Թեմաներ
Երեքշաբթի 12 / 05 / 2023
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/05/2023   12:52 Որպես ի՞նչ եք ստեղ, դավաճանների խումբն ե՞ք պաշտպանում, թե՞ Հայաստանը պետքա մենակ ՔՊ-ն ղեկավարի. ալավերդցի կինը նախատեց ոստիկանին 12/05/2023   12:51 Արկադի Թամազյանը դատական կարգով բողոքարկելու է իրեն անվստահություն հայտնելու գործընթացը 12/05/2023   12:46 3.8 մլն. դր. տուգանք՝ շինհրապարակներում խախտումների համար 12/05/2023   12:41 Լավ, Ձեր գյուղում էլ ուրիշ հերոս չկա՞, ինչն է Ռուբիկ Մխիթարյանի ֆենոմենը. Գեղամ Մանուկյանը՝ ԲԴԽ նախագահին (տեսանյութ) 12/05/2023   12:37 ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը 12/05/2023   12:30 Դուք եւ Գրիգոր Մինասյանն անփառունակ բազմաթիվ փորձեր եք արել ձեր իշխանությունը դատական համակարգում հաստատելու համար. Խամոյանը՝ Անդրեասյանին (տեսանյութ) 12/05/2023   12:21 Հունգարիայի հայ համայնքն օգնություն է ուղարկել Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին 12/05/2023   12:17 Ռաիսին կմեկնի Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ 12/05/2023   12:13 Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին 12/05/2023   12:08 Տանջել է 9-ամյա դստերը․ պահել է խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում. հարուցվել է քրեական հետապնդում 12/05/2023   12:04 Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է Ջեյք Սալիվանի հետ 12/05/2023   12:00 Հայաստանի ատոմակայանը փակելու պլաններ չկան․ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը՝ թուրքական կողմի պահանջի մասին 12/05/2023   11:51 Ալավերդիում 8 անձ է բերման ենթարկվել 12/05/2023   11:49 Ալավերդու քաղաքապետարանում լարված իրավիճակ է. ՔՊ-ն «հեռացրեց» ընտրված համայնքապետին՝ նշանակելով կուսակցին. ուղիղ 12/05/2023   11:46 Դուք ժամանակավրեպ եք. ոնց որ ուզեք Թումանյանից Տիչինա գնաք, բայց մեքենայի նավիգատրով Մեծ Հայքի քարտեզը փնտրեք. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 12/05/2023   11:44 Հակառակորդի դիպուկահարի կրակոցից զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել 12/05/2023   11:40 ԱԺ-ում քննարկվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը․ թեկնածուներից երկուսը չեն ներկայացել ԱԺ 12/05/2023   11:39 Հայհոյանքներով, խուլիգանությամբ մտել, շուռ են տվել քվեատուփը. Վահագն Ալեքսանյանը ներկայացրեց Ալավերդիում կատարվող իրադարձությունների իրենց տարբերակը 12/05/2023   11:37 Եթե «Հայաքվեն» ընդունվեր, Պուտինին դատելու՞ էինք Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար. Ալեն Սիմոնյան 12/05/2023   11:33 Կադրային բարեփոխումներ՝ ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով 12/05/2023   11:31 ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել 10 միլիոն դոլարի անվտանգության աջակցություն տրամադրել Հայաստանին, ինչպես նաև օգնություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին 12/05/2023   11:29 Ոստիկանները բերման են ենթարկել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ Արամ Մանուկյանին, Արթուր Աստոյանին 12/05/2023   11:26 Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների և հայկական կողմի զոհի առնչությամբ 12/05/2023   11:16 Դուք ինչ գործ ունենք մեր նախընտրական խոստումների հետ. դուք մեր գնդակահարությունն էիք բեմադրում. Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին 12/05/2023   11:12 Արկադի Թամազյանին անվստահություն հայտնեցին․ Ալավերդու համայնքապետ ընտրվեց ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը 12/05/2023   11:09 «ՔՊ»-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը սադրեց, ոստիկանները հեռացրին՝ Թամազյանին․ Ալավերդիում լարված իրավիճակը շարունակվում է 12/05/2023   11:06 Արհամարհելով 58 հազար քաղաքացիների կողմից նախաձեռնված «Հայաքվե»-ի օրինագիծը՝ Քաղպայմանագիրը ուղերձ է հղում, որ մոռացեք ինչ ենք խոստացել. Արծվիկ Մինասյան 12/05/2023   10:56 Արցախն այլ երկրի կազմում ճանաչելը քրեականացնող նախագիծը չընդգրկվեց ԱԺ օրակարգ 12/05/2023   10:52 ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. հարգեցին երեկ զոհված զինծառայողի հիշատակը (տեսանյութ) 12/05/2023   10:39 Լարված իրավիճակ Ալավերդու համայնքապետարանում. ՔՊ-ականները սկսել են Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթաց, տեղում են տասնյակ ոստիկաններ 12/05/2023   10:36 Եթե ձեր ընկալմամբ էս օրենքը ընդունվեր, մեր դաշնակից Ռուսաստանի նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Արդբեջանի մաս կազմելու համար. Սիմոնյանը՝ Մինասյանին 12/05/2023   10:30 Մեկնարկել է ԱԺ նիստը. ուղիղ 12/05/2023   10:21 Գենդերային հիմքով բռնության ցանկացած դրսևորում և սեռական ոտնձգություն խիստ դատապարտելի է.ՄԻՊ 12/05/2023   09:22 Հրդեհ Աբովյան փողոցում. այրվել է ռեստորան 12/05/2023   08:40 Քաղաքական իշխանությունների խայծը կուլ տված դատավորը մնաց ձեռնունայն. «Ժողովուրդ» 12/05/2023   08:31 Արևմուտքն է պահանջում արտահերթ․ «Հրապարակ» 12/05/2023   08:28 Ով է ՌԴ հեռուստաալիքներին պատժելու մասին հայտարարած փոխնախարար Ավետ Պողոսյանը. «Ժողովուրդ» 12/05/2023   08:25 Խորհրդարանին թեժ շաբաթ է սպասվում․ «Հրապարակ» 12/05/2023   08:22 Կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում կկատարվի բացառապես առցանց համակարգի․ «Փաստ» 12/05/2023   08:19 202 միլիոն դրամ՝ միայն կենտրոնի ձևավորման համար․ «Հրապարակ» 12/05/2023   08:15 ՔՊ մարզային ակտիվը դժգոհել է. արդեն նոր որոշում ունեն. «Ժողովուրդ» 12/05/2023   08:12 Հերթական իշխանազավթման փորձը՝ այսօր․ «Փաստ» 12/05/2023   08:09 Արցախի խորհրդարանը նիստ է գումարել․ «Հրապարակ» 12/05/2023   08:06 Ով և ինչու է առաջադրել Մելիքբեկյանի թեկնածությունը․ «Հրապարակ» 12/05/2023   08:00 ՔՊ-ական պատգամավորներն արդեն ստացել են SMS. ինչ է սպասվում «ՀայաՔվե»-ի նախագծին. «Ժողովուրդ» 12/05/2023   07:58 Ինչո՞ւ է կարևոր ու խորհրդանշական քայլ՝ աշխատանքներն առաջինն ավարտել հենց Սյունիքի մարզում. «Փաստ» 12/05/2023   07:55 Ինչ է կատարվել Հայկուհի Հարությունյանի և ՔՊ-ականների հանդիպման ժամանակ. մանրամասներ փակ նիստից. «Ժողովուրդ» 12/05/2023   07:51 Երևանի գլխավոր տոնածառի լույսերը կվառեն արցախցի երեխաները. «Փաստ» 12/04/2023   23:47 Բախվել են «VAZ» մակնիշի ավտոմեքենան և տրակտորը․ կան տուժածներ 12/04/2023   23:31 էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները
12/03/2023   14:24 Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և մառախուղ 12/03/2023   21:44 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 12/04/2023   23:18 Դպրոցականի մայրը նրան բռնել է այգում ուսուցչուհու հետ սեքսով զբաղվելիս 12/03/2023   15:04 53 տարեկանում հանկարծամահ է եղել փաստաբան, գնդապետ Արթուր Սեփոյանը. shamshyan.com 12/03/2023   15:13 70-ամյա կինը երկվորյակների է լույս աշխարհ բերել 12/04/2023   14:00 Բիզնեսմեն մարդ եք եղել, եթե ձեր մրցակիցը ասեր՝ ես պետք է խժռեմ քո բիզնեսը, գնալու էիք իրան ասեիք՝ давайте жить дружно?. Մինասյանը՝ Արսենյանին 12/03/2023   21:58 Պարզ միջոց՝ 26%-ով նվազեցնելու սրտի կաթվածի ռիսկը 12/05/2023   09:22 Հրդեհ Աբովյան փողոցում. այրվել է ռեստորան 12/03/2023   14:49 18-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց 12/03/2023   17:22 Էս ժողովրդի գլխին պատմական այնպիսի աղետ են փորձում բերել, որ էլ երբեք ուշքի չգանք․ Տաթևիկ Հայրապետյան 12/03/2023   13:54 Այսուհետ միայն ուժեղ Նանարին կտեսնեք, թույլ չեմ տա որեւէ մեկը ուրախանա իմ անզորությունով. Նանար Պողոսյան 12/03/2023   17:42 «Զանգ» նախաձեռնութունը կոչ է անում երկուշաբթի 8:00-9։00 և 17։30-ից 18։30 պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները 12/03/2023   18:44 Ֆրանսիան պատրաստվում է Հայաստանին հարձակողական զենք՝ CAESAR համակարգեր մատակարարել 12/04/2023   19:58 Սկանդալային տեսանյութ. Լոռիում պարեկները լկտի պահվածք են ցուցաբերել, բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ ․ ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքը մեկ տարվա վաղեմության է 12/04/2023   18:50 Բայրամովը մեկնել է Մոսկվա 12/04/2023   10:30 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը չի բավարարում անհրաժեշտ պայմանները, մասնագետները խնդրում են կասեցնել կիրառումը 12/04/2023   16:43 Իրանը սպառնացել է վրեժ լուծել իր ռազմական խորհրդականների մահվան համար 12/04/2023   21:26 Բնակիչներից մեկը սպանվել է գյուղի մեջ, մյուսն էլ՝ վիրավորվել․ ավերվել են բազմաթիվ տներ, վառվել մեքենաներ․ Սոսի գյուղապետ 12/03/2023   16:13 Ինչու են մարդիկ տեսնում ուրվականների. հոգեբանի վարկածը 12/03/2023   18:25 «Հայասաթ-1» արբանյակը արդեն ազդանշաններ է ուղարկել տիեզերքից

Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/12/2019   18:48  |  Հարցազրույց

Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

-Պարո՛ն Վարդազարյան, արդարադատության համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Հարցը, որը կարելի է ուղղել մի գիտահետազոտական ինստիտուտի։ Արդարադատության համակարգի խնդիրները բազմաթիվ են, խնդրում եմ կոնկրետացրեք։

-Ո՞րն է ամենախնդրահարույցը։

-Այս պահին մեկ հարց եմ կարևորում, որը, գտնում եմ,որ ամբողջ դատական համակարգին է հուզում և ոչ միայն դատական համակարգի աշխատակիցներին, այլև՝ հանրությանը։ Դա դատարանի նկատմամբ հանրային վստահության հարցն է։ Ոմանց կարծիքով դա ցածր տոկոս է կազմում, իմ համոզմամբ, դա այդպես չէ։

-Պարոն Վարդազարյան, դատավորները նշում են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և դրանից տուժում է դատական ակտի որակը և իրավունքներ են խախտվում։ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։

-Իսկ ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել։ Չկա մի դեղահաբ, որի միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Դա համալիր բուժում է պահանջում։ Ընդհանրապես, որպեսզի դատարանը ծանրաբեռնեն ոչ թե բռնագանձման պահանջներով կամ վճարման կարգադրություններով, այլ դատարանը բուն արդարադատություն իրականացնի, այսինքն՝ վեճ քննի, այլ ոչ թե նոտարի գործառույթ կամ պահանջը հաստատող մարմնի գործառույթ կատարի։ Ես նոտարի աշխատանքը չեմ նսեմացնում ամենևին։ Մեր ծանրաբեռնվածության ավելին քան 86-87 %-ը գումարի բռնագանձման պահանջներ են, որոնք, ըստ էության, իրենց մեջ վեճ չեն պարունակում, բայց դատավորներին ծանրաբեռնում են որոշակի գործառույթներով, որոնք օրենքով նախատեսված են և դատավորը ուզի, թե չուզի պարտավոր է քննել այդ վեճ չունեցող գործերը, որոնք ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իսկ գումարի պահանջները կարող է տատանվել 3000-ից մինչև մի քանի միլիոն։ Դատավորի համար նշանակություն չունի պահանջը 3 մլն դրամի է, թե 3000 դրամի։ Օրենքը նույն գործառույթն է նախատեսում։

-Պարոն Վարդազարյան, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է իջեցնել դատավորների տարիքային շեմը։ Ճի՞շտ քայլ եք համարում։ 25 տարեկան դատավորը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել։

- Այսօրվա գործող օրենսդրական կարգավորմամբ՝ տարիքային շեմը սահմանված է 28 տարեկանը, գտնում եմ, որ նույնիսկ 28 տարին է երիտասարդ տարիք՝ դատավոր դառնալու համար։ Ես կառաջարկեի ավելացնել և դարձնել 30-35 տարեկան, քանի որ գտնում եմ, որ 25-28 տարեկան երիտասարդը դեռ պատրաստ չէ արդարադատություն իրականացնել։ Գիտեք, եթե ընդամենը դակելու է բռնագանձումների հետ կապված պահանջները, ապա այդ դեպքում կարելի է նույնիսկ 18 տարեկան դատավոր նշանակել, քանի որ այդտեղ արդարադատության իրականացման գործառույթ չկա։ Եթե խոսքը գնում է քրեական, վարչական, քաղաքացիական գործերի մասին, որտեղ կա լուրջ իրավական վեճ, ապա գտնում եմ, որ կյանքի ճանապարհ անցած մարդն իրավունք ունի որոշել այս կամ այն քաղաքացու կամ այս կամ այն վեճի ճակատագիրը։

-Նույն բարեփոխումների ծրագրով նաև առաջարկվում է վերացնել մագիստրոսական պարտադիր աստիճանը։ Ըստ Ձեզ՝ բակալավրի աստիճանը բավարա՞ր է։

-Իմ կարծիքով՝ ոչ։ Մագիստրոսի աստիճանը պարտադիր է։ Բազային կրթությունը բավարար չէ։ ցանկալի կլինի, որ մագիստրոսի աստիճան ունենան։ ՀՀ-ում ամենաբարդ ընթացակարգով նշանակվող պաշտոնը դատավորի պաշտոնն է և այդ բարդ ընթացակարգերն անցնելու համար առնվազն պետք է գիտելիք, աշխատանքային և կյանքի փորձ և շատ ուրիշ հատկություններ։ Միայն գիտելիք ունենալը բավարար չէ, միայն կյանքի փորձ ունենալը բավարար չէ։ Այդ ամենը պետք է համադրվի, որպեսզի մարդը կարողանա արդարադատություն իրականացնել և մարդկանց ճակատագրերը որոշել։

-Դատարանների անկախության խնդիրն ամենաքննարկվողներից է։ Դատական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ այսօր դատարանները թիրախավորված են և կա ճնշումներ, այդ թվում՝ հոգեբանական բնույթի։ Սա ըստ Ձեզ խնդրահարույց չէ։ Կա՞ ճնշում։ Դատարաններն ունե՞ն անկախության խնդիր։

-Միանշանակ խնդրահարույց է։ Բազմիցս ասել եմ։ Մարդկության պատմության մեջ միշտ գործադիրը և օրենսդիրը փորձում են դատական իշխանությունը քաշել իր տակ, ազդեցություն ունենալ, իսկ դատավորները միշտ պայքարում են դրա դեմ։ Դա նորմալ դիալեկտիկայի կանոն է։ Միշտ փորձելու են մեզ վրա ճնշում իրականացնել, որպեսզի գործադիրի և օրենսդիրի համար հաճելի դատական ակտեր կայացվեն, իսկ մենք փորձելու ենք միշտ ասել՝ մենք անկախ ենք և մեր դատական ակտերը կայացնելու ենք բացառապես ղեկավարվելով օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դա անվերջ պրոցես է՝ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Ես այդ պրոցեսին վերաբերվում եմ փոքրինչ փիլիսոփայորեն։

-Պարո՛ն Վարդազարյան, «վնգստացող դատավորների» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, ԲԴԽ-ն հայտարարեց, որ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, բայց այն այդպես էլ չհրապարակվեց։ Ինչու՞։

-Ես չեմ հիշում՝ դա այդպես է եղել, թե ոչ։ «Վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են արվել, պատասխանել եմ և ուղղակի հրաժարվում եմ ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։  Հարցին պատասխանելուց հրաժարվելը խնդրում եմ չդիտել որպես հարցից խուսափել, այլ՝ ուղղակի չկրկնվելու համար։ Բազմաթիվ անգամներ իմ կարծիքն ասել եմ։

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր անձնական երաշխավորությունն ընտրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության առիթով հուլիսի 30-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: Սակայն ՀՔԾ-ն արձագանքեց, որ քննիչը խախտում թույլ չի տվել, այս պատասխանը բավարար համարո՞ւմ եք։

-Այո, դա փաստ է։ Այդպես է եղել։ Ցավոք սրտի ԲԴԽ-ն միայն կարող է նման եզրակացություն տալ, որ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ օրենք է խախտվել և դա որոշակի առումով մեր կողմից դիտարկվել է որպես ճնշում կամ միջամտություն։ Բացի հայտարարություն տալուց կամ հաղորդում տալուց Դատախազություն՝ ԲԴԽ-ն այլ գործառույթ չունի։ Մենք արել ենք առավելագույնը, որը պետք է արվեր։ Այո՛, գտել ենք, որ ՀՔԾ քննիչը օրենսդրությանը հակասող գործողություն է արել դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն կարող էր միայն դա արձանագրել և հանրայնացնել, որն արվել է։ Մեր իրավասություններն այդքանով ավարտվում են։ Այլևս մենք անելիք չունենք։ Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր իրավասու են կամ ունակ են մեր ասածն ըմբռնել և հասկանալ, պետք է դրանից հետևություն անեն։ Համենայն դեպս՝ նման բան այլևս չի կրկնվել։ Միգուցե մեր հայտարարությունը նաև կանխարգելիչ ազդեցություն է ունեցել նաև հետագա գործողությունների համար։

-Ի դեպ, նույն դատավորին՝ Դավիթ Գրիգորյանին փաստաբաններից մեկը կաշառք ստանալու մեջ մեղադրեց, դատավորը դիմեց գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար, քրեական գործը հարուցվեց, գործը քննում է ԱԱԾ-ն, սակայն արդեն 7 ամիս է արդյունքների մասին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում։ Արդյո՞ք սա խնդիր չէ ու ինքնին նման դեպքերը չեն նպաստում դատավորների ու ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությանը։ Ստացվում է, դատավորի հասցեին ով ինչ ցանկանա՝ կարող է ասել ։

-Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրողության մեջ, երբ ցանկացած մարդ այսօր իրեն իրավունք է վերապահում դատավորի կամ դատական իշխանության մասին ինչ-որ մի անձնական կարծիք հայտնելու։ Անձամբ ես՝ որպես Ռուբեն Վարդազարյան, իրավաբան և ԲԴԽ-ի մի մասը գտնում է, որ ԲԴԽ-ն մամուլի ակումբ չի և ամեն մի հայտարարությանը, եթե պատասխան հայտարարությամբ հանդես գանք, մենք կվերածվենք ընդամենը մի հարթակի, որտեղ հայտարարությունների, ֆեյսբուքյան գրառումների և ոչ պրոֆեսիոնալ գնահատականների ճակատամարտ է տեղի ունենալու։ Ի հակառակ դրան՝ ԲԴԽ-ը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված, որը լուծում է։ Բացարձակ չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանների, անհատների, քաղաքական և «քաղաքական» գործիչների, հանրային վստահություն չվայելող անձանց, դեռ չկայացած քաղաքական գործիչների մեկնաբանությունները դատական իշխանության վերաբերյալ, քանի որ այլ գործ ունենք և այդ մեկնաբանություններին համարժեք պատասխան տալը մեզնից խլելու է բավականին լուրջ մարդկային և բարոյական ռեսուրս։ Չեմ ուզում մեր այդ ռեսուրսը զուր վատնել՝ մեկնաբանություններին մեկնաբանություն տալով։

-Դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը իբրեւ թե գրելու վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց: Հետաքրքրվե՞լ եք գործի ընթացքով, տեղյա՞կ եք, ի՞նչ փուլում է։ Այս դեպքում էլ, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ անձի, հայտարարությունը ստվեր է գցում դատավորների հեղինակության ու բարի համբավի վրա, թեեւ դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ։

-Ոչ, ԲԴԽ-ն չունի նման լիազորություն՝ հետաքրքրվել նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Նախաքննությունը կավարտվի։ Ավարտվելուց հետո, եթե նախաքննական մարմինը և գործը հսկող դատախազը գտնեն, որ կա քրեորեն հետապնդելի արարք, ապա դա մեղադրական եզրակացությամբ կներկայացվի դատարան։ Եթե գտնեն, որ չկա քրեորեն հետապնդելի արարք, հանցակազմ կամ հանցադեպ, ապա գործի վարույթը կկարճվի ։ Երբ որ դա հանրայնացվի և լիազորություն ունեցող որևէ մարմին դիմի ԲԴԽ-ին, ապա մենք կարձագանքենք։ Այս փուլում ո՛չ լիազորություն ունենք, ո՛չ ցանկություն հետաքրքրվելու նախաքննության ընթացքով, քանի որ բավականին լայնածավալ գործառույթներ կան, որը ԲԴԽ-ն նույնպես ծանրաբեռնված իրականացնում է։

-Բայց պարոն Վարդազարյան, նման հայտարարություններն արդյո՞ք չեն ազդում դատավորների բարի համբավի և հեղինակության վրա։ 

-Ցանկացած տող, բառ, գովեստ կամ քննադատություն ազդում է դատական իշխանության վրա, դատավորների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եթե դա վերաբերեր միայն դատական իշխանությանը, ապա այս ցնցումային վիճակը շատ պայթյունավտանգ կլիներ, բայց, ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ դա միայն դատական իշխանությանը չի վերաբերում, այլ՝ ամբողջ հասարակական տարբեր շերտերին, պետական կառույցներին է վերաբերում։ Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է։ Նման պայմաններում շատ դժվար է զարգացման ճանապարհ բռնել, քանի որ ամենօրյա հրետանու տակ ենք տարբեր անձանց կողմից։ Այո, շատ բացասական է ազդում։

-Գործադիր, օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն արդյո՞ք իրավունք ունեն գնահատականներ տալ դատական ակտին, թե այդուհանդերձ պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։

-Ձեր հարցն ինքնին պատասխան էր պարունակում։ Իսկ ինչու միայն օրենսդիր և գործադիր և քաղաքական իշխանություն եք նշում, ինչու՞ չեք նշում ընդդիմադիրներին, ինչու՞ չեք նշում կեղծ մասնագետներին։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մեկնաբանելու իրավասություն ՀՀ-ում ոչ ոք չունի։ Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը, և՛ ընդդիմադիրները որևէ կերպ իրավունք չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկնաբանել։ Դա անհեռանկար, անշնորհակալ գործ է։

- Չե՞ք կարծում, որ գործադիր իշխանության՝ դատավորներին տրված վիրավորական պիտակավորումները, այդ կամ այն քաղաքական ուժին ծառայություններ մատուցելու մասին հայտարարությունները նպաստեցին դատական իշխանության հեղինակազրկմանը։

-Նորից նույն հարցադրումն եք անում։ Նշանակություն չունի դա գործադիր է, օրենսդիր է, ընդդիմադիր է կամ հասարակական կառույց է, թե քաղհասարակության ներկայացուցիչ է։ Ընդհանրապես ոչ ոք նման իրավունք չունի։

- Ձեզ չի մտահոգում,որ դատական իշխանության վերաբերյալ գործադիր եւ օրենսդիր Իշխանության ներկայացուցիչների կողմից բացասական գնահատականներ են հնչում, երբ օրվա քաղաքական իշխանությանը հետաքրքրող քրեական գործով վերջինիս ակնկալիքները չարդարացնող դատական ակտ է կայացվում։

— Ձեր հարցերն ուղղվածություն ունեն։ Խնդրում եմ ինձ այդ ուղղվածության հարցերը մի տվեք։

-Պարոն Վարդազարյան, մենք տեսնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված, երբ սկսվել է մերժվել նրա փաստաբանների միջնորդությունները՝ կապված վերջինիս խափանման միջոցի փոփոխման հետ, դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։

-Ոչ, չեմ գտնում, որ թիրախավորումը նվազել է։ Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից։ Դատական իշխանությունն այսօր իրականում անկախ է։  Մեզ այսօր քննադատում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Քանի որ այդ գործը նշեցիք, ես այդ գործի շրջանակներում կխոսեմ, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում։ Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ։ Ո՛չ քաղաքական իշխանությունն է մեզ հավանություն տալիս և ասում՝ այո, լավն է դատական իշխանությունը, ոչ՛ ընդդիմադիրները։ Հետևաբար՝ մենք կա՛մ իսկապես լավն ենք և անկախ ենք և, ես համոզված եմ, որ այդպես է, կա՛մ շատ վատն ենք, որովհետև բոլորն են քննադատում։ Մենք ո՛չ քաղաքական իշխանության կողմն ենք, ո՛չ ընդդիմադիրների կողմն ենք և ինչպես ճիշտ ենք գտնում, այդպես էլ անում ենք։ Դա՞ չէ մեր ուզած դատարանը։ Մենք հենց դա ենք ուզում, որ ունենանք անկախ դատարան, որը կգործի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, ներքին համոզմամբ։ Մենք այսօր դա ունենք։

-Դատարանների նկատմամբ վստահության խնդիրը կարծում եմ, որոշակիորեն առնչվում է նաեւ հենց համակարգի ներսում վստահության պակասի խնդրին։ Վերջին փոփոխություններից հետո էլ, ցավոք, ԲԴԽ-ն, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը, այդպես էլ չկարողացավ համապատասխան հեղինակություն դառնալ իրավական հանրությունում։ Դատավորները, փաստաբանական համայնքը, իրավապաշտպանները չեն վստահում ԲԴԽ-ին։ Ո՞րն է դրա պատճառը։

-Ցավոք սրտի, այսօր մեր հասարակությունը քաղաքականացված է և փաստաբանական համայնքը բաժանվել է երկու մասի։ Մեկը իշխանության կողմնակիցն է, մյուսը՝ ընդդիմադիրների։ Նախորդ հարցի շրջանակներում ես նշեցի, որ մի մասն ասում է, որ դատական համակարգը թելադրանքով է աշխատում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այսօր կալանքի տակ է, իսկ մյուս մասն ասում է, որ դատական համակարգը կաշկանդված է նախկիններով, որովհետև երկու դատավոր այլ կարծիք ունեցան։ Եթե կա ճնշում դատարանի վրա, ապա պետք է լինի քրեական գործ, մեղադրանք և գոնե դիմում ԲԴԽ-ին։ Այսօր մենք ունենք մեկ դիմում, որտեղ փաստաբանը գրել է, որ այսօր դատական համակարգը ճնշվում է և խնդրում ԲԴԽ-ի աջակցությունը, բայց դա քաղաքացիական մեկ գործի շրջանակներում է։ ԲԴԽ-ն համապատասխան կարձագանքի։ Այլ դիմում ԲԴԽ-ն չի ստացել։ ԲԴԽ-ն ինքնուրույն վարույթ հարուցող մարմին չէ, ինքնուրույն գնահատականներ տվող չէ։ ԲԴԽ-ին պետք է դիմել։ Տպավորություն է ստեղծվում, որ դատավորներն առավոտյան արթնանում են և իրենց հետ գործեր են բերում և սկսում են քննել։ Ինչ մուտք է արվում դատարան, դատավորները դա են քննում։ Ե՛վ քրեական, և՛ վարչական, և՛ քաղաքացիական գործերում պետք է լինի մեղադրող, հայցվոր։ Դատավորը չի կարող ինքնուրույն հարց բարձրացնել և քննել։ Ինչ հասարակությունը բերում է, մենք դրա պատասխանն ենք տալիս։

- ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց՝ մեջբերում եմ. «Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»։ Այսինքն՝ ԲԴԽ-ի ներսում եւս դժգոհություններ կան, որ այն լիարժեք չի կատարում իր գործառույթները։

-Իհարկե կան։ Ես ոչ միայն ուրախ եմ, այլև խրախուսում եմ, որ լինի կարծիքների բախում, տարակարծություն և այդ կարծիքների բախման արդյունքում ծնվի լավագույն որոշումը։ Պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ չի համապատասխանում, ես էլ եմ գտնում, որ չի համապատասխանում։ Մենք բազմաթիվ արտասահմանյան ԲԴԽ-ների հետ հանդիպումներ ենք ունենում և տեսնում ենք, որ այնտեղ այդ ինստիտուտները կայացել են։ Բայց մի մոռացեք, որ մեր ՀՀ ԲԴԽ-ն այս լիազորություններով, որոնք որ ամրագրված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ունի 1.5 տարվա պատմություն և ցանկացած որոշում՝ ամենաանշանից մինչև ամենալուրջ, կայացվում են՝ ոչ թե հղում կատարելով նախադեպերին, այլ՝ նոր նախադեպ ենք ստեղծում։ Շատ նորմալ է և շատ դրական եմ գնահատում, երբ կա կարծիքների բախում ԲԴԽ-ում։ Եթե Դուք ներկա լինեք ԲԴԽ նիստերին կամ այն ժամանակ, երբ ԲԴԽ-ն հանդես էր գալիս որպես դատարան և հեռանում էր խորհրդակցական սենյակ և, եթե Դուք ներկա լինեք այդ խորհրդակցական սենյակի քննարկումներին, տպավորություն կստեղծվի, որ այս մարդիկ դուրս կգան սենյակից և կդառնան ոխերիմ թշնամիներ և երբեք այլևս չեն խոսի, բայց արի ու տես, որ այդ կարծիքների բախման արդյունքում ծնվում են որոշումներ, որոնք հետո կօգտագործվեն որպես նախադեպ։ Նույնիսկ, եթե սխալ ենք թույլ տվել, ապա մեր սխալը հաշվի առնելով, ավելի լավ որոշում են կայացնելու։ ԲԴԽ-ի ներսում տարակարծությունը դրական է։ Պատկերացրեք՝ ԲԴԽ նախագահն ասեր մի միտք և բոլորը ծափահարություններով ընդունեին և ասեին՝ բրավո, տաղանդավոր է։ Այդ դեպքում ինստիտուտը չէր կայանա, այլ կդառնար ընդամենը պետական կառավարման մարմին, որն ուղղահայաց ենթակայություն ունի։

 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:29 12/12/2019  |  Հարցազրույց«Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք
22:01 06/12/2019  |  ՀարցազրույցՀամաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
13:24 18/11/2019  |  ՀարցազրույցԴատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան
16:45 09/11/2019  |  ՀարցազրույցԻ՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան
16:40 01/11/2019  |  ՀարցազրույցԴատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան
20:39 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի (տեսանյութ)
17:08 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել
20:41 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նուրբ թեմա է. ԲԴԽ նախագահ
19:31 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ի ներկայացուցիչները կմասնակցեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին. ԲԴԽ նախագահ

Տեսանյութեր

11/29/2023   17:12 Գինու գետ էր հոսում մեր բակում. թափել եմ բոլորը, որ թուրքը իր հաղթանակը չխմի իմ գինով. արցախցի

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]