Թեմաներ
Շաբաթ 04 / 20 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

04/20/2024   16:43 Տիգրան Համասյանին և համերգին կազմակերպիչներին առաջարկում եմ դադարեցնել համերգը. Իշխանյան 04/20/2024   16:36 Մեր հողն եմ ուզում.85-ամյա տատիկը պայքարում է հայի հողի համար (տեսանյութ) 04/20/2024   16:29 Ոչ մի մետր չունենք հանձնելու. արդեն շուրջ 6 ժամ է արդեն Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել գյուղի ճանապարհը 04/20/2024   16:09 Հաջորդը լինելու են ևս 4 գյուղեր, հետո՝ Սյունիքի միջանցքը, հետո՝ էլ Հայաստան չի լինի. Արթուր Խաչիկյան 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/20/2024   15:41 Սամվել Վարդանյանը ցույց է տվել խոշտանգման դեպքի վայրը, պարզվեց այն փակ տարածք է, պատկանում է ԳԱԱ-ին 04/20/2024   15:33 Տարածքային փոփոխությունների հարցը կարող է բացառապես լուծվել հանրաքվեով. սահմանադրագետ 04/20/2024   15:14 Տավուշում առաջնորդվել են 1991 թ-ի քարտեզով. ըստ այդմ՝ Սյունքիում, Շորժայում, Վայոց ձորում Ադրբեջանը պիտի տարածքներ վերադարձնի. Ռուբեն Գալչյան 04/20/2024   15:08 Մեզանից վրե՞ժ եք ուզում լուծել, սահմանը զինվորը գծել ա արյան գնով, ի՞նչն եք հետ տալիս. Կիրանցի բնակիչը՝ Վահե Ղազարյանին 04/20/2024   14:49 Արգավանդի մի շարք հասցեներում երեկվանից դադարեցվել է գազամատակարարումը 04/20/2024   14:40 Մինչև Միջանցք տալն անվանափոխվելու են Երևանի թաղամասերի անունները. Դանիելյան 04/20/2024   14:33 Արտակարգ դեպք՝ Երևանում. կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը. shamshyan.com 04/20/2024   14:26 Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ 04/20/2024   14:18 Հային քնած ժամանակ սպանող ադրբեջանցուն ուզում են բերեն Կիրանցի դպրոցի մոտ տեղակայեն, իրավիճակը լարված է. Իշխանյան (տեսանյութ) 04/20/2024   14:05 Ռուսական հենակետերը դուրս կգան Տավուշից. Փաշինյանը հայտարարել է, թե առաջնագիծ չի լինելու, այլ՝ սահման (տեսանյութ) 04/20/2024   13:49 Փաշինյանը բացում է խաղաքարտերը. կոնկրետ մի թվականի քարտեզով չի իրականացվելու սահմանազատումը (տեսանյութ) 04/20/2024   13:38 Ադրբեջանում հացի փռի աշխատողները դանակահարել են միմյանց. կա 1 զոհ 04/20/2024   13:22 30 հազար պոտենցիալ գող, կրիմինալ, փնթի ու անգրագետ, պոտենցիալ ագենտներ, ահաբեկիչներ՝ երկիրը ներսից պայթեցնող զանգված. Տերտերյան 04/20/2024   13:17 Անհետ կորած տղամարդու դին գտել են Ջրվեժի ձորում՝ նեխած ու հոշոտված. shamshyan.com 04/20/2024   13:05 Ոսկեպարում արձանագրվել է այն, ինչ պայմանավորվել ենք, Կիրանցում աշխատանքային դետալների մեջ շատ չենք խորացել. Փաշինյան 04/20/2024   12:59 Էական ձեռքբերում է Հայաստանի համար. Փաշինյանը՝ Տավուշում տարածքները հանձնելու մասին 04/20/2024   12:57 Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար. գուցե Բրյուսելներում հենց դա՞ էր համաձայնեցվում՝ զիջումներ գովասանքի դիմաց. Հովհաննիսյան 04/20/2024   12:54 Չի կարող լինել ժողովրդին ահաբեկող իշխանություն. Բագրատ սրբազանը դիմել է իրավապահներին 04/20/2024   12:41 Առաջին անգամ սեղանի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը լուծել են հարց. Փաշինյան (տեսանյութ) 04/20/2024   12:22 Վերջ չկա. Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը. Էդգար Էլբակյան 04/20/2024   12:15 Դրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար 04/20/2024   12:05 Լարված իրավիճակ Կիրանցում. սահմանազատման արդյունքում գյուղը կիսվելու է. բնակիչները կրկին ճանապարհ են փակել 04/20/2024   11:49 Մի՜ հավատացեք բանսարկուներին. Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխխոսնակ 04/20/2024   11:44 Ու բանակը հավի նման լքելո՞ւ է դիրքերը. քաղաքագետ 04/20/2024   11:25 Ներուժի լարումով համախմբվել է պետք, չկարողացա՞նք, ուրեմն սաղս էլ նույն «զիբիլն» ենք. Շարմազանով 04/20/2024   11:21 Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը 04/20/2024   11:10 Տավուշի հետ կապված «առաջին ծաղիկները» 44-օրյա պատերազմից անմիջապես հետո արդեն տեսանելի էին. Աբրահամյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:55 Երեկվա քամին ծառեր է շրջել, տանիքներ պոկել 04/20/2024   10:42 Բաքվում 21-ամյա երիտասարդը խանդի հողի վրա սպանել է սիրած աղջկան 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/20/2024   10:18 Փակ ավտոճանապարհներ կան 04/20/2024   10:13 Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը 04/20/2024   10:08 Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/20/2024   08:23 Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․«Հրապարակ» 04/20/2024   08:18 Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» 04/20/2024   08:13 Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանի․ «Հրապարակ» 04/20/2024   08:10 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» 04/20/2024   08:07 Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան ԱԺ․ «Հրապարակ» 04/20/2024   08:05 Մինչ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում , Փաշինյանը բեմականացում էր վայելում․«Հրապարակ» 04/20/2024   07:41 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ» 04/20/2024   07:31 Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ» 04/20/2024   07:28 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի քաղաքային իշխանությունները ձախողել են . «Ժողովուրդ» 04/19/2024   23:53 Հայտնել են երջանիկ կյանքի համար սեքսի իդեալական հաճախականությունը
04/19/2024   08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ» 04/19/2024   22:56 Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը 04/19/2024   07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ» 04/20/2024   08:45 Տավուշում իրավիճակը սրվում է. գիշերը տարբեր բնակավայրերի բնակիչները հավաքվել են Բաղանիս-Կիրանց հատվածում 04/18/2024   18:56 Սամվել Վարդանյանի գրավի գումարը հավաքելու համար ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց 6 ժամում. Ռուբեն Մելիքյան 04/20/2024   11:03 Էրեբունիում 8-րդ դասարանցին պնևմատիկ ատրճանակից կրակել է 9-դ դասարանի երկու երեխաների վրա. shamshyan.com 04/20/2024   10:25 Արմավիրի մարզում 38-ամյա տղան դանակի մի քանի հարվածով սպանել է հորը. shamshyan.com 04/19/2024   18:35 Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ 04/20/2024   15:56 Մերձմոսկվայում ադրբեջանցի գործարարի են սպանել հենց կնոջ աչքի առաջ. տեսախցիկներն արձանագրել են պահը (տեսանյութ) 04/19/2024   20:29 Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի․ Shamshyan.com 04/18/2024   20:47 Ծնողին պատասխան տալ չի լինում, դա բոլորս էլ գիտենք՝ ինձ մորթեն էլ, քերթեն էլ՝ դրան պատասխան չկա, արյան պատասխան չկա, գործն անփոխատույց գործ է․ Վահանյանի ցուցմունքը՝ դատարանում 04/19/2024   21:50 Իրանի դեսպանը՝ Ադրբեջանի տարածքից Իրանին հարվածելու լուրերի մասին (տեսանյութ) 04/18/2024   19:55 Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել 04/19/2024   16:45 Ալիևը մեկնում է Մոսկվա. հայտնի է՝ ինչ են բանակցելու Պուտինի հետ 04/19/2024   12:01 Իսրայելական ԱԹՍ-ները Թավիրզ կարող էին հասնել միայն եթե արձակված լինեին օկուպացված Արցախի տարածքից. իրանագետ 04/19/2024   00:00 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել 04/18/2024   19:39 Կայծակը հարվածել է Երեւան-Դուբայ չվերթն իրականացնող օդանավին (տեսանյութ) 04/18/2024   23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը 04/19/2024   17:32 22-ամյա ադրբեջանցին բենզին է լցրել ու հրկիզել 34-ամյա բնակչուհուն 04/18/2024   19:01 Ինչ վտանգավոր նոր խաղ է սկսել Փաշինյանը Ոսկեպարում. Մի քանի փաստի արձանագրում

Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին. Աննա Հակոբյանն իր ճամփորդությունների մասին 12/10/2019   13:23  |  Հարցազրույց

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեության, քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացի հարթ կազմակերպման, արտերկիր այցերի, երկրի ներսում ծավալող գործունեության ու խաղաղասիրական ակցիաների, ինչպես նաև քննադատություն ու գովեստ պարունակող արձագանքների մասին «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ վարչապետի տիկին, «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ:

-Տիկին Հակոբյան, տարին մոտենում է ավարտին, ասացեք խնդրեմ, ինչպիսի՞ն էր այն «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների համար: Ի՞նչ արդյունքներ կառանձնացնեք:

-Տարին շատ հագեցած էր, իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ մի շարք ուղղություններով: «Իմ քայլը» հիմնադրամում տարվա կտրվածքով եղել է 3 մլն 425 հազար դոլարի շրջանառություն: Ստեղծման օրվանից մինչև այսօր հիմնադրամն ունեցել է 5 մլն դոլարի շրջանառություն: Դա համարում եմ մեծ արդյունք բոլորովին նոր ստեղծված հիմնադրամի համար: Կարևոր ձեռքբերումներից կարող եմ առանձնացնել կրթաթոշակի ծրագիրը: Այս տարի մենք մեծ աշխատանք տարանք վերհանելու այն մասնագիտությունները, որոնք մեր երկրի համար կարևոր են, աշխատաշուկայում պահանջարկ ունեն: Քննարկումներ ունեցանք գործատուների հետ, սահմանեցինք մեր չափանիշները և բավական աշխատանք տանելուց հետո, ի վերջո, 54 անհատի տրամադրեցինք կրթաթոշակ արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու համար:

Իրականացված ծրագրերից կառանձնացնեմ «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով «Սիլք Նոութ» փառատոնի անցկացումը, որը հյուրընկալեց  համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների՝ «Գրեմմի» մրցանակի դափնեկիր և «Բրիտս» մրցանակի առաջադրված աշխարհահռչակ «Jamiroquai» խմբին, հայտնի կիթառահար Ալ Դի Մեոլային, «Parov Stelar» բենդին: Այն մեծ իրադարձություն էր Երևանում, բավական շատ դրական արձագանք եղավ, բազմաթիվ շնորհակալական խոսքեր հնչեցին: Մենք սա կարևորում ենք մշակութային, զբոսաշրջության զարգացման տեսանկյունից:

Կազմակերպվեց նաեւ «Ուրվական» փառատոնը, և կրկին դրական արձագանքներ եղան: Այն բավական հաջող անցավ, նոր շունչ բերեց քաղաքին: Փառատոնն ուղղված էր էլեկտրոնային երաժշտության սիրահարներին, երիտասարդներին, որոնք կրկին շատ շնորհակալ էին, որ նման միջոցառում անցկացվեց: Մենք պատրաստվում ենք այս փառատոնները դարձնել ամենամյա: Դրանցից բացի, տարվա ընթացքում բազմաթիվ մշակութային միջոցառումներ ենք ֆինանսավորել, տարին իսկապես հագեցած է եղել: Շարունակել ենք աղքատության հաղթահարման ծրագիրը, և պետք է նշեմ, որ շահառու ընտանիքների թիվն ավելացել է: Շարունակվել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին տրված ֆինանսավորումը:

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործունեությամբ տարվա ընթացքում 260 երեխայի և երիտասարդի բուժման ամբողջական ծախսերը հոգացել ենք, և դա թիվ մեկ ձեռքբերումն է մեզ համար: Աջակցության շղթան ամբողջական է՝ բուժում, դեղորայք, հոգեբանական ծառայություն, օրը 4 անգամյա սնունդ, բժիշկների վերապատրաստում: Ակտիվ ենք եղել երեխաների համար միջոցառումների կազմակերպման տեսանկյունից: Դրանք  ուրախացնում են, ինտեգրում են, հասարակության մեջ այդ երեխաների նկատմամբ վերաբերմունքն են փոխում: Հասել ենք նրան, որ շատերն իրենք են դիմում մեզ, որ որևէ ձևով երեխաներին ոգևորող նախաձեռնությամբ հանդես գան: Այս առաքելության մեջ մենակ չենք:

Ունենք ձեռքբերում բժիշկների վերապատրաստման, միջազգային կապերի ընդլայնման առումով: Հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվում է Հայաստանում մանկական ուռուցքաբանության ուղեցույցների մշակման ու ներդրման ծրագիր, որի շրջանակներում ստեղծվել են մասնագիտական աշխատանքային խմբեր՝ ներգրավվել են նաև արտասահմանյան հայտնի փորձագետներ: Ծրագրի արդյունքում կունենանք ուղեցույցներ, որոնք կներառեն համապարփակ ինֆորմացիա՝ ախտորոշումից մինչև բուժում և հետագա հսկողություն, կիրառելի ինչպես բուժանձնակազմի բոլոր օղակների, այնպես էլ ընտանիքի անդամների համար։

Բոլորովին վերջերս նաև մեր հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Սուրբ Աստվածամայր հիվանդանոցում քաղցկեղ ունեցող երեխաներին տեղադրվում են երկարատև կրման կենտրոնական երակային մուտքի սարք՝ քիմիաթերապիա ստանալու համար։ Սա բուժման ավելի ժամանակակից մոտեցում է, որը թույլ է տալիս չվնասել երեխաների ծայրամասային երակները և ուղղակի անընդհատ չծակել նրանց դեղորայք ներարկելու համար։ Մեկ խոսքով, ընդհանուր առմամբ, գոհ եմ երկու հիմնադրամների աշխատանքներից:

-Դուք հաճախ ճանապարհորդում եք, ծանոթանում եք այլ երկրներում քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման գործընթացին, փորձին: Ըստ ձեզ՝ ի՞նչն է պակասում մեր երկրում, ի՞նչ եք ձգտում կամ պլանավորում մեզ մոտ ավելացնել:

-Մենք աշխատում ենք բացերը լրացնելու ուղղությամբ: Խնդիրները բազմաթիվ են՝ սկսած վերաբերմունքից, ավարտած ֆինանսական, տեխնիկական, շենքային խնդիրներով: Օրինակ, մենք չունենք հյուրատներ, որ այդ երեխաների ընտանիքներին կարողանանք տեղավորել: Ես ուր այցելել եմ, մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների համար նախատեսված բժշկական հաստատություններն ունեցել են հյուրատներ: Դա պարտադիր օղակ է: Երեխաները երկրի տարբեր հատվածներից են գալիս, ընտանիքների համար պետք է մնալու տեղ լինի: Այն ուղղված է այդ ընտանիքի ամբողջականությունը պահելուն, տնային պայմաններ ստեղծելուն: Մեր հիվանդանոցը շատ լավ վիճակում է, սակայն միևնույն է հիվանդանոցային պայմաններ են, հետևաբար՝ ձգտում ենք ունենալ հյուրատուն, որպեսզի երեխաների ծնողները, ընտանիքը տեղավորվի: Նախատեսում ենք մյուս տարի սկսել հյուրատան նախագծային աշխատանքները, որից հետո արդեն կկարողանանք նախաձեռնել դրամահավաքներ հստակ այդ ծրագրի համար, քանի որ այն լինելու է բավական թանկ և մեծ նախագիծ: Դրանից բացի, շուտով կսկսենք մանկական քաղցկեղի պալիատիվ բաժանմունքի վերանորոգման աշխատանքները։ Կարծես բոլոր նախապատրաստական փուլերը ավարտվել են, և այժմ արդեն շինարարի հետ պայմանագրային փուլում ենք: Այսինքն՝ աշխատում ենք բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ և՛ բժիշկների վերապատրաստում, և՛ պայմանների բարելավում, և՛ ինտեգրում: Ես շատ եմ կարևորում հետագա փուլում կանխարգելման ծրագրերի իրականացումը: Դեռ չենք կարողանում մտնել այդ դաշտ, որովհետև այս փուլում անելիքները  շատ են: Մենք հույս ունենք, որ պետության հետ մեր ջանքերը միավորելով, կկարողանանք ավելի լավ արդյունքի հասնել:

-Մենք ունենք քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման բազմաթիվ հաջողված դեպքեր, սակայն քիչ չեն նաև այն դեպքերը, երբ նման խնդրի առաջ կանգնած ընտանիքները ձգտում են երեխային դուրս տանել երկրից: Ըստ ձեզ՝ այդ անվստահությունը մեր բժշկության հանդեպ որտեղի՞ց է գալիս և ի՞նչ անելիքներ կան:

-Անվստահության համար բազմաթիվ պատճառներ կան, կա նաև ավանդույթ, կամ այսպես ասած՝ սովորություն: Ի՞նչ ենք անում այդ ուղղությամբ, ակտիվացնում ենք միջազգային կապերը, ոլորտի լավագույն մասնագետների հետ շփումները: Իհարկե, մեր բժիշկները մինչև այդ էլ լավ կապեր ունեին, սակայն իմ այցելությունների արդյունքում այդ կապերն ավելի ամրապնդվել են, ավելի ինստիտուցիոնալ են դարձել: Մեր բժիշկներն առանձնակի դժվար դեպքերի պարագայում կապ են հաստատում դրսի մասնագետների հետ: Ես փորձում եմ պայմանավորվածություն ձեռք բերել, որ այն դեպքերում, երբ Հայաստանում բուժումը հնարավոր չէ, սակայն, օրինակ, Գերմանիայում հնարավոր է, ամենամատչելի հնարավորություններով կարողանանք փոխադրել երեխային այնտեղ: Այնպես որ, սերտ համագործակցություն կա, ինչը որոշ դեպքերում նվազեցնում է այդ անվստահությունը:  

-Տիկին Հակոբյան, 2018 թվականին դուք սկիզբը դրեցիք «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը: Երբ հետ հայացքով նայում եք արված աշխատանքին, արձագանքներին, զարգացումներին, արդյո՞ք արդարացվեցին ձեր սպասելիքները:

-Նման նախաձեռնությամբ հանդես գալը հոգուց և  սրտից էր բխում, մի բան, որ պարտավոր ես անել: Եթե հիմա հարցնեիք, կսկսեի արդյոք այդ արշավը, միանշանակ կասեի այո, դա կանեի՝ առանց որևէ բանի մասին մտածելու, որովհետև համարում եմ, որ դա իմ պարտքն էր: Ինչ վերաբերում է արձագանքներին, ապա ասեմ, որ դրանք շատ տարբեր էին ու հետաքրքիր: Նախ` դրական արձագանքները գերակշռում են Հայաստանում, և երկրից դուրս՝ միջազգային հարթակներում: Մոտ 95 տոկոս դրական արձագանք է եղել: Ուզում եմ հատուկ առանձնացնել նաև իրենց որդիներին պատերազմական գործողությունների ժամանակ կորցրած մայրերի արձագանքը, որը նույնպես դրական էր: Որդեկորույս մայրն ասում է, թող ուրիշի որդին նույն ճակատագրին չարժանանա: Ինձ համար դա թիվ մեկ հիմնավորումն է, որ ես ճիշտ ուղղությամբ եմ գնացել: Նախաձեռնության վերաբերյալ բացասական գնահատականների մասնաբաժինը, թերևս, հինգ տոկոսի սահմաններում է: Այդտեղ ես կներառեի Ադրբեջանից հնչող արձագանքները, ինչպես նաև Հայաստանում տարբեր քաղաքական դրդապատճառներով հնչեցրած հայտարարությունները, որոնք շատ դեպքերում հարյուր տոկոսով համընկնում են:

 

-Դուք նշել էիք, որ նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ։ Նույնիսկ խոսել էիք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններից՝ մտադրություն ունենալով հուշել Թուրքիայի նախագահի տիկնոջը, որպեսզի նա էլ իր երկրում խաղաղության կոչ անի:  

-Այո, իմ մտքերը այդ ժամանակ կիսեցի «Ավրորա» ֆորումի շրջանակում խաղաղությանը նվիրված հանդիպման ժամանակ: Իսկապես, նախաձեռնությունը չի սահմանափակվում միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, այս մոտեցումը համամարդկային է:

-Անդրադառնանք Մեհրիբան Ալիևային ուղղված ձեր հրավերին՝ այցելել Արցախ: Ի՞նչը նման հայտարարության համար շարժառիթ հանդիսացավ և, ի՞նչ եք կարծում, արդյոք, կարևոր ուղերձները լայն հասարակությանը տեղ հասավ:

-  Շարժառիթը Ադրբեջանի առաջին տիկնոջ ագրեսիվ հռետորաբանության վերաբերյալ ինձ ուղղված հարցն էր: Ինձ թվում է, այդ առաջարկի, հրավերի շուրջ մեր հանրության վերաբերմունքը, գնահատականները կրկին վերը նշած համամասնությամբ է: 95 տոկոս դրական արձագանք, 5 տոկոս՝ բացասական, այն էլ՝ բացառապես նախկին իշխանությունների մերձավորների եւ նրանց հետ կապ ունեցող անձանց կողմից, ովքեր իրենց բացասական կարծիքը հիմնավորելու համար կամ խեղաթյուրում են իմ խոսքը, կամ կոնտեքստից կտրում:

 

-Տիկին Հակոբյան, տարվա ընթացքում դուք և ձեր ընտանիքը ուշադրության, ես կասեի, գերուշադրության կենտրոնում էիք, ինչն ուղեկցվում էր բազմաթիվ քննադատություններով: Ըստ ձեզ՝ հիմնական պատճառը ո՞րն է և ինչպե՞ս եք վերաբերում դրանց:

-Կարծում եմ, որ բոլոր իշխանությունների դեպքում, բոլոր ղեկավարների ընտանիքները լինում են գերուշադրության կենտրոնում, և դա նորմալ եմ համարում: Ինձ թվում է բոլոր երկրների ղեկավարների կանայք են ուշադրության կենտրոնում, երբ ամեն մի քայլին, ամեն մի բառին հետևում են: Քննադատություն էլ կա, սակայն սեր, գնահատանք, ջերմ խոսքեր եւ բարեմաղթանքներ շատ ավելի շատ կան: Նորմալ երեւույթ է այդ ուշադրությունը: Կարեւորն այն է, որ կարողանանք երբեւէ չհիասթափեցնել մեզ սիրողներին, մեզ համար աղոթողներին:

-Արդյո՞ք այս իրավիճակն ինչ-որ ձևով կաշկանդում է ձեզ կամ ձեր ընտանիքի անդամներին:

-Չէի ասի, թե կաշկանդում է, որովհետև մենք ապրում ենք այնպես, ինչպես ապրում էինք: Չենք խուսափում լինել հանրային վայրերում՝ ոչ մեր երեխաները, ոչ իմ ամուսինը, ոչ ես: Երբ ժամանակ ենք ունենում անպայման շարունակում ենք ընտանիքով գնալ այն վայրեր, որտեղ սիրել ենք հաճախել, հաճույքով ենք գնացել: Այսինքն՝ մենք մեզ չենք զրկում մարդկանց շրջապատում լինելուց: Բայց լինում են դեպքեր, որ ուշադրության կենտրոնում լինելով պայմանավորված՝ վերանայում ես այս կամ այն քայլդ, ընտրությունդ, թեկուզ հագուստի հետ կապված: Եղավ մի դեպք, երբ իմ հագուստի, ավելի շուտ՝ պայուսակի դետալներն էին լուսանկարվել ու քննարկվել: Շատ զարմանալի էր ինձ համար, դրանից հետո ավելի ուշադիր եմ լինում (ժպտում է-հեղ.):

-Եղե՞լ են ձեզ ուղղված քննադատություններ, հրապարակումներ, որ զարմացրել են:

-Շատ-շատ են եղել, երբ ոչ թե զարմացրել են, այլ՝ կյանքից հիասթափեցրել: Օրինակ, կառավարական ինքնաթիռով մեկնել եմ Ժնև, ամուսինս ինձ համար ավտոմեքենա է գնել, բիզնես դասով եմ ճամփորդել, Մեհրիբան Ալիևայի հետ նույն ինքնաթիռով Փարիզից Նյու Յորք եմ մեկնել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստին եմ մասնակցել… բազմաթիվ են նման լուրերը: Եվ ինձ միշտ հետաքրքիր է, թե այդ լուրերն ինչպես են ծնվում, հատկապես լրատվամիջոցների կողմից հրապարակվող: Երբ մարդիկ միմյանց այդպիսի տեղեկություններ են փոխանցում տրանսպորտում, իրենց շենքի բակում, ես կարող եմ հասկանալ, բայց երբ դա դառնում է լուր կամ հոդված, չեմ կարողանում տվյալ ԶԼՄ-ի խմբագրի գործողությունների տրամաբանական ընթացքը  պատկերացնել:  

-Տիկին Հակոբյան ձեզ նաև քննադատում են հաճախակի ճանապարհորդելու համար: Իսկապե՞ս դրա անհրաժեշտությունը դուք տեսնում եք:

-Եթե այդ անհրաժեշտությունը չլիներ, ես ոչ մի տեղ չէի գնա, որովհետև առաջին հերթին դա ինձ համար է դժվար: Ես թողնում եմ Հայաստանում պլանավորված գործերը, տան հետ կապված անելիքները, երեխաներին: Այնքան հագեցած է Հայաստանում իմ աշխատանքային գրաֆիկը, որ ճանապարհորդությունները ժամանակ են խլում, կուտակում են ծրագրված գործերը: Օրինակ, վերջին իմ մարզային այցելությունները… Դրանք ամիսներ շարունակ պլանավորում էինք, սակայն չէին ստացվում, այդ իսկ պատճառով հետաձգվեցին նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ: Հավատացեք, եթե այդ այցերը կարևոր չլինեին, ես այդ հաճախականությամբ չէի ճանապարհորդի: Երբ ես հրավեր եմ ունենում, անպայման համապատասխան գերատեսչությունից խնդրում եմ տալ կարծիք՝ արժե գնալ, թե ոչ: Տարբեր այցերից սպասումները, ակնկալիքները տարբեր են: Օրինակ, Իսլանդիա այցելությունը. մասնակցել եմ «Ռեյկյավիկի գլոբալ ֆորում. կին առաջնորդներ» խորագրով խորհրդաժողովին: Խորհրդաժողովին մասնակցում էի ամուսնուս հորդորով և հանձնարարությամբ, որի նպատակը հաջորդ տարի ֆորումը Հայաստանում անցկացնելն էր։ Աշխարհի 80 երկրից հեղինակավոր և ազդեցիկ կանայք են մասնակցում: Եվ որպեսզի ֆորումը բերենք Հայաստան, պետք է գնալ, ծանոթանալ, ներկայացնել, խոսել: Այդքան հեղինակավոր կանանց մեր երկրում հյուրընկալելը շատ կարևոր է:

-Քանի որ հագեցած աշխատանքային գործունեություն եք ծավալում, հասկանալի է, որ քիչ ժամանակ է մնում երեխաների հետ անցկացնելու: Ինչպե՞ս եք այդ բացը լրացնում, միասին անցկացնելու ժամանակ ունե՞ք սիրած, հետաքրքիր զբաղմունքներ:

-Նույնիսկ այս գերհագեցած պայմաններում, ասեմ, որ հիմա, իմ երեխաներն ինձ ավելի շատ են տեսնում, քան երբ ես թերթի խմբագիր էի աշխատում: Հիմա ավելի շատ ենք շփվում, նույնիսկ իրավիճակի բարելավում ունենք: Աշխատում եմ ավելի հաճախ երեկոն անցկացնել երեխաներիս հետ: Միասին լինելու ժամանակ սիրում ենք, օրինակ` գունավոր մատիտներով նկարել, ներկել: Իրենց սիրած բանջարեղենային սենդվիչն եմ պատրաստում, մուլտֆիլմ ենք դիտում, խաղեր ենք խաղում, հատկապես Արփիի հետ, հեքիաթ եմ կարդում:

-Արտադրված է Հայաստանում, կրենք հայկականը մոտեցմամբ առաջնորդվելով՝ դուք պարբերաբար կրում ու գովազդում եք հայկական արտադրության հագուստը: Ինչպե՞ս ծնվեց այս գաղափարը, և ինչ արդյունքների մասին կարող ենք խոսել, շղթայական ռեակցիա ունեցա՞վ ձեր ընկերների շրջանում:

-Ոչ միայն իմ շրջապատի, այլև լայն կտրվածքով շղթայական ռեակցիա ունեցավ: Հայկական արտադրությամբ զբաղվող ընկերություններից, խանութներից ստանում եմ արձագանքներ: Եղել են դեպքեր, երբ ես կրել եմ հայկական արտադրության զգեստ, գովազդել եմ, հետո իմացել եմ, որ պահանջարկն այնքան մեծ է եղել, որ չեն հասցրել կարել: Գուցե ներկայում այդպես ակտիվ չեմ գովազդում, որովհետև տեսնում եմ, որ գործընթացն առաջ է գնում, հայկական արտադրանքը կրելը դառնում է նորաձև: Ինչպե՞ս ծնվեց գաղափարը: Ես միշտ խանութում գնումներ կատարելիս պարտադիր ընտրել եմ հայկական արտադրանքը: Ինչը հնարավոր էր գնել հայկական, ես այդպես էլ անում էի: Կարծում եմ, որ այդ մոտեցումը պետք է բոլորն ունենան: Հագուստների հետ կապված նախկինում այդքան ակտիվ չեմ եղել, սակայն հիմա լավ տեղեկացված եմ հայկական արտադրության հագուստների հետ կապված, որոշեցի այդ առումով էլ ընտրել միայն հայկականը: Սա է ճանապարհը, որ մեր արտադրողները զարգանան, առավել որակյալ ապրանքներ արտադրեն: Ցանկանում եմ ընդգծել, որ ամուսնուս դերն այստեղ, այսինքն` հայկական արտադրության հագուստ կրելու և գովազդելու որոշման մեջ շատ մեծ է, ինչպես առհասարակ իմ բոլոր նախաձեռնություններում, որոնք իրականություն են դառնում նրա լիակատար աջակցությամբ:

Հարցազրույցը՝ Աննա Գզիրյանի

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:07 09/12/2019  |  Մեկնաբանություն«Առաջին տիկինների ծնկների» միջազգային պրոտոկոլն ենք «ուսումնասիրելու». Աննա Հակոբյան
09:16 06/12/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանը մի շարք պրագմատիկ հարցերով «լիչնիյ ներպրիյազն» ունի Արսեն Թորոսյանի նկատմամբ. «Իրատես»
13:21 04/12/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը Ալիևային հրավիրել է Արցախում մուղամ լսելու
10:41 29/11/2019  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի տիկինն այցելել է սահմանամերձ Մովսես գյուղ
16:41 27/11/2019  |  ՄեկնաբանությունԿարո՞ղ է միայն գեղեցկության սրահներ, շոր ու կոշիկի, եւ իհարկե՝ ոսկու խանութներ պետք է գնամ. Աննա Հակոբյան
10:03 27/11/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանն արդեն մուտք է գործում բանակ. «Հրապարակ»․
10:56 21/11/2019  |  ԼՐԱՀՈՍԱննա Հակոբյանը հանդիպել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեին
16:04 15/11/2019  |  ՄեկնաբանությունԿառավարական առանձնատանը հյուրընկալել եմ Դարիգա Նազարբաևային. Աննա Հակոբյան (լուսնկարներ)
18:14 07/11/2019  |  ԱնցուդարձՎարչապետի տիկինը հայ դիզայներներին հայկական սիմվոլիկայով մուշտա՞կ է պատվիրել
09:20 30/10/2019  |  ՄամուլԱննա Հակոբյանը ռեկե՞տ, թե՞ բարեգործության առաջարկ է արել գործարներին. «Հրապարակ»

Տեսանյութեր

04/12/2024   15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասին

Տեսադարան

05/17/2022   10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցները

Մամուլ

Արխիվ

[]