Թեմաներ
Ուրբաթ 03 / 29 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

03/29/2024   18:29 Ընդհանուր տրամադրությունները կարող եմ մեկ բառով բնորոշել ՝ անորոշություն. Վայքի բնակիչն ասում է՝ օրով են ապրում, ապագան չեն պատկերացնում 03/29/2024   18:26 Մասնագետը՝ նախաճաշին նրբերշիկով ձվածեղ ուտելու վտանգավորության մասին 03/29/2024   18:21 Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից 03/29/2024   18:18 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին 03/29/2024   18:12 Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան 03/29/2024   18:03 Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույնկերպ կվարվեմ․ ապօրինի քրեական հետապնդման ենթարկված և արդարացված դատավոր 03/29/2024   17:56 Հաջիևն ասել է՝ ինչն է խոչընդոտում Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը 03/29/2024   17:40 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/29/2024   17:37 Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը 03/29/2024   17:34 «Մտահոգիչ է, եթե նման բաներ կան», ԲԴԽ անդամը՝ «չաթի» արտահոսքի հետևանքով դատավորների հրաժարականի մասին 03/29/2024   17:29 Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին 03/29/2024   17:28 Արդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը 03/29/2024   17:25 Բրիտանական բանակում թույլ են տվել բեղ կամ մորուք պահել 100-ամյա արգելքից հետո 03/29/2024   17:02 ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի համար Հայաստանին վերապահված է կամակատարի դեր՝ վստահ են ՌԴ ԱԳՆ-ում 03/29/2024   16:53 X սոցցանցում ի հայտ կգա պոռնոգրաֆիկ կոնտենտով ենթաբաժին 03/29/2024   16:50 Դատավոր Վազգեն Ռշտունու նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հայտարարությանը դատախազությունը հարկ չի համարում ընթացք տալ 03/29/2024   16:36 Մոսկվան 102-րդ ռուսական ռազմակայանն անվանել է «Հայաստանի ինքնիշխանության միակ երաշխավոր» 03/29/2024   16:24 Սոչիում անհաջողակ «Ռոմեոն» փորձել է հրկիզել սիրելիի ընտանիքին, բայց խառնել է տան դուռը 03/29/2024   16:19 Մխիթար Պապոյանը չի բացառել, որ ԲԴԽ անդամի հաջորդ թեկնածուն կարող է ինքը լինել (տեսանյութ) 03/29/2024   16:14 Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը 03/29/2024   15:52 Տղամարդը կերել է աշխարհի ամենակծու պղպեղն ու մահացել 03/29/2024   15:49 ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք 03/29/2024   15:27 ԱՄՆ դեսպանին ուղղված Նարեկ Սամսոնյանի բաց նամակը թույլ չտրվեց հանձնել նրան. Ակցիա՝ ԱՄՆ դեսպանատան մոտ (տեսանյութ) 03/29/2024   15:20 «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր 03/29/2024   15:15 Հովհաննես Բաղրամյանը մերձբալթյան երկրների դիտարկմամբ դահիճ է. Հայ ժողովուրդը պատրա՞ստ է նման ինտեգրման. Մաքսիմ Վասկով (տեսանյութ) 03/29/2024   15:12 Ադրբեջանը քարոզում է, թե «բնակչության ավելի քան 95 %-ը հավատում է գյուղերի վերադարձին» 03/29/2024   15:02 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/29/2024   14:47 Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 03/29/2024   14:45 Եղանակային ճնշումներ լինում են. Արագածոտնի մարզի դատարանի նախկին նախագահի արձագանքը՝ դատավորների դեմ ճնշումների մասին հարցին 03/29/2024   14:24 Հայաստանն ու Ադրբեջանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը՝ հայտնում են Բաքվից 03/29/2024   14:20 Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագներ 03/29/2024   14:17 Ծանրամարտի աշխարհի 2027 թ առաջնությունը տեղի կունենա Երևանում 03/29/2024   14:07 Օրենքով գող Շաքրո Մոլոդոյն արդեն ազատության մեջ է 03/29/2024   13:47 Խորը մտահոգ ու անհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն կարծես թե բոց առաջացնող կայծը չի երևում. Անանյան 03/29/2024   13:45 Մեթյու Միլլերը պատասխանել է Զախարովայի մտահոգություններին՝ կապված Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման հետ 03/29/2024   13:37 Հայ հասարակությանը հետաքրքիր է, ի՞նչ կանի ՌԴ-ն՝ Հայաստանի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմական ագրեսիայի դեպքում. Աբովյան (տեսանյութ) 03/29/2024   13:25 Վրաստանի իշխանությունները մահմեդական համայնքին կփոխանցեն ևս 20 մզկիթ 03/29/2024   13:12 Այսօրվանից 8-10 աստիճանով տաքանալու է, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև 03/29/2024   13:09 Մեկնարկել է Արցախ Միության գործունեության ակտիվ փուլը՝ կայքը, անդամակցելու մեխանիզմն ու դրամահավաքի էջը. Արտակ Բեգլարյան 03/29/2024   13:05 Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Հալեպին. սպանվել է 42 սիրիացի զինծառայող 03/29/2024   12:50 Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվել է փոփոխության. 2024 թվականի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կ.-ի արտոնություն 03/29/2024   12:42 Հորն առերևույթ բռնության ենթարկելու, հարևան կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է ներկայացվել 40–ամյա տղամարդուն 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/29/2024   12:31 Ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները. ՍԱՏՄ 03/29/2024   12:26 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել 03/29/2024   12:20 «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:05 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում
03/28/2024   23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա 03/29/2024   11:20 Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները 03/29/2024   08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ» 03/28/2024   16:55 Գեղարքունիքի մարզում հայրը հաճախակի ծեծել է անչափահաս դստերը, փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ 03/28/2024   14:15 Գլխավոր դատախազի տեղակալի ամուսնուն փորձ է արվում բարձր պաշտոնի տեղավորել ու նշանակել Փորձաքննությունների բյուրոյի ղեկավար՝ դրանով այդ անկախ կառույցը դարձնել դուստր ձեռնարկություն 03/28/2024   08:11 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար․ «Հրապարակ» 03/27/2024   21:59 Արգածոտնի մարզի գյուղերից մեկում․ 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված 03/27/2024   20:50 Զախարովան՝ Բաքվի կողմից Ուկրաինային զենք մատակարարելու մասին 03/29/2024   14:56 Ինչու Բաքուն չցուցադրեց Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը՝ պարզաբանում են հեռուստաալիքից 03/28/2024   18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․ 03/27/2024   20:42 Դաշնակցական Գագիկ Սարգսյանին կալանավորել են «խռովյալ ՔՊ-ականի» ցուցմունքի հիման վրա․ փաստաբանը մանրամասներ է հայտնել գործից 03/29/2024   17:39 Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը 03/28/2024   18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ 03/28/2024   14:13 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 03/27/2024   21:21 ՌԴ ԱԻՆ - ը հրապարակել է «Կրոկուսի» ահաբեկչության զոհերի նոր ցուցակը 03/28/2024   12:59 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 03/29/2024   12:13 Դուք վախեցած եք. եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել. Ռուբեն Մխիթարյան 03/29/2024   12:42 Ադրբեջանի խորհրդարանի նախագահը խոսել է Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից 03/27/2024   21:48 «Էդ վարչապետը, որ կա, եկավ ստեղ, ասի, որ դա չի բավականացնելու ու դրանից 2 օր հետո հրաժարական տվեցի». Շուռնուխի նախկին գյուղապետ 03/28/2024   22:41 Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը.Ժաննա Անդրեասյան

Շատ վտանգավոր տեսակետ շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում. Դավիթ Իշխանյան 12/11/2019   20:57  |  Հարցազրույց

Արցախում սպասվող նախագահական ընտրությունների եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, խոսենք Արցախի ներքաղաքական  մթնոլորտից, ի՞նչ իրավիճակ է, ի՞նչ ակնկալիքներով եք պատրաստվում նախագահական ընտրություններին։

-Սովորական նախընտրական մթնոլորտ է, որեւէ արտառոց երեւույթ, կարծես թե, չկա, բնականաբար, քաղաքական ուժերի վերադասավորումներ են տեղի ունենում, նաեւ հայտեր՝ մասնակցելու  ապագա համապետական ընտրություններին, հատկապես, նախագահական  ընտրություններին։ Միակ արտառոց երեւույթը, Սահմանադրության «ընձեռած» հնարավորությունն է ՝ համաժամանակյա ընտրությունների անցկացումը մեկ օրվա մեջ։

-Դաշնակցությունը դեռ, կարծես թե, որոշում չունի, շարունակվո՞ւմ են քննարկումները , թե՞ արդեն մոտ եք համապատասխան որոշմանը։ Կմասնակցեք առանձի՞ն, թե այդուհանդերձ, կսատարեք թեկնածուներից մեկին։

- Ընտրությունններին մասնակցության մեր ձեւաչափի մասին հանդես ենք եկել  հայտարարությամբ, երբ սկսել էինք քաղաքական քննարկումներ դաշտում գործող կուսակցություններ եւ նաեւ հավանական որոշ թեկնածուների հետ։  Քննարկումների փուլը ավարտել ենք եւ  դեկտեմբերի 15-ին կգումարենք մեր արտակարգ ժողովը։ Իհարկե, մեր քննարկումների արդյունքների մասին կտեղեկացնենք, թե ովքեր են ընտրված այդ ժողովի պատգամավոր  եւ քննարկումների  արդյունքում ի հայտ կգա ձեւաչափը, որով կմասնակցենք ընտրություններին եւ կունենանք համապատասխան որոշում։

-Պարոն Իշխանյան, հասարակական-քաղաքական շրջանակներում ու մամուլում քննարկվում է այն հարցը, թե ով է լինելու ՀՀ գործող իշխանության նախընտրելի թեկնածուն։ Նույնիսկ  անուններ են նշվում, թեկնածուներից առնվազն 2- անունները մամուլով շրջանառվեցին։

-Եվ ովքե՞ր են այդ երկուսը։

- Մամուլում շրջանառվում են  Արայիկ Հարությունյանի եւ Մասիս Մայիլյանի անունները։

-Մեր նախաձեռնած հանդիպումների  ընթացքում ոչ մեկը, ոչ մյուսը չեն ներկայացել որպես ՀՀ իշխանությունների նախընտրած թեկնածու եւ այդ առումով, թերեւս  զերծ կմնամ մամուլում շրջանառվող տեսակետների մեկնաբանությունից։ Ինչ մնում է ապագա նախագահի հարցին, բնականաբար,  ով էլ որ ընտրվի Արցախի նախագահ, կարծում եմ, այն ներդաշնակ համագործակցությունը, որ մենք ունեցել ենք 90-ական թվականներից այս կողմ, իհարկե, Հայաստան-Արցախ որոշ վայրիվերումներով, կարծում եմ այդ քաղաքականությունը պետք է որդեգրվի։

-Արցախի առաջին եւ ՀՀ  2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է  Ղարաբաղում ունենալ «քծնող նախագահ», որը,  մեջբերեմ ՝ «հնազանդորեն տուրք է տալիս որեւէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին»: Նա նաեւ  ասել է, որ «ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում»  եւ, որ «այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի»: Համաձա՞յն եք այս մոտեցմանը։

-Անկեղծ ասած, ամբողջությամբ ծանոթ չեմ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին, ուստի զերծ կմնամ մեկնաբանությունից, որովհետեւ ճիշտ չեմ համարում ընդհանուր հարցազրույցից վերցված առանձին հատվածին մեկնաբանություն տալ, բայց մեկ բան կարող եմ ասել, որ Արցախի իշխանությունները եւ քաղաքական պատասխանատուները միշտ  էլ պետք է ունենան ինքնուրույն գործելու քաղաքական վարքագիծ եւ Արցախի սուբյեկտայնության  առումով դերակատարություն ունենան։

-Անցնենք Արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային  գործընթացին։ Ինչպե՞ս եք գնահատում  ներկա փուլը։ Բրատիսլավայում ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից եւ այդ հանդիպմանը նախորդած ու հաջորդած հայտարարություններից հետո մտահոգությունները ոչ թե փարատվեցին, այլ հակառակը՝ էլ ավելի ուժգին  են հնչում։

-Երկուստեք կարելի է հարցին մոտենալ,  ի վերջո , Բրատիսլավայում կայացած հանդիպումից հետո հայկական եւ ադրբեջանական կողմերի սկզբունքների հրապարակայնացումը  տեղի ունեցավ եւ , եթե մենք ուշադրությամբ հետեւենք եւ  վերլուծենք այդ սկզբունքները, մենք կտեսնենք, որ այդ երկու  կողմերի հրապարակած սկզբունքների հատման կետերը կարծես թե չկան, դրանք զուգահեռներ են, որոնք հատվելու նույնիսկ միտումներ չեն պարունակում։ Շատ վտանգավոր տեսակետ եւ  կարծիք շրջանառության մեջ դրվեց վերջին 2 օրվա ընթացքում, թե որքանով է այդ ամենը  հավաստի եւ իրականությանը համապատասխանող, չեմ կարող ասել, բայց անշուշտ, երբ խոսվում է բանակցային  գործընթացքում 3-րդ կողմի՝  արցախյան կողմի մասնակցության ձեւաչափը վերականգնելու փաստարկի մասին, անընդունելի է ադրբեջանական  համայնքի ներգրավվածության մասին խոսելը։

-Դուք նկատի ունենք ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությո՞ւնը, թե «Փաշինյանն էլ է հայտարարել, որ խնդիր չկա, եթե բանակցություններին մասնակցի նաև Արցախի ադրբեջանական համայնքը»։

-Այո, կա այդ հայտարարությունը, համենայնդեպս, սա  մտահոգիչ երեւույթ է եւ բանակցային գործընթացի ու հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա լուրջ ստվեր  է եւ որեւէ առումով այն չի կարող նպաստել մեր ակնկալիքներին։

-Ակնկալո՞ւմ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացատրություն կամ մեկնաբանություն՝ այս խնդրի հետ կապված,  որովհետեւ իշխող խմբակցության պատգամավորը հղում  արեց հենց նրան։

-Այդպիսի հնարավորություններ կարելի է ստեղծել։ Վերջերս, երբ Հայաստանի վարչապետը Արցախում էր եւ առանձին հանդիպում եղավ Արցախի նախագահի հրավերով եւ նաեւ մեր քաղաքական ուժերի  պահանջով, այնտեղ նաեւ որոշակի անդրադարձ կար  բանակցային գործընթացին։ Այդ հանդիպման ժամանակ  վարչապետի  ներկայացրած տեսակետները, կարծես թե, համահունչ  էին ղարաբաղյան ընդհանուր տեսակետներին  եւ եթե խորանանք, համահունչ էին նաեւ Դաշնակցության սկզբունքին՝ զարգանալ չզիջելով։ Համենայնդեպս, այդպես էր ներկայացվում, թե որքանով է գործողությունների ընթացքը համահունչ, սա արդեն այլ հարց է։

-Ձեր հիշատակած հանդիպմանը սպասվող ընտրություններում Արցախի հանրապետության նախագահի թեկնածուներից մեկը՝ Վիտալի Բալասանյանը բացակայում էր, նրան, փաստորեն, չէին հրավիրել։ Ինչպե՞ս եք վերաբերում այս  փաստին։

-Ես նորից եմ ուզում կրկնել, որ  այդ հանդիպումը նախաձեռնվել է Արցախի նախագահի կողմից եւ մենք , ես, համենայնդեպս, այնտեղ հայտնվեցի Արցախի  նախագահի հրավերով եւ թերեւս մենք  հրավիրված չէինք որպես նախագահի թեկնածուներ։ Այդ հանդիպման ընթացքում խոսվեց Ղարաբաղի հարցի մասին , մեր դերակատարության, անելիքների մասին, իհարկե, որոշակի  տեղեկատվություն տրվեց վերջին մեկուկես տարվա  ընթացքում  Հայաստանի սպառազինությունների մատակարարման ընթացքի մասին եւ անդրադարձ եղավ  ապագա ընտրություններին։ Այդ առումով, թերեւս, ես չեմ կարող ամբողջապես այն տեսակետն ունենալ, ինչպես լրատվամիջոցները ներկայացրին, թե  նախագահի թեկնածուներին էին ներկայացված եւ հարցը, որ Վիտալի Բալասանյանի ներկայությունը չկար, պետք է մյուս կողմին ուղղել։ 

- ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը  հարցին անդրադառնալով հայտարարել էր, որ չի հրավիրվել եւ, որ վարչապետն ու նրան սատարող ՀՀ քաղաքացիները Բալասանյանի վերջին ամիսներին ծավալած գործունեությունը ՀՀ և Արցախի ազգային անվտանգության տեսակետից համարում են քայքայիչ։ Այս տարբերակված մոտեցմանն ինչպե՞ս եք վերաբերվում։

-Այդ առումով  ես որեւէ մեկնաբանություն չեմ կարող տալ եւ կարծում եմ, որ  եթե նախագահի թեկնածուների  խնդիր կար,  ապա ոչ միայն Վիտալի Բալասանյանը, այլեւ այս հանգրվանում հավանական այլ թեկնածուներ եւս, թերեւս, Ղարաբաղում արդեն իսկ հայտնի են՝ Ռուսլան Իսրայելյան,  Վահան Բադասյան, գուցե՝ Հայկ Խանումյան եւ ուրիշներ։ Այդ առումով, եթե նախագահի հավանական թեկնածուների ձեւաչափը ընտրվեր, այդ թեկնածուները եւս պետք է լինեին։

-Վերջում  նորից հիմնախնդրից։ Բրատիսլավայում  եւս մեկ անգամ ակնհայտ դարձավ, որ հայկական ու ադրբեջանական կողմերի տեսակետները տրամագծորեն տարբեր են։ Այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի  հայտարարությունը, թե հիմնախնդիր կարգավորումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Ադրբեջանի ու Արցախի ժողովուրդների համար որքանո՞վ է ընդունելի  եւ, ի վերջո, ո՞րն է այդ լուծումը դիրքորոշումների նման կարծության պարագայում։

-Կարծում եմ այդ ամենի մասին խոսելը գուցե իմաստ չունի, եթե ես ուղղակիորեն անդրադառնամ այն փաստին, որ նաեւ Դաշնակցության կառույցում կա կենտրոնական հարց՝ ո՞րն է ՀՀ ներկա  իշխանությունների ռազմավարությունը  Ղարաբաղյան հիմնահարցում եւ ո՞րն է հայեցակարգը, որով կառաջնորդվեն ՀՀ իշխանությունները։ Մենք  չենք տեսնում այս հարցերի պատասխանները, այդ իսկ պատճառով, կարծում եմ,  ավելորդ է մեկնաբանությունը։

 

Հեղինակ՝ Մ.Ղ.

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

03/29/2024   11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ Շոշից

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]