այս ճանապարհով, ապա դա բերելու է պետական համակարգի կոլապսի։

«Ի հեճուկս պետական համակարգի» արձանագրված հաջողությունները, նույն ենթատեքստում են. այդպես ուղղակի չի լինում։ Չի կարող կառավարությունը ի հեճուկս պետական համակարգի հասնել որևէ հաջողության, քանի որ պետական համակարգը նրա հիմնական գործիքակազմն է, և անգամ մասնավորի կամ դրսի գործընկերների հետ հարաբերությունները կառուցելու համար կառավարությունն օգտագործում է հենց նույն պետական համակարգը։ Ստացվում է՝ որոշ դեպքերում, երբ կառավարության ինչ-ինչ օղակների հաջողվել է ճիշտ օգտագործել իր գործիքակազմը, պետական համակարգը նորմալ աշխատել է և նպաստել հաջողություններին։

Առանձին թեմա են կոռուպցիայի դեմ պայքարի պատկերացումները։ Ցավոք, վարչապետը դարձյալ ցույց տվեց, որ ինքը դետալներով տեղյակ է քրեական գործերից՝ փորձաքննութուն, ցուցմունք և այլն։ Դա շատ վատ է։ Հենց դա վատ է ազդում պետական համակարգի աշխատանքային մթնոլորտի վրա։ Մյուս կողմից ընդգծվեց ցանկությունը՝ մարդկանց բռնել առանց փորձաքննության, ցուցմունքներ և այլն։

Պետական համակարգի որակի մասին դատողություններն ունեն իրական հիմք։ Այո, շատ դեպքերում դրա որակը խայտառակ ցածր է։ Բայց անհասկանալի է, թե սլաքներն ում դեմ են ուղղվում։

ԱԺ մեծամասնության ցուցակը կազմել է անձամբ Փաշինյանը, և հիմա անհասկանալի է, թե ումից է բողոքում, երբ արձանագրվում է խորհրդարանական մեծամասնության քաղաքական մտքի դեֆիցիտը։ Նախարարներին, որոնց 90 տոկոսը չի պատկերացնում իր անելիքը, նշանակել է Փաշինյանը։ Նախարարներն իրենց հերթին նշանակել են օգնականներ և խորհրդականներ, որոնք հաճախ ոլորտների հետ որևէ կապ չունեն՝ ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում քայլել են կամ տարբեր գործարքների համար վստահելի մարդիկ են։ Փոխնախարարներին նշանակել է Փաշինյանը, Երևանի քաղաքապետ «նշանակել» է անձամբ Փաշինյանը, և Երևանն այսօր կանգնած է, խնդիրների բեռն ամեն օր ավելանում է և, վստահաբար, Փաշինյանը դա արդեն հասկանում է։

Վերջապես՝ բոլոր գիտելիք ու փորձ ունեցողներին Փաշինյանի թեթև ձեռքով համարեցիք սևեր։ Ստացաք այսօրվա վիճակը։

Չափազանց հետաքրքիր էր տնտեսության իրական վիճակի, պոտենցիալի մասին տեղեկատվության և պատկերացումների բացակայության մասին ահազանգը։ Սա շատ լուրջ խնդիր է։ Իր նախարարներից և նրանց թիմերից վարչապետը չի ստանում գրագետ պատկեր, իր ԱԺ-ից չի ստանում, իր քաղաքական թիմից չի ստանում։ Ո՞ւմ վրա է բարդվում մեղքը։

Փոխարենը՝ իշխանությունից դուրս առնվազն 3-4 հոգի պարբերաբար հանդես են գալիս միջազգային մակարդակի գրագետ և կիրթ վերլուծություններով, ռիսկերի մատնանշումով և առաջարկներով՝ Արմեն Գևորգյան, Հրանտ Բագրատյան, Վաչե Գաբրիելյան։ Ո՞ւմ հետ է խորհրդակցում իշխանությունը, որտեղի՞ց է ակնկալում գաղափարներ, տեսլականներ, զարգացման ծրագրեր ստանալ։ Ինչպե՞ս է փորձում լրացնել մտքի սուր դեֆիցիտը։

Պետական մեքենան բարդ մեխանիզմ է, բայց, ինչպես և ցանկացած մեքենա, ունի հստակ տեխնիկական բնութագիր և շահագործման պարտադիր պայմաններ։ Անգամ սովորական վարորդը, որպեսզի կարողանա պարզ մարդատար մեքենան անվտանգ վարել, ստանում է որոշակի կրթություն, և հաճախ տարիներ են անհրաժեշտ լինում՝ մինչև մեքենային լրիվ տիրապետելը։ Պետական մեքենան կառավարելու հմտությունները շատ յուրահատուկ են, և դրանք մեր փոքր երկրում ունեն շատ քչերը։ Այն ինքնավստահությունը, որով նոր իշխանությունը նստեց ղեկին և սկսեց վարել մեքենան, սկզբում զարմանալի էր, իսկ գնալով՝ սկսեց անհանգստություն առաջացնել. դժվար է լինել անփորձ վարորդի ուղևոր, հատկապես, երբ վարորդը խորհուրդներ չի ընդունում։ Այսօր վարորդը՝ իշխանությունը, սկսել է մեղադրել մեքենային, վաղը կմեղադրի ուղևորներին, իսկ վաղը չէ մյուս օրը, երբ մեքենան կանգնի ու չկարողանա առաջ գնալ, մենք բոլորս ստիպված կլինենք իջնել և հրել այն, քանի որ զրոյից նոր պետական համակարգ կառուցել չենք կարող, միշտ պետք է մոդիֆիկացնել ու մոդեռնիզացնել գործողը, դա շարունակական ու կարևորագույն պրոցես է։ Եթե, իհարկե, չես պատրաստվում պետական կարգ փոխել, ինչպես արեց Գերմանիան երեսունականներին կամ Ռուսաստանը՝ քսանականներին։ Սա իհարկե, աբսուրդ է։

Ամփոփում

Ես կրկին առաջարկում եմ շատ լուրջ վերաբերվել վարչապետի երեկվա խոսքին։ Իմ կարծիքով մենք ֆիքսում ենք խորքային պրոբլեմների փուլը։ Այս պահին ամեն մեկս՝ մեր պատճառահետևանքային պատկերացումներով։ Առաջին անգամ, ըստ էության, իշխանությունը արձանագրեց, որ պետության շարժիչը չի աշխատում. ոչ թե պետական համակարգը, այլ՝ պետության շարժիչը։ Այս փուլից սկսած՝ խորքային սխալների հավանականությունը շատ մեծ է։ Պետք են լուծումներ։ Երկիրը կարիք ունի գաղափարների, գրագետ ծրագրերի, ունակ թիմերի, ներքին համերաշխության։ Սրանք նոր աշխատանքային փուլի խնդիրներն են, և մենք, իշխանության ներսում լինենք, թե դրսում, դրանք պիտի սկսենք լուծել լայն կոնսոլիդացիայի միջոցով։ Մեզ պիտի իրար կապի խնդրի խորության գիտակցումը»,-նշել է նա։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:47 26/11/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. «Կենցաղային պետության» հաղթահարման մեր քայլը
13:35 06/11/2019  |  ՎերլուծություններԴեգրադացիան չունի հատակ, կարմիր գիծ, որտեղ այն կանգ է առնում
11:56 05/11/2019  |  ՎերլուծություններՈւրիշ Հայաստանի դասերը
12:53 22/10/2019  |  ՎերլուծություններԻրականություն՝ ոչնչի մասին
12:48 03/10/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Բանտ-պետություն հայեցակարգը
11:51 24/09/2019  |  ՎերլուծություններԴեպի աղետ տանող ճանապարհը
11:53 16/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Եթե վաղը Քոչարյանն ազատ չարձակվի, կնշանակի, որ երկրի ռեպրեսիվ մեքենան միացված է
12:42 09/09/2019  |  ՎերլուծություններՎահե Հովհաննիսյան. Կա մի բան, որը բոլորիս կմիավորի
13:37 26/08/2019  |  ՎերլուծություններԻնչպես թույլ չտալ ներքին ապակայունացում
12:43 15/08/2019  |  ՎերլուծություններՈ՞վ կձևավորի հաջորդ իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

Տեսանյութեր

09/24/2020   11:03 ԱԱԾ «պադվալներում» են պահում իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին. «Հրապարակ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]