Թեմաներ
Կիրակի 01 / 26 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/26/2020   21:30 Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել է կեղծիք կատարելու մեջ 01/26/2020   21:26 Մեկ միասնական քննչական մարմնի գաղափարն այլևս անհարկի ձգձգելն ակնհայտ անընդունելի է 01/26/2020   20:57 Վանաձոր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ 01/26/2020   19:42 Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին 01/26/2020   19:38 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Վանեցյան 01/26/2020   18:24 Թուրքիայում երկրաշարժի գոտուց տարհանվել են ադրբեջանցի ուսանողները 01/26/2020   18:06 Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմում. Ամրամ Մակինյան 01/26/2020   17:57 Կյանքը գրիչա. մի օր ձեռքդա, մի օր՝ էլ... Արմեն Աշոտյան 01/26/2020   17:45 Կանադացի գիտնականները հնարավոր են համարել քաղցկեղով վարակվելու հավանականությունը 01/26/2020   17:05 Նիկոլ Փաշինյանը որպես ապացույց հրապարակել է միջոցառման ժամանակ ՍԴ նախագահի փոխանցած գրիչը 01/26/2020   15:20 10 փաստ, որի մասին չի խոսվել 01/26/2020   14:52 Ծրագրային ուղերձի փոխարեն միմյանց տեղը բերել-չբերելու մասին ակնարկներ. Նորիկյանը` վարչապետի ասուլիսի մասին 01/26/2020   14:42 Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 01/26/2020   13:58 Փաստ համար 2. Նիկոլ Փաշինյան 01/26/2020   13:41 Դատարանը պարտավորեցրել է օգտատիրոջը` ներողություն խնդրել Լոռու մարզպետից` ֆեյսբուքյան մեկնաբանության համար 01/26/2020   12:38 Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից 01/26/2020   12:21 Ի լրումն Փաշինյանի` եւս 9 փաստ` «նոր Հայաստանի» մասին, ովքեր չեն տեսնում` «կփռվեն» ասֆալտին 01/26/2020   11:54 Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են​ ​ Սուրբ​ Հարության​ տաճար 01/26/2020   11:00 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/26/2020   00:06 Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան 01/25/2020   23:48 «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան ընկել է Ազատի ջրամբարը 01/25/2020   22:36 Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ . Փաշինյան 01/25/2020   19:07 ՀՔԾ-ն մոռացել է Ալիկ Սարգսյանի քրեական գործի մասին. այն սառեցվել է 01/25/2020   18:53 Հայաստանը բարդությունների միջով է անցնելու. աստղաբան 01/25/2020   18:34 «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Շարմազանով 01/25/2020   18:23 Չի՛ կարելի խառնել ալկոհոլային խմիչքները 01/25/2020   17:53 Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին 01/25/2020   17:45 Եթե պարոն Մարուքյանը շարունակելու է տեղը չբերել հայտնվելու է Արմեն Աշոտյանի դերում. Փաշինյանը սպառնաց 01/25/2020   17:23 Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ 01/25/2020   17:16 ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրեական գործ է հարուցվել 01/25/2020   17:11 Մեր երեխան տեսել է՝ բամբաներկայով կարելի է գնահատական ստանալ. վարչապետ 01/25/2020   17:07 Եթե ՀՅԴ-ն չվերափոխվի, ապա, իմ կարծիքով, Հայաստանում նրա ապագան շատ մշուշոտ կդառնա. Փաշինյան 01/25/2020   17:03 Արայիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանի կոչին 01/25/2020   16:59 Փաշինյանի սուտը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է , շարքից 01/25/2020   16:48 Աշխատում ենք, որպեսզի տարվա առաջին կեսին պաշտոնական այց ունենամ Մոսկվա. վարչապետ 01/25/2020   16:45 Կապանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում վարչապետը կրկին որակումներ է տվել լրատվամիջոցներին՝ նրանցից ոմանց համարելով կոռումպացված 01/25/2020   16:39 «Ինչ որ ասել եմ 2016 թվականին, դա կա...», Փաշինյանը անդրադարձել է Ապրիլյան պատերազմը ՌԴ գիտությամբ տեղի ունենալու մասին իր հայտարարությանը 01/25/2020   16:33 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ . Աշոտ Ղուլյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին 01/25/2020   16:28 ԱԺ-ում հայհոյախառն բառապաշար թույլ տված մարդկանցով զբաղվել է պետք. Փաշինյան 01/25/2020   16:19 Արցախի նախագահի թեկնածուները թող ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը 01/25/2020   16:12 Քրեական գործ է հարուցվել ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու դեպքի առթիվ.Փաշինյան 01/25/2020   16:04 Փաշինյանը չի կարդացել Դարոն Աճեմօղլուի հարցազրույցը 01/25/2020   16:02 Արսեն Բաբայանն այլեւս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ. Երվանդ Վարոսյան 01/25/2020   16:01 ԵԱՏՄ-ում շատ չօգտագործված պոտենցիալ կա. Փաշինյան 01/25/2020   15:58 Փաշինյանը ողջունում է իր ընտանիքի քաղաքական ակտիվությունը 01/25/2020   15:49 Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը. Արսեն Բաբայան 01/25/2020   15:46 Սորոսականների վերաբերյալ հարցը հունից հանեց Փաշինյանին. «Դուք չունեք սրբություն ընդհանրապես» 01/25/2020   15:31 Նիկոլ Փաշինյանը չբացառեց Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Իլհամ Ալիեւի հետ հանդիպման հնարավորությունը 01/25/2020   15:23 Փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի քաղաքի ԲԿ 01/25/2020   15:19 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան
01/25/2020   11:35 Թշնամու դիտակետի հսկողության տակ գտնվող ճանապարհով ծննդկանին տեղափոխելը աբսուրդ է.պատերազմական վիճակում գտնվող երկրում ծննդատուն չեն փակում 01/25/2020   16:59 Փաշինյանի սուտը՝ աղվեսի դունչը խաղողին չհասավ, ասաց՝ խակ է , շարքից 01/25/2020   17:53 Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Փաշինյանին 01/25/2020   10:10 Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել. ինչ դիմում է ուղարկել նախաքննական մարմինը Մեծ Բրիտանիայի դեսպանին. «Ժողովուրդ» 01/25/2020   18:53 Հայաստանը բարդությունների միջով է անցնելու. աստղաբան 01/24/2020   22:04 8-րդ ալիքի սեփականատերը հերքում է պահանջում antifake.am կայքից 01/25/2020   18:34 «Կոռումպացվածներ», «գործակալներ», ու «դավաճաններ» փնտրիր քո շրջապատում, Նիկոլ. Շարմազանով 01/26/2020   12:21 Ի լրումն Փաշինյանի` եւս 9 փաստ` «նոր Հայաստանի» մասին, ովքեր չեն տեսնում` «կփռվեն» ասֆալտին 01/26/2020   00:06 Ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է. Արթուր Վանեցյան 01/26/2020   17:05 Նիկոլ Փաշինյանը որպես ապացույց հրապարակել է միջոցառման ժամանակ ՍԴ նախագահի փոխանցած գրիչը 01/26/2020   19:38 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Վանեցյան 01/25/2020   15:49 Մամուլի ասուլիսի ընթացքում փոփոխվեց իմ մեղադրանքը. Արսեն Բաբայան 01/24/2020   23:42 Նիկոլ Փաշինյանը գաղտնի ՀՔԾ է այցելել. Hraparak.am 01/25/2020   16:02 Արսեն Բաբայանն այլեւս չի մեղադրվում սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն օժանդակելու մեջ. Երվանդ Վարոսյան 01/26/2020   13:41 Դատարանը պարտավորեցրել է օգտատիրոջը` ներողություն խնդրել Լոռու մարզպետից` ֆեյսբուքյան մեկնաբանության համար 01/26/2020   17:57 Կյանքը գրիչա. մի օր ձեռքդա, մի օր՝ էլ... Արմեն Աշոտյան 01/26/2020   18:06 Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմում. Ամրամ Մակինյան 01/25/2020   14:49 Վարչապետն առաջին անգամ է լսում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի աշխատանքի չներկայանալու մասին 01/25/2020   18:23 Չի՛ կարելի խառնել ալկոհոլային խմիչքները 01/25/2020   17:03 Արայիկ Հարությունյանը արձագանքել է Փաշինյանի կոչին

«Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am 12/12/2019   11:29  |  Հարցազրույց

«168 Ժամը» ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ զրուցել է դատական իշխանության շուրջ կատարվող իրադարձությունների մասին

– Երեկ Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունեց Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում օրենքի ընդունումը, և արդյո՞ք այս օրենքը հետագայում խնդիրներ չի առաջացնելու:

– Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև իմ պատասխանը քաղաքական կլինի, և ես չեմ կարող նման բան թույլ տալ:

– Մեր դատարաններն այսօր անկա՞խ են: Օրերս Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին էլ, ըստ էության, հստակ չէր պատասխանել այդ հարցին՝ ասելով.  «Դատական համակարգում մենք ունենք անկախ դատավորներ։ Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ համակարգը որքանով է անկախ, չգիտեմ, նաև որպես դատավոր, կարծում եմ, իմ կողմից գնահատական տալն այնքան էլ ճիշտ  չէ»:

– Մենք անկախ դատավորներ ունենք, անկախ դատական համակարգ՝ այսօրվա դրությամբ, չունենք:

– Կարծում եք՝ ճնշումնե՞ր կան:

– Իսկ ինչ-որ մի գիտակից անձնավորություն կա՞, որ կարծում է, որ ճնշումներ չկան: Իհարկե կան, բացահայտ ճնշումներ՝ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից:

– Արդյո՞ք բարձրագույն իշխանության թողտվությամբ է դա արվում:

– Ոչ թե թողտվությամբ, այլ հենց իրենց կողմից է արվում:

– Ընտրովի արդարադատության դեպքի հետ գործ չունե՞նք արդյոք, երբ, օրինակ, ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի հետ կապված միջադեպը, որի ընթացքում անգամ կարծես թե քաշքշոց եղավ, որևէ գնահատականի չարժանացավ, իսկ, օրինակ՝ դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված միջադեպի առիթով երկու երիտասարդները ձերբակալվեցին, որոնցից մեկը 2 օր առաջ ազատ արձակվեց, և դա այն դեպքում, երբ նրանք կրկնել էին երկրի վարչապետի հարցը «վնգստացող դատավորների» մասին:

– Ես չեմ կարող դա մեկնաբանել՝ նկատի ունենալով, որ այդ նույն երիտասարդների գործը վաղը կարող է հայտնվել ինձ մոտ, և այսօր կարծիք հայտնելով՝ ես ինքս ինձ կդնեմ վատ դրության մեջ: Ցանկացած պարագայում, ցանկացած կարծիք արտահայտելու դեպքում՝ կամ մեղադրանքի կողմը, կամ պաշտպանության կողմն ինձ ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի:

– Դատավորների անփոփոխելիությունն առհասարակ դատական իշխանության երաշխիքներից չէ՞։

– Իհարկե:

– Այդ դեպքում վատ նախադեպ չի՞ ստեղծվի, եթե այսօր իշխանությունների ցանկությամբ դատավորներ փոխվեն, որովհետև վաղվա իշխանությունը կարող է ցանկանալ իր դատավորներն ունենալ, մյուսը՝ իր:

– Ցանկացած իշխանության ձեռնտու է իրեն ենթարկվող դատական իշխանություն ունենալ, և ես չեմ զարմանում, որ նման կերպ են վարվում այսօրվա քաղաքական իշխանությունները, սակայն, իմ կարծիքով, ոչ ոք չէր սպասում նման բիրտ ճնշումների դատական համակարգի նկատմամբ:

– Այսօր, թերևս, դատավորի լավ կամ վատ լինելը որոշվում է մեկ գործի շրջանակներում, և դա Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործն է: Ըստ էության, Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու՝ Ձեր կայացրած վճռից հետո մեծ արշավ ծավալվեց Ձեր դեմ: Տեմպը թուլացե՞լ է, թե՞ նույն կերպ շարունակվում է:

– Տեմպը թուլացել է, մինչև հայտնի գործով մի նոր դատավոր ինքնուրույն կարծիք կարտահայտի և ազատ կարձակի Երկրորդ նախագահին:

– Իսկ Ձեր հանդեպ այժմ ճնշումներ իրականացվո՞ւմ են:

– Հավատացեք, ես ինձ Ռեմբոյի տեղը չեմ դնում, բայց ինձ շատ դժվար է ճնշել, շա՜տ դժվար: Եվ ոչ միայն ես եմ այդպիսին. շատերս ենք: Դատական համակարգում կան դատավորներ, որոնց հիմա հնարավոր չէ ճնշել:

– Կարծում եք՝ հիմա Վազգեն Ռշտունու հարցազրույցից հետո ճնշումների սլաքներն ուղղվել են նրա դե՞մ:

– Այո, միանշանակ: Իսկ ի՞նչ է, Ռշտունին իր հարցազրույցում ինչ-որ նոր բա՞ն է ասել: Նա ասում է, որ՝ այո, կան ճնշումներ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչների կողմից: Կարծում եմ՝ Ռշտունին նոր բան չի ասել: Ես էլ եմ ասել, շատերն էլ են ասել: Ես զարմանում եմ արդարադատության նախարարի ռեակցիայից Վազգեն Ռշտունու խոսքերի վերաբերյալ: Ես շատ ավելի կոշտ եմ արտահայտվել այդ ճնշումների վերաբերյալ: Այդ ի՞նչ ասաց Ռշտունին, որ արդարադատության նախարարն այդպես ցավագին ընդունեց: Ես ոչ միայն արդարադատության նախարարին, այլ նաև բոլորին խորհուրդ կտամ՝ Վազգեն Ռշտունու մասին ինչ-որ բաներ խոսելիս՝ թող մի հատ նրա անցյալը նայեն, ներկան նայեն ու մտածեն, նոր խոսեն:

– Հիմա Ձեզ կմեղադրեն Ձեր ընկերոջը պաշտպանելու մեջ:

– Ես չեմ հերքում, որ Ռշտունին, այո, իմ 10 տարվա ընկերն է: Ես նրան պաշտպանում եմ ոչ թե՝ որպես ընկերն ընկերոջը: Վազգեն Ռշտունու մասին հարցրեք դատախազներից, քննիչներից, պաշտպաններից, իրավաբաններից: Իրենք կտան Ռշտունու գնահատականը: Ես պարզապես խորհուրդ կտամ ցանկացած անձնավորության՝ Ռշտունու մասին արտահայտություններ անելուց առաջ իրենց կենսագրությունը նայեն, հետո նոր՝ իրենը, ու ապա գնահատականներ տան: Արդարադատության նախարարն ասաց, թե իբր Վազգեն Ռշտունին գնում է 3-րդ մաս, հանդիպում է քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ, հետո գնում է դատարան ու դատական ակտ է կայացնում: Ինձ հետաքրքիր է, թող բացատրեն՝ ովքե՞ր են կազմում այդ քրեական աշխարհը: Ես էլ եմ ծնվել, մեծացել այս քաղաքում, դպրոց եմ հաճախել, ինստիտուտ ավարտել այստեղ: Փողոցում մինչև հիմա ինձ մոտենում են, ձեռքս սեղմում են, շնորհակալություն են հայտնում 1.5 տարի առաջ կայացրած իմ որոշման համար: Ես չգիտեմ՝ հանցագործ աշխարհի ներկայացուցի՞չն է ինձ մոտենում, ո՞վ է ինձ մոտենում, շփվում հետս: Եվ երկրորդը, ում հետ Ռշտունին հանդիպում է, դա իր գործն է. երբևիցե նրա անաչառությունն ինչ-որ մեկը կասկածի տակ դրե՞լ է, երբ որ նա դատական նիստերի դահլիճում դատական ակտ է կայացնում: Ցանկացած կողմ կարող է չհամաձայնել նրա կայացրած դատական ակտի հետ ու բողոքարկել վերադաս դատարան, բայց ոչ ոք երբևիցե կասկածի տակ չի դրել նրա անաչառությունը

– Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանն է՞լ է Ձեր ընկերը:

– Այո:

– Ինքն էլ վերջին դատական նիստի ընթացքում չհերքեց, որ Դուք իր ընկերն եք:

– Եթե հերքեր՝ կնեղանայի:

– Որպես դատավոր, մասնագետ՝ Ձեզ համար համոզի՞չ էր Մխիթար Պապոյանի ինքնաբացարկի որոշումը:

– Մխիթար Պապոյանն իմ ընկերն է, բայց հավատացեք, այդ թեմայով մենք չենք զրուցել: Մենք օրը մի քանի անգամ կարող ենք տեսնվել: Ոչ Մխիթար Պապոյանի հետ եմ խոսել, ոչ մյուս դատավորների կարծիքն եմ հարցրել, թե ի՞նչ են անելու, կամ ինչո՞ւ են այդպես արել: Բացարձակապես: Մխիթար Պապոյանը փորձառու դատավոր է, և ես չեմ կարող նրա որոշումը կասկածի տակ դնել: Ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէր, թե նա ի՞նչ է անելու:  Թե Մխիթար Պապոյանը, և թե Վազգեն Ռշտունին դատական համակարգում մեծ հեղինակություն ու հարգանք ունեցող դատավորներ են, որոնց անաչառությունը ցանկացած իրավաբանի մոտ, ով մասնակցում է դատական պրոցեսին, կասկած չի հարուցում:

– Նախկին իշխանության օրոք Ձեզ վրա ճնշում գործադրվե՞լ է: Ձեզ փորձե՞լ են վճիռ պարտադրել:

– Նախորդ իշխանության ժամանակ էլ են ճնշումներ եղել: Բացատրեմ, թե դրանք ինչում են կայացել: Դատավորը դատական ակտ է կայացնում: Ենթադրենք՝ նա ի օգուտ ամբաստանյալի դատական ակտ է կայացնում: Եղել են դեպքեր և շատ հաճախ, երբ զեկուցվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կամ թե դատախազության աշխատակցի կողմից, որ դատավորը եղել է այդ գործով կաշկանդված, դրա համար է նման որոշում կայացրել: Դրանից հետո սկսվում էին ստուգումներ ԱԱԾ-ի, Ոստիկանության միջոցով, պարզաբանումներ: Այսպիսի ճնշում կար: Ու Աստված չաներ, եթե ամբաստանյալի բարեկամներն ամբաստանյալի օգտին ինչ-որ գործողություն կատարելու համար մինչև գործը դատարան ուղարկելը մոտենային քննիչին, դատախազին: Այսինքն՝ քննիչն ու դատախազն արդեն գիտեին, որ այդ գործը, որ ես ուղարկում եմ դատարան, տեր ունի: Ամբաստանյալը տեր ունի: Եվ եթե դատավորն անաչառ որոշման հետևանքով դատական ակտ կայացներ, այդ դատավորը մեխանիկորեն հայտնվում էր հարվածի տակ: Այսպիսի ճնշումների մասին էր խոսքը:

– Ուղիղ զանգ Նախագահականից, Կառավարությունից չի՞ եղել:

– Միգուցե եղել են: Ես չեմ կարող ասել, որովհետև իմ պարագայում չեն եղել: Ինձ չեն զանգել: Ես չեմ էլ պատկերացնում, թե Նախագահականից պիտի զանգեին, ի՞նչ ասեին:

– Դատական իշխանության հանդեպ ձևավորված այս մթնոլորտը մեզ մինչև ո՞ւր կհասցնի:

– Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այն ամենը, ինչ կատարվում է դատական համակարգում, կոնկրետ դատավորներին չեզոքացնելու նպատակ է հետապնդում: Ես անուններ չեմ տա հիմա: Բայց շատ-շատ են այդ դատավորները:

– Իսկապե՞ս շատ են:

– Ես հուսով եմ, որ մենք շատ ենք: Վեթինգ ասեմ, անցումային արդարադատություն թե բարեվարքություն, մի նպատակ է հետապնդում, և մենք դա շատ լավ հասկանում ենք՝ ո՞րն է դրա նպատակը, և արդյունքում ի՞նչ են ցանկանում քաղաքական իշխանությունները:

– Ձեր օրինակով Դուք ցույց տվեցիք, որ, այո, կա այն դատավորը, որը կարող է երկրի վարչապետի ասածը չկատարել: Հիմա էլ ունե՞ք այն վստահությունը, որ ճիշտ եք արել:

– Ես ասել եմ, ասում եմ և պնդում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, թե վարչապետը կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի գործով ի՞նչ է ակնկալում, ի՞նչ է պահանջում և իր հայտարարություններով ի՞նչ է պարտադրում: Իմ համոզմամբ՝ ես ճիշտ որոշում եմ կայացրել:

– Ովքե՞ր են վարչապետի ասած «վնգստացող դատավորները»:

– Իմ կարծիքով՝ պետք չէ վարչապետի այդ արտահայտությունը բառացի ընդունել, հասկանալ, որ ինչ-որ դատավորներ գնում են, պատի տակ նստում են ու շան նման վնգստում են: Կոնկրետ ինձ համար վնգստացող դատավորն այն դատավորն է, ով տեղի է տալիս քաղաքական իշխանության ճնշումներին, ով քաղաքական իշխանության պատվերներն է կատարում, ով իր խղճին, օրենքներին ու Սահմանադրությանը հակառակ դատական ակտեր է կայացնում: Նույն հաջողությամբ ինձ համար էլ ակնհայտ էր քաղաքական իշխանության որոշ ներկայացուցիչների «վնգստոցները»՝ մասնավորապես՝ իմ և Դավիթ Գրիգորյանի որոշումներից հետո: Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, թե որոշ դատավորներ պատերի տակ վնգստալով՝ տերերին են ման գալիս, պետք է ասեմ, որ ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է:

– Բարձրագույն դատական խորհուրդն (ԲԴԽ) իր առաքելությունը կատարո՞ւմ է:

– Ինձ թվում է՝ ժամանակ է պետք, որ ԲԴԽ-ն լիարժեք կարողանա կատարել իր վրա դրված պարտականությունները: Մենք ԲԴԽ-ից շատ բան ենք պահանջում հենց սկզբից: Պետք է հունի մեջ մտնեն, նոր պահանջենք:

– Իրավունքի լեզվով ասած՝ կողմնակի դիտորդի մոտ կարո՞ղ է վստահություն առաջացնել այն ԲԴԽ-ն, որի անդամը կարող է իր ֆեյսբուքյան էջում հրաժարական ներկայացնել ու 2 ժամ հետո առանց պատճառի հրաժարվել իր հրաժարականից:

– Բայց ի՞նչ կա դրա մեջ: Հայկ Հովհաննիսյանը միգուցե ինչ-որ պատճառ ունեցել է հրաժարական ներկայացնելու, սակայն, ես որքան տեղյակ եմ, իրեն ոչ թե համոզել են, այլ բացատրել են, որ նա պետք է ԲԴԽ-ում, իր առաքելությամբ կարող է նպաստել նրա աշխատանքներին:

– Իսկ նորմա՞լ է, որ ԲԴԽ-ն որևէ դիրքորոշում չի հայտնում դատարանների շրջափակման՝ Փաշինյանի կոչի վերաբերյալ:

– Ոչ: Նորմալ չեմ համարում: Նորմալ չեմ համարում նաև Դատավորների միության լռությունը և Դատախազության լռությունը:

– Դատարանների արգելափակման կոչը երկրի համար ի՞նչ հետևանքներ կունենա հետագայում:

– Ես չեմ կարող ասել՝ ինչ հետևանք կունենա, սակայն դրանով իսկ պարոն վարչապետը լրացուցիչ անգամ ընդգծեց իր վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ և այդ գործով դատավորներից ու դատարաններից իր ակնկալիքները:

– Այսինքն՝ վստահ եք, որ այդ կոչը կապված էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հետ:

– Իմ կարծիքով՝ միանշանակ:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

14:52 27/05/2019  |  ԼՐԱՀՈՍՑանկացած պաշտոնատար անձ, ով գրագողություն է կատարել պետք է հրաժարական տա. Ազարյան
17:19 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԵս չեմ պատրաստվում հրաժարական տալ, թող հիմք գտնեն՝ ինձ աշխատանքից ազատելու». Ալեքսանդր Ազարյան
16:50 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍԱզարյանն այն դատավորն է, ով ցանկացած «օրոքների» ժամանակ գործել է օբյեկտիվ. Երվանդ Վարոսյան
00:32 20/05/2019  |  ԼՐԱՀՈՍՄիանշանակ ճնշում է դատական համակարգի վրա. Ալեքսանդր Ազարյան
21:31 07/05/2019  |  ԼՐԱՀՈՍ«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակը` դատավոր Ալեքսանդր Ազարյանին
20:01 26/02/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Ազարյանի կարծիքով` երկրում իրավիճակի փոփոխությունը չպետք է ազդի դատավորի վրա
19:13 26/01/2019  |  ՀարցազրույցԴատական համակարգի նկատմամբ այն ճնշումը, որը գործադրվեց պարոն Փաշինյանի կողմից, երբևիցե չի եղել. Դատավոր Ազարյան,A1+
17:58 20/12/2018  |  ԼՐԱՀՈՍ«Թափանցիկ ձեռք 2018» մրցանակին արժանացավ դատավոր Ալեքսանդր Ազարյանը
11:18 18/12/2018  |  ԼՐԱՀՈՍԱլեքսանդր Ազարյանը չի պատրաստվում Հայաստանը լքել․ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում
10:10 18/12/2018  |  ՄամուլԴատավոր Ազարյանը հեռանո՞ւմ է Հայաստանից. «Ժողովուրդ»

Արխիվ

[]