Թեմաներ
Հինգշաբթի 03 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/28/2024   19:59 Գլխավոր դատախազությունը դեռ ամիսներ առաջ է պատասխանել ՍԴ հարցադրումներին՝ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի սահմանադրականության գործով, սակայն ՍԴ-ն դեռ չի վերսկսել քննությունը 03/28/2024   19:51 Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված․ ՆԳՆ 03/28/2024   19:44 Փախստականներն օգտվում են միջազգային պաշտպանությունից. Նրանց չեն կարող հանձնել այն պետություն,որտեղ նրանց նկատմամբ հետապնդում է իրականացվել (տեսանյութ) 03/28/2024   19:35 Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը տեղի կունենա Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում 03/28/2024   19:20 Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում 03/28/2024   19:15 Փաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) 03/28/2024   19:05 «0 խնդիր՝ հարեւանների հետ» քաղաքականությունն Աստված մի արասցե վերածվի «0 հարեւան՝ առանց խնդրի». Բալասանյան (տեսանյութ) 03/28/2024   18:47 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   18:20 Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան 03/28/2024   18:17 Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է 03/28/2024   18:16 Պարզվել է՝ յուղոտ մթերքներն ավելի քիչ վնասում են կանանց, քան տղամարդկանց 03/28/2024   18:04 Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին 03/28/2024   17:57 Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուս է տեղի ունեցել 03/28/2024   17:53 Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը 03/28/2024   17:43 Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը շարունակվելու է մինչեւ Արցախի վերադարձը հային. Մետաքսե Հակոբյան 03/28/2024   17:38 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը 03/28/2024   17:36 Ինչպես մարտաֆիլմում. 3,3 տոննա կոկաին է առգրավվել Կոլումբիայում թմրավաճառներին հետապնդելուց հետո 03/28/2024   17:12 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 03/28/2024   16:58 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   16:51 ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան 03/28/2024   16:43 Շոլցն ասել է, որ դեկտեմբերից ի վեր չի խոսել Պուտինի հետ 03/28/2024   16:23 Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը 03/28/2024   16:19 Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարություն 03/28/2024   16:13 «Այրում» նռան գինու մեջ սինթետիկ ներկանյութ է հայտնաբերվել. Բելառուսից դիմել են ՍԱՏՄ-ին 03/28/2024   16:05 Թուրքիան հերքում է Ռուսաստանից նավթի դիմաց վճարումների «ուշացումների» մասին տեղեկությունները 03/28/2024   16:03 Հայկ Մարությանը ստեղծել է նոր կուսակցություն՝ «Նոր ուժ» անվամբ ու մտադիր է մասնակցել խորհրդարանական ընտրություններին 03/28/2024   15:54 Փաստացի ուզում են փափուկ ուժի միջոցով զավթել մեր գոյաբանական նշանակության ենթակառուցվածքները. Թադեւոս Ավետիսյան 03/28/2024   15:37 ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար 03/28/2024   15:20 Ճապոնիայում ավելի քան 100 մարդ հոսպիտալացվել է սննդային հավելում ընդունելուց հետո. չորս մարդ մահացել է 03/28/2024   15:19 Ոսկեպարցիները նշում էին, որ քպ-ական այն դեմքերը ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան գյուղ ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն. Աբրահամյան 03/28/2024   15:02 Փաշինյանը վախեցած է, բայց ոչ՝ Ադրբեջանից ու այդ երկրի՝ իր գործընկեր նախագահից.Ստեփան Դանիելյան 03/28/2024   14:55 «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով 03/28/2024   14:42 Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 03/28/2024   14:38 Բաքուն հայտնում է, որ երկրի ՄԻ պաշտպանը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայ բնակիչներին, իսկ որտե՞ղ էր տեղահանության ժամանակ 03/28/2024   14:29 Կառավարությունը 19 միլիոն դրամ կհատկացնի՝ Գազայից տեղահանված 1,5 միլիոն անձի մթերք և դեղեր տրամադրելու համար 03/28/2024   14:22 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա 03/28/2024   14:19 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/28/2024   14:12 Ալլա Պուգաչովան մեկնաբանել է՝ ինչու չի խոսել «Կրոկուս»-ում ահաբեկչության մասին 03/28/2024   14:07 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 03/28/2024   13:39 ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով Թուրքիայում քաղցրահամ լիճը լցվել է մազութով 03/28/2024   13:13 Բոլոր մարդասիրական ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին, որի ուղղությամբ նույնպես ՀՀ կառավարությունը կարևոր անելիքներ ունի. Բեգլարյան 03/28/2024   13:10 ՀԱՊԿ-ի ընդլայնումը չի բացառվում. քարտուղար 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/28/2024   12:48 ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք 03/28/2024   12:42 Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի 6 համայնքներ կստանան իրենց համայնքներում գործող մետաղական հանքերի վճարած ռոյալթիների 2 տոկոսի չափով գումարները
03/26/2024   23:42 Ուսուցչուհին երկու ամիս շարունակ դպրոցում սեռական հարաբերություն է ունեցել 15-ամյա դեռահասի հետ 03/26/2024   20:15 Կոռուպցիոն սկանդալ՝ ՏԿԵ-ում․ փոխնախարարը հովանավորու՞մ է քրեական հեղինակությանը և Սամվել Ալեքսանյանի ազգականին պատկանող ընկերությանը 03/26/2024   20:02 Գումարները վճարել են շինարար Սևակ Արծրունուն և մնացել առանց բնակարան. խաբեության պատմություն․ 168.am (տեսանյութ) 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/27/2024   15:25 Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/27/2024   12:33 Գուրգեն Արսենյանը՝ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին 03/27/2024   08:25 Ալիևը Փաշինյանին հանդիմանել է․ «Հրապարակ» 03/26/2024   21:07 Տավուշի 4 գյուղերի մոտով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարցը չի քննարկվել. հողերը թշնամուն հանձնելուց հետո գազատարը եւս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ 03/27/2024   07:46 Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Նիկոլ Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը. «Ժողովուրդ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/27/2024   13:23 Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին «VAZ» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. կան տուժածներ 03/26/2024   22:26 ՀՀ իշխանությունը խթանում է թուրքական սովորությունը՝ մի ոտքի տեղ անել և ․․․ սարիդ, հողիդ, ջրիդ, ունեցվածքիդ, տունուտեղիդ տիրանալ 03/27/2024   18:25 ՀՀ ԱԳՆ-ում մեկնաբանություն չունեն՝ ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքը արգելելու որոշմանը 03/27/2024   13:18 Ինչ եղանակ են կանխատեսում առաջիկա 5 օրվա համար 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/27/2024   08:07 Գուրգեն Արսենյանը վայր կդնի՞ մանդատը․ «Հրապարակ»

Չենք հասցնում արդարադատություն իրականացնել. համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է. Վարդազարյան 12/12/2019   18:48  |  Հարցազրույց

Արդարադատության համակարգում առկա խնդիրների, դատարանների անկախության և դատական համակարգի նկատմամբ ճնշումների մասին «Փաստինֆո»-ն զրուցել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ։

-Պարո՛ն Վարդազարյան, արդարադատության համակարգում այսօր ի՞նչ խնդիրներ կառանձնացնեք։

-Հարցը, որը կարելի է ուղղել մի գիտահետազոտական ինստիտուտի։ Արդարադատության համակարգի խնդիրները բազմաթիվ են, խնդրում եմ կոնկրետացրեք։

-Ո՞րն է ամենախնդրահարույցը։

-Այս պահին մեկ հարց եմ կարևորում, որը, գտնում եմ,որ ամբողջ դատական համակարգին է հուզում և ոչ միայն դատական համակարգի աշխատակիցներին, այլև՝ հանրությանը։ Դա դատարանի նկատմամբ հանրային վստահության հարցն է։ Ոմանց կարծիքով դա ցածր տոկոս է կազմում, իմ համոզմամբ, դա այդպես չէ։

-Պարոն Վարդազարյան, դատավորները նշում են, որ դատարանները գերծանրաբեռնված են աշխատում և դրանից տուժում է դատական ակտի որակը և իրավունքներ են խախտվում։ Դուք ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Գերծանրաբեռնվածը շատ մեղմ է ասված։ Մենք պատրաստ ենք գերծանրաբեռնված աշխատել։ Մենք անմարդկային, սոսկալի ծանրաբեռնված ենք աշխատում և դատական ակտերի որակը ոչ թե տուժում է, այլ, պարզապես չենք հասցնում դատական ակտեր կայացնել։ Չենք հասցնում արդարադատություն իրականացնել։ Համակարգը գրեթե կաթվածահար վիճակում է այս գերծանրաբեռնվածության պատճառով։

-Իսկ ի՞նչ լուծումներ եք տեսնում։

-Մի քանի լուծում կա՝ օրենսդրական փոփոխություններ, ենթաօրենսդրական ակտերով որոշակի կարգավորումներ անել և դատավորների քանակ ավելացնել։ Չկա մի դեղահաբ, որի միջոցով կարելի է բուժել այդ հիվանդությունը։ Դա համալիր բուժում է պահանջում։ Ընդհանրապես, որպեսզի դատարանը ծանրաբեռնեն ոչ թե բռնագանձման պահանջներով կամ վճարման կարգադրություններով, այլ դատարանը բուն արդարադատություն իրականացնի, այսինքն՝ վեճ քննի, այլ ոչ թե նոտարի գործառույթ կամ պահանջը հաստատող մարմնի գործառույթ կատարի։ Ես նոտարի աշխատանքը չեմ նսեմացնում ամենևին։ Մեր ծանրաբեռնվածության ավելին քան 86-87 %-ը գումարի բռնագանձման պահանջներ են, որոնք, ըստ էության, իրենց մեջ վեճ չեն պարունակում, բայց դատավորներին ծանրաբեռնում են որոշակի գործառույթներով, որոնք օրենքով նախատեսված են և դատավորը ուզի, թե չուզի պարտավոր է քննել այդ վեճ չունեցող գործերը, որոնք ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունները, իսկ գումարի պահանջները կարող է տատանվել 3000-ից մինչև մի քանի միլիոն։ Դատավորի համար նշանակություն չունի պահանջը 3 մլն դրամի է, թե 3000 դրամի։ Օրենքը նույն գործառույթն է նախատեսում։

-Պարոն Վարդազարյան, դատաիրավական բարեփոխումների շրջանակներում առաջարկվում է իջեցնել դատավորների տարիքային շեմը։ Ճի՞շտ քայլ եք համարում։ 25 տարեկան դատավորը կարո՞ղ է արդարադատություն իրականացնել։

- Այսօրվա գործող օրենսդրական կարգավորմամբ՝ տարիքային շեմը սահմանված է 28 տարեկանը, գտնում եմ, որ նույնիսկ 28 տարին է երիտասարդ տարիք՝ դատավոր դառնալու համար։ Ես կառաջարկեի ավելացնել և դարձնել 30-35 տարեկան, քանի որ գտնում եմ, որ 25-28 տարեկան երիտասարդը դեռ պատրաստ չէ արդարադատություն իրականացնել։ Գիտեք, եթե ընդամենը դակելու է բռնագանձումների հետ կապված պահանջները, ապա այդ դեպքում կարելի է նույնիսկ 18 տարեկան դատավոր նշանակել, քանի որ այդտեղ արդարադատության իրականացման գործառույթ չկա։ Եթե խոսքը գնում է քրեական, վարչական, քաղաքացիական գործերի մասին, որտեղ կա լուրջ իրավական վեճ, ապա գտնում եմ, որ կյանքի ճանապարհ անցած մարդն իրավունք ունի որոշել այս կամ այն քաղաքացու կամ այս կամ այն վեճի ճակատագիրը։

-Նույն բարեփոխումների ծրագրով նաև առաջարկվում է վերացնել մագիստրոսական պարտադիր աստիճանը։ Ըստ Ձեզ՝ բակալավրի աստիճանը բավարա՞ր է։

-Իմ կարծիքով՝ ոչ։ Մագիստրոսի աստիճանը պարտադիր է։ Բազային կրթությունը բավարար չէ։ ցանկալի կլինի, որ մագիստրոսի աստիճան ունենան։ ՀՀ-ում ամենաբարդ ընթացակարգով նշանակվող պաշտոնը դատավորի պաշտոնն է և այդ բարդ ընթացակարգերն անցնելու համար առնվազն պետք է գիտելիք, աշխատանքային և կյանքի փորձ և շատ ուրիշ հատկություններ։ Միայն գիտելիք ունենալը բավարար չէ, միայն կյանքի փորձ ունենալը բավարար չէ։ Այդ ամենը պետք է համադրվի, որպեսզի մարդը կարողանա արդարադատություն իրականացնել և մարդկանց ճակատագրերը որոշել։

-Դատարանների անկախության խնդիրն ամենաքննարկվողներից է։ Դատական համայնքի ներկայացուցիչները նշում են, որ այսօր դատարանները թիրախավորված են և կա ճնշումներ, այդ թվում՝ հոգեբանական բնույթի։ Սա ըստ Ձեզ խնդրահարույց չէ։ Կա՞ ճնշում։ Դատարաններն ունե՞ն անկախության խնդիր։

-Միանշանակ խնդրահարույց է։ Բազմիցս ասել եմ։ Մարդկության պատմության մեջ միշտ գործադիրը և օրենսդիրը փորձում են դատական իշխանությունը քաշել իր տակ, ազդեցություն ունենալ, իսկ դատավորները միշտ պայքարում են դրա դեմ։ Դա նորմալ դիալեկտիկայի կանոն է։ Միշտ փորձելու են մեզ վրա ճնշում իրականացնել, որպեսզի գործադիրի և օրենսդիրի համար հաճելի դատական ակտեր կայացվեն, իսկ մենք փորձելու ենք միշտ ասել՝ մենք անկախ ենք և մեր դատական ակտերը կայացնելու ենք բացառապես ղեկավարվելով օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով։ Դա անվերջ պրոցես է՝ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ ավարտ։ Ես այդ պրոցեսին վերաբերվում եմ փոքրինչ փիլիսոփայորեն։

-Պարո՛ն Վարդազարյան, «վնգստացող դատավորների» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունից հետո, ԲԴԽ-ն հայտարարեց, որ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ, բայց այն այդպես էլ չհրապարակվեց։ Ինչու՞։

-Ես չեմ հիշում՝ դա այդպես է եղել, թե ոչ։ «Վնգստացող դատավորներ» հայտարարության վերաբերյալ բազմաթիվ հարցադրումներ են արվել, պատասխանել եմ և ուղղակի հրաժարվում եմ ևս մեկ անգամ այդ հարցին անդրադառնալ։  Հարցին պատասխանելուց հրաժարվելը խնդրում եմ չդիտել որպես հարցից խուսափել, այլ՝ ուղղակի չկրկնվելու համար։ Բազմաթիվ անգամներ իմ կարծիքն ասել եմ։

- ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր անձնական երաշխավորությունն ընտրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության առիթով հուլիսի 30-ին ԲԴԽ-ն հայտարարեց, որ քննիչը կատարել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված գործողություն՝ կնիքելով դատավոր Գրիգորյանի աշխատասենյակի մուտքի դուռը: Սակայն ՀՔԾ-ն արձագանքեց, որ քննիչը խախտում թույլ չի տվել, այս պատասխանը բավարար համարո՞ւմ եք։

-Այո, դա փաստ է։ Այդպես է եղել։ Ցավոք սրտի ԲԴԽ-ն միայն կարող է նման եզրակացություն տալ, որ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ օրենք է խախտվել և դա որոշակի առումով մեր կողմից դիտարկվել է որպես ճնշում կամ միջամտություն։ Բացի հայտարարություն տալուց կամ հաղորդում տալուց Դատախազություն՝ ԲԴԽ-ն այլ գործառույթ չունի։ Մենք արել ենք առավելագույնը, որը պետք է արվեր։ Այո՛, գտել ենք, որ ՀՔԾ քննիչը օրենսդրությանը հակասող գործողություն է արել դատավորի նկատմամբ։ ԲԴԽ-ն կարող էր միայն դա արձանագրել և հանրայնացնել, որն արվել է։ Մեր իրավասություններն այդքանով ավարտվում են։ Այլևս մենք անելիք չունենք։ Ինձ թվում է, որ այն մարդիկ, ովքեր իրավասու են կամ ունակ են մեր ասածն ըմբռնել և հասկանալ, պետք է դրանից հետևություն անեն։ Համենայն դեպս՝ նման բան այլևս չի կրկնվել։ Միգուցե մեր հայտարարությունը նաև կանխարգելիչ ազդեցություն է ունեցել նաև հետագա գործողությունների համար։

-Ի դեպ, նույն դատավորին՝ Դավիթ Գրիգորյանին փաստաբաններից մեկը կաշառք ստանալու մեջ մեղադրեց, դատավորը դիմեց գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել կամ կաշառք տալու-ստանալու, կամ իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու համար, քրեական գործը հարուցվեց, գործը քննում է ԱԱԾ-ն, սակայն արդեն 7 ամիս է արդյունքների մասին ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվում։ Արդյո՞ք սա խնդիր չէ ու ինքնին նման դեպքերը չեն նպաստում դատավորների ու ընդհանուր առմամբ, արդարադատության համակարգի նկատմամբ անվստահությանը։ Ստացվում է, դատավորի հասցեին ով ինչ ցանկանա՝ կարող է ասել ։

-Ցավոք սրտի, մենք ապրում ենք մի իրողության մեջ, երբ ցանկացած մարդ այսօր իրեն իրավունք է վերապահում դատավորի կամ դատական իշխանության մասին ինչ-որ մի անձնական կարծիք հայտնելու։ Անձամբ ես՝ որպես Ռուբեն Վարդազարյան, իրավաբան և ԲԴԽ-ի մի մասը գտնում է, որ ԲԴԽ-ն մամուլի ակումբ չի և ամեն մի հայտարարությանը, եթե պատասխան հայտարարությամբ հանդես գանք, մենք կվերածվենք ընդամենը մի հարթակի, որտեղ հայտարարությունների, ֆեյսբուքյան գրառումների և ոչ պրոֆեսիոնալ գնահատականների ճակատամարտ է տեղի ունենալու։ Ի հակառակ դրան՝ ԲԴԽ-ը լրջագույն խնդիրներ ունի Սահմանադրությամբ և օրենսդրությամբ ամրագրված, որը լուծում է։ Բացարձակ չեմ ցանկանում մեկնաբանել փաստաբանների, անհատների, քաղաքական և «քաղաքական» գործիչների, հանրային վստահություն չվայելող անձանց, դեռ չկայացած քաղաքական գործիչների մեկնաբանությունները դատական իշխանության վերաբերյալ, քանի որ այլ գործ ունենք և այդ մեկնաբանություններին համարժեք պատասխան տալը մեզնից խլելու է բավականին լուրջ մարդկային և բարոյական ռեսուրս։ Չեմ ուզում մեր այդ ռեսուրսը զուր վատնել՝ մեկնաբանություններին մեկնաբանություն տալով։

-Դատավորներ Մխիթար Պապոյանի, Վազգեն Ռշտունու և Արշակ Վարդանյանի կողմից դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը իբրեւ թե գրելու վերաբերյալ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց: Հետաքրքրվե՞լ եք գործի ընթացքով, տեղյա՞կ եք, ի՞նչ փուլում է։ Այս դեպքում էլ, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ մեկ անձի, հայտարարությունը ստվեր է գցում դատավորների հեղինակության ու բարի համբավի վրա, թեեւ դատավոր Մխիթար Պապոյանը հաղորդում էր ներկայացրել իրեն զրպարտելու վերաբերյալ։

-Ոչ, ԲԴԽ-ն չունի նման լիազորություն՝ հետաքրքրվել նախաքննության ընթացքի վերաբերյալ։ Նախաքննությունը կավարտվի։ Ավարտվելուց հետո, եթե նախաքննական մարմինը և գործը հսկող դատախազը գտնեն, որ կա քրեորեն հետապնդելի արարք, ապա դա մեղադրական եզրակացությամբ կներկայացվի դատարան։ Եթե գտնեն, որ չկա քրեորեն հետապնդելի արարք, հանցակազմ կամ հանցադեպ, ապա գործի վարույթը կկարճվի ։ Երբ որ դա հանրայնացվի և լիազորություն ունեցող որևէ մարմին դիմի ԲԴԽ-ին, ապա մենք կարձագանքենք։ Այս փուլում ո՛չ լիազորություն ունենք, ո՛չ ցանկություն հետաքրքրվելու նախաքննության ընթացքով, քանի որ բավականին լայնածավալ գործառույթներ կան, որը ԲԴԽ-ն նույնպես ծանրաբեռնված իրականացնում է։

-Բայց պարոն Վարդազարյան, նման հայտարարություններն արդյո՞ք չեն ազդում դատավորների բարի համբավի և հեղինակության վրա։ 

-Ցանկացած տող, բառ, գովեստ կամ քննադատություն ազդում է դատական իշխանության վրա, դատավորների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Եթե դա վերաբերեր միայն դատական իշխանությանը, ապա այս ցնցումային վիճակը շատ պայթյունավտանգ կլիներ, բայց, ցավոք սրտի, ստիպված եմ արձանագրել, որ դա միայն դատական իշխանությանը չի վերաբերում, այլ՝ ամբողջ հասարակական տարբեր շերտերին, պետական կառույցներին է վերաբերում։ Որ ոլորտը նայեք, այսօր գրեթե նույն իրավիճակն է։ Նման պայմաններում շատ դժվար է զարգացման ճանապարհ բռնել, քանի որ ամենօրյա հրետանու տակ ենք տարբեր անձանց կողմից։ Այո, շատ բացասական է ազդում։

-Գործադիր, օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներն արդյո՞ք իրավունք ունեն գնահատականներ տալ դատական ակտին, թե այդուհանդերձ պետք է ցուցաբերեն քաղաքական զսպվածություն։

-Ձեր հարցն ինքնին պատասխան էր պարունակում։ Իսկ ինչու միայն օրենսդիր և գործադիր և քաղաքական իշխանություն եք նշում, ինչու՞ չեք նշում ընդդիմադիրներին, ինչու՞ չեք նշում կեղծ մասնագետներին։ Օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մեկնաբանելու իրավասություն ՀՀ-ում ոչ ոք չունի։ Ե՛վ գործադիրը, և՛ օրենսդիրը, և՛ ընդդիմադիրները որևէ կերպ իրավունք չունեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը մեկնաբանել։ Դա անհեռանկար, անշնորհակալ գործ է։

- Չե՞ք կարծում, որ գործադիր իշխանության՝ դատավորներին տրված վիրավորական պիտակավորումները, այդ կամ այն քաղաքական ուժին ծառայություններ մատուցելու մասին հայտարարությունները նպաստեցին դատական իշխանության հեղինակազրկմանը։

-Նորից նույն հարցադրումն եք անում։ Նշանակություն չունի դա գործադիր է, օրենսդիր է, ընդդիմադիր է կամ հասարակական կառույց է, թե քաղհասարակության ներկայացուցիչ է։ Ընդհանրապես ոչ ոք նման իրավունք չունի։

- Ձեզ չի մտահոգում,որ դատական իշխանության վերաբերյալ գործադիր եւ օրենսդիր Իշխանության ներկայացուցիչների կողմից բացասական գնահատականներ են հնչում, երբ օրվա քաղաքական իշխանությանը հետաքրքրող քրեական գործով վերջինիս ակնկալիքները չարդարացնող դատական ակտ է կայացվում։

— Ձեր հարցերն ուղղվածություն ունեն։ Խնդրում եմ ինձ այդ ուղղվածության հարցերը մի տվեք։

-Պարոն Վարդազարյան, մենք տեսնում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քրեական գործի հետ կապված, երբ սկսվել է մերժվել նրա փաստաբանների միջնորդությունները՝ կապված վերջինիս խափանման միջոցի փոփոխման հետ, դատարանների նկատմամբ թիրախավորումները նվազել են։

-Ոչ, չեմ գտնում, որ թիրախավորումը նվազել է։ Մենք նույն հրետանու տակ ենք ինչպես քաղաքական իշխանության կողմից, այնպես էլ՝ ընդդիմադիրների կողմից։ Դատական իշխանությունն այսօր իրականում անկախ է։  Մեզ այսօր քննադատում է և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը։ Քանի որ այդ գործը նշեցիք, ես այդ գործի շրջանակներում կխոսեմ, բայց նման օրինակները բազմաթիվ են։ Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման։ Այդպես չի լինում։ Դատավորներն ունեն իրենց կարծիքը, իրենց իրավագիտակցությունը և յուրաքանչյուր դատավոր իր ձևով է մեկնաբանում այս գործի հետ կապված որոշակի հանգամանքներ։ Ո՛չ քաղաքական իշխանությունն է մեզ հավանություն տալիս և ասում՝ այո, լավն է դատական իշխանությունը, ոչ՛ ընդդիմադիրները։ Հետևաբար՝ մենք կա՛մ իսկապես լավն ենք և անկախ ենք և, ես համոզված եմ, որ այդպես է, կա՛մ շատ վատն ենք, որովհետև բոլորն են քննադատում։ Մենք ո՛չ քաղաքական իշխանության կողմն ենք, ո՛չ ընդդիմադիրների կողմն ենք և ինչպես ճիշտ ենք գտնում, այդպես էլ անում ենք։ Դա՞ չէ մեր ուզած դատարանը։ Մենք հենց դա ենք ուզում, որ ունենանք անկախ դատարան, որը կգործի օրենքով, իրավունքի գերակայության սկզբունքով, ներքին համոզմամբ։ Մենք այսօր դա ունենք։

-Դատարանների նկատմամբ վստահության խնդիրը կարծում եմ, որոշակիորեն առնչվում է նաեւ հենց համակարգի ներսում վստահության պակասի խնդրին։ Վերջին փոփոխություններից հետո էլ, ցավոք, ԲԴԽ-ն, որը կոչված է ապահովելու դատական իշխանության անկախությունն ու բնականոն գործունեությունը, այդպես էլ չկարողացավ համապատասխան հեղինակություն դառնալ իրավական հանրությունում։ Դատավորները, փաստաբանական համայնքը, իրավապաշտպանները չեն վստահում ԲԴԽ-ին։ Ո՞րն է դրա պատճառը։

-Ցավոք սրտի, այսօր մեր հասարակությունը քաղաքականացված է և փաստաբանական համայնքը բաժանվել է երկու մասի։ Մեկը իշխանության կողմնակիցն է, մյուսը՝ ընդդիմադիրների։ Նախորդ հարցի շրջանակներում ես նշեցի, որ մի մասն ասում է, որ դատական համակարգը թելադրանքով է աշխատում, որովհետև Ռոբերտ Քոչարյանը այսօր կալանքի տակ է, իսկ մյուս մասն ասում է, որ դատական համակարգը կաշկանդված է նախկիններով, որովհետև երկու դատավոր այլ կարծիք ունեցան։ Եթե կա ճնշում դատարանի վրա, ապա պետք է լինի քրեական գործ, մեղադրանք և գոնե դիմում ԲԴԽ-ին։ Այսօր մենք ունենք մեկ դիմում, որտեղ փաստաբանը գրել է, որ այսօր դատական համակարգը ճնշվում է և խնդրում ԲԴԽ-ի աջակցությունը, բայց դա քաղաքացիական մեկ գործի շրջանակներում է։ ԲԴԽ-ն համապատասխան կարձագանքի։ Այլ դիմում ԲԴԽ-ն չի ստացել։ ԲԴԽ-ն ինքնուրույն վարույթ հարուցող մարմին չէ, ինքնուրույն գնահատականներ տվող չէ։ ԲԴԽ-ին պետք է դիմել։ Տպավորություն է ստեղծվում, որ դատավորներն առավոտյան արթնանում են և իրենց հետ գործեր են բերում և սկսում են քննել։ Ինչ մուտք է արվում դատարան, դատավորները դա են քննում։ Ե՛վ քրեական, և՛ վարչական, և՛ քաղաքացիական գործերում պետք է լինի մեղադրող, հայցվոր։ Դատավորը չի կարող ինքնուրույն հարց բարձրացնել և քննել։ Ինչ հասարակությունը բերում է, մենք դրա պատասխանն ենք տալիս։

- ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց՝ մեջբերում եմ. «Բարձրագույն Դատական Խորհրդի, որպես անկախ սահմանադրական մարմնի, գործունեությունն այդպես էլ չի համապատասխանում դատական խորհուրդների միջազգային լավագույն փորձին»։ Այսինքն՝ ԲԴԽ-ի ներսում եւս դժգոհություններ կան, որ այն լիարժեք չի կատարում իր գործառույթները։

-Իհարկե կան։ Ես ոչ միայն ուրախ եմ, այլև խրախուսում եմ, որ լինի կարծիքների բախում, տարակարծություն և այդ կարծիքների բախման արդյունքում ծնվի լավագույն որոշումը։ Պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ չի համապատասխանում, ես էլ եմ գտնում, որ չի համապատասխանում։ Մենք բազմաթիվ արտասահմանյան ԲԴԽ-ների հետ հանդիպումներ ենք ունենում և տեսնում ենք, որ այնտեղ այդ ինստիտուտները կայացել են։ Բայց մի մոռացեք, որ մեր ՀՀ ԲԴԽ-ն այս լիազորություններով, որոնք որ ամրագրված են «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում, ունի 1.5 տարվա պատմություն և ցանկացած որոշում՝ ամենաանշանից մինչև ամենալուրջ, կայացվում են՝ ոչ թե հղում կատարելով նախադեպերին, այլ՝ նոր նախադեպ ենք ստեղծում։ Շատ նորմալ է և շատ դրական եմ գնահատում, երբ կա կարծիքների բախում ԲԴԽ-ում։ Եթե Դուք ներկա լինեք ԲԴԽ նիստերին կամ այն ժամանակ, երբ ԲԴԽ-ն հանդես էր գալիս որպես դատարան և հեռանում էր խորհրդակցական սենյակ և, եթե Դուք ներկա լինեք այդ խորհրդակցական սենյակի քննարկումներին, տպավորություն կստեղծվի, որ այս մարդիկ դուրս կգան սենյակից և կդառնան ոխերիմ թշնամիներ և երբեք այլևս չեն խոսի, բայց արի ու տես, որ այդ կարծիքների բախման արդյունքում ծնվում են որոշումներ, որոնք հետո կօգտագործվեն որպես նախադեպ։ Նույնիսկ, եթե սխալ ենք թույլ տվել, ապա մեր սխալը հաշվի առնելով, ավելի լավ որոշում են կայացնելու։ ԲԴԽ-ի ներսում տարակարծությունը դրական է։ Պատկերացրեք՝ ԲԴԽ նախագահն ասեր մի միտք և բոլորը ծափահարություններով ընդունեին և ասեին՝ բրավո, տաղանդավոր է։ Այդ դեպքում ինստիտուտը չէր կայանա, այլ կդառնար ընդամենը պետական կառավարման մարմին, որն ուղղահայաց ենթակայություն ունի։

 

Հարցազրույցը՝ Իզաբել Սահակյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

11:29 12/12/2019  |  Հարցազրույց«Ինձ թվում է՝ վարչապետը շատ լավ գիտի, որ այն դատավորը, ով տեր է ունեցել նախորդ իշխանության ժամանակ, իր տիրոջն արդեն 1.5 տարի առաջ գտել է». Ալեքսանդր Ազարյան.168.am
17:01 08/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԴատավորներ Ռշտունուն, Պապոյանին, Վարդանյանին, Գրիգորյանին զրպարտելու գործերը ԱԱԾ-ն պահում է որպես գործի՞ք
22:01 06/12/2019  |  ՀարցազրույցՀամաձայն եմ՝ կան ճնշումներ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից. Վազգեն Ռշտունի
13:24 18/11/2019  |  ՀարցազրույցԴատավորները թիրախավորված են իշխանության մյուս ճյուղերի կողմից, ինչը նպաստում է դատավորի կոչման հեղինակազրկմանը. Դավիթ Բալայան
16:45 09/11/2019  |  ՀարցազրույցԻ՞նչ անկախության մասին է խոսքը, անկախ դատավորները հիմա կամիկաձեներ են. Ալեքսանդր Ազարյան
16:40 01/11/2019  |  ՀարցազրույցԴատական օրենսգրքի փոփոխությունների նախագծում առկա են դատավորի անկախությունն ու անաչառությունը սահմանափակելու ռիսկեր. Արշակ Վարդանյան
20:39 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Բալայանի հետ կապված միջադեպի փաստով քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումն իր բնույթով նմանվել է քաղաքական փաստաթղթի (տեսանյութ)
17:08 29/10/2019  |  Դատական ռեպորտաժներԴատավոր Դավիթ Բալայանի փաստաբանը պահանջում է վերացնել քննիչի որոշումը եւ քրեական գործ հարուցել
20:41 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը նուրբ թեմա է. ԲԴԽ նախագահ
19:31 18/09/2019  |  ԼՐԱՀՈՍԲԴԽ-ի ներկայացուցիչները կմասնակցեն ԱԺ պետաիրավական հանձնաժողովի քննարկումներին. ԲԴԽ նախագահ

Տեսանյութեր

02/29/2024   15:35 Ադրբեջանցի զինված դիվերսանտը ներխուժել է ՀՀ տարածք ու ձերբակալվել

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]