Թեմաներ
Չորեքշաբթի 04 / 24 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/24/2024   21:17 Մեր ժողովուրդը խաբեության մեջ էր, իսկ հիմա ճշմարիտ սիրո վրա կառուցված շատ գեղեցիկ գործընթաց ենք կազմակերպելու. Տեր Աբել 04/24/2024   21:09 Վերջում՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար 04/24/2024   20:56 Կիրանց -Ոսկեպար ճանապարհահատվածում բողոքի ակցիան վերածվել է նստացույցի. Գործուղված ոստիկաններ չկան, ակցիան ընթանում է խաղաղ (տեսանյութ) 04/24/2024   20:48 Ցեղասպանությունից փրկված Աղավնի Ներսիսյանի մայրն ու քույրը մահացել են սովից, իսկ ինքը մեծացել է ամերիկյան մանկատանը. միակ հարազատն իրեն գտել էր 50-ականներին՝ հորեղբոր աղջիկը .... 04/24/2024   20:35 Հոգեբանը թվարկել է քնելուց առաջ վատ սովորությունները 04/24/2024   20:19 Երկրորդ նախագահը Հայաստանում է եւ կնոջ հետ այցելել է Ծիծեռնակաբերդ 04/24/2024   20:13 Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել քո ընտանիքից, գերեզմաններից, ինչն անհնար է 04/24/2024   19:59 Պահանջում ենք իրավապահներից՝ դադարեցնել ապօրինի գործողություններն ու իշխանության կամայական որոշումներին հլու հնազանդ ենթարկվելը․ «Ջենեսիս Արմենիա» 04/24/2024   19:43 Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան 04/24/2024   19:34 Չեչեն նախարարը ծաղրել է Կադիրովի հիվանդության մասին լուրերը 04/24/2024   19:15 Բոլորս պետք է կանգնենք եկեղեցու կողքին, այլ ղեկավարություն չունենք. Քաղաքացի (տեսանյութ) 04/24/2024   19:08 Բայդենը ստորագրել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին օրենքը 04/24/2024   18:54 Հրդեհ Կամո գյուղում 04/24/2024   18:54 «Չլուծված խնդիրներ կան, Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ». Ադրբեջանը նորից է պահանջներ առաջ քաշում 04/24/2024   18:51 2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 04/24/2024   18:45 Սա իրավական գործընթաց չէ, սա դասական քաղաքական հետապնդում է․ Այվազյանը՝ Սուրեն Պետրոսյանի գործի մասին 04/24/2024   18:38 Գիտնականները կապ են հայտնաբերել ալկոհոլի անհանդուրժողականության գեների և քաղցկեղի միջև 04/24/2024   18:25 Նկարում ես եմ ու մշեցի մեծ Հարութ պապս. ես հիշում եմ և պահանջատեր եմ թե´ Մուշի, թե´ Արցախի համար. թյուրքագետ 04/24/2024   18:19 Արցախից բռնի տեղահանված գեղանկարիչ Արկադի Մկրտչյանի նկարների ցուցահանդեսը տեղի կունենա Հռոմում. Իսպանացին հորդորել է չվաճառել Արցախից փրկված գործերը՝ դրանք անգին են 04/24/2024   18:14 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի, որից 5-ը՝ Իսակովի պողոտայից 04/24/2024   18:12 Սաուդյան Արաբիայի թագավորը հոսպիտալացվել է 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   17:33 Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց 04/24/2024   17:29 Վաղը կարող է Երեւանը հանձնեն ու ասեն՝ ոչ մի հայկական տարածք չենք տալիս, իրենցն է. Տիրան Խաչատրյան 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/24/2024   16:56 Մատյան մարդասիրաց» ձեռագիրն ամփոփում է «Ավրորայի» գործունեության ութ տարին 04/24/2024   16:53 Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության 04/24/2024   16:49 Անկարայում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի նախագահները 04/24/2024   16:46 Իրենց պետք է ուղարկել իրենց տեղը, լուծումը մեկն է՝ այս մարդկանց իշխանություններից հեռացնելը․ Սերժ Սարգսյանը՝ ՔՊ-ականների մասին 04/24/2024   16:23 Լոնդոնում նժույգների թագավորական գվարդիայի 5 ձի «դիմել է փախուստի». կան վիրավորներ 04/24/2024   16:14 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է, ուրիշ տարբերակ և ճանապարհ չկա․ Բագրատ Սրբազան 04/24/2024   16:14 Ուկրաինայում ստեղծված իրավիճակի համար միայն Զելենսկին չէ մեղավոր. Լուկաշենկո 04/24/2024   16:06 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն 04/24/2024   15:57 Կովկասը մի քիչ նեղ է և՛ Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար, մեկը պետք է հետ քաշվի․ Մելքոնյան (Տեսանյութ) 04/24/2024   15:36 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին 04/24/2024   15:19 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի՝ կողքին «Մակարով» տեսակի ատրճանակ 04/24/2024   15:15 Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն 04/24/2024   15:00 Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել ֆինանսական աջակցության ևս մեկ տրանշ՝ 1,5 միլիարդ եվրոյի չափով 04/24/2024   14:46 Թուրքիայի հետ հաշտեցումը մի պայմանով կարող է լինել՝ Ցեղասպանության ճանաչումը.Ռոբերտ Մաթեւոսյան 04/24/2024   14:43 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 04/24/2024   14:40 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 04/24/2024   14:30 Պետք է էնքան ուժեղ լինենք, էդ սյունը հանենք, տանենք Սումգայիթում դնենք. Մանվել Եղիազարյան 04/24/2024   14:24 ԵԿՄ ավտոմեքենան տավուշցիների ուղղությամբ քշելու դրվագով ՔԿ-ն մեղադրում է քաղաքացիներին․ Սուրեն Պետրոսյանը և չորս անձ ձերբակալվել է՝ Նոյեմբերյանի ակցիայի գործով 04/24/2024   13:55 Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/24/2024   13:39 Իրենց բոյևիկները գալիս, գյուղերը տակնուվրա էին անում. նախկին ոստիկանապետը՝ Ղըզըլ Հաջիլին, Բաղանիս-Այրումը, Ներքին Ասքիպարանի դատարկվելու մասին 04/24/2024   13:38 Մենք տարածքներ չունենք տալու, այս իշխանություններին պետք է վռնդենք. գնդապետ Ավետիսյան 04/24/2024   13:24 Զարմացած եմ Նոյեմբերյանի ոստիկաններից, նման բիրտ ուժ և անհարգալից վերաբերմունք ժողովրդի նկատմամբ առաջին անգամ եմ տեսնում․ պատգամավոր 04/24/2024   13:20 Սուրեն Պետրոսյանը գտնվում է ՁՊՎ-ում, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ դեռևս չեն իրականացվել 04/24/2024   13:15 Եղանակը առաջիկա 5 օրերին
04/23/2024   23:26 Ջահերով երթ՝ Թբիլիսիում և Ախալքալաքում 04/23/2024   13:27 Իրավիճակը Երեւան-Սեւան մայրուղու վրա այս պահին. ճանապարհը երկկողմանի փակ է 04/23/2024   12:51 Ջահերով երթ. այսօր Երեւանում ժամը 19։00-ից սկսած փակ են լինելու փողոցներ 04/23/2024   10:51 Արգիշտի Քյարամյանի նոր նշանակումը 04/23/2024   18:55 Ես էլ ձեռքերս կկտրեմ ու Տավուշից ոչինչ չեմ տա. Սարգիս Խանդանյան 04/23/2024   20:25 Այս պահին լարված վիճակ է Ալավերդու ճանապարհին. ոստիկանները հրելով հեռացնում են մեքենաները 04/23/2024   00:14 Տաքսու վարորդը ուղեւորության ժամանակ անարգել է մոսկվացի կնոջը 04/24/2024   17:44 Լարված վիճակ Իսակովի պողոտայում. «Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են այն (տեսանյութ) 04/24/2024   08:04 Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․«Հրապարակ» 04/24/2024   13:46 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ դավաճան» վանկարկումներով 04/23/2024   17:14 «Ինձ չեմ տեսնում այն ԵԿՄ շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա». Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից 04/23/2024   17:23 Սյունիքում մտահոգություններ կան. Գորիսի փոխքաղաքապետ 04/23/2024   20:52 Մենակ չթողնեք տավուշցուն,Արցախը կորցրինք` չկարողանալով համախմբվել, Տավուշը մեր դարպասն է. Գառնիկ Դանիելյան 04/22/2024   21:58 Ալիև․ Բաքուն և Մոսկվան ևս մեկ վիթխարի նախագիծ կսկսեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում 04/24/2024   17:22 Տղամարդը աղավնիների պատճառով իր հղի կնոջը կապել է անկողնում ու այրել տունը 04/23/2024   23:13 Պուտինին եւ Շոյգուին զեկուցել են ՌԴ ՊՆ փոխնախարարի ձերբակալության մասին 04/23/2024   13:14 10 գյուղ էլ Վարդենիսից են հանձնելու Քաղաքացիները փակել են նաև Երևան-Սևան ավտոճանապարհը. ուղիղ 04/23/2024   18:18 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար 04/23/2024   18:06 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է տասնամյակներով կառուցված և անառիկ պահված Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան 04/24/2024   12:11 Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ

Անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան. Սիրանուշ Սահակյանի ելույթը՝ Ժնեւում 12/11/2019   18:06  |  ԼՐԱՀՈՍ

Դեկտեմբերի 11-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների կոմիտեի՝ Հայաստանի մասով նախնական նիստը, որի շրջանակներում «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը հանդես է եկել ելույթով (հայտարարությամբ) ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։

Հայտարարությունը ստորեւ.

«Սույն հայտարարության շրջանակում կանդրադառնանք դատական համակարգին վերաբերող հետևյալ հարցերին՝ (1) դատական համակարգի անկախություն (հատուկ անդրադարձ կատարելով նաև հակակոռուպցիոն հաստատություններին և ընթացակարգերին), (2) Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն, (3) Սահմանադրական դատարանի գործունեություն։

Առաջին, Դատական համակարգի անկախությունը։

2015 թվականի Համընդհանուր պարբերական դիտարկման մի շարք երկրներ (այդ թվում՝ ԱՄՆ, Գերմանիա, Չեխիա, Լիտվա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեդիա) գործադիր և դատական իշխանությունների տարանջատման, ինչպես նաև դատական իշխանության անկախության ամրապնդման վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Հայաստանին։

2015 թվականի Սահմանադրական բարեփոխումներն արմատական փոփոխություններ կատարվեցին այս ուղղությամբ՝ կենտրոնանալով դատական համակարգի գործառնական, կառուցվածքային և սոցիալական անկախության վրա։ Ուժեղացվեց դատական համակարգի ինքնակառավարումը և ընդլայնվեց նոր մարմնի՝ Բարձրագույն Դատական Խորհրդի լիազորությունները դատավորների նշանակման, առաջխաղացման, լիազորությունների դադարեցման, ինչպես նաև դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության կիրառման հարցերում: Այս փոփոխություններն իրացվեցին նաև սահմանադրական օրենքների միջոցով:

Չնայած իրավական փոփոխություններին, դատական համակարգի գործունեությունը խոցելի է, ինչը պայմանավորված է մի քանի գործոններով, այդ թվում՝ «հեռախոսային արդարադատության» պրակտիկայով (https://www.youtube.com/watch…), գործադիր իշխանության կողմից դատավորների նկատմամբ բացահայտ սպառնալիքներ ու ազդեցություններ, խտրական ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, դատական համակարգի կառավարումը թույլ է, ինչը կապված է սահմանափակ ինստիտուցիոնալ կարողությունների, ոչ բավարար աշխատուժի, դատավորների գերծանրաբեռնվածության, դատական համակարգի անձնակազմի անպատրաստվածության, էլեկտրոնային գործիքակազմի սահմանափակ կիրառման և ոչ բավարար ֆինանսավորման տրամադրման հետ։ Դատական իշխանությանը վերաբերող քաղաքականության փաստաթղթերը մշակված չեն ապացույցների վրա հիմնված քաղաքականության սկզբունքներին համապատասխան: Իրավական և դատական բարեփոխումների նոր ռազմավարությունը չունի հստակ նպատակներ, համարժեք և բավարար գործողություններ, ինչպես նաև չափելի արդյունքներ։

Կառավարությունը և Խորհրդարանը, որոնք ներկայացնում են իշխող «Իմ Քայլը» դաշինքը, հսկայական ռեսուրսներ են գործադրում դատական իշխանությանը «ենթարկեցնելու» համար: Այսպես,

(Ա) 2019թ․ մայիսին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն սպառնացել է դատական համակարգին և կիրառել հարկադրված հրաժարականների ինստիտուտը։

(Բ) 2019թ․ մայիսի 20-ին, վարչապետը կոչ է արել ՀՀ քաղաքացիներին արգելափակել բոլոր դատարանների, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի ելքերն ու մուտքերը։ Այս նպատակով օգտագործվել են վարչական ռեսուրսներ։ Մոտ 1100 քաղաքացիներ, այդ թվում՝ Խորհրդարանի գործող անդամներ, պետական պաշտոնյաներ, քաղաքացիական ծառայողներ, արգելափակել ենդատարանների մուտքերը։ Վարչապետն անձամբ այցեյել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իր իսկ օրինակով խրախուսելով համախոհներին։ Ոստիկանների կողմից ցուցաբերվել է անգործություն։ Դատական շենքի ֆիզիկական հասանելիությունը մերժվել է դատարան դիմած քաղաքացիներին, փաստաբաններին և ամենակարևորը՝ դատավորներին։ Այն դատավորները,ովքեր փորձել են մուտք գործել դատարանի շենք, ենթարկվել են բանավոր և ֆիզիկական բռնությունների: Թեև դատավորներն ու փաստաբանները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին, քրեական գործերի հարուցումը մերժվել է։

(Գ) Հատուկ քննչական ծառայությունը շինծու քրեական գործերի շրջանակներում իրականացրել է քննչական և այլ գործողություններ՝ «անհնազանդ» դատավորների նկատմամբ: Օրենքի կոպիտ խախտումներով խուզարկվել է 2019թ․ մայիսին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը։ Խուզարկությունն իրականացվել է 2018 թվականի աշնանը հարուցված քրեական գործի հիման վրա՝ կապված պաշտոնեական կեղծիքի՝ կեղծ արձանագրությունների կազմման հետ, որը, սակայն, փետրվարին մերժվել է Գլխավոր դատախազության կողմից։ Պարզվել է, որ Գլխավոր դատախազը վերացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և դատավորի դեմ քրեական հետապնդում է սկսել դատարանի որոշման կայացումից անմիջապես հետո։

(Դ) Խորհրդարանը փոփոխություններ է կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ վերջինիս վերապահելով դատավորների նկատմամբ վեթինգի իրականցումը։ Միևնույն ժամանակ, զգալիորեն նվազեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անկախության մակարդակը։ 2019թ․ սեպտեմբեր ամսին, Ազգային Ժողովը վերացրեց Հանձնաժողովի անդամների թափանցիկ և օբյեկտիվ նշանակումը, ինչպես նաև մեղմացրեց անդամների նկատմամբ ներկայացվող պահանջները՝ անտեսելով Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի, Ջակարտայի հայտարարության, ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի և ԳՐԵԿՈ-ի առաջարկները։

Առաջարկներ.

1. Հարուցել քրեական գործեր` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու այն անձանց, ովքեր 2019թ․ մայիսի 20-ին կանխել են դատավորների, ծառայողներին, դատավարության կողմերի մուտքըդատարաններ: Հատուկ ուշադրություն դարձնել պետական պաշտոնյաներին և ծառայողներին:

2. Օբյեկտիվորեն և համակողմանիորեն քննելարդարադատության իրականացմանը խոչընդոտելու բոլոր դեպքերը (ներառյալ Սահմանադրական արդարադատությանը)։

3. Ձեռնարկել միջոցներ բոլոր դատավորների հեղինակությունն ու արժանապատվությունը պաշտպանելու համար՝ բացառելով ընտրողական արդարադատության իրականացումը:

4. Անհապաղ վերանայել Հանձնաժողովի ընտրության ընթացակարգը՝ ներկայացնելով անդամների բաց, մրցակցային, թափանցիկ և օբյեկտիվ ընտրություն՝ զերծ քաղաքական միջամտությունից, և հնարավորինս սեղմ ժամկետներում ձևավորելմիջազգային չափորոշիչներին համապատասխանող Հանձնաժողով։

Երկրորդ, Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելություն։

Գերմանիայի կողմից ներկայացվել է առաջարկ Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցելության մասին (120.46)։ ՀՀ Կառավարությունը ընդունել է հանձնարարականը՝ նշելով «2006 թվականին Հայաստանը ներկայացրել է բաց հրավերներ ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերին։ Ըստ այդմ, ցանկացած Հատուկ Զեկուցող կարող է այցելել Հայաստան»։
Չնայած Հայաստանի դատական համակարգի աննախադեպ զարգացումներին և միջազգային հանրության կողմից ներկայացված քննադատական արձագանքին, Հատուկ Զեկուցողի որևէ այցելություն չի իրականացվել։ «Իրավական ուղի» ՀԿ-ն հիշեցրել է այցելության կատարման միջազգային հանձնարարականի մասին՝ տեղեկացնելով նաև ՀՀ կառավարության դիրքորոշման վերաբերյալ։

Առաջարկ.

անհապաղ կազմակերպել Դատավորների և իրավաբանների անկախության հարցերով Հատուկ Զեկուցողի այցը Հայաստան։

Երրորդ, Սահմանադրական դատարանի գործունեությունը։

Նախորդ դիտարկմանը Սահմանադրական դատարանի անկախությունն ու պատշաճ գործունեությունն ապահովելու համար հատուկ առաջարկ չի արվել, թեև Սահմանադրական դատարանը Հայաստանի դատական համակարգի մաս է։ Թավշյա հեղափոխությունից հետո սկսվեց բաց քաղաքական բախում մի կողմից Խորհրդարանի և Կառավարության, իսկ մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև, ինչը խաթարում է օրենքի գերակայությունը և սպառնում է Սահմանադրական դատարանի պատշաճ գործունեությանը:

Նպատակ ունենալով համալրել հեղափոխությունից հետո առկա Սահմանադրական դատարանի դատավորի միակ թափուր պաշտոնը՝ ՀՀ Նախագահը, իշխող քաղաքական ուժի ազդեցության ներքո, ընթացակարգային կանոնների խախտմամբ առաջադրեց իշխանության համախոհ Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով ընտրվեց Խորհրդարանի կողմից։ Սակայն վերջինս երդմնակալության ժամանակ իրեն հռչակեց Սահմանադրական դատարանի նախագահ։ Իշխող կուսակցությունը խրախուսեց այս հայտարարությունը և հորդորեց ՍԴ գործող նախագահին և մնացյալ 6 անդամներին լքել իրենց պաշտոնները։

Ուղղորդված անձինք՝ բաղկացած 20 հոգուց, հավաքվեցին ՍԴ-ի առջև՝ հարձակումներ գործելով նաև դատավորների վրա։ Այս հարձակումները մնացին անպատիժ։

Վենետիկի հանձնաժողովը կոշտ կերպովարձագանքել է այս ինքնահռչակմանը՝ նշելով հետևյալը՝ «Հանձնաժողովը նաև տեղեկացվել է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը կասկածի տակ է առել դատարանի 9 դատավորներից 7-ի լեգիտիմությունը, որոնք ընտրվել էին մինչև 2015թ․փոփոխություններն ուժի մեջ մտնելը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, և կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»։

Այնուհետև, դատավորի մասնագիտական արժանապատվությունը անտեսելով՝Արդարադատության նախարարությունը նախաձեռնեց օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված ՍԴ դատավորների վաղաժամ հրաժարականին: Այս նախաձեռնությամբ առաջարկվեց գործարք՝ վաղաժամհրաժարականի դիմաց պահպանել դատավորի աշխատավարձը մինչև 70 տարեկան լրանալը, այնուհետև՝ կենսաթոշակը: Այլ կերպ՝ դատավորներին առաջարկվեց կաշառք հարկատուների գումաներիհաշվին՝ հրաժարական ներկայացնելու ազատ կամքը խեղաթյուրելու համար՝ հօգուտ կուսակցական շահերի։

2019թ․ սեպտեմբեր ամսին, իշխող քաղաքական խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց։ Հիմնական ընդդիմադիր խմբակցությունը Խորհրդարանում ձեռնպահ մնաց քվեարկությունից: Միևնույն ժամանակ, իշխող քաղաքական կուսակցության ականավոր գործիչներ հանդես եկան հանրային սպառնալիքներով, ինչպիսիք են՝ «Եվ այսուհետ հիշե՛ք, ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից։ ՄԻԱԿ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՄԱՆԴԱՏՈՎ օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի։ Հրայր Թովմասյանը չի պաշտոնավարելու և վերջ։ Հույս ունեմ՝ ինքնակամ կգնա. դեռ կարող է»։

2019թ․ սեպտեմբեր 4-ին, Խորհրդարանի անդամ Արման Բաբաջանյանը, ով լքել էր Խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունը, մի խումբ անձանց կողմից Սահմանադրական դատարանի լիազորությունների յուրացման վերաբերյալ հաղորդում ներկայացրեց, որում նշեց, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանը զավթել է Դատարանի լիազորությունը։ 2019թ․ հոկտեմբերի 17-ին, հայտարարության հիման վրա Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական դրդապատճառներով հարուցեց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով:
2019թ․ հոկտեմբերի 29-ին, Վենետիկի հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ՝ հորդորելով Հայաստանի իշխանություններին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս մտահոգիչ իրավիճակը մեղմացնելու և Հայաստանի Սահմանադրության բնականոն գործունեությունը վերահաստատելու համար (https://www.venice.coe.int/webforms/events/?id=2837)։

Ներկայումս Կառավարությունը պլանավորում է իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Սահմանադրական դատարանը Վճռաբեկ դատարանի հետ միավորելու պատրվակով Սահմանադրական դատարանը «գրավելու» նպատակով:

Առաջարկներ

1. Հարգել Սահմանադրական դատարանի դերն ու իրավունքները և վերահաստատել Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունը։

2. Հարգել Սահմանադրական դատարանի դատավորների անփոփոխելիությունը և դադարեցնել դատարանի ներկա օրինական կազմը քաղաքական մեծամասնության ազդեցության ներքո գտնվող անձանցով փոխարինելու բոլոր փորձերը:

3. Օրենսդրորեն ամրագրել Նախագահի կամ կառավարության կողմից թեկնածուների առաջադրման համար արդար, թափանցիկ և մրցութային ընթացակարգերով ընտրության պահանջ (ՄԻԵԴ դատավորների ընտրության ընթացակարգին համանման) և ապահովել այդ դրույթների կենսագործումը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

16:15 14/10/2019  |  ՔաղաքականԿտեսնենք՝ ցանկանո՞ւմ են էթիկական ստանդարտներ զարգացնել, թե իրենց անգործությամբ կնպաստեն քաղաքական մշակույթի վաթտարացմանը. Սիրանուշ Սահակյան
20:28 12/09/2019  |  ՀարցազրույցԲանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման սահմանափակումը վերացնող նախագիծը կարող է կամայականությունների հանգեցնել. Սիրանուշ Սահակյան
12:25 23/07/2019  |  ՔաղաքականԻշխանությունը լուրջ մտավախություն ունի միջազգային հեղինակավոր կառույցներից «ոչ ցանկալի» կարծիք ստանալու հետ կապված. Սիրանուշ Սահակյան
12:01 05/07/2019  |  ԼՐԱՀՈՍԴատախազությունը կվերածվի ճնշող գործիքի, եթե քրեական արդարադատությունից դուրս ներգրավվածություն ունենա. Սիրանուշ Սահակյան (տեսանյութ)
16:54 21/03/2019  |  ԼՐԱՀՈՍԼինելու ենք սկզբունքային և հետևողական.Արցախի նախկին ՄԻՊ-ը և Էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահը միասին ՀԿ են հիմնել
23:10 05/02/2019  |  ԼՐԱՀՈՍՍտեղծված իրավիճակն անհամատեղելի է մասնագիտական գործունեության վերաբերյալ իմ մոտեցումներին. պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը հրաժարական է տվել
09:10 16/01/2014  |  ՄամուլՍիրանույշ Սահակյան. «Նոր աշխատաոճ ներդնելու խնդիրը՝ պայմանավորված անձերով, անպայման տեղի կունենա»
17:29 09/01/2014  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԷթիկայի հանձնաժողովը նոր նախագահ է ընտրել
13:02 29/11/2013  |  ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱԲարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը կունենա նոր նախագահ

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]