Թեմաներ
Հինգշաբթի 04 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/25/2024   21:42 ՌԴ Տամբովում ձերբակալվածը խոստովանել է, որ ահաբեկչություն է նախապատրաստել ՌԴԿ-ի հանձնարարությամբ 04/25/2024   21:24 Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է. վարչապետի աշխատակազմ 04/25/2024   21:20 Իրավիճակն անկանխատեսելի է, Փաշինյանը երբեք լուրջ իշխանություն չի ունեցել. Կիվիրյան (Տեսանյութ) 04/25/2024   21:17 Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը. ցանցային ակցիաներ՝ ամբողջ հանրապետությունում 04/25/2024   21:09 Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան 04/25/2024   21:01 Առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ն մոտ 140 միլիոն դրամով ավելացրել է հարկային մուտքերը 04/25/2024   20:55 «Օրենքով գողին» մեղադրում են ակումբում մարդ ծեծելու համար 04/25/2024   20:52 Ալեն Սիմոնյանը չգիտի, թե ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում, որ Տավուշում հանձնվող տարածքները ադրբեջանական են. Հարցման պատասխան 04/25/2024   20:37 Շվեդիայի վարչապետը հայտարարել Է ՆԱՏՕ - ին ռազմական ինտեգրման ավարտի մասին 04/25/2024   20:21 Քաղաքացիները ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին Պռոշյանի հատվածում 04/25/2024   20:18 Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատների խնդրանքով նա ընդհատել է հացադուլը 04/25/2024   20:08 Պահանջում են վերացնել Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը. Դատարանը կհրապարակի որոշումը 04/25/2024   20:05 Կիրանցում գերլարված վիճակի մասին մանրամասներ է հայտնում Ասպրամ Կրպեյանը. գյուղի տարածք են ներխուժել ինչ-որ մարդիկ 04/25/2024   20:02 Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի 04/25/2024   19:51 Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ) 04/25/2024   19:49 Կիրանցում ականազերծման աշխատանքների ընթացքում վիրավորում է ստացել զինծառայող. ՊՆ-ն հաստատում է 04/25/2024   19:48 Գնդապետ Մախսուդյանը հիվանդանոցից միանգամից Կիրանց է գնացել 04/25/2024   19:41 «Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է 04/25/2024   19:38 Ֆրանսիայում երկու միլիոն շիշ ջուր են ոչնչացրել կղանքի հետքերի պատճառով 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/25/2024   19:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից 04/25/2024   18:52 Գառնիկ Դանիելյանն արդեն Կիրանցում է, պայքարը շարունակվում է 04/25/2024   18:47 Սա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց. Վարուժան Գեղամյան 04/25/2024   18:44 Արհեստական ​​ինտելեկտը սովորել է ախտորոշել հազվագյուտ հիվանդություններ 04/25/2024   18:42 Քաղաքացիները վրաններ են տեղադրում Կիրանցի կամրջի վրա 04/25/2024   18:39 «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ» գրությամբ պաստառներ՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում 04/25/2024   18:20 Կիրանցի կամրջի մոտ քաղաքացիները սակրավոներով մեքենաներ են փնտրում 04/25/2024   18:15 Ոստիկանների կողմից գնդապետ Միհրան Մախսուդյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ 04/25/2024   18:10 Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին 04/25/2024   18:09 Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն 04/25/2024   18:08 Գերմանիայում հայտնի կլինիկայի բժիշկները գործադուլ են հայտարարել 04/25/2024   18:06 Հայ եւ ֆրանսիացի փաստաբանները քննարկել են փաստաբանների իրավունքների պաշտպանությանեւ իրավունքի գերակայության ամրապնդման հիմնախնդիրները 04/25/2024   17:55 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 04/25/2024   17:54 Ալիևը Միշելին հրավիրել է Բաքու 04/25/2024   17:52 Երևան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի 04/25/2024   17:48 Լուկաշենկոն հայտնել է Բելառուսում տասնյակ ռուսական միջուկային զենքերի առկայության մասին 04/25/2024   17:40 Չեմ ուզում, որ Հայաստանն ալ կորցնինք. բողոքի ակցիայի մասնակից 04/25/2024   17:36 Հիվանդանոցից Կիրանց` մարտական տրամադրությամբ. Կրպեյան 04/25/2024   17:31 ՄԻՊ ներկայացուցիչները ԲԿ-ում այցելել են Գառնիկ Դանիելյանին 04/25/2024   17:20 Լարված վիճակ է նաեւ Վահանգնաձորի հատվածում 04/25/2024   17:17 Դատարանը քննարկում է Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցի հարցը՝ ուղիղ 04/25/2024   17:08 Հնդկաստանն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող քննադատություններին 04/25/2024   17:07 Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների շարքը մնում է արդիական. Զախարովա 04/25/2024   17:04 ՄԱԿ-ի դատարանում ՀՀ ներկայացուցիչը մերկացրեց Ադրբեջանի կողմից հայության նկատմամբ իրականացվող ռասիստական քաղաքականությունը․ ԳՇՆ միություն 04/25/2024   16:51 Զախարովան մեկնաբանել է ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանից հնչող քննադատությունները 04/25/2024   16:48 «Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին 04/25/2024   16:43 Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին 04/25/2024   16:40 Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 30 քաղաքացի է բերման ենթարկվել 04/25/2024   16:37 Օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի․դատախազությունը՝ Փաշինյանի դեմ հաղորդման մասին 04/25/2024   16:33 Արտակ Բեգլարյանն ու Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին են ներկայացրել ադրբեջանական հանցագործությունները
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/24/2024   23:35 Ռուսաստանում տեսանկարահանել են ցանկապատից կախված մանկապարտեզի սանին 04/25/2024   10:19 Ուղևորը վարորդի աչքերին քիմիական նյութ է փչել. վերջինս այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 04/25/2024   08:13 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/25/2024   15:32 Գերասիմ Վարդանյանը և ևս 4 հոգի տեղափոխվել են Վեդիի բաժին 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/25/2024   13:48 Չես ճանաչու՞մ ինձ, էդ ի՞նչ ձև ես խոսում. Մեղրիի ճանապարհին քաշքշուկ սկսվեց, Գերասիմ Վարդանյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) 04/25/2024   14:11 Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց 04/25/2024   13:19 Փակ է Ապարան-Վանաձոր ճանապարհը 04/25/2024   19:24 Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին

Դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն. Գեւորգ Դանիելյան 12/13/2019   20:15  |  Հարցազրույց

ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը զեկույց է ընդունել, որտեղ անդրադարձ կա նաև Հայաստանի դատաիրավական համակարգի խնդիրներին ու ԼԳԲՏ անձանց իրավունքներին և այդ համատեքստում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:  Զեկույցում տեղ գտած ձևակերպումների շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է  Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանի հետ։

- Պարոն Դանիելյան, թեև ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը ողջունում է դատական համակարգի բարեփոխման գաղափարը` դրա անկախության ամրապնդման նպատակով, բայց և մտահոգություն է հայտնում այդ գործընթացի անկախության և անկողմնակալության ապահովման տեսանկյունից ու ՀՀ իշխանություններին հորդորում է զերծ մնալ ցանկացած գործողությունից, որը կարելի է ընկալել որպես ճնշման գործադրում կամ  դատական համակարգի աշխատանքի խոչընդոտում: Արդյո՞ք սա դեղին քարտ է իշխանություններին:

- Ոչ միայն ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը և մյուս միջազգային կառույցները, այլև ցանկացած հայ մարդ, անխոս, ողջունելի է համարում դատական համակարգի բարեփոխման գաղափարը, սակայն պակաս կարևոր չէ այն, թե բարեփոխիչները ինչպես են պատկերացնում նույն այդ գաղափարի իրացման եղանակները, վերջին հաշվով, ինչ նպատակ են հետապնդում: Դուք հանդիպե՞լ եք որևէ բարեփոխիչի, որն իր քայլերը չփորձի բացատրել զուտ ժողովրդավարության, մարդու իրավունքների և այլ հրապուրիչ արժեքների պաշտպանության անհագ ձգտումով, բայց արդյունքում հաճախ տեսնում ենք քաղաքական, կուսակցական կամ զուտ անձնական նեղ շահերով թելադրված խնդիրների լուծման անթաքույց միտում: Եթե մենք կարողանայինք 3 տասնամյակ շարունակ վեր կանգնել այս «մարդկային թուլություններից», ապա երբեք որևէ մեկի մտքով անգամ չէր անցնի կասկածելի համարեր բարեփոխումները, իսկ, քանի դեռ դա չենք հաղթահարել, ինքս հիմքեր չեմ տեսնում իմպերատիվ դրական եզրահանգումների համար:

- Իշխանությունը լծվել է ՍԴ գործող կազմի փոփոխության գործին, այսպես ասած՝ պետական կաշառքի, ըստ այդմ էլ՝ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծն է օրակարգում: Մասնավորապես այս գործընթացը տեղավորվո՞ւմ է վերը հնչեցված մտահոգությունների շրջանակում:

-Ցավոք, հանրության մեջ ձեր նշած նախաձեռնությունը ևս միանշանակ չի ընկալվել, իսկ անկախ իրավագետների շրջանում, թերևս, գերիշխում է այն տեսակետը, որ այսպիսի լուծումներն ընդհանուր ոչինչ չունեն դատական իշխանության անկախության ամրապնդման հետ: Իհարկե, Վենետիկի հանձնաժողովը շեշտադրում է արել վաղ կենսաթոշակի հարցում, հատկապես, կամավորության սկզբունքի վրա ուշադրություն դարձնելու անհրաժեշտությանը, և արտաքուստ այս բաղադրիչը պահպանվել է օրինագծում, սակայն այդ խիստ առանցքային տարրը պետք է նաև հստակ բովանդակություն ու խելամիտ նպատակ ունենար, չխարխլեր դատավորների համայնքում խտրականության արգելքի սկզբունքը, վերջին հաշվով, չընկալվեր, որպես ցանկացած գնով ՍԴ կազմը յուրայիններով համալրելու միջոց, էլ չեմ ասում՝ տեղ չթողնվեր, որպեսզի հանրության մեջ այն գնահատվեր, որպես տարեկան առնվազն 90 մլն դրամի հասնող «պետական կաշառք»:

Հավելեմ, որ գործող օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ նախատեսում է վաղ կենսաթոշակի ինստիտուտը (մասնավորապես, առնվազն 12 տարի աշխատած յուրաքանչյուր ՍԴ դատավոր կարող է անցնել կենսաթոշակի), ինչը չկա դատական իշխանության մյուս դատավորների պարագայում: Հիմա այս խելամիտ լուծումն առավել ընդհանրական դարձնելու փոխարեն, նախապատվությունը տրվել է երկամսյա ժամկետում կենսաթոշակի անցնելու հրաժարականի դիմաց՝ աշխատավարձին հավասար կենսաթոշակ հատկացնելու տարբերակին, ընդ որում, դրանից կարող են օգտվել անգամ 1-2 տարվա ստաժ ունեցողները: Արդյունքում, երկարատև ստաժ ունեցողի կենսաթոշակը մոտ 3 անգամ պակաս է լինելու հենց այս պահին հրաժարական տվող դատավորից: Էլ չեմ ասում, որ կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց է, այն չի կարող հավասար լինել աշխատավարձին, որևէ առողջ տրամաբանություն չի կարող լինել, երբ պատասխանատու աշխատանք կատարողի աշխատավարձը հավասարեցվում է կամայական լուծումներով կենսաթոշակի անցած անձի որևէ մեկի կենսաթոշակի չափի հետ:

Այո, Սահմանադրությունը նախատեսել է սահմանադրական արդարադատությունը բարեփոխելու նպատակ, սակայն այն չի կարող իրացվել դատավորների անփոփոխելիության սկզբունքն արհամարհելու հաշվին, հակառակ պարագայում արդեն որոշ ժամանակ անց իշխանության կգան նոր դեմքեր և նույն հաջողությամբ կփորձեն նորանշանակ դատավորներին ճանապարհել կենսաթոշակի՝ դարձյալ բարեփոխումների պատրվակով: Հունգարիայում մի այդպիսի փորձ արվեց, սակայն ամեն ինչ ավարտվեց իշխանությունների լրջագույն պարտությամբ և սահմանադրական արդարադատության խաթարմամբ:

Այս ամենը, երբեմն, այնքան հեռու է պարզ իրավական մշակույթից, որ հաճախ անգամ անհրաժեշտ չեմ համարում որևէ կերպ անդրադառնալ և այն դիտարկել իբրև լրջմիտ վերլուծության նյութ:

- Մասնագիտական շրջանակները մեկ ու կես տարի շարունակ զգուշացնում էին, որ իշխանության քայլելը հանգեցնելու են նրան, որ Հայաստանը կրկին հայտնվի տարբեր զեկույցներում: Այս նախազգուշացումից հետո, ի՞նչ քայլեր եք ակնկալում ՀՀ իշխանություններից: Զեկույցը ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին պետք է քննարկվի և քվեարկվի, եթե այն ընդունվի,  իրավական ու ժողովրդավարական երկրի ձգտող Հայաստանը խնդիրներ կունենա՞:

- Իմ կենսափորձը ցույց է տալիս, որ, ցավոք, միջազգային կառույցների զեկույցների հիմքում ոչ միշտ և ոչ ամբողջությամբ են դրվում զուտ իրավագիտական չափանիշներ, ցավոք, կոնկրետ իրավական թնջուկի լուծման բանալին գտնվում է օրվա իրավիճակային քաղաքականության «գրպանում», ուստի հազիվ թե հնարավոր լինի ողջամիտ կանխատեսումներ անել այս հարցում:

- Զեկույցում նաև իշխանությանը կոչ է արվում շարունակել կանանց իրավունքների ամրապնդումը, այդ թվում՝ ԼԳԲՏ  անձանց ու փոքրամասնությունների։ Նշվում է հայ հասարակության մեջ անհանդուրժողականության և բացասական կարծրատիպերի շարունակական գերակայումը ԼԳՏԲ անձանց և այլ փոքրամասնությունների վերաբերյալ և շատ բաց խոսվում է որոշ խմբերի կողմից հասարակության մեջ դրված խոչընդոտների մասին՝  Ստամբուլի կոնվենցիայի վավերացման հարցում։  Փաստորեն, սա վիճահարույց փաստաթուղթը վավերացնելու հստակ ուղե՞րձ է:

- Դուք ճիշտ նկատեցիք, որ կա մի սոցիալական հատված, որոնց ինքս էլ եմ հարում, որը միանշանակ դեմ է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը: Ընդ որում, ինքս և իմ համակիրները, երբեք ակնարկ անգամ չենք արել այն մասին, թե իբր մեզ մտահոգում է կոնվենցիայի ստորագրման վայրը (դա արդեն անլուրջ խաղ է), կամ իբր կողմ ենք կանանց կամ ընտանիքի որևէ անդամի նկատմամբ բռնությանը և այլն: Բազմիցս կրկնել ենք, բայց կյանքը ցույց է տալիս, որ դեռ հարկադրված ենք լինելու պարբերաբար լուսաբանել այն պարզ ճշմարտությունը, որ մենք դեմ ենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին կենցաղային հարաբերություններում ընտանիքի անդամին հավասարեցնելուն, քանի որ դա հանգեցնում է խտրականության արգելքի սկզբունքի ոտնահարմանը: Սահմանադրությունը, միջազգային իրավունքի նորմերը գերակա են համարում միայն և միայն մայրությունը, ինչպես նաև երեխայի լավագույն շահերը, ցանկացած այլ կողմնորոշում ունեցող չափահաս անձի իրավունքները չեն կարող գերակայել այս իրավունքների նկատմամբ:

Իմ խոսքերից բխո՞ւմ է, արդյոք, որ ինքս, իբր, կողմնակից են բռնություններին, որ, իբր, ինձ ավելի ընդունելի է թվում միջնադարյան «խավարն ու մութը». այս հարցի պատասխանը թողնում են ընթերցողի դատին: Ի դեպ, բազում պատմական աղբյուրներ վկայում են, որ, ի տարբերություն ասիական ցեղերի, միջնադարում հայ քրիստոնեական ընտանիքում կինը իրավազուրկ չի եղել, ավելի՝ պաշտպանվել է օրենքի ուժով: Հեռուն գնալ պետք չէ, պարզապես պետք է հպանցիկ ծանոթանալ Մխիթար Գոշի «Դատաստանագրքին», որում կնոջը մարմնական վնասվածք հասցնելու համար ամուսինը պետք է ենթարկվեր կրկնակի չափով պատասխանատվության, քանի որ Եկեղեցում հնչող «Տեր եմ» արտահայտությունը ոչ թե ընկալվում է կույր իշխանություն, այլ պատասխանատվություն:

- Ստամբուլյան կոնվենցիան միանշանակ չի ընդունվում Հայաստանի հասարակության կողմից, իսկ մասնագիտական շրջանակները, ի դեմս նաև Ձեզ, բազմիցս ահազանգել են, որ այն ՀՀ Սահմանադրության հետ խնդիր ունի: Արդյո՞ք այս հորդորը կարող ենք դիտարկել որպես ուլտիմատում ՀՀ իշխանություններին, գաղտնիք չէ, որ տեսակետներ են հնչում առ այն, որ եվրոպական կառույցները կարող են աչք փակել դատաիրավական ոլորտում իշխանության կոշտ, իսկ մասնագիտական շրջանակների գնահատականներով ապօրինի գործողությունների վրա, եթե Ստամբուլյան կոնվենցիան շուտափույթ վավերացվի:

-Դարձյալ քաղաքական ենթատեքստ ունեցող հարց է, որի լավագույն մասնագետը չեմ: Կարող եմ միայն պնդել, որ Ստամբուլյան կոնվենցիան ոչ միայն  միանշանակ չի ընկալում հայ հասարակությունը, այլև նույն միջազգային հանրությունը: Դուք տեղյակ եք, որ մեկ տասնյակին գերազանցող երկրներ այդպես էլ չեն վավերացրել Ստամբուլյան կոնվենցիան, իսկ առանձին երկրներ անգամ չեն ստորագրել: Մի մասը, ինչպես Իտալիան, աստիճանաբար հետ են կանգնում այդ կոնվենցիայից բխող կարգավորումներից, օրինակ՝ հրաժարվեց «ծնող 1» և «ծնող 2» օրենսդրական եզրույթներից: Վերջապես, այդ կոնվենցիայի իրավաչափության հարցը հանձնվել է ԵՄ արդարադատության դատարանի քննությանը:

- Դուք կապ տեսնո՞ւմ եք ՍԴ-ի շուրջ ընթացող պրոցեսների ու Կոնվենցիայի վավերացման օրակարգի միջև:

-Ընդամենը կարձանագրեի, որ առաջիկայում սպասվում են մի շարք առանցքային օրինագծեր, այդ թվում՝ կապված այդ կոնվենցիան մինչև վավերացնելը, ամբողջությամբ կյանքի կոչելու հետ: Ուստի իշխանություններից ակնկալվում է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են հիմք հանդիսանալ ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացները կասկածելի որակելու համար:

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:58 12/12/2019  |  ՄեկնաբանությունՄնում է խոսելիս ողջունել ոչ միայն զրուցակցին, այլև՝ գաղտնալսողին. Գևորգ Դանիելյան
13:53 02/12/2019  |  ՄեկնաբանությունՍտամբուլյան կոնվենցիայի վավերացումից հետո, բոլոր նախադրյալները կլինեն այս կոնվենցիան նույնպես վավերացնելու համար. Արա Զոհրաբյան
15:40 25/11/2019  |  ԼՐԱՀՈՍ«Ստամբուլյան կոնվենցիան» ԱԺ օրակարգում չէ և հնարավոր է՝ երբեք էլ չլինի. ԱԺ պատգամավոր (տեսանյութ)
11:49 25/11/2019  |  Մեկնաբանություն«Գուցե եւ հնդիկներն էլ են անհրաժեշտ, բայց...». Գեւորգ Դանիելյանի գրառումը
09:55 21/11/2019  |  Մամուլ«Պետք է չմոռանանք հայ ժողովրդի արժեհամակարգը». «Իմ քայլի» պատգաավորը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին .«Հրապարակ»
17:17 20/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀայ տղամարդու տեսակը վտանգված է. Պիղծ երեւույթների քարոզ է տեղի ունենում
13:37 19/11/2019  |  ՄեկնաբանությունDark Ravens մոտոակումբը «#Տղա_եղեք» խորագրով մոտոերթ է կազմակերպում (տեսանյութ)
12:23 18/11/2019  |  ԼՐԱՀՈՍՄի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն. Գեւորգ Դանիելյանը՝ պատգամավորներին
17:10 12/11/2019  |  ԼՐԱՀՈՍԿոչ եմ անում արհեստականորեն ստեղծված օրակարգը դուրս բերել ոչ միայն խորհրդարանից, այլև ՀՀ սահմաններից
09:36 06/11/2019  |  ՄամուլՍտամբուլյան կոնվենցիայի հետ կապված Նիկոլ Փաշինյանն առաջարկ է արել. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]