Թեմաներ
Ուրբաթ 04 / 03 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/03/2020   13:58 Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ 04/03/2020   13:54 Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 04/03/2020   13:34 Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել հիվադանոցից 04/03/2020   13:34 Գյումրիում շաբաթներ առաջ բռնության ենթարկված 13-ամյա աղջնակին տեսակցելու էր եկել նրա եղբայրը 04/03/2020   13:01 14 քրեական գործ՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից առերևույթ բաժանելու դեպքերի վերաբերյալ հաղորդումներով. ամփոփում 04/03/2020   12:52 Սոթքգյուղում 12 տարեկան երեխա է ինքնասպանություն գործել 04/03/2020   12:45 Երկու օրերի ընթացքում ՓՄՁ-ների աջակցության ծրագրի համար դիմել է մոտ 120 կազմակերպություն. Տիգրան Խաչատրյան 04/03/2020   12:40 «Ռոսատոմ» Պետկորպորացիայի ձեռնարկությունները սկսել են բժշկական դիմակների մանրէազերծումը 04/03/2020   12:35 Հարկային պարտավորությունները պետք է սպասարկվեն իրենց բնականոն եղանակով. Էկոնոմիկայի նախարար 04/03/2020   12:31 Տնտեսական աջակցության միջոցառումները ապրիլի 1-ից արդեն գործում են. Նախարարը մանրամասնեց 04/03/2020   12:26 Բուժհաստատությունների աշխատակաիցների տեղափոխումը կիրականացվի ավտոբուսներով 04/03/2020   12:19 Թեհմինա Վարդանյան. Հուսով եմ` նայելուց գլուխներդ կկախեք 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/03/2020   12:02 Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 2-ից 3-ը 04/03/2020   11:33 Վրաերթ Նանսենի փողոցում 04/03/2020   11:26 Համաշխարհային բանկը 3 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին` կորոնավիրուս համավարակի դեմ պայքարելու համար 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/03/2020   10:55 Զորամասում մարտական հենակետում , վարչական շենքում իրականացվող ախտահանիչ աշխատանքներն ակտիվ փուլում են 04/03/2020   10:42 Աշխարհում կորոնավիրուսի դեպքերը հատեցին 1 միլիոնը. Ռոյթերս 04/03/2020   10:01 Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում 04/03/2020   09:53 Հայաստանում ևս 10 մարդ առողջացել է կորոնավիրուսից 04/03/2020   09:26 Ինչո՞ւ է «Գազպրոմը» թանկացնում գազը. հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ խնդիրներ կան․ «Փաստ» 04/03/2020   09:21 Կառավարությունը դադարեցրել է «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների մի քանի աշխատանքները․ «Ժողովուրդ» 04/03/2020   09:17 Հին, «բարի» ավանդույթին հավատարիմ. Կառավարության համար գլխացավանք է գնումների գործընթացը տեղերում․ «Փաստ» 04/03/2020   09:11 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ գործընկերներից դժգոհ է եղել. նա ձեռքն օդում թափ տալով, հեռացել է․ «Իրատես» 04/03/2020   09:07 Աղմկահարույց գործերն ու գլխավոր դատախազի սանիկները․ «Ժողովուրդ» 04/03/2020   09:03 Արարատի մարզպետը «գույքագրում» է մարդկանց, Գրիգորյանները՝ օգնում․ «Հրապարակ» 04/03/2020   08:58 Եկել է քարերը հավաքելու ժամանակը. Ինչ է անելու մարզպետն այս անգամ․ «Հրապարակ» 04/03/2020   08:53 Իմքայլականները շատ լավ հասկանում են, որ մարդկանց տեղորոշման օրինագիծն առաջին հերթին նաեւ իրենց դեմ է․ «Իրատես» 04/03/2020   08:49 Հրաժարվում են բոնուսային համակարգից․ փոփոխություններ Ընտրական օրենսգրքում․ «Ժողովուրդ» 04/03/2020   08:44 Ակտիվության փորձերը հանդիպել են դիմադրության․ «Փաստ» 04/03/2020   08:29 Արցախում սահմանադրական ճգնաժամի վտանգ է հասունանում․ «Հրապարակ» 04/03/2020   08:26 Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ․ «Փաստ» 04/03/2020   08:20 Ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանն շտապել է Երեւան. Մայիլյանը կհրաժարվի՞. «Հրապարակ» 04/03/2020   00:09 Հայաստանում կորոնավիրուսից կրկին մահվան դեպք է գրանցվել 04/02/2020   23:26 «Ինձ պարետի որոշումը չի հետաքրքրում,իմ երեխեն սոված է, ինձ դա է հետաքրքրում». քաղաքացի (տեսանյութ) 04/02/2020   22:51 Խանութը փակում են մեկ կտրոն չտպելու համար. երեք երեխաների հայրը զրկվում է ապրուստի միջոցից (տեսանյութ) 04/02/2020   22:49 Արցախում առայսօր հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել 04/02/2020   22:30 Առաջնորդվել նրանով, որ հնարավոր է արտահոսք և այդ հիմքով օրենք չընդունելն անլուրջ մոտեցում կլինի. Արա Ղազարյան 04/02/2020   21:40 «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել 04/02/2020   21:33 ՊԵԿ իրավաբանական վարչության վերապահված վարչական վարույթները շարունակվելու են իրականացվել 04/02/2020   21:13 Քսան տարի առաջ մեր կուսակցությունն անվանեցին Պատերազմի կուսակցություն. Սամվել Նիկոյան 04/02/2020   21:03 Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող 04/02/2020   20:48 Վերջին 30 տարվա ընթացքում սահմանին կրակոցներն ավելացել են ու դեռ էլի կավելանան, քանի դեռ Արցախի հարցը լուծված չէ․ քաղտեխնոլոգ 04/02/2020   20:36 Եթե կալանավայրը հնարավորություն չունի նման հիվանդներին խնամելու, ուրեմն պետք է ազատ արձակի. Արա Ղազարյան 04/02/2020   20:24 Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով 04/02/2020   20:21 Գումարներն ինչքան շուտ հասնեն մարդկանց, այնքան ավելի շատ կարող են գնումներ կատարել․ Մարուքյան 04/02/2020   20:16 Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ 04/02/2020   20:03 Նախագահական ընտրությունների երկրորդ փուլին մենք չենք պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին. Վիտալի Բալասանյանի գրասենյակ 04/02/2020   19:59 Ներդրումային առաջարկներին մեր արձագանքի արագությունը և որակը պետք է էական փոփոխությունների ենթարկվի. վարչապետ
04/02/2020   13:02 Յուրաքանչյուր երեխայի կտրվի նպաստ՝ 26500 դրամ, եթե նրանց ծնողները մարտի 12-ի դրությամբ աշխատանք չեն ունեցել կամ կորցրել են այն 04/02/2020   10:47 online.ssa.am կայքի միջոցով քաղաքացիները կարող են դիմել սոցիալական աջակցություն ստանալու համար․ վարչապետի օգնական 04/01/2020   20:28 Ինչու են տուբերկուլյոզի կամ այլ վարակակիր հիվանդությունների դեպքում դիակը հանձնում դիահերձման, իսկ կորոնավիրուսի դեպքում ոչ. մասնագետ 04/03/2020   00:09 Հայաստանում կորոնավիրուսից կրկին մահվան դեպք է գրանցվել 04/02/2020   23:26 «Ինձ պարետի որոշումը չի հետաքրքրում,իմ երեխեն սոված է, ինձ դա է հետաքրքրում». քաղաքացի (տեսանյութ) 04/02/2020   19:39 Դատարանները պետք է սեփական նախաձեռնությամբ վերանայեն անազատության մեջ գտնվող անձանց խափանման միջոցները. Ֆանյան 04/01/2020   16:31 Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ երկրորդ փուլում ընտրողների հետ չի հանդիպելու 04/02/2020   13:41 Կորոնավիրուսով վարակված 5 քաղաքացու միացված է արհեստական շնչառական սարք. Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է 04/01/2020   23:35 Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող տղամարդն ազատ կարձակվի՝ 5 մլն դրամի չափով գրավի դիմաց 04/02/2020   15:07 Կորոնավիրուսից մահացածների թիվն ավելանում է. «Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա քաղաքացի 04/02/2020   21:40 «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում ևս մեկ մահվան դեպք է արձանագրվել 04/03/2020   12:11 Արցախում զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել 04/01/2020   21:00 Սերժ Սարգսյանը և նրա կինը ներկա էին Լևոն Արոնյանի կնոջ Արիանա Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը 04/02/2020   10:57 Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 663-ի 04/03/2020   11:02 Կորոնավիրուսով վարակակիրների թիվը հասել է 736-ի 04/02/2020   08:57 Ադրբեջանից մեկնող օդանավը՝ ՀՀ օդային տարածքում. «Փաստ» 04/02/2020   16:13 Ում են պետք այս հակահամաճարակային միջոցառումները, եթե երկրի մի մասում միջոցառումներ ենք ձեռնարկում, իսկ մյուսում՝ հակամիջոցներ. Բժիշկ 04/02/2020   18:00 Դուք իրականությունից հեռու եք այնքանով, որքանով իմ մասին Ձեզ տեղեկություն տրամադրողները. Սամվել Կարապետյանի արձագանքը 04/01/2020   23:12 Իսպանիայում գլխավոր «օրենքով գողերից» մեկին դատապարտել են ԿՀԽ-ում մասնակցության համար 04/02/2020   21:03 Մինչ այժմ մարդկանց ադապտիվ մեխանիզմները գործում են, բայց այս լարվածությունը երկար տևել չի կարող

Բադասյանն արձագանքել է ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մոդելի մասին Դավիթ Հարությունյանի փաստարկներին 12/13/2019   11:19  |  Մեկնաբանություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ֆեյսբուքյան իր էջում  արձագանքել է Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի հնարավորություն ընձեռող օրենքի վերաբերյալ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի դիտարկումներին: Նա մասնավորապես գրել է.

«Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, դեկտեմբերի 11-ին անդրադառնալով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին, չորս կետով իր դիտարկումներն էր ներկայացրել իմ կողմից նախկինում հայտարարված մի շարք փաստարկների վերաբերյալ: Խորապես հարգելով նման ձևաչափով մասնագիտական նկատառումներ ներկայացնելու մոտեցումը՝ ներկայացնեմ նաև իմ հակափաստարկները՝ ի պատասխան արդարադատության նախկին նախարարի դիտարկումների:

Փաստարկ 1-ում բարձրացված հարցի կապակցությամբ պետք է նշել, որ արդարադատության նախարարությունը երբևէ չի նույնացրել գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի մոդելը առաջարկվող տարբերակի հետ և մի շարք դեպքերում շեշտել է դրանց տարբերությունները: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի վկայակոչումը նպատակ է հետապնդել միայն մատնանշել, որ մեր օրենսդրությամբ արդեն իսկ առկա է վաղ կենսաթոշակի համակարգ, որի առհասարակ գոյության հնարավորությունը մի շարք անձանց կողմից կասկածի տակ էր դրվում: Հատկանշական է, որ հենց պարոն Հարությունյանը իր տեքստում (Փաստարկ 1, երրորդ պարբերություն, երկրորդ նախադասություն) գործող հնարավորությունը անվանում է «վաղ կենսաթոշակ»: Պարոն Հարությունյանը նշել է, որ տրամաբանական է վաղ կենսաթոշակի իրավունք տալ միայն առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորներին, ինչը «արդարացված է ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից, քանի որ 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո ընտրված ՍԴ դատավորների պաշտոնավարման առավելագույն ժամկետը 12 տարի է»: Այս դիտարկումը ևս մեկ անգամ հիմնավորում է 2015թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանի նոր մոդելի կյանքի կոչման անհրաժեշտությունը, քանի որ հենց պարոն Հարությունյանը ինքը գործող վաղ կենսաթոշակի համակարգը հիմնավորում է սահմանադրական փոփոխություններից հետո ՍԴ դատավորի կարգավիճակը միասնակացնելու պահանջով: Մեր կողմից առաջարկվող հնարավորությունը ևս մեկ գործիք է Սահմանադրական դատարանը դարձնելու այնպիսին, ինչպիսին 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ նախատեսված է՝ հաշվի առնելով ինչպես դատավորների պաշտոնավարման տարիքի տարբերությունները, այնպես էլ ընտրման մեխանիզմը և այլն: Բացի այդ նշվել է, որ Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակի տարբերակումը՝ ըստ հին ու նոր դատավորների, հակասում է Վենետիկի հանձնաժողովի մոտեցմանը, որտեղ հստակ արձանագրված է, որ ՍԴ բոլոր դատավորները, անկախ այն հանգամանքից՝ նրանք նշանակվել են Սահմանադրության 2015թ․ փոփոխությունները ուժի մեջ մտնելուց առաջ, թե հետո, պետք է օգտվեն միևնույն կարգավիճակից (հանձնաժողովի կարծիքի 60-րդ կետ 1-ին նախադասություն): Մինչդեռ, Վենետիկի հանձնաժողովի եզրակացության 60-րդ կետի բառացի շարադրանքն է. «Նախ և առաջ Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորները պետք է ունենան միևնույն կարգավիճակը՝ անկախ նրանից՝ նշանակվել են մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները, թե դրանից հետո: Ինչ վերաբերում է մինչև 2015 թվականը նշանակված դատավորների վաղ կենսաթոշակի համակարգին, Վենետիկի հանձնաժողովը նախկինում քննադատել էր վաղաժամկետ կենսաթոշակային համակարգերը, երբ դրանք պարտադիր էին, կամ երբ նրանք ազդում էին մեծ թվով դատավորների վրա: Սակայն, այս քննադատությունը չի կարող տարածվել այն դեպքերի վրա, երբ հրաժարականը կապված է Սահմանադրական դատարանի դատավորների կամավոր որոշման հետ:»: Այսպիսով՝ կարելի է եզրահանգել, որ Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների միևնույն կարգավիճակ ունենալը, իսկ վաղ կենսաթոշակի համակարգը ակնհայտորեն քննարկվում է մինչև Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունները նշանակված դատավորների համատեքստում: Գործող վաղ կենսաթոշակի համակարգի և առաջարկվող տարբերակի միջև ստացվող գումարների տարբերությունների մասին փաստարկը որևէ կերպ չի հերքվել, ավելին ընդգծվել է իմ կողմից Ազգային ժողովում նախագիծը ներկայացնելիս:

Փաստարկ 2-ում նշված դրույթները տրամաբանական հակասության մեջ են Փաստարկ 1-ում ներկայացված այն մտքին, որ ՍԴ դատավորների կարգավիճակի միասնականացման տեսանկյունից արդարացված է վաղ կենսաթոշակի գործող համակարգը (առնվազն 12 տարի պաշտոնավարած դատավորների համար): Եթե սահմանադիրը գիտակցաբար ելել է այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, ինչպես պնդում է պարոն Հարությունյանը, և յուրաքանչյուր օրենքի կարգավորում, որը նպաստում է ավելի արագ կյանքի կոչվելուն հակասահմանադրական է և անթույլատրելի, ապա առնվազն նման գնահատականներ պետք է հնչեն նաև գործող «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված վաղ կենսաթոշակի նկատմամբ, ինչը, սակայն, որակվել է որպես «տրամաբանական և արդարացված»: Բացի այդ, անհասկանալի է նաև այն հիմնավորումը, որ Սահմանադրական դատարանի նոր մոդելը պետք է կյանքի կոչվի աստիճանաբար, ժամանակի ընթացքում, որպեսզի հնարավոր չլինի ամբողջ ՍԴ կազմը ձևավորել միանգամից և միայն մեկ գերակա քաղաքական ուժի կողմից։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ ՍԴ դատավորները ընտրվում են Հանրապետության նախագահի, Կառավարության և դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջարկած թեկնածուներից՝ Ազգային ժողովի կողմից: Առաջադրման այս համակարգը ինքնին ապահովում է թեկնածուների ներկայացումը այնպիսի մարմինների կողմից, որոնք չեն կարող պատկանել մեկ քաղաքական ուժի: 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 213-րդ հոդվածի մասին խոսելիս չպետք է մոռանալ նաև, որ այն նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների շարունակում այն դեպքում, երբ մնացած բոլոր դատարանների նախագահների համար նախատեսված է նոր ընտրության կարգ:

Միջազգային փորձի առնչությամբ նախ հարկ է նշել, որ վկայակոչված երկրներում առկա փորձի մատնանշումը նպատակ է հետապնդել ներկայացնելու վաղ կենսաթոշակի վերաբերյալ առկա կառուցակարգերի տարբեր դրսևորումները, ինչը բազմիցս նշվել է նախագծի հեղինակների կողմից: Հիմնավորումները ներկայացնելիս ներկայացվել է միջազգային պրակտիկայի ամբողջական պատկերը: Այսպես՝ օրինակ Հունգարիայի և Լեհաստանի փորձը առանձնացվել է որպես վաղ կենսաթոշակի հարկադիր կառուցակարգի օրինակ՝ Նախագծի հիմնավորումներում բառացիորեն նշելով հետևյալը. «Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու՝ Հունգարիայի և Լեհաստանի մոդելները ԵՄ և ԵԽ կառույցների, այդ թվում՝ ՄԻԵԴ կողմից խնդրահարույց են որակվել դատարանների անկախության, դատավորների անփոփոխելիության սկզբունքի խախտման և տարիքի հիմքով խտրականության (Եվրոպական հանձնաժողով) տեսանկյունից:»:

Վկայակոչվել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության 2007 թվականի զեկույցը՝ նշելով, որ դրանում անկողմնակալ քննադատություն է հնչում Վրաստանում կիրառված այս ռեֆորմների վերաբերյալ՝ դրանք բնութագրվելով որպես մի շարք փորձառու կադրերի ռեզերվ ուղարկելու, երկար ժամանակ դատարանները փորձառու կադրերով համալրել չկարողանալու, դատական համակարգը կառավարության ազդեցության տակ դնելու, իսկ Գերագույն դատարանի պարագայում՝ «դատավորներին սպառնալու միջոցով հրաժարական պարտադրելու» գործընթաց։ Մինչդեռ, հարկ է նշել, որ նշված զեկույցում քննադատության է արժանացել ոչ թե Նախագծի կարգավորումները, այլ այն, որ Նախագծով ամրագրված վաղ կենսաթոշակի կառուցակարգը օգտագործվել է որպես որոշ դատավորներին՝ նրանց լիազորությունները դադարեցնելու և նրանց բոլոր արտոնություններից զրկելու սպառնալու գործիք:

Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի կողմից վաղ կենսաթոշակի վերաբերյալ եզրակացությանը՝ նշվել է, որ վաղ կենսաթոշակից օգտվելու հնարավորությունը սահմանափակելով խիստ սեղմ ժամկետով՝ Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված պայմանները դարձրել է ֆիկցիա, մինչդեռ անհրաժեշտ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովը վաղ կենսաթոշակի իրացման ժամկետային պայմաններ չի քննարկել և չի անդրադարձել այդ իրավունքի իրացման համար նախատեսված Նախագծի ժամկետին:

Անկեղծ մղումներով առաջարկում եմ պարոն Հարությունյանին համագործակցել Արդարադատության նախարարության հետ՝ հատկապես նման կարևոր նախագծերի մշակման աշխատանքների ընթացքում և մասնագիտական առաջարկները ներկայացնել նաև դրանց հանրային քննարկման փուլում»,- գրել է Բադասյանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:27 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱպօրինի ձեռքբերված գույքը կբռնագանձվի. Դատախազությունում կստեղծվի հատուկ մարմին
12:55 12/12/2019  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը հավանություն տվեց բռնություն գործադրելու հրապարակային կոչերը քրեականացնելու նախագծին
18:33 10/12/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը IRZ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է անչափահասների արդարադատության ոլորտում համագործակցության հնարավորությունները
18:09 06/12/2019Ռուստամ Բադասյանը Բրյուսելում եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել է Հայաստանի դատաիրավական բարեփոխումների օրակարգը
19:02 05/12/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը Բրյուսելում մասնակցել է «Արևելյան գործընկերությունը հանուն ԵՄ-ի» խորագրով համաժողովին
09:39 05/12/2019  |  ՄամուլՆախարարը՝ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին. «Հրապարակ»
12:08 04/12/2019  |  ԼՐԱՀՈՍԵրեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջն ազատել են աշխատանքից. բաց նամակ արդարադատության նախարարին
14:22 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՍա պատվով հեռանալու հնարավորություն է. Չի կարելի այն որակել նվաստացուցիչ. նախարար
11:05 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՄենք պատվավոր հեռանալու ինստիտուտն ենք ուզում ներդնել. Ռուստամ Բադասյան
20:13 27/11/2019  |  ԼՐԱՀՈՍՌուստամ Բադասյանը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի 14-րդ նիստին

Տեսանյութեր

04/03/2020   14:01 «Ինչպե՞ս չջղայնանաս». Պարետն ԱԺ-ից դժգոհ, ձեռքն օդում թափ տալով, հեռացել է

Տեսադարան

03/25/2020   15:34 Շարժման սահմանափակումները կիրառվում են

Մամուլ

Արխիվ

[]