ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Այթի Էքսպերտիզա» ընկերության տնօրենին բերման ենթարկելով՝ զրկել են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքից 12/10/2019 19:01 | ԼՐԱՀՈՍ
«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել «Այթի Էքսպերտիզա» ընկերության տնօրեն Վարդան Պետրոսյանի այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 9-ին նրան հանձնել են ծանուցագիր՝ հարցաքննության կանչվելու մասին, սակայն նրան բերման ենթարկելով զրկել են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև ենթարկել են հոգեբանական ճնշման։ Վարդան Պետրոսյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։
Դիմում-բողոքը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ, ժամը 13-ի սահմաններում, մեր տուն են եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցներ և ինձ հանձնել են ծանուցագիր՝ հարցաքննության կանչելու մասին։ Միաժամանակ, հայտնել են, որ ես պետք է գնամ իրենց հետ և ժամանակ չտալով, ինչպես նաև թույլ չտալով փաստաբանիս հետ կապվել, պատճառաբանել են, որ ինձ փաստաբան պետք չէ՝ ինձ տարել են իրենց հետ։
ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ հասնելով, իրենց աշխատասենյակ բարձրանալուց հետո, ոմն Գալոյան սկսել է ինձանից հետաքրքրվել թե ինչ կարգով եմ ես դարձել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը և ներկայացրել է ինձ, որ 2018 թվականի փետրվար-հունիս ժամանակահատվածում ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ն Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին մատակարարել է համակարգչային Windows ծրագրի լիցենզիաներ, սակայն ըստ իրենց տեղեկությունների այդ գործարքը եղել է անապրանք և փաստացի որևէ լիցենզիա չի տրամադրվել Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին և արդյունքում կեղծ կատարողական ակտերով ստացվել է գումար։
Ես պարզաբանել եմ, որ այդ պայմանագիրը կնքելիս և դրանով սահմանված ծառայություններ մատուցելիս, ես չեմ հանդիսացել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի
տնօրենը և այդ գործարքի մանրամասներին տեղյակ չեմ ուստի չեմ կարող որևէ պարզաբանում ներկայացնել։
Մոտ հինգ ժամ շարունակ համառ հետևողականությամբ, Գալոյանը պնդում էր, որ եթե ես ընկերության տնօրեն եմ, ապա ես պարտավոր եմ տեղյակ լինել և իրենք վստահ են, որ կատարողական ակտը կեղծ է, քանի որ այդ լիցենզիաները չեն գնվել ՀՀ տարածքում Մայքրոսոֆտ ընկերության ներկայացուցիչ հանդիսացող որևէ ընկերությունից։
Ինձ չհաջողվեց հարցաքննություն իրականացնող ոստիկանին բացատրել, պարզաբանել այն պարզ միտքը, որ ես ընկերության տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից հետո և գործի քննության համար կարևորություն ունեցող որևէ տվյալ չեմ կարող հայտնել, իսկ ինչ վերաբերվում է լիցենզիաները միայն ՀՀ-ից գնելու հնարավորությանը, ապա նա չունի բավարար տեղեկացվածություն և այդ լիցենզիաները հնարավոր է գնել նաև էլեկտրոնային շուկայական հարթակներից, ինչն էլ ամենայն հավանականությամբ արվել է ԱյԹի էքսպերտիզայի կողմից, մինչև իմ տնօրեն դառնալը։
Գալոյան ինկվիզիտորը,ժամեր շաարունակ, գործադրելով հոգեբանական ազդեցություն, անտեսելով իմ վատառողջ լինելու հանգամանքը, ճնշմամբ, շարունակաբար պնդում էր, որ եթե այդ լիցենզիաները չեն գնվել ներկայացուցիչներից, ապա դրանք վավեր չեն, հետևաբար կեղծ են, իսկ եթե դրանք կեղծ են, ապա կեղծ է նաև կատարողական ակտը։
Գալոյանի անմարդկային, անբարոյական կեցվածքը լիովին անհաղորդ մարդու և նրա հոգեվիճակին․ ինձ հանեց հունից և այդ ամենը դադարեցնելու նպատակով, ես որպես ծաղր, առաջարկեցի ընդունեմ, որ ես եմ կատարել այդ կեղծիքը և ոչ միայն դա, նաև սպանել եմ ԱՄՆ նախագահ Ջ․ Քենեդուն։
Ես հայտարարել եմ, որ եթե նրանք կարծում են, որ լիցենզիաները կեղծ են, ապա այդպես էլ կա և դրանք էլ, կատարողական ակտն էլ կեղծ են։
Այդ իմ պոռթկումից օգտվելով, Գալոյանը պնդեց, որ իմ հենց նոր արած հայտարարությունը կարող եմ գրեմ և կարող եմ գնալ։ Պահի ազդեցությամբ ես գրել
եմ այդ անհեթեթությունը, նպատակ ունենալով ազատվել Գալոյանի հոգեբանական կտտանքներից և միաժամանակ ցանկանում էի այդ կերպ ծաղրել ինկվիզիտորի գործելակերպով անօրեն պաշտոնյային, քանի որ համոզված էի, որ իմ այլուրեքությունն այդ հարցում անառարկելի է, այն պարզ պատճառով, որ ես տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից ամիսներ անց։
Ներկայումս վերլուծելով կատարվածը, կարծում եմ, որ թույլ եմ տվել կոպիտ սխալ, քանի որ ինձ զրպարտելով, ոչ միայն թիրախ եմ դարձրել ինձ, այլ նաև անուղղակիորեն զրպարտել եմ այն անձին, /անձանց/ ովքեր առընչություն են ունեցել տվյալ գործարքին։
Ենթադրելով, որ իմ կողմից երբեք չկատարված գործարքի վերաբերյալ մեղավորություն հայտնելու երևույթը միայն կարող է հետևանքներ առաջացնել ինձ համար, իսկ քանի որ ես չեմ առնչվել այդ գործարքին, ուստի համոզված եմ եղել,որ իմ ինքնազրպարտությունը որևէ հետևանք չի ունենա ինձ համար, ես տվել եմ սխալ իրականության հետ չհամապատասխանող բացատրություն։
Ներկայումս հայտնում եմ, որ իրականում ես տեղյակ չեմ այդ գործարքի մանրամասներից, ես այդ գործարքի կատարմանը չեմ մասնակցել, սակայն իմ կողմից հայտնածը, թե դա կեղծ է եղել և կատարողական ակտը ևս կեղծ է, իրականությանը չի համապատասխանում։
Ինձ տեղեկացրել են, որ մինչև իմ տնօրեն դառնալը այդ գործարքը կատարվել է և մնացորդ մասի վերաբերյալ անհրաժեշտ է կատարողական ակտ կազմել
/հաշվապահական հաշվառման նպատակով/։ Այն կարծիքը, որ ես գրել եմ լիցենզիայի կեղծ և կատարողական ակտի կեղծ լինելու վերաբերյալ, բխեցրել եմ Գալոյանի տասնյակ անգամներ հայտնած մղձավանջային զառանցանքից, որ եթե լիցենզիաները չեն գնվել ՀՀ-ում ներկայացուցիչներից, ապա կեղծ են ու կեղծ է նաև կատարողական ակտը։
Կրկին անգամ պնդում եմ, որ ես ուղղակի առնչություն չեմ ունեցել այդ գործարքին, տեղյակ չեմ դրա կատարման ընթացքից, սակայն որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ այդ գործարքը չի կատարվել և լիցենզիաները գնորդ ընկերությանը փաստացի չեն տրամադրվել։
Պատրաստակամ եմ լրացուցիչ հարցաքննվել և տալ սպառիչ պարզաբանումներ։
Միաժամանակ խնդրում եմ իրավական գնահատական տալ Գալոյանի արարքներին, քանզի նա փաստացի բերման ենթարկելով ինձ զրկել է փաստաբանական /իրավաբանական/ օգնություն ստանալու իրավունքից, իրականացրել է ուղղորդված քննություն, ինձ ենթարկել է հոգեբանական ճնշման, կորզել է կեղծ բացատրություն / իմանալով դրա կեղծ լինելու մասին/ անտեսել է իմ վատառողջ վիճակը և մոտ հինգ ժամ շարունակ ինձ ներկայացնելով իր վարկածը, հոգեբանական ճնշմամբ պայմանավորված իմ պոռթկումից օգտվելով, ստիպել է գրի առնել ծաղրական ինքնազրպարտությունը, որի մասին ես նրան մի քանի անգամ տեղեկացրել եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, սակայն գրում եմ նրանից ազատվելու համար։ Փաստացի Գալոյանին պետք չէր օբյեկտիվ ճշմարտությունը, նրան պետք էր մեղավոր անձ, թեկուզ ինքնազրպարտող։
Գալոյանի անմարդկային ազդեցության արդյունքում, իմ ինքնազգացողությունը վատացել է այն աստիճան, որ գիշերը ժամը 23-ի սահմաններում դիմել եմ Էրեբունի բժշկական կենտրոն և ներկայումս գտնվում եմ նյարդաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-նշված է դիմում-բողոքում։
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/19/2024 08:26 Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:18 Ինչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:15 Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»
- 04/19/2024 08:13 ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:10 Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»
- 04/19/2024 08:02 Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց․«Հրապարակ»
- 04/19/2024 07:55 Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/19/2024 13:36 Խոշտանգման հետևանքները՝ Շենգավիթի քննչական բաժնում․ փաստաբանն ահազանգում է
- 04/18/2024 16:43 Ֆրանկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/18/2024 23:54 Սուրճի ևս մեկ օգտակար հատկություն է հայտնաբերվել
- 04/18/2024 23:38 Կինը բժշկի այցի շնորհիվ բացահայտել է ամուսնու դավաճանությունը
- 04/18/2024 17:08 Քանյե Ուեսթը կասկածվում է տղամարդու վրա հարձակվելու մեջ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ