Թեմաներ
Չորեքշաբթի 09 / 30 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/30/2020   22:52 Պատերազմը ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:44 Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը 09/30/2020   22:43 Չգիտեմ ինչքանով է Ռուսաստանը պատրաստ խոսելու Էրդողանի հետ․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:34 Ունենք հայրենակից, որը վերցնելով նռնակները, պայթեցրել է իրեն՝ թշնամիների հետ միասին․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:30 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները 09/30/2020   22:20 Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի առումով․ Արայիկ Հարությունյան 09/30/2020   22:05 Մենք պարտավոր ենք հաղթել, այլ ելք չունենք․ Թևան Պողոսյան 09/30/2020   22:01 Ինքնասպանություն Գորիս քաղաքում 09/30/2020   21:46 Արցախում հանդիպել են երեք նախկին նախագահները 09/30/2020   21:33 «Հայաստան» համահայկական հիմնադրամ-ի դրամահավաքի արդյունքում ստացվել է ավելի քան 10 մլն դոլար նվիրատվություն 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/30/2020   21:02 Վարչապետի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ 09/30/2020   20:54 Լավրովը պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման համար 09/30/2020   20:47 «Դո՛ւրս Հայաստանից, դո՛ւրս Կիպրոսից»․ Կիպրահայերի կոչն ընդդեմ թուրքերի 09/30/2020   20:35 Սեպտեմբերի 30-ի դրությամբ Արցախի համար հանգանակվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար 09/30/2020   20:17 Թուրքիան իսկապես տարածաշրջանում չարիք է դարձել․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:56 Խաղաղ բնակավայրերի ադրբեջանական թիրախավորման հետևանքով երեք օրերի ընթացքում զոհվել է 6 մարդ (ինֆոգրաֆիկա) 09/30/2020   19:53 Մարդիկ հասկանում են՝ կա կյանք ու այս կյանքը պետք է պաշտպանել. Ռուբեն Բաբայան 09/30/2020   19:37 Հակամարտությունը միայն հայերի և թուրքերի միջև չէ, ավելի գլոբալ նշանակություն ունի․ Վահրամ Բալայան 09/30/2020   19:24 Զինված ուժերը խոցել են հակառակորդի 29 տանկ և զրահատեխնիկա, 11 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   19:24 Հարձակողական և հարվածային հեռահար գործողությունները ղեկավարվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող օդային ղեկավարման կետից. Հովհաննիսյան 09/30/2020   19:18 Հակառակորդն ունեցել է 920 զոհ 09/30/2020   19:17 Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ 09/30/2020   19:02 Հայկական կողմն ադրբեջանական դիրք է գրավել. ՊՆ 09/30/2020   18:54 Կայացել է Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը․ԱԳՆ 09/30/2020   18:48 Ադրբեջանը ԱՀ-ի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին. Հովհաննիսյան 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/30/2020   18:30 ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են կործանիչ հարվածներ հասցնել նախահարձակ թշնամուն. Հովհաննիսյան 09/30/2020   18:20 Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվում է ապատեղեկատվություն. ՊՆ 09/30/2020   18:11 Թուրքիան ընդունում է արդեն իր դիակները.Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:45 Մարտակերտի քաղաքացիական օբյեկտների ռմբակոծության հետևանքով զոհվածները երկու կին և մեկ տղամարդ են 09/30/2020   17:42 Եվրոյի և դոլարի փոխարժեքները աճել են 09/30/2020   17:33 Հայ ժողովուրդը ոչ մի դեպքում այլևս երբեք թույլ չի տա, որ ևս մեկ ցեղասպանություն տեղի ունենա. ՀՀ Նախագահ 09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/30/2020   17:27 Այս անգամ ևս գործ ունենք ադրբեջանական քարոզչության հերթական սադրանքի հետ 09/30/2020   17:00 «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկան և ծննդատունը կսպասարկեն ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիներին 09/30/2020   16:54 Ուսանողները կամավորական խմբերով մեկնում են Արցախ 09/30/2020   16:49 Բեռնափոխադրումների հետ կապված խնդիր չկա. դրանք բնականոն կերպով իրականացվում են 09/30/2020   16:43 «Գեոպրոմայնինգ»-ը տրամադրում է 50 մլն դրամ «Հայաստան» հիմնադրամին հումանիսար նպատակների համար 09/30/2020   16:27 Այս պահին ԶՈւ-ն ապահովված են անհրաժեշտ քանակի սննդամթերքով և պարագաներով. ՊՆ 09/30/2020   16:21 Զորակոչվածների կամ կամավորների վարկերի մարումները չկատարելու դեպքում ուշացում չեն համարվի 09/30/2020   16:12 «ՀԱՊԿ-ին այս պահին չդիմելու վերաբերյալ հայտարարությունը շատ լավ լուր է». Հրանտ Մելիք Շահնազարյան 09/30/2020   15:57 Լեւոն Քոչարյանը սահմանին է. Hraparak.am 09/30/2020   15:57 Ալիևի դստերը պատկանող ավիաընկերության երկու տարբեր բեռնափոխադրող ինքնաթիռ այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Իսրայել. «Ռազմինֆո» 09/30/2020   15:52 «Բոլորին խնդրում եմ աղոթել չքնաղ երկիր Հայաստանի համար».Մարիո Ստեֆանո Պիետրոդարկի 09/30/2020   15:37 Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից Ադրբեջան է տեղափոխել 3-4 հազար վարձկանների․ՄԻՊ 09/30/2020   15:19 Ռմբակոծվել է Մարտակերտը. կան զոհեր 09/30/2020   15:11 Վարչապետ Փաշինյանը Հասան Ռոհանիին մանրամասներ է ներկայացրել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության մասին
09/30/2020   17:29 Մեր հրթիռահրետանավորները իսկական աստվածներ են. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   15:15 Անկարայից Բաքու է թռչում ռազմատրանսպորտային ինքնաթիռ. Wargonzo 09/29/2020   13:30 Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ 09/29/2020   19:13 «Եթե Թուրքիան գնա այդ քայլին և հարձակվի Հայաստանի Հանրապետության պետական սահմանների վրա, ՌԴ-ն անպայմանորեն կմտնի խաղի մեջ». դիվանագետ 09/29/2020   10:20 Արցախցի գեներալները ռազմի դաշտում են. «Հրապարակ» 09/30/2020   00:40 Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտության լայնածավալ ակտիվացում է տեսնում 09/30/2020   21:09 Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին 09/29/2020   22:11 ՊԲ-ն խոցել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը 09/30/2020   18:47 Մի ձեռքում խաչ, մյուսում՝ զենք. Դադիվանքի Տեր Հոր հայտնի լուսանկարից թուրքերը գժվել են 09/29/2020   20:26 Գերազանց օպերացիա. ՊԲ-ն ոչնչացնում է ադրբեջանական բանակի զինվորականներին և մարտական տեխնիկան 09/29/2020   11:55 Հենց նոր մերոնք ուղղաթիռ են խոցել․Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   13:03 Ադրբեջանն ագրեսիայի փորձ է կատարել Վարդենիսի ուղղությամբ. ունենք զոհ 09/29/2020   23:29 Ալիևը պատահաբար խոստովանում է, որ իրենք են նախաձեռնել բախումները Լեռնային Ղարաբաղում ՝ ունենալով հստակ խնդիր 09/29/2020   17:59 ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը․ Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է 09/29/2020   20:32 Թուրքական Bayraktar TB-2 մարտական անօդաչուն շրջում է Գյումրիի Շիրակի օդանավակայանի մերձակայքում 09/30/2020   21:17 «Ես հիանում եմ մեր զինվորների գործած ռազմական սխրանքներով». Արկադի Տեր-Թադևոսյան 09/30/2020   18:36 Հաճախորդը սուպերմարկետում քաշել-գցել է թուրքական ապրանքները․ ՍԱՍ-ն ու Երևան Սիթին հրաժարվում են թուրքական ապրանքներից 09/29/2020   17:35 Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան. Տիգրան Ուրիխանյան 09/29/2020   12:40 Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում այս պահին. Արծրուն Հովհաննիսյան 09/29/2020   19:55 Ադրբեջանցիները կենդանի վահան են դարձրել իրենց իսկ քաղաքացիներին.ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

Եթե հիմա կա քաղաքական կամք, ինչու՞ մարտի 1-ի գործը չի բացահայտվում. «Հրապարակ» 12/12/2019   13:07  |  Հարցազրույց

Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար եւ նույն գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող Վահագն Հարությունյանը, որը մեկ տարուց ավելի է՝ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում, վերջերս ցանկություն էր հայտնել վերադառնալ Հայաստան եւ մասնակցել քննչական գործողություններին։ Նրա փաստաբան Միհրան Պողոսյանը նոյեմբերի 28-ին դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՔԾ պետին՝ առաջարկելով վերացնել Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը, որից հետո նա կկարողանա անարգել վերադառնալ Հայաստան եւ ներկայանալ նախաքննության մարմնին։ Բայց դատախազությունը դիմումն ուղարկել է ՀՔԾ, այստեղից էլ մերժում են ստացել։ Այս առնչությամբ Մոսկվայում գտնվող Վահագն Հարությունյանը «Հրապարակին» հարցազրույց է տվել։

«Այո, չի բավարարվել իմ պաշտպանի դիմումը, ինչը, ճիշտն ասած, ինձ համար ե՛ւ հասկանալի էր, ե՛ւ անհասկանալի, համենայնդեպս, իրավական առումով՝ անհասկանալի, որովհետեւ երկար ժամանակ է՝ խափանման միջոց իմ նկատմամբ չկար, վերջին փուլում դա վիճարկված էր վճռաբեկ դատարանում, որի պատասխանը, զարմանալի զուգադիպությամբ, ստացվեց մեր՝ հետախուզումը դադարեցնելու խնդրանքով դիմումը հասցեագրելուց հետո։ Դրանից հետո արդեն ստացվեց ՀՔԾ-ի պատասխանը։ Այսինքն՝ դատախազությունից ուղարկեցին ՀՔԾ, էնտեղից էլ պատասխանեցին, թե, իբրեւ, անհիմն լինելու հիմքով մերժվում է։ Մեկուկես տարի ՀՔԾ-ն եւ նրա տարբեր արբանյակներ կուրծք էին ծեծում, գոռում, թե, իբրեւ, ես թաքնվել եմ, խոսափել եմ քննությունից եւ այլն։ Եվ եկել է պահը, երբ ես կարողացել եմ ստեղծել հնարավորություն՝ ընդմիջում իմ բուժման գործընթացում, եւ գերադասեցի օգտագործել էդ ժամանակահատվածը եւ վերադառնալ Հայաստան՝ էդ բոլոր խոսակցություններին վերջ դնելու համար, բայց ստանում եմ նման պատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց Վահագն Հարությունյանը։

- Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պատասխանից հետո չե՞ք վերադառնա։

- Այս պատասխանից հետո ես բավականին խնդիրներ կունենամ վերադառնալու դեպքում, ես նորից իմ պլանները ստիպված վերադասավորեցի, այսինքն՝ նորից կշարունակեմ իմ բուժման հարցերով զբաղվելը։ Ես խնդրեցի՝ վերացրեք այդ սահմանափակումը, ես՝ ինքս, կգամ ու, կոպիտ ասած, ոչ մեկի ձեռքին չեմ նայի, բայց գտան ոչ նպատակահարմար։ Ավելին ասեմ՝ հիմա արդեն նոր մեղադրանքի որոշում են կայացրել, եւ կրկին ՀՔԾ-ն միջնորդությամբ դիմել է դատարանին՝ իմ նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու։ Նոր մեղադրանք ասածը, ըստ էության, նույն հին մեղադրանքն է, միայն որոշակի ինչ-որ ենթադրյալ փաստական տվյալներ են ավելացել։ Ընդ որում, ամենակարեւորը, ընդհանուր գծերով ինչ-որ հասցրեցինք նախնական տեսնել, էնտեղ նոր փաստական տվյալներ կամ ցուցմունքներ, որոնք վկայակոչված են էդ միջնորդության մեջ, ստացված են եղել դեռեւս փետրվար ամսին։ Եվ մինչեւ հիմա «գող կատվի» նման տապել նստել էին, չգիտես ինչին էին սպասում, որ հիմա նոր մեղադրանք առաջադրեն։ Ինձ մեղադրում են, իբրեւ, ապացույցներ կեղծելու, էնտեղ մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, անհեթեթությունների մի ինչ-որ շարան, որոնց ապացուցման մասին չեմ ուզում հիմա խոսել, մինչ այս էլ ե՛ւ ես, ե՛ւ իմ փաստաբանները հրապարակային քննարկել, ներկայացրել ենք բացառապես իրավական հարթության վրա ավելի շատ տեսական լուծումները եւ դրանով իսկ հիմնավորել, որ այն գործընթացը, որ հիմա ՀՀ իրավապահ մարմիններն իրականացնում են, աղերս անգամ չունի արդարադատություն կոչվելու կամ իրավական գործընթաց համարվելու հետ։

- Ձեզ մեղադրում են ապացույցներ կեղծելու մեջ։ Դուք, լինելով քննչական խմբի ղեկավարը, ի՞նչ ջանք եք գործադրել գործի բացահայտման ուղղությամբ։ Նախորդ իշխանություններին մեղադրում են, որ ոչ միայն ջանք չեն գործադրել՝ գործը բացահայտելու, դեռ մի բան էլ նպաստել են, որ գործը փակվի։

- Ասեմ հետեւյալը․ «ջանք չենք գործադրել» ասելով չէ՝ ապրիորի։ Առանց հիմնավորումների կարելի է խոսել ցանկացած բանի մասին։ Ես միանշանակ ասում եմ՝ կատարվել է ահռելի աշխատանք, մեծածավալ քննչական, դատավարական, նաեւ օպերատիվ ահռելի աշխատանք՝ այդ գործի քննության ընթացքում։ Եվ ավելին, մարտի 1-ի, 2-ի իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երեւի թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ քննված քրգործերից ամենահրապարակային գործն է եղել, համենայնդեպս՝ այն փուլում, երբ որ այդ գործի քննչական խմբի ղեկավարը եղել եմ ես։ Այդ շրջանի լրագրողները հաստատ կհիշեն, որ այն հրապարակայնությունը, որ այդ գործով ապահովված է եղել, չի եղել երբեք, ես առայսօր նման բան չեմ տեսել։ Մենք շատ դեպքերում նաեւ նախաքննական գաղտնիքի հրապարակման, այսպես ասեմ՝ քննության համար ոչ նպատակահարմարություններն էլ ենք մի կողմ դրել՝ գերակայելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Այո, ցավալի է, այն ժամանակ էլ ենք փաստել, հիմա էլ, որ հնարավոր չի եղել բացահայտել մարդկանց սպանության հանգամանքները։ Բայց որ գործով քննություն չի արվել, դա անհեթեթություն է։

- Միեւնույն է, այսօր գործող իշխանություններն ու հասարակությունը համոզված են, որ նախորդ իշխանությունների մոտ քաղաքական կամքն էր պակասում՝ բացահայտելու այդ գործը։ Ի վերջո, ունենք 10 զոհ, որոնք ինչ-որ հանգամանքներում սպանվել են։ Իսկապե՞ս ապացույցներն այդքան բավարար չէին՝ գոնե մի դեպքը բացահայտելու կամ հասկանալու համար՝ կրակելու հրաման տվող եղե՞լ է, թե՞ ոչ։

- Նախ՝ ես կատեգորիկ չեմ ընդունում էդ նախկին-նոր համեմատությունները, ուղղակի ստիպված՝ Ձեր հարցադրմանը փորձեմ պատասխանել՝ այդ դեպքում ինչո՞ւ հիմա՛ չի բացահայտվում։ Այն ժամանակ դեռ ես դիմել եմ, նախաքննական մարմինը դիմել է, դատախազությունը դիմել է բոլոր նրանց, որոնք ունեն փաստեր, տվյալներ, ցանկացած նյութ, որը կարող է օգտակար լինել բացահայտման համար, խնդրում ենք տրամադրել։ Չի եղել որեւէ արձագանք։ Եթե ըստ խմբերի նայենք, էնտեղ մենք ունենք 3 հոգի մահացու վիրավորված անձինք, որոնք վիրավորվել են «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումից, գործով մենք մեղադրանք առաջադրեցինք ոստիկանության 4 ծառայողների՝ հատուկ միջոցների կիրառման կանոնները խախտելու համար, որի հետեւանքով առաջացել է մարդու մահ, եւ պատճառվել են վնասվածքներ, սակայն հնարավոր չեղավ նույնացնել, թե ոստիկանության այդ 4 սպաներից կոնկրետ որի կրակոցից է ստացվել մահացու վնասվածքը։

Այդ հարցով փորձաքննություն է իրականացվել եւ Ռուսաստանի Դաշնությունում, այդ հարցով մենք գրավոր դիմումներ ենք ուղարկել միջազգային բոլոր կառույցներին՝ խնդրելով, որ եթե կա հնարավորություն միջազգային որեւէ փորձագիտական կենտրոնում, որը մեզ տեխնիկապես հնարավորություն կտա ստանալ այդ հարցի պատասխանը, մենք, պետությունը պատրաստ ենք ապահովել նաեւ միջոցներ այդ փորձաքննությունն անցկացնելու համար։ Մենք չունեցանք պատասխան, եւ հնարավորություն չեղավ կոնկրետ այդ դեպքերում պարզել, թե ում կրակոցից է առաջացել մահը։ Եվ այսպես ես կարող եմ 10-ին էլ անդրադառնալ, թե յուրաքանչյուր դեպքով ինչ քննչական աշխատանքներ են կատարվել։ Բացի այդ, այն ժամանակ դեպքի վայրում մենք չենք տեսել դիակ, մենք հետո քննությամբ ենք փորձել վերականգնել իրադարձությունների ընթացքը։ Եվ եթե խոսքը քաղաքական կամքի մասին է, ես դա միանշանակ չեմ ընդունում, չկա նման բան եւ չէր էլ կարող լինել, եւ եթե, ըստ նման հայտարարություն անողների, հիմա կա այդ կամքը, ոչինչ չի խանգարում բացահայտել։ Տեսանք վերջին «բացահայտումը», թե ինչպես խայտառակվեցին․ Գեղամ Պետրոսյանին սարքել են չգիտեմ ինչ․ մի օր՝ պարկուճ է փոխում, մի օր՝ մարդ է սպանում, ընդ որում՝ իբրեւ ես նրան եմ հանձնարարել, որ պարկուճները փոխի։

- Դուք Սերժ Սարգսյանից կամ որեւէ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձից այս գործով որեւէ հրահանգ, հանձնարարություն ստացե՞լ եք։

- Նախ՝ Սերժ Սարգսյանից անձամբ ես երբեւէ որեւէ հրահանգ չեմ ստացել։ Եղել է հանրապետության նախագահի ե՛ւ հրապարակային խոսքը, ե՛ւ հանձնարարականը, եւ եղել են գրավոր հանձնարարականներ՝ փաստահավաք խումբ ստեղծելու վերաբերյալ, եղել են կոնկրետ հանձնարարություններ իրավապահ մարմիններին՝ անել հնարավորինս՝ դեպքերն արագ բացահայտելու, պատշաճ, որակյալ քննություն ապահովելու վերաբերյալ․․․

- Իսկ  կարո՞ղ էին լինել մարդիկ, որոնք շահագրգռված լինեին, որ այս գործը չբացահայտվի։

- Ես, համենայնդեպս, այդպիսի միջամտություն չեմ տեսել, չեմ ստացել, չեմ նկատել։ Ասեմ ավելին, այդ գործով դատախազական հսկողությունը եղել է սովորականից տարբերվող, այսինքն՝ դա չի եղել զուտ փաստաթղթային կամ զուտ դատավարական հսկողություն։ Նախ ամենակարեւորը՝ հսկողությունն իրականացնում էր անձամբ հանրապետության գլխավոր դատախազը։ Ես՝ որպես քննչական խմբի ղեկավար, բոլոր հարցերը քննարկել եմ հանրապետության գլխավոր դատախազի, ՀՔԾ պետի հետ, եւ այդ քննարկումներն ու շփումները եղել են ամենօրյա, ամենժամյա եւ գիշեր-ցերեկ։ Եվ նույն այդ լրատվամիջոցների հետ մշտական հանդիպումները գլխավոր դատախազի նախաձեռնությունն էր։ Կամ՝ նույն Գեղամ Պետրոսյանին գլխավոր դատախազը հանձնարարել էր, եւ նա ոստիկանության զորքերի սպառազինությունում եղած զենքերով, այո, կրակոցներ արել է եւ տրամադրել, էս պահին չեմ հիշում, էլի մի անհեթեթ լուր էին տարածել՝ դա հերքելու հետ կապված։ Ինչու ես շեշտեցի գլխավոր դատախազի եւ ՀՔԾ պետի ներգրավվածությունը, որովհետեւ շատ կարեւոր էր նաեւ նրանց այդ բազմամյա քննչական փորձը։

- Դուք ասում եք՝ եթե հիմա քաղաքական կամք կա, ինչո՞ւ չեն բացահայտում։ Ի՞նչ եք կարծում, Մարտի 1-ի գործը, ի վերջո, կարո՞ղ է երբեւէ բացահայտվել։

- Մարտի 1-ի գործի բացահայտումը, ախր, մեզ մոտ երեւի էդ հասկացությունն արհեստականորեն լղոզվել է։ Մարտի 1-ի գործի բացահայտումը հիմնականում հասարակության մոտ ասոցացվում է 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման հետ։ Իհարկե, հնարավոր է, եւ սխալ չեմ համարի կրկնել, որ ոչ միայն այդ դեպքերում, այլ ամբողջ աշխարհում հազարավոր այլ՝ ավելի հնչեղություն ունեցող գործերով չունենք բացահայտումներ։ Բայց դա չի նշանակում, որ դա սպառվեց, մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որ 20-30 տարի անց են բացահայտվել։ Բայց, մյուս կողմից, մենք տեսնում ենք, որ այդ բացահայտումը բացարձակապես պայմանավորված չէ քաղաքական կամքով, թեպետ, եթե կամք չլինի, դա ամենամեծ խնդիրն ու խոչընդոտը կլինի, բայց կան նաեւ օբյեկտիվ պատճառներ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:48 06/12/2019  |  Քրեական խրոնիկոնՀՔԾ-ն մերժեց Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանի դիմումը
18:28 02/12/2019  |  ԼՐԱՀՈՍՀՔԾ-ն ու դատախազությունը դեռ քննարկում են Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին միջնորդությունը
18:22 28/11/2019  |  Քրեական խրոնիկոնԴատախազությունը քննարկում է Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցնելու մասին փաստաբանի դիմումը
18:15 28/11/2019  |  Քրեական խրոնիկոնՎահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազին և ՀՔԾ պետին
18:19 01/08/2019  |  Դատական ռեպորտաժներՍասուն Խաչատրյանը նկատի չի ունեցել Վահագն Հարությունյանին. կայացավ զրպարտության գործով նիստը. News. am
16:59 11/03/2019  |  Դատական ռեպորտաժներԴատարանը մերժեց Վ.Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման դեմ ներկայացված բողոքը
17:40 05/03/2019  |  Դատական ռեպորտաժներՎահագն Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ, մինչդեռ նրա նկատմամբ ներկայումս չկա ընտրված խափանման միջոց. դատարանի որոշումը՝ մարտի 11-ին
19:05 27/02/2019  |  Քրեական խրոնիկոնՎահագն Հարությունյանի կալանավորման գործով կատարված կեղծիքի քննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին
16:29 26/02/2019  |  Քրեական խրոնիկոնՎահագն Հարությունյանի փաստաբանի հաղորդման հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
15:18 26/02/2019  |  Քրեական խրոնիկոնՎահագն Հարությունյանի հետախուզման դեմ բողոքի քննարկումը դարձյալ հետաձգվել է

Տեսանյութեր

09/30/2020   12:16 Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին.Նիկոլ Փաշինյան

Տեսադարան

09/30/2020   16:55 Հաղթական հայ զինվորները

Մամուլ

Արխիվ

[]