Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 29 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/29/2020   00:41 Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հանդիպում է պահանջում ոստիկանապետի պաշտոնակատարի հետ 01/29/2020   00:33 Լարված հարաբերությունները չեն կարող որևէ բիծ թողնել իմ աշխատանքի վրա. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:20 Քծնանքը և տղամարդկությունը անհամատեղելի բառեր են. Հրայր Թովմասյան 01/29/2020   00:14 Գրիչը չի կարող դառնալ քաղաքական օրակարգային թեմա. Հրայր Թովմասյան 01/28/2020   23:52 Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան  01/28/2020   23:38 Նախագահ Արմեն Սարգսյանն Արարատում մասնակցել է Բանակի օրվան նվիրված տոնական միջոցառմանը 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/28/2020   23:17 Փաշինյանն ու ՀՀ ոստիկանությունը պետք է հիմնավոր պատճառներ ներկայացնեն քաղաքացիներին բերման ենթարկելու հետ կապված. Էդմոն Մարուքյան 01/28/2020   22:56 «Գործ ունենք ոչ թե հասուն քաղաքական գործիչների, այլ գավառական ոչնչությունների հետ». Արգիշտի Կիվիրյան 01/28/2020   22:49 Այդ գործողություններով փորձ է կատարվում լռեցնել այլախոհներին. Արփինե Հովհաննիսյան 01/28/2020   22:47 Մեզ սրանով ոչ թե վախեցնում են, այլ զվարճացնում. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   21:16 Սարատովի մարզի Կրասնոարմեյսկու շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. զոհը և տուժածները ՀՀ քաղաքացիներ են 01/28/2020   20:57 Բերման է ենթարկվել Նարեկ Սամսոնյանը 01/28/2020   20:39 Փաշինյանը զգում է իր շուրջը ձեւավորվող բացասական ֆոնը եւ փորձում է կանխել դա. քաղաքագետ 01/28/2020   20:28 Հայկական բանակի տոնը մթագնեց վարչապետին կից ոստիկանության կողմից «ուժի ցուցադրմամբ». Ավետիք Իշխանյան 01/28/2020   20:22 Վերջին օրերին Փաշինյանը հայտնվել է ամենախորտակիչ իմիջային հարվածի տակ. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:15 Ոչ մեկ Փաշինյանին չէր կասկածում ցերոզ ունենալու մեջ, նրա խնդիրներն ուրիշ տեղից են գալիս. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   20:08 Նարեկ Մալյանը իրավապահ համակարգի մարմիններից մեկի հետ ունի պայմանավորվածություն՝ X պահի ձերբակալել մի շարք մարդկանց 01/28/2020   19:55 Եթե Նիկոլ Փաշինյանը դրանից կուրախանա, պատրաստ եմ ամեն օր իրենց նշած վայրում գնամ պառկեմ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:45 Կառավարությունը դրանից ոչինչ չի հասկանում. Պաշտպանության նախկին նախարարը ՝ 80-ականների զենքերի էջը փակելու Փաշինյանի հայտարարության մասին 01/28/2020   19:43 Նիկոլ Փաշինյանն աշխույժ առևտրի մեջ է մտել Սորոսի գրասենյակի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   19:24 Բանակի հզորությունը չափվում է զինվորի ուսապարկի կշռով.Աստվածատուր Պետրոսյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   19:09 Տեղի ունեցող պրոցեսները կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձեւավորված մթնոլորտի հետ. Արթուր Դանիելյան 01/28/2020   18:55 Ես չհասկացա այսօրվա «մասկի շոուի» իմաստը․ Արման Աբովյան 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/28/2020   18:41 Այսօրվա մեր հայրենիքը այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում». վարչապետի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա առթիվ 01/28/2020   18:35 Վարչապետը հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար Լի Տաֆանելլիի հետ 01/28/2020   18:24 Աղվան Վարդանյանի ելույթը Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ 01/28/2020   17:56 Սա ընդդիմախոսությունը գլխատելու փորձ է. Լիկա Թումանյան 01/28/2020   17:53 Խոշոր հարկատուների վճարած հարկերը ավելի դանդաղ են աճել 01/28/2020   17:40 Ուզում եք՝ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հեյրուրանքների՞. Սերժ Սարգսյան 01/28/2020   17:35 Եթե կասկածը չհաստատվի, ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել եւ ծառայողական քննություն անցկացնել. Տիգրան Աթանեսյան 01/28/2020   17:28 Արթուր Դանիելյանին բերման ենթարկելու կադրերը. 18+ 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   17:12 Սա ինքն իրեն կորցրած իշխանությունների վարվելակերպ է. Հրանտ Մելիք-Շահնազարյան 01/28/2020   17:09 Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղի, առնվազն՝ անցյալից. Արծվիկ Մինասյան 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/28/2020   16:52 Սրանից ավելի մեծ ֆաշիզմ դժվար է պատկերացնել. Ռուբեն Մելիքյան 01/28/2020   16:44 Թերևս միայն հիբրիդային զենք ունեմ, որն օգտագործվում է սոցցանցերում՝ Նիկոլ Փաշինյանի ստահակ էությունը բարձրաձայնելու համար. Կոնստանտին Տեր-Նակալյան 01/28/2020   16:37 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի Շահումյանի շրջանում ներկա է գտնվել սպաների բնակարանամուտի արարողությանը 01/28/2020   16:27 Բանակի օրվա շրջանակներում այս իշխանությունները շարունակում են ներքին թշնամիներ որոնել, վհուկների որսով զբաղվել. Արմեն Աշոտյան 01/28/2020   16:23 Տասնյակ մեր հրամանատարներ ենթարկվում են ճնշումների, հալածանքների. Աղվան Վարդանյան 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/28/2020   16:12 Մի գրիչի պատմության տապալումից հետո անցել են վերջին ստադիային՝ ռեպրեսիաներին. մեդիափորձագետ 01/28/2020   16:06 ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո. Լեւոն Քոչարյան 01/28/2020   16:00 Ոստիկանությունը՝ Կոնստանտին Տեր-Նակալյանին բերման ենթարկելու մասին 01/28/2020   15:55 ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներին տևական ժամանակ է ներս չեն թողնում. Արսեն Բաբայան 01/28/2020   15:52 Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին 01/28/2020   15:48 Պարզաբանում «Իմ քայլի» ավագանու անդամից. Նարեկ Մայլյանը ձերբակալվել է «հանրային պահանջին» հետևելով
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/28/2020   17:23 Գլուխը քարին է տվել. Ի պատասխան Սերժ Սարգսյանին ուղղված Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին 01/28/2020   16:59 Բերման ենթարկված Արթուր Դանիելյանին շտապօգնության մեքենայով կտեղափոխեն հիվանդանոց 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/28/2020   16:16 Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյան 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/28/2020   18:50 Զարմացած եմ, որ երկրի բարձրաստիճան դեմքերը չեն խորշում հայտարարել, որ այդ գործը պատվիրված է. Երվանդ Վարոսյան 01/28/2020   19:19 Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար 01/28/2020   23:31 Պանյատներո՞վ ենք խոսում, մենք եկել ենք իշխանության, ապեր, պիտի գնա՞ս». Հրայր Թովմասյան 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/28/2020   15:29 Սա Նիկոլ Փաշինյանի յուրահատուկ վրեժն է. Դասալիքը բռնել է բանակում ծառայած մարդուն. Նարեկ Սամսոնյան 01/28/2020   15:42 Երեք անձ բերման է ենթարկվել՝ նրանց անձնական նամակագրություններին հասանելիություն ստանալու համար. Սա Նիկոլ Փաշինյանի հրահանգն է. Սամսոնյան 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության 01/27/2020   10:36 Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան 01/28/2020   13:52 Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին.Միհրան Հակոբյան (տեսանյութ)

Պատասխանատվությունից խուսափելու տարվա չեմպիոն. «Փաստ» 12/12/2019   09:49  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը մեծ հույսեր առաջ բերեց ժողովրդի շրջանում, և ակնկալվում էր, որ երկրի սոցիալ-տնտեսական կյանքում իրական փոփոխությունները պետք է տեղի ունենային 2019 թվականին, քանի որ 2019 թվականի ընթացքում Փաշինյանը և իր քաղաքական թիմը լիովին պատասխանատվություն ստանձնեցին երկրի կառավարման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիների ակնկալած փոփոխություններն այդպես էլ իրականություն չդարձան: Ի սկզբանե պարզ էր, որ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել երկրի տնտեսությունը և սոցիալական վիճակը:

Հենց դա էր պատճառը, որ տարեսկզբին ներկայացված՝ կառավարության ծրագրում իշխանությունները ամեն կերպ խուսափել էին նշել կոնկրետ ցուցանիշներ և դրանց հասնելու ճանապարհները:

Թերևս դա էր պատճառը, որ կառավարության ծրագիրը վերլուծաբաններն անվանում էին բարի ցանկությունների և կենացների ժողովածու ու ընդգծում, որ այդպիսի, գուցե շատ ավելի սիրուն ծրագրային փաստաթուղթ կարող էին ներկայացնել նաև նախորդ կառավարությունները, և դրանում ոչ մի հեղափոխական մոտեցում չեն տեսնում:

Իսկ կառավարության ծրագիրը ավելի մանրակրկիտ դիտարկելիս պարզ էր դառնում, որ գործադիր իշխանությունն այդպիսի շարադրանքով փորձել է ամեն կերպ խուսափել որևէ ցուցանիշի համար պատասխանատվություն ստանձնելուց և իրեն չկաշկանդել դրանցով:

Եվ այդպես էլ կառավարությունը տարվա ընթացքում երկրի զարգացման հարցում ռազմավարական մոտեցում չորդեգրեց, իսկ անձամբ վարչապետ Փաշինյանը փորձեց կոնկրետ նպատակադրումների մասով պատասխանատվությունը գցել իր վրայից:

Սակայն հասկանալով, որ եթե կոնկրետ թվային արժեք չի տալիս կառավարության նախաձեռնություններին, ապա քաղաքացիների շրջանում կարող են կասկածներ առաջանալ, թե իր կառավարությունն ի վիճակի չէ լուծել երկրի առջև ծառացած խնդիրները, Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ արդեն հիշատակեց ստույգ ցուցանիշներ, թե որոնք են իրենց ռազմավարական նպատակադրումները:

Սակայն Փաշինյանը այնպիսի նպատակադրումների մասին խոսեց, որոնք պետք է իրականություն դառնան մինչև 2050 թվականն ընկած ժամանակահատվածում:

Իսկ այսպիսի հսկայական ժամանակային կտրվածքով կանխատեսումներ անելը ոչ միայն անշնորհակալ գործ է, այլև ուղղակի պարզ հնարք է պատասխանատվությունից խուսափելու համար:

Փաշինյանն առաջնորդվում է այն տակտիկայով, որ ինչքան հնարավոր է՝ պետք է խուսափել իրատեսական խոստումներ տալուց. դրանք պետք է լինեն վերացական, իսկ ժամանակի ընթացքում, ոնց էլ ստացվի, առանձին ոլորտներում դրական ցուցանիշներ կգրանցվեն, և արդեն կարելի է այդ ցուցանիշներն ուռճացնել ու քաղաքացիներին ներկայացնել որպես շատ մեծ ձեռքբերում:

Եվ պատահական չէ, որ վարչապետի այսպիսի գործելակերպը շարունակվում է մինչ օրս: Իսկ այս օրերին, երբ պետք է ամփոփել տարվա հիմնական արդյունքները, Փաշինյանը խոսում է այն մասին, թե աստղաբաշխական քանակությամբ ՀԴՄ կտրոններ են տպագրվել, և դա ներկայացնում է որպես հսկայական ձեռքբերում:

Այնինչ, ՀԴՄ կտրոնների մեծ քանակությունը չի նշանակում, թե արդյունքն ու որակական կողմը բարձր են, քանի որ շատ դեպքերում տնտեսվարողները փորձում են քիչ գումարային շրջանառության տեսքով շատ ՀԴՄ կտրոնների քանակություն ցույց տալ:

Բացի այդ, ինչո՞ւ վարչապետը չի խոսում քաղաքացիների եկամուտների կտրուկ աճից, չէ՞ որ իշխանության գալով՝ չէր խոստացել, թե պայմաններ կստեղծի, որ մեծ քանակությամբ ՀԴՄ կտրոններ տպագրվեն, այլ մարդկանց հույսով էր անում, թե նրանց կյանքի որակը կբարձրանա:

Մյուս կողմից՝ հասարակությունն ակնկալում է, որ վարչապետը վերջապես սկսի խոսել հաջորդ տարվա ռազմավարական առաջնահերթություններից, օրինակ՝ թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում զսպել այն գնաճը, որն առաջ է գալու ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերի բարձրացումից և գազի գնի թանկացումից, կամ կառավարությունը ինչ քայլերի միջոցով է ներդրումներ ներգրավելու և այլն:

Այնպես որ, վարչապետը չի կարող անվերջ խուսափել պատասխանատվության բեռը վերցնելուց, քանի որ վաղ թե ուշ իրենից հասարակությունը հաշվետվություն է պահանջելու»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12.12.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/27/2020   19:05 Կարմիր գծերի ոդիսականը. ինչ անել տուգանվելու դեպքում. մանրամասնում է իրավաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]