ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծը 12/10/2019 12:37 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ 83 կողմ դեմ 33 ձայներով ընդունեց ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծը։
Օրինագծով նախատեսվում է ներդնել ՍԴ դատավորների կամավոր վաղ կենսաթոշակի դիմելու ինստիտուտը։ Համաձայն օրինագծի՝ նախատեսվում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ը ՍԴ դատավորի հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց մինչև սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, ստանում է կենսաթոշակ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի և հավելաչափի չափով։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները նախապես հայտնել էին՝ դեմ են քվեարկելու օրինագծին։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նկատեց՝ սխալ է Սահմանադրական դատարանից սկսել, որովհետև այսօր ՍԴ-ի ծառայություններից օգտվում է քաղաքացիների մեկ երրորդը, իսկ ընդհանուր. «Սա անձերի դեմ մղվող օրենք է, այլ ոչ թե ինստիտուցիոնալ համակարգի»,-հավելեց Գևորգ Պետրոսյանը։
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ հեռու է այն մտքից, որ այս նախագիծը լուծելու է ՍԴ-ի շուրջ ճգնաժամը, բայց միանում է «Իմ քայլը» դաշինքին և կողմ է քվեարկելու։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ընդգծեց, որ նպատակը մեկն է՝ զարգացնել, կայացնել ինստիտուտները, կատարել խորքային բարեփոխումներ. «Մեր կարծիքով այս քայլը նպաստելու է դրան։ «Իմ քայլը» խմբակցությունն ունի առաջարկներ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում որոշակի խմբագրական շտկումներ կատարելու վերաբերյալ»,-հավելեց Լիլիթ Մակունցը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն էլ ասաց. «Դուք այս ամբիոնից Ձեր գիտելիքներով ջարդուփշուր արեցիք ՍԴ-ն, բայց այդպես էլ մեզ չկարողացաք բացատրել, որ եթե նրանք այդքան վատն են, ինչու ենք մենք նրանց բարձր կենսաթոշակով, պատվով ուղարկում հանգստի։ Դուք մեզ չհամոզեցիք, որքան էլ փորձեցիք ամբիոնի մոտ միկրոֆոնը ծռել»,-նշեց Անի Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
03/29/2024 11:55 Աննկարագրելի քաոս էր,երեխաներին ասել ենք՝ չխոսեք,վերև չնայեք, թուրքերի միջով ենք գնում.գաղթը՝ ՇոշիցՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 03/29/2024 08:17 Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:13 Սաղաթելյանները՝ իշխանության թիրախում․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:08 Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞․ «Հրապարակ»
- 03/29/2024 08:04 Փաշինյանը ոչինչ չի խնայում անձնական պաշտպանության համար․«Հրապարակ»
- 03/29/2024 07:57 Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:48 Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»
- 03/29/2024 07:46 Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
- 02/13/2024 21:42 Ադրբեջանը խուսափելու է իրական բանակցային գործընթացից. որոշակի հանձնառություններ է ստանձնել՝ Իրանի դեմ կատարելու, որոնք իրականացնելու ցանկություն այս պահին չունի. Ձյունիկ Աղաջանյան
Մեկնաբանություն
- 03/28/2024 18:41 Հայ ժողովրդին վախեցնում է ադրբեջանի պատերազմով, իսկ ինքը վախենում է Արցախի նախագահից․ և ոչ միայն․․․
- 03/26/2024 13:03 Ադրբեջանի հերթական պահանջը. Արթուր Խաչատրյան
- 03/25/2024 18:12 ԱԺԲ-ն ներկայացրել է, թե ինչ պահանջներ են ներկայացվել Նոր Նորքի ոստիկանության բաժնի մոտ
- 03/25/2024 16:19 Մեկնարկում է «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագիրը. Մետաքսե Հակոբյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 03/28/2024 23:41 Վեց ծառայակիցների հետ սեռական հարաբերություն ունեցած ոստիկանը 500 հազար դոլար կստանա
- 03/28/2024 18:28 Կինը բռնել է ամուսնուն դավաճանելիս՝ առողջ ապրելակերպի հանդեպ ունեցած սիրո շնորհիվ
- 03/27/2024 23:52 Նույն քաղաքի երեք ուսուցչուհիների ձերբակալել են աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար
- 03/27/2024 16:30 «Տիտանիկ»-ի հերոսուհու կյանքը փրկած դուռը աճուրդում վաճառվել է 718 հազար դոլարով
Հետաքրքիր է իմանալ
- 03/25/2024 18:55 Գիշերը Լուսնի խավարում է եղել. ինչ ազդեցություն ունի այն մարդու վրա
- 03/25/2024 16:49 Խաբարովսկի երկնքում անհայտ օբյեկտ են նկատել. (տեսանյութ)
- 03/25/2024 13:21 Արեգակնային բռնկումից հետո Երկիրը ծածկվել է հզոր մագնիսական փոթորիկով. սրանից ավելի ուժեղը գրանցվել է շուրջ 20 տարի առաջ
- 03/22/2024 17:29 Իլոն Մասկը ազդարարել է նոր ուղեղային իմպլանտի մասին, որը կույրերին թույլ կտա տեսնել