ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Օրենքը փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց. Դավիթ Տոնոյան 12/12/2019 11:52 | ԼՐԱՀՈՍ
Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության չանցած և 27 կամ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների համար համապատասխան գումար վճարելու դիմաց զինծառայությունից խուսափելու մասին օրենքը կգործի մինչեւ 2019 թվականի դեկտեմբերի 31-ը։ Կառավարությունը մտադիր չէ այն երկարացնել ։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ներկայացրած նախագիծն այսօր արժանացավ կառավարության հավանությանը։
«Նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և համապատասխան տարիքը լրացած քաղաքացիներին վճարել օրենքով սահմանված համապատասխան գումարը և վերադառնալով հայրենիք ազատվել քրեական հետապնդումից»,-այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
Նա ընդգծեց, որ օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական բնույթի ակտ, որը հնարավորություն է տվել օրենքի նորմերի կիրառմամբ դադարեցնել պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձանց քրեական հետապնդումը. «Սակայն օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ հույսը դնելով օրենքով կարգավորվող հարաբերությունների և դրանում սահմանված ժամկետների երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև զորակոչի համար սահմանային տարիքը լրանալուց հետո վճարել համապատասխան գումարն ու ազատվել քրեական պատասխանատվությունից»։
Տոնոյանի խոսքով, չնայած զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում արված քայլերին, զորակոչից խուսափող անձանց թիվը չի նվազում։
«Մեր կարծիքով, սա կապված է նաև սահմանված կարգի խախտմամբ «Պարտադիր զինվորական ծառայության չանցած քաղաքացիների» մասին օրենքի առկայությամբ»,-ասաց ՊՆ նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ այն քաղաքացիները, ովքեր համարում են՝ լավ չէ, որ այլևս չի երկարացվելու այս օրենքի ուժը, ապա հենց այսօր կարող են գալ Հայաստան, անցնել բոլոր գործընթացներն ու Նոր տարին նշել Հայաստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ