Թեմաներ
Երեքշաբթի 01 / 28 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/28/2020   13:52 Դիմակավորված անձինք առևանգում են Նարեկ Մալյանին.Միհրան Հակոբյան 01/28/2020   13:45 Գևորգ Կոստանյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան 01/28/2020   13:34 Զինծառայողների իրավունքների երաշխավորման հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են. Թաթոյան 01/28/2020   13:31 «Հայոց բանակի կայացման ճանապարհն, իհարկե, հեշտ չի եղել». Ծառուկյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ 01/28/2020   13:26 Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ 01/28/2020   13:20 «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանրային դրամահավաք է սկսում՝ հաջակցություն «Նովայա Վրեմյա» թերթի 01/28/2020   13:17 Դատարանը վարույթ է ընդունել Արամ Վարդևանյանի հայցադիմումն ընդդեմ Արդարադատության նախարարության 01/28/2020   12:41 Այցելություն Ստեփանակերտի հուշահամալիր Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ 01/28/2020   12:35 Ձեր թիկունքում ենք մենք մեզ զգում ապահով ու պաշտպանված»․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել 01/28/2020   12:14 Շնորհավոր բոլորիդ տոնը, եղբայրներ ու քույրեր, Աստծո աջը ձեզնից անպակաս. Ավետիք Չալաբյան 01/28/2020   12:00 Աշխարհի ցանկացած անկյունում գտնվող յուրաքանչյուր հայի ազգային հպարտության աղբյուրն է Ազգային բանակը . ՀՀ գլխավոր դատախազի ուղերձը 01/28/2020   11:51 Հարթենյանի դեպքը եզակի չէ. «Իմ քայլը» խմբակցության անդամների մեծ մասը ֆեյսբուքում ծաղրական գրառումներով, «քոմենթներով» է գործունեություն ծավալում. Խաժակյան 01/28/2020   11:48 Սպառազինության համալրման աշխատանքները գնահատելու ժամանակը չէ.Սասուն Միքայելյան 01/28/2020   11:36 Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն 01/28/2020   11:30 «Ուզում են քաշի ջանը». Արման Բաբաջանյանը նստում է Գևորգ Պետրոսյանի նախկին սենյակում. «Հրապարակ» 01/28/2020   11:27 Հայկական բանակը մեր հավաքական արժանապատվությունն է. Վանեցյան 01/28/2020   11:25 ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը խուսափեց պետական հեղաշրջման փորձի վերաբերյալ հարցից (տեսանյութ) 01/28/2020   11:22 Ոչ՝ հանձնաժողովին, մերսի՝ Միրզոյանին. «Հրապարակ» 01/28/2020   11:17 Թիրախում հայտնվածների մի մասն արտագաղթում է երկրից. «Հրապարակ» 01/28/2020   11:06 Բավական չէ իր Ազգի զինվորը լինել, պետք է նաև նրա հրաշունչ զինվորը լինել. Գարեգին Նժդեհ 01/28/2020   10:59 Հայկական բանակը մեր ժողովրդի պայքարի և միասնական ջանքերի արդյունքն է․ Հրայր Թովմասյանի շնորհավորական ուղերձը 01/28/2020   10:56 Ռուբեն Վարդազարյանի շնորհավորական ուղերձը Հայոց Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ 01/28/2020   10:51 Նախկինում, եթե բանակից ազատվելու խնդիրները կոպուցիայի մեթոդներով հնարավոր էր, հիմա գրեթե անհնարին է. Արամ Սարգսյան 01/28/2020   10:48 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի տոնական ուղերձը նվիրված ՀՀ ԶՈՒ կազմավորման 28-ամյակին 01/28/2020   10:35 ՍՈՒ 30-նների նոր խմբաքանակը շուտով կհասնի Հայաստան. Դավիթ Տոնոյան 01/28/2020   10:30 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/28/2020   10:23 Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի եւ յուրաքանչյուր անձի. Գարեգին Բ 01/28/2020   10:21 Քաղաքականապես որևէ կարևորություն չունեն այս բանավեճերը. Տիգրան Ավինյանը՝ Արթուր Վանեյցանի և իշխանությունների միջև առկա բանավեճի մասին 01/28/2020   10:19 Բակո Սահակյանը հունվարի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ 01/28/2020   10:13 Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել 11 քաղաքացի 01/28/2020   10:08 Իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն. ԱԱԽ քարտուղարը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին 01/28/2020   10:05 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/28/2020   00:06 Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել ինը քաղաքացի 01/27/2020   23:41 Ահաբեկիչները հարձակվել են Սիրիայում նավթապահեստների վրա 01/27/2020   23:23 Շարիկովշչինա 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/27/2020   22:47 Կեղծ օգտատերը՝ «Новые Ведомости»-ի սկզբնաղբյուր. ապատեղեկատվություն ՀՀ վարչապետի առողջության մասին 01/27/2020   22:11 Փաստորեն մեր երկրում քծնանքն ու ծառայությունների մատուցումը լուրջ ծավալի պոտենցյալ ունի. Արա Գալոյան 01/27/2020   21:51 Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ. Նիկոլ Փաշինյան 01/27/2020   20:42 Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը 01/27/2020   20:11 Մյուսները շատ ավելի վատ բաներ են արել ՝վարչապետից սկսած. Լուսինե Սահակյան 01/27/2020   19:52 Փաշինյանն ինքն իրեն մտցրել է քաղաքական վերջնախաղ, իզուր չէ, որ նա անընդհատ խոսում է հեղաշրջումների մասին. Սամսոնյան 01/27/2020   19:38 Սրա արդյունքը վատ չի լինելու Փաշինյանի համար, սրա արդյունքը վատ է լինելու Հայաստանի համար. Լուսինե Սահակյան 01/27/2020   19:00 Ձեռնաշղթաներով կտեղափոխվեր, թե առանց, մեր վերջնանպատակը նրան տեղափոխելն էր. Ոստիկանապետի պաշտոնակատար 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   17:39 Բնակարանում հայտնաբերվել է բնակչի դին 01/27/2020   17:30 Սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական. Արսեն Բաբայանը՝ ՀՀ նախագահին
01/27/2020   15:25 Դավաճանը դու ես, որ դավաճանել ես բոլոր այն մարդկանց ում հետ ճանապարհ ես անցել. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին 01/26/2020   19:38 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Վանեցյան 01/26/2020   21:30 Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահին մեղադրել է կեղծիք կատարելու մեջ 01/27/2020   18:24 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել. «Новые Ведомости» 01/26/2020   18:06 Հրայր Թովմասյանը խնդրել է պատրաստել հայցադիմում. Ամրամ Մակինյան 01/27/2020   14:15 Անգրագետ սեւ փիարն աշխատեց իր՝ Նիկոլ Փաշինյանի դեմ. քաղտեխնոլոգ 01/26/2020   17:05 Նիկոլ Փաշինյանը որպես ապացույց հրապարակել է միջոցառման ժամանակ ՍԴ նախագահի փոխանցած գրիչը 01/27/2020   12:22 «Իմ քայլի» պատգամավորները կարծում են, որ Նիկոլ Փաշինյանի հրապարակած փաստարկ-գրիչը սխալ է ընկալվել 01/26/2020   17:57 Կյանքը գրիչա. մի օր ձեռքդա, մի օր՝ էլ... Արմեն Աշոտյան 01/26/2020   23:32 Հայաստանն իր տեղը զիջել է 6 նիշով` զբաղեցնելով 47-րդ հորիզոնականը. Doing Business 01/27/2020   22:55 Ալեն Սիմոնյանը ստում է, ես իր հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չեմ ունեցել. Արթուր Վանեցյան.news.am 01/27/2020   18:03 Ավտոմեքենաների շուկան` փլուզման եզրին. գները կտրուկ կնվազեն 01/27/2020   12:52 Ավագանու կազմից կհանեն, մի հատ շատ հարմար, տաքուկ և գուցե շատ էլ փողոտ գործի կդնեն. քաղտեխնոլոգ 01/27/2020   10:36 Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին և կառավարության անդամներին, եթե այդպիսիք մնացել են. Արա Վարդանյան 01/28/2020   00:36 Փաշինյանի 10 միլիոն դրամանոց «ձրիակերային» անտեղյակությունը ՍԴ-ում. Գագիկ Համբարյան 01/28/2020   00:13 Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում. Գոհար Մելոյան 01/26/2020   19:42 Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին 01/26/2020   17:45 Կանադացի գիտնականները հնարավոր են համարել քաղցկեղով վարակվելու հավանականությունը 01/26/2020   14:42 Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով 01/27/2020   14:52 Ստյոպա Սաֆարյանի տան մոտ նրա վրա հարձակման և հեռախոսի հափշտակման գործը փոխանցվել է ՀՀ ՔԿ և ընդունվել է վարույթ

Փաշինյանի լոզունգը, թե ԼՂ խնդրի լուծումը պետք է բավարարի բոլոր կողմերին ոչինչ չասող խոսք է. Ռ. Քոչարյան. «Հրապարակ» 12/11/2019   09:28  |  Մամուլ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Հարց- Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլևս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։

Պատասխան- Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է և ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի և թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաև դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ և անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը և այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի և նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները և նրա ընտանիքի անդամների շանտաժը, և սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենևին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:

Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:

Հարց- Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ և ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։

Պատասխան- Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների և պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:

Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես: Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման և վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:

Հարց- 2018-ի դեպքերից հետո շատ դժվարությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը վերակառուցվում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմավորված չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, և ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձևավորվի։

Պատասխան- 2018-ի ապրիլին տեղի ունեցած և իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, և հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան և դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, և հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձևավորում է ընթանում:

Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի և գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության և տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները և աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ: Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:

Հարց- Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բացառապես քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թե՞ կարծում եք, որ իրավական ուղին դեռ սպառված չէ։ Ինչո՞ւ միջազգային կառույցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանությունները, արևմտյան գերտերությունները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։

Պատասխան- Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են և արագանում են միայն խոշտանգումների և առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր և ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաև եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները:
Ռուսաստանը բազմիցս և բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին:

Հարց- Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից։

Պատասխան- Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:

Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի:

Հարց- Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում։ Միայն Սահմանադրական դատարանի և նրա նախագահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, միջազգային հստակ արձագանք լիներ։ Ինչո՞վ եք բացատրում քաղաքացիական հասարակության այս ինֆանտիլությունը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում։

Պատասխան- Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:

Հարց- Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի։

Պատասխան- Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:

Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ: Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի:

Հարց- Ի՞նչ եք կանխատեսում 2020 թվականին, ի՞նչ սցենար եք տեսնում Հայաստանի համար։

Պատասխան- Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից: Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունի: Տնտեսական և սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը: Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից և վճռականությունից:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:33 10/12/2019  |  ԼՐԱՀՈՍԴատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկի միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը վերաքննիչ դատարանը թողել է առանց քննության
16:08 09/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄխիթար Պապոյանը ինքնաբացարկ հայտնեց
12:21 06/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըLive.Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու գործով դատական նիստը
09:39 05/12/2019  |  ՄամուլՆախարարը՝ Քոչարյանի նկատմամբ գրավի ինստիտուտը չկիրառելու մասին. «Հրապարակ»
21:51 03/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՔոչարյանը պարտավոր չէ կալանքի տակ գտնվել, որովհետեւ դատավորը պետք է արձակուրդ գնա. Հայկ Ալումյան (տեսանյութ)
17:09 03/12/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՅուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի համար շտապ օգնություն է հրավիրվել
10:13 03/12/2019  |  ՄամուլՍերժ Սարգսյանն է բարեխոսել Ռոբերտ Քոչարյանի մոտ, որպեսզի Սուքիասյանը վերադառնա. «Իրատես»
13:05 26/11/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՄխիթար Պապոյանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանի բողոքը
09:55 22/11/2019  |  ՄամուլՓաշինյանը շահեկան վիճակում է, եթե նրան ընդդիմություն են Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը. «Իրատես»
14:41 21/11/2019  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱննա Դանիբեկյանը գրավի միջնորդությունը մերժել է հղում կատարելով հակասահմանադրական ճանաչված նախադեպին. Դատավորին ինքնաբացարկ հայտնելը՝ կրկին օրակարգում

Տեսանյութեր

01/27/2020   19:05 Կարմիր գծերի ոդիսականը. ինչ անել տուգանվելու դեպքում. մանրամասնում է իրավաբանը

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]