Թեմաներ
Ուրբաթ 04 / 19 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/19/2024   13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է 04/19/2024   13:30 Իսրայելի պատասխան հարվածը Իրանին. Ինչ է հայտնի 04/19/2024   13:25 24-ամյա մոսկվացուն սպանած ադրբեջանցու բնակարանից հայտնաբերվել է ավելի քան 44 մլն ռուբլի և 300 հազար դոլար 04/19/2024   13:10 Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան 04/19/2024   13:06 Ցավոք, հարկ վճարելը հանրության շրջանում շատ հաճախ համարվել է դիմադրության արժանի գործընթաց. Ռուստամ Բադասյանի ուղերձը 04/19/2024   12:58 Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում 04/19/2024   12:52 Բաքվում հերթական լրագրողն է ձերբակալվել՝ դիմակավորված անձանց կողմից 04/19/2024   12:50 Եղանակն առաջիկա օրերին 04/19/2024   12:37 Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում 04/19/2024   12:27 «Արմավիր» ՔԿՀ-ում մեծ քանակի արգելված իրեր են հայտնաբերվել 04/19/2024   12:20 Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ 04/19/2024   12:09 Կիևյան 7 շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել. shamshyan.com 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   11:45 Երկու տղա եմ մեծացրել՝ ուղարկել բանակ, իսկ հիմա ինձ չեն թողնում, որ ապրեմ էս երկրում. փողոցային առևտրի դեմ «ռեյդ» է սկսվել 04/19/2024   11:35 Իրանից ներկրել են մեծ քանակությամբ թմրամիջոցներ ու փորձել իրացնել. թմրամիջոցների մոտ հայտնաբերված տղամարդը կալանավորվել է. (տեսանյութ) 04/19/2024   11:18 Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդկաներում.  Անահիտ Մանասյան 04/19/2024   11:00 Վրաերթ՝ Երևանում․ 61-ամյա հետիոտնը հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com 04/19/2024   10:51 Տաթևի վանքի շրջակայքում հիմնվում է պտղատու այգի՝ որպես զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված մեր բոլոր հայրենակիցների 04/19/2024   10:47 Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ) 04/19/2024   10:43 Գայի պողոտայում ավտոմեքենա է շուռ եկել. կան տուժածներ 04/19/2024   10:34 Եթե Փաշինյանը ժամանակ ունի զննել դպրոցական կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև «զննելու» հրթիռները. Տոնոյան 04/19/2024   10:29 Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցի նպատակներից մեկն էր կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև. Աբրահամյան 04/19/2024   10:22 Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը 04/19/2024   08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ» 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ» 04/19/2024   08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 04/19/2024   08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» 04/19/2024   08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ» 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/19/2024   07:49 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ» 04/19/2024   07:44 Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ» 04/19/2024   07:38 ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ» 04/19/2024   00:07 Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» երթ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել 04/18/2024   23:47 Իսրայելը կանգնած է էքզիստենցիալ սպառնալիքի առջև․ Նեթանյահու 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/18/2024   23:24 Ձերբակալվել են Կանադայի պատմության մեջ ոսկու խոշորագույն գողության մեղավորները 04/18/2024   23:08 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 04/18/2024   22:49 ԱՄՆ-ը չի աջակցի ՄԱԿ-ի կազմում Պաղեստինի ընդունմանը. Պետդեպ 04/18/2024   22:30 Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են 04/18/2024   22:07 Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել 04/18/2024   21:58 ՀՀ ԱԽ քարտուղարը «ՔՊ» նիստում զեկույց է ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից 04/18/2024   21:49 Ուռուցքաբանը զգուշացրել է քաղցկեղ առաջացնող դիետայի մասին 04/18/2024   21:38 27-ամյա տղամարդը ձերբակալվել է 04/18/2024   21:15 ԵՄ-ն կընդլայնի Իրանի դեմ պատժամիջոցները. Մակրոն 04/18/2024   20:54 «Շուռնուխ-2» օպերացիան՝ Տավուշում. մարդկանց գլուխների տակ փափուկ բարձ դրեցին. Ստեփանյան (Տեսնայութ) 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/18/2024   20:32 Քենիայում կործանվել է պաշտպանության ուժերի ղեկավարին տեղափոխող ուղղաթիռը
04/17/2024   15:57 Լոռիում 24-ամյա երիտասարդը սեռական բնույթի բռնի գործողություններ էր կատարել 93-ամյա կնոջ նկատմամբ, հետո՝ ծեծելով սպանել 04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/18/2024   15:30 Գեղարքունիքում 13 տարեկան արցախցի աղջիկ երեխա է սեռական բռնության ենթարկվել․ երկու տղամարդ կալանավորվել է 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/18/2024   10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com 04/17/2024   13:55 Թույլ չտվին հարց տալ, փախավ. Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցած ոսկեպարցի 04/18/2024   07:45 Սամվել Վարդանյանի պաշտպանը լուսանկար է հրապարակել, որը ապացուցում է նրա նկատմամբ կատարված խոշտանգումը 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/18/2024   08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ» 04/17/2024   15:33 Հաջիևը մեկնաբանել է ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումը 04/17/2024   18:55 Արցախից ռուսական զորքերի շտապ դուրս գալը կարող է տարբեր պատճառներ ունենալ. քաղաքագետ 04/17/2024   21:33 Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին 04/17/2024   22:23 Բրազիլիայում հարսանեկան խնջույքն ավարտվել է հարսնացուի մահվամբ 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/17/2024   17:37 Ինչպես են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. (տեսանյութ) 04/18/2024   11:32 «Դոգի» աջակիցներն ակցիա են իրականացնում․ ոստիկանների հետ քաշքշուկի ընթացքում քաղաքացու ոտքի պռոթեզը դուրս եկավ 04/17/2024   19:34 ԱԱԾ փոխտնօրեն Անդրանիկ Սիմոնյանը խուսափում է դատարան ներկայանալ․ Վարդազարյանի պաշտպանը հիշեցնում է՝ անգամ Նիկոլ Փաշինյանն է ներկայացել դատարան

Կառավարությունը խուսափում է աշխատատեղերի մասին ցուցանիշ ներկայացնել. բայց օպտիմալացնում է պետհամակարգը. «Փաստ» 12/12/2019   09:35  |  Մամուլ

«Փաստ» թերթը գրում է. «Օրերս վիճակագրական կոմիտեն ներկայացրեց Հայաստանի սոցիալական պատկերը 2018 թվականի մասով, ըստ որի՝ Հայաստանում աղքատ է մոտ 700 հազար մարդ։ Նրանց թվում են այն մարդիկ, որոնք ամսական ծախսում են ամենաշատը 42 հազար դրամ։ Իսկ ծայրահեղ աղքատները 30 հազար են, ում ամսական ծախսը 24 հազար դրամ է։

Աղքատության բարձր ցուցանիշներով աչքի են ընկնում Շիրակի, Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերը, սակայն 42 տոկոս աղքատության մասնաբաժին ունեցող Շիրակը տարիներ շարունակ առաջին տեղում է։

Աղքատ բնակիչներին ամենից շատ հուզում է աշխատատեղերի բացակայության հարցը, որի հետ են կապվում ոչ միայն աղքատության պատկերը, այլև արտագաղթի բարձր տեմպերը։

Հարկ է նշել, որ եթե ապագայում վիճակագրական կոմիտեն հրապարակի նաև 2019 թվականի աղքատության ցուցանիշները, ապա դրանք 2018 թվականի ցուցանիշներից էականորեն չեն տարբերվի, քանի որ այս տարվա ընթացքում լուրջ տնտեսական տեղաշարժեր տեղի չունեցան՝ չնայած այն հանգամանքին, որ իշխանությունների կողմից շատ է խոսվում տնտեսական հեղափոխության մասին։

Աղքատության խնդրին վարչապետ Փաշինյանն իր ելույթներում բազմիցս է անդրադարձել։ Նա այս տարվա սկզբին իր ունեցած ելույթներում փորձում էր աղքատությունը ներկայացնել ոչ միայն սոցիալական երևույթ, այլև որպես հոգեբանական, մտածողության որոշակի տեսակ:

«Մարդու աղքատությունը գլխում է: Չի կարող մարդը, ով էստեղ (գլխում) աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ նա չի հաղթահարի: Տար ամեն օր 100 հազար դոլար տուր»,- նշում էր վարչապետը։ Սակայն պետք է նշել, որ վարչապետի այս հայտարարությունը հանրության լայն շրջանակների կողմից քննադատության առարկա դարձավ։

Վերլուծաբանների մի մասն այն որակեց որպես պոպուլիզմի հերթական դրսևորում, իսկ մյուս մասի կարծիքով՝ կառավարությունը սրանով ուզում է ապահովագրել իրենց աղքատության դեմ պայքարի հարցում հնարավոր ձախողումներից։

Այս քննադատություններից հետո միայն Փաշինյանը փոխեց իր մոտեցումը աղքատության խնդրի հետ կապված և վերջերս տեղի ունեցած կառավարության նիստերից մեկում հայտարարեց, թե աղքատությունը հաղթահարելու այլ տարբերակ, քան աշխատանքն է, ուղղակի գոյություն չունի։

Իհարկե, այս հայտարարության հետ բոլորն են համաձայն, սակայն հարցն այն է, թե ո՞վ պետք է լուծի նոր աշխատատեղերի ստեղծման հարցը, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան աշխատել։

Ի վերջո, բոլորը բիզնեսմեն չեն կարող դառնալ: Եվ պատահական չէ, որ քաղաքացիներն իշխանություններից ունեցած իրենց ակնկալիքների առաջնահերթությունների շարքում հատուկ ուշադրություն են դարձնում նոր աշխատատեղերի ստեղծման հարցին։

Իսկ իշխող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում գրված է, որ իրենց կողմից վարվող տնտեսական քաղաքականության նպատակը դառնալու է աշխատատեղերի ստեղծումը, աշխատավարձերի բարձրացումը, սակայն այս հարցի շուրջ կառավարության պատասխանը ոչ միանշանակ է։

Փաշինյանը պարբերաբար հանրությանը ցուցանիշներ է ներկայացնում, թե ինչքան նոր աշխատատեղեր են ի հայտ եկել իշխանափոխությունից հետո, բայց խոսքը ոչ թե նոր աշխատատեղերի ստեղծման, այլ դրանց՝ ստվերից դուրս գալու մասին է։ Եվ այդ թիվը ժամանակի ընթացքում աճում է, ու վերջերս էլ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, թե 2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81 հազար 534 նոր աշխատատեղ:

Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե նախկինում ուղղակի նշվում էր «նոր աշխատատեղ», ինչը քննադատության տեղիք էր տալիս, քանզի իրականում գերազանցապես խոսքը ստվերից դուրս եկածների մասին է, ապա հիմա վարչապետը շեշտում է «ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել» ձևակերպումը:

Եվ այն, որ վարչապետը խուսափում է ցուցանիշներ նշել, թե իրենց կառավարման օրոք կոնկրետ ինչքան նոր աշխատատեղ է ստեղծվել, վկայում է այն մասին, որ նոր աշխատատեղերի ստեղծման մասով իրավիճակը բարվոք չէ։

Սակայն այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի վարչապետը խոսի պետական համակարգի շարունակական օպտիմալացման մասին՝ չառաջարկելով այլընտրանքային տարբերակներ օպտիմալացման ենթակա աշխատակիցների համար նոր աշխատանք գտնելու մասով։

Ու եթե նոր աշխատատեղեր չեն ստեղծվում, և դրա հետ մեկտեղ գրեթե կրկնակի բարձրացվում են նախարարների, մարզպետների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ապա էլ ինչպե՞ս պետք է քաղաքացիները գնահատեն կառավարության աշխատանքը»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 12.12.19թ. համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]