Թեմաներ
Հինգշաբթի 09 / 24 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

09/24/2020   22:25 Նիկոլ Փաշինյանը նպատակ չունի հայկական շահը առաջ մղել, ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ առավելևս միջազգային հարթակներում. Աննա Մկրտչյան 09/24/2020   22:09 Լույս աշխարհ է եկել ապրիլյանի հերոս Ադամ Սահակյանի եղբորորդին՝ փոքրիկ Ադամը 09/24/2020   22:01 ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը վարչապետի որոշմամբ ազատվեց պաշտոնից 09/24/2020   21:49 Սմբատ Գոգյանն ազատվեց ԲՈԿ նախագահի պաշտոնից 09/24/2020   21:36 Գորբաչովն աջակցել է Բելառուսի ցուցարարներին 09/24/2020   21:20 Ապարանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել 09/24/2020   21:04 Թրամփը համաձայնել է խաղաղ հեռանալ մի պայմանով 09/24/2020   20:39 Հրդեհ Պտղունք գյուղի երկհարկանի բնակելի շինությունում․ ԱԻ նախարարը դեպքի վայրում է 09/24/2020   20:31 «Արմավիր» ՔԿՀ֊ում կալանավորը մեխել է ոտքերը.պաշտպանը պնդում է՝ նման ծայրահեղ քայլի դիմելու պատճառն արդարության վերականգնելու ցանկությունն է 09/24/2020   20:23 Վաղարշյանը՝ Խունդկարյանի ՍԴ նախագահ դառնալու իշխանությունների հետ ունեցած պայմանավորվածության մասին 09/24/2020   20:12 Ադրբեջանական մամուլը շատ արագ խմբագրել է երեկ տարածած ապատեղեկատվությունը. ԱՀ նախագահի խոսնակ 09/24/2020   20:01 Հրայր Թովմասյանը կշարունակի պայքարել՝ մինչև ՀՀ-ում սահմանադրականության վերականգնումը 09/24/2020   19:56 Նոր կազմավորվող պարեկային ծառայության դիմորդները ֆիզիկական պատրաստականության ստուգումներ են անցնում 09/24/2020   19:48 ԲՈւՀ-ում ուսումնական պրոցեսը կաթվածահար է եղել, իսկ որտեղ է ԿԳՄՍ-ն 09/24/2020   19:39 Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր Հրայր Թովմասյանը 09/24/2020   19:38 ԱԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական աշխատանքները․ խախտումների դեպքում կասեցման փոխարեն այժմ կկիրառվի տուգանք 09/24/2020   19:35 3 ամսական երեխան բորդյուրներին է քնում՝ մոր հետ. ցուցարարները լուծում են պահանջում Փաշինյանից 09/24/2020   19:22 Ավտոտնակների փոխարեն` հանգստի գոտի. քաղաքապետ Հայկ Մարությանը ծանոթացել է կատարված աշխատանքներին 09/24/2020   19:15 Բանկերը զբաղվում են վաշխառությամբ, փոխեք օրենքները. Արման Ղուկասյան 09/24/2020   19:12 Այլևս չի գործելու կազմակերպությունների գործունեության կասեցումների պրակտիկան. ՍԱՏՄ 09/24/2020   19:09 Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի դեսպանին 09/24/2020   19:09 Վարչապետին ներկայացվել են ՍԱՏՄՆ և ԲԸՏՄ գործունեության հաշվետվությունները. Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տարածքում առանց թույլտվության հանքերի օգտագործման խնդրին 09/24/2020   19:05 Իշխանության շարքերում հակառուսական հայացքներով ծվարած շատ ներկայացուցիչներ առիթ են փնտրում՝ հայ-ռուսական հարաբերությունները քանդելու համար. Արտակ Զաքարյան 09/24/2020   18:52 ՍԴ նախագահի թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել, նիստը կշարունակվի վաղը 09/24/2020   18:45 Վարչապետի խոսնակը հաստատեց՝ ԿԳՄՍ փոխնախարարի հրաժարականի դիմումը ստացել են 09/24/2020   18:35 Պաշտոնեական կեղծիքի հիմքով քրգործ հարուցվելու է. Ղազինյան 09/24/2020   18:31 Կատարված հանցավոր արարքների համար աշխատանքից ազատվել է Արարատի մարզի Եղեգնավանի միջնակարգ դպրոցի տնօրենը 09/24/2020   18:09 Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք՝ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ. Հարուցվել է քրեական գործ 09/24/2020   18:04 ՔԾ-ում անցկացվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի հիմնահարցերին նվիրված խորհրդակցություն 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   17:37 «Չկրկնել14-րդ ծրագրի սխալները». ԵՊՀ ՈւԽ նախագահի արձագանքը` Արայիկ Հարությունյանի հայտարարությանը 09/24/2020   17:24 Հարժիս բնակավայրի 23-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ համագյուղացուն դանակահարելու համար 09/24/2020   16:59 Գագիկ Ծառուկյանի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել 09/24/2020   16:50 Երբ այս կողմից ռեալ մրցակից չկա, մյուս կողմն իրեն ամեն ինչ կարող է թույլ տալ. փորձագետը` «Աէրոֆլոտ»-ի տոմսերի գնի վերաբերյալ 09/24/2020   16:40 Գնդեվազ համայնքի երեք բնակիչների մեղադրանք է առաջադրվել՝ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար 09/24/2020   16:38 Արայիկ Հարությունյանի հետ ունեցած տևական լարվածության արդյունքում ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը հրաժարականի դիմո՞ւմ է ներկայացրել 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/24/2020   16:10 ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը ձերբակալվել է ԱՄՆ֊ում. ՀՀ դատախազությունը կդիմի ԱՄՆ֊ին՝ Գևորգյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու համար 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   16:00 Արցախի մասին ֆիլմը կցուցադրվի Մոսկվայի միջազգային կինոփառատոնում 09/24/2020   15:42 Ազգային ինքնությունը մեզ համար կարևորագույն ուղենիշ է և պետք է փոխանցվի կրթության միջոցով. Ա. Հարությունյանը Ժողովրդական արվեստների թանգարանի աշխատակիցներին է ներկայացրել նոր տնօրեն Լուսինե Թորոյանին 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել 09/24/2020   15:27 ՄԻՊ-ի ներկայացուցիչներն «Արմավիր» ՔԿՀ-ում առանձնազրույցներ են ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ 09/24/2020   15:20 Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի Ազգային ժողովի նախագահի հետ 09/24/2020   15:12 Ինչո ՞ւ Varks.am-ին զրկեցիք լիցենզիայից, իսկ մյուս վաշխառուներին՝ ոչ. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամը՝ ԿԲ փոխնախագահին 09/24/2020   15:04 Առանց պարգևավճարների միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ. ՊԵԿ նախագահ 09/24/2020   14:57 ԱՄՆ-ում BLM-ի ակտիվիստները կրակել են ոստիկանների վրա 09/24/2020   14:52 Հայ-ռուսական հարաբերությունների գրքում թվարկված բոլոր ձեռքբերումները նախորդ իշխանությունների աշխատանքի արդյունքն են. Աշոտյան 09/24/2020   14:43 Վստա՞հ եք՝ կարողանում եք լիարժեք վերահսկել վարկային կազմակերպությունների աշխատելաոճը. «Ոչ վարկային թալանին» նախաձեռնության անդամը՝ ԿԲ փոխնախագահին
09/23/2020   14:17 ՌԴ մեկնել ցանկացողները երեխաների հետ գիշերել են կառավարության շենքի մոտ, հայտարարել են նստացույց ու հացադուլ 09/23/2020   17:28 Դաժան սպանություն. Փեսան հրահանգել է Հովվաշանը  հարձակվել զոքանչի վրա. 09/23/2020   22:41 Խուլիգանության կասկածանքով ձերբակալված բնապահպան֊ակտիվիստներն ազատ են արձակվել.դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալությունը 09/22/2020   23:19 Նորքի ինֆեկցիոնի բուժանձնակազմը վիրավորվել է. Կորոնավիրուսի դեմ պայքարում եղել են առաջամարտիկը՝ պարգևատրվել են ուրիշները 09/24/2020   16:00 Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է 09/24/2020   17:52 Բաներ կան, որ սահմանը պետք չէ անցնել. ԿԲ փոխնախագահը` Մանուել Մանուկյանին 09/24/2020   09:17 Եթե Ծառուկյանին կալանավորեն, որդու հարսանիքը կհետաձգվի. «Երազում տեսել եմ». «Հրապարակ» 09/23/2020   14:17 «Արսեն Թորոսյանը հոյակապ հասկանում է, որ ողջ բժշկական միջավայրն իրեն դիմում է ВОЗ-ի տղա անվանումով և դեռ շարունակում է պաշտոնավարել». Գևորգ Գրիգորյան 09/24/2020   16:24 Դիմակ չկրելու համար տուգանք նշանակելու մասին որոշումը ճանաչվել է անվավեր. Վահե Գրիգորյան 09/23/2020   11:23 Գագիկ Ծառուկյանին կալանավորելու երկրորդ փորձը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ 09/23/2020   22:14 Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել. Հայտնի է դատավորը 09/24/2020   09:15 Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրգործ՝ պաշտոնեական կեղծիքով «Փաստ» 09/23/2020   23:00 Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում ձայնային նռնակով պայթեցրել են տեղի ձկան խանութը 09/23/2020   19:09 Փաշինյանի աշխատակազմը 43 մլն դրամ է տվել կասկածելի մի ընկերության, որն աշխատակիցներ չունի. Politik.am 09/24/2020   16:27 ՍԴ նախագահի պաշտոնի համար երկու թեկնածու կա 09/24/2020   12:41 ԱԱԾ աշխատակիցը տարբեր քաղաքացիներից կաշառքի պատրվակով գումար է հափշտակել 09/23/2020   13:07 Դատարանը պնդում է՝ Ծառուկյանն ու փաստաբանները տեղյակ են եղել նիստի մասին, բայց չեն ներկայացել 09/22/2020   23:41 Միշտ զարմացել եմ Նախագահ Քոչարյանի մարդ տեսակի վրա. Արա Վարդանյան 09/23/2020   21:06 Մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսումն ակնհայտ է. Թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական ագրեսիա է պատրաստում 09/24/2020   15:28 Միքայել Մինասյանի վերաբերյալ քրգործով նոր անձ է կալանավորվել

Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան 12/11/2019   20:57  |  Հարցազրույց

Արցախում սպասվող նախագահական ընտրությունների եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, խոսենք Արցախի ներքաղաքական  մթնոլորտից, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ակնկալիքներով եք պատրաստվում նախագահական ընտրություններին։

-Սովորական նախընտրական մթնոլորտ է, որեւէ արտառոց երեւույթ, կարծես թե, չկա, բնականաբար, քաղաքական ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում, նաեւ հայտեր՝ մասնակցելու  ապագա համապետական ընտրություններին, հատկապես, նախագահական  ընտրություններին։ Միակ արտառոց երեւույթը, Սահմանադրության «ընձեռած» հնարավորությունն է ՝ համաժամանակյա ընտրությունների անցկացումը մեկ օրվա մեջ։

-Դաշնակցությունը դեռ, կարծես թե, որոշում չունի, շարունակվո՞ւմ են քննարկումները , թե՞ արդեն մոտ եք համապատասխան որոշմանը։ Կմասնակցեք առանձի՞ն, թե այդուհանդերձ, կսատարեք թեկնածուներից մեկին։

- Ընտրությունններին մասնակցության մեր ձեւաչափի մասին հանդես ենք եկել  հայտարարությամբ, երբ սկսել էինք քաղաքական քննարկումներ դաշտում գործող կուսակցություններ եւ նաեւ հավանական որոշ թեկնածուների հետ։  Քննարկումների փուլը ավարտել ենք եւ  դեկտեմբերի 15-ին կգումարենք մեր արտակարգ ժողովը։ Իհարկե, մեր քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք, թե ովքեր են ընտրված այդ ժողովի պատգամավոր  եւ քննարկումների  արդյունքում ի հայտ կգա ձեւաչափը, որով կմասնակցենք ընտրություններին եւ կունենանք համապատասխան որոշում։

-Պարոն Իշխանյան, հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվում է այն հարցը, թե ով է լինելու ՀՀ գործող իշխանության նախընտրելի թեկնածուն։ Նույնիսկ  անուններ են նշվում, թեկնածուներից առնվազն 2- անունները մամուլով շրջանառվեցին։

-Եվ ովքե՞ր են այդ երկուսը։

- Մամուլում շրջանառվում են  Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի անունները։

-Մեր նախաձեռնած հանդիպումների  ընթացքում ոչ մեկը, ոչ մյուսը չեն ներկայացել որպես ՀՀ իշխանությունների նախընտրած թեկնածու եւ այդ առումով, թերեւս  զերծ կմնամ մամուլում շրջանառվող տեսակետների մեկնաբանությունից։ Ինչ մնում է ապագա նախագահի հարցին, բնականաբար,  ով էլ որ ընտրվի Արցախի նախագահ, կարծում եմ, այն ներդաշնակ համագործակցությունը, որ մենք ունեցել ենք 90-ական թվականներից այս կողմ, իհարկե, Հայաստան-Արցախ որոշ վայրիվերումներով, կարծում եմ այդ քաղաքականությունը պետք է որդեգրվի։

-Արցախի առաջին եւ ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է  Ղարաբաղում ունենալ «քծնող նախագահ», որը,  մեջբերեմ ՝ «հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին»: Նա նաեւ  ասել է, որ «ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում»  եւ, որ «այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Համաձա՞յն եք այս մոտեցմանը։

-Անկեղծ ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ուստի զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետեւ ճիշտ չեմ համարում ընդհանուր հարցազրույցից վերցված առանձին հատվածին մեկնաբանություն տալ, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները եւ քաղաքական պատասխանատուները միշտ  էլ պետք է ունենան ինքնուրույն գործելու քաղաքական վարքագիծ եւ Արցախի սուբյեկտայնության  առումով դերակատարություն ունենան։

-Անցնենք Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային  գործընթացին։ Ինչպե՞ս եք գնահատում  ներկա փուլը։ Բրատիսլավայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից եւ այդ հանդիպմանը նախորդած ու հաջորդած հայտարարություններից հետո մտահոգությունները ոչ թե փարատվեցին, այլ հակառակը՝ էլ ավելի ուժգին  են հնչում։

-Երկուստեք կարելի է հարցին մոտենալ,  ի վերջո , Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո հայկական եւ ադրբեջանական կողմերի սկզբունքների հրապարակայնացումը  տեղի ունեցավ եւ , եթե մենք ուշադրությամբ հետեւենք եւ  վերլուծենք այդ սկզբունքները, մենք կտեսնենք, որ այդ երկու  կողմերի հրապարակած սկզբունքների հատման կետերը կարծես թե չկան, դրանք զուգահեռներ են, որոնք հատվելու նույնիսկ միտումներ չեն պարունակում։ Շատ վտանգավոր տեսակետ եւ  կարծիք շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում, թե որքանով է այդ ամենը  հավաստի եւ իրականությանը համապատասխանող, չեմ կարող ասել, բայց անշուշտ, երբ խոսվում է բանակցային  գործընթացքում 3-րդ կողմի՝  արցախյան կողմի մասնակցության ձեւաչափը վերականգնելու փաստարկի մասին, անընդունելի է ադրբեջանական  համայնքի ներգրավվածության մասին խոսելը։

-Դուք նկատի ունենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությո՞ւնը, թե «Փաշինյանն էլ է հայտարարել, որ խնդիր չկա, եթե բանակցություններին մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը»։

-Այո, կա այդ հայտարարությունը, համենայնդեպս, սա  մտահոգիչ երեւույթ է եւ բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա լուրջ ստվեր  է եւ որեւէ առումով այն չի կարող նպաստել մեր ակնկալիքներին։

-Ակնկալո՞ւմ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացատրություն կամ մեկնաբանություն՝ այս խնդրի հետ կապված,  որովհետեւ իշխող խմբակցության պատգամավորը հղում  արեց հենց նրան։

-Այդպիսի հնարավորություններ կարելի է ստեղծել։ Վերջերս, երբ Հայաստանի վարչապետը Արցախում էր եւ առանձին հանդիպում եղավ Արցախի նախագահի հրավերով եւ նաեւ մեր քաղաքական ուժերի  պահանջով, այնտեղ նաեւ որոշակի անդրադարձ կար  բանակցային գործընթացին։ Այդ հանդիպման ժամանակ  վարչապետի  ներկայացրած տեսակետները, կարծես թե, համահունչ  էին ղարաբաղյան ընդհանուր տեսակետներին  եւ եթե խորանանք, համահունչ էին նաեւ Դաշնակցության սկզբունքին՝ զարգանալ չզիջելով։ Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում, թե որքանով է գործողությունների ընթացքը համահունչ, սա արդեն այլ հարց է։

-Ձեր հիշատակած հանդիպմանը սպասվող ընտրություններում Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը բացակայում էր, նրան, փաստորեն, չէին հրավիրել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս  փաստին։

-Ես նորից եմ ուզում կրկնել, որ  այդ հանդիպումը նախաձեռնվել է Արցախի նախագահի կողմից եւ մենք , ես, համենայնդեպս, այնտեղ հայտնվեցի Արցախի  նախագահի հրավերով եւ թերեւս մենք  հրավիրված չէինք որպես նախագահի թեկնածուներ։ Այդ հանդիպման ընթացքում խոսվեց Ղարաբաղի հարցի մասին , մեր դերակատարության, անելիքների մասին, իհարկե, որոշակի  տեղեկատվություն տրվեց վերջին մեկուկես տարվա  ընթացքում  Հայաստանի սպառազինությունների մատակարարման ընթացքի մասին եւ անդրադարձ եղավ  ապագա ընտրություններին։ Այդ առումով, թերեւս, ես չեմ կարող ամբողջապես այն տեսակետն ունենալ, ինչպես լրատվամիջոցները ներկայացրին, թե  նախագահի թեկնածուներին էին ներկայացված եւ հարցը, որ Վիտալի Բալասանյանի ներկայությունը չկար, պետք է մյուս կողմին ուղղել։ 

- ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  հարցին անդրադառնալով հայտարարել էր, որ չի հրավիրվել եւ, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը ՀՀ և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։ Այս տարբերակված մոտեցմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Այդ առումով  ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ կարծում եմ, որ  եթե նախագահի թեկնածուների  խնդիր կար,  ապա ոչ միայն Վիտալի Բալասանյանը, այլեւ այս հանգրվանում հավանական այլ թեկնածուներ եւս, թերեւս, Ղարաբաղում արդեն իսկ հայտնի են՝ Ռուսլան Իսրայելյան,  Վահան Բադասյան, գուցե՝ Հայկ Խանումյան եւ ուրիշներ։ Այդ առումով, եթե նախագահի հավանական թեկնածուների ձեւաչափը ընտրվեր, այդ թեկնածուները եւս պետք է լինեին։

-Վերջում  նորից հիմնախնդրից։ Բրատիսլավայում  եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ հայկական ու ադրբեջանական կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, թե հիմնախնդիր կարգավորումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար որքանո՞վ է ընդունելի  եւ, ի վերջո, ո՞րն է այդ լուծումը դիրքորոշումների նման կարծության պարագայում։

-Կարծում եմ այդ ամենի մասին խոսելը գուցե իմաստ չունի, եթե ես ուղղակիորեն անդրադառնամ այն փաստին, որ նաեւ Դաշնակցության կառույցում կա կենտրոնական հարց՝ ո՞րն է ՀՀ ներկա  իշխանությունների ռազմավարությունը  Ղարաբաղյան հիմնահարցում եւ ո՞րն է հայեցակարգը, որով կառաջնորդվեն ՀՀ իշխանությունները։ Մենք  չենք տեսնում այս հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով, կարծում եմ,  ավելորդ է մեկնաբանությունը։

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

09/24/2020   11:03 ԱԱԾ «պադվալներում» են պահում իշխանության ներքին խոհանոցը դուրս հանողներին. «Հրապարակ»

Տեսադարան

09/21/2020   14:27 Ռազմական օդուժի ելույթը՝ Անկախության տոնի առթիվ

Մամուլ

Արխիվ

[]