Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2020
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2020   21:51 Վարչապետի «խելոք» խորհրդականը էդ թրիքոտ կաթը խմե՞լ է. Հրաչ Բերբերյան 01/23/2020   21:45 «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործունեությունը վտանգված է 01/23/2020   21:22 Արփինե Հովհաննիսյանը դիմել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում ընդգրկվելու համար 01/23/2020   21:00 ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողների կողմից կանխվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքը 01/23/2020   20:27 Սպանդանոցների հետ կապված խնդիրը կարող էին նախարարության մակարդակով լուծել. Հրաչ Բերբերյան 01/23/2020   20:20 ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ 01/23/2020   19:43 ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ 01/23/2020   19:38 Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը 01/23/2020   19:24 «Էրեբունի պլազա»-ում պատանդ վերցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել 01/23/2020   19:23 Գյուղատնտեսության ոլորտի քաղաքականություն գոյություն չունի. Հրաչ Բերբերյան 01/23/2020   19:13 «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի գույքի վրա կալանք է դրվել 01/23/2020   19:04 Ձեռնաշղթաներ չհագցնելը բանակցության պայման է եղել. Աշոտ Ահարոնյան 01/23/2020   18:59 Անարդար կլինի դեմ լինել Կենտրոնում շրջիկ առևտրի իրականացմանը. Սիսակ Գաբրիելյան 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/23/2020   18:44 Լրատվամիջոցը հաղթեց. Լրագրողի հեռախոսազանգերը վերծանելու դատարանի որոշումը վերացվել է 01/23/2020   18:32 Հույս ունենք խելամտությունը կհաղթի և «Հայկական ժամանակ»-ը կհերքի. Լուսինե Սահակյան 01/23/2020   18:28 Հանրապետությունում գործում է 40 սպանդանոց 01/23/2020   18:15 Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել 01/23/2020   18:05 Զինված անձը վնասազերծված է (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   17:56 Ձեր ցանածն է, դուք էլ հնձեք. թե չէ մեզ ինչ, նույն ձևով շարունակելու ենք աշխատել. Աշոտյան 01/23/2020   17:50 Զինված անձի՝ «Էրեբունի պլազա» ներս մտնելու պահը(տեսանյութ) 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   17:27 ԱԺ «Իմ քայլը» պատգամավորին թույլ տվել են ներս գործել բիզնես կենտրոնի տարածք, սակայն բանակցություններին չի մասնակցել 01/23/2020   17:00 Զինված անձը տեղափոխվել է ոստիկանություն 01/23/2020   16:23 Միջադեպի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում մարդ չի եղել. Սողոմոնյան 01/23/2020   16:20 Բռնության որեւէ դրսեւորում, որեւէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է. Նիկոլ Փաշինյան 01/23/2020   16:15 «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անհայտ անձը զենքը հանձնել է 01/23/2020   16:04 ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը առայժմ զերծ է մնում մեկնաբանությունից 01/23/2020   16:03 Ոստիկանապետը բանակցում է «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անհայտ անձի հետ 01/23/2020   15:59 Քոչարյանի աջակիցը՝ կրակոցների մասին 01/23/2020   15:57 Արա Վարդանյանը կմնա ազատության մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց Արա Վարդանյանին գրավի դիմաց ազատ արձակելու դեմ դատախազության բողոքը 01/23/2020   15:49 Զինված անձը վնասազերծված չէ. բանակցություններ են սկսվել 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/23/2020   15:16 Հայաստանում կբացվի Նիդերլանդների Թագավորության դեսպանատուն 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/23/2020   14:59 Հոնվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   14:34 Հայ-կանադական հարաբերություններն ապագայի շատ ավելի մեծ ներուժ ունեն․ Արմեն Սարգսյան 01/23/2020   14:22 Գյուղացիների ուսերին բարձրանալով վարչապետ դարձած Փաշինյանը թքեց գյուղացիական չարչարանքի վրա ․ Վահան Իշխանյան 01/23/2020   13:59 Կարեն Խաչատրյանը գրավի դիմաց ազատ արձակվեց 01/23/2020   13:53 Նախկին իշխանությունները պարբերաբար փորձել են տորպեդահարել իշխանությանը. ԱԱԽ քարտուղարը՝ հեղաշրջման փորձեր կատարածների մասին 01/23/2020   13:47 Արարատ Միրզոյանը նպաստել է ընդդիմության իրավունքների սահմանափակմանը. Մարուքյան 01/23/2020   13:42 Այսպես է լինում, երբ կովերի համար բարենպաստ պայմանների ստեղծումն ավելի ես կարևորում, քան մամուլի ազատությունը․ Աշոտյան 01/23/2020   13:36 CDI-ն իր մտահոգություններն է հայտնում Հրայր Թովմասյանի դեմ ճնշումների և հարուցված քրգործի կապակցությամբ 01/23/2020   13:29 Խորհրդարանում մթնոլորտը թեժ է. Եթե ձեզ թվում է՝ կարող եք ԱԺ ամբիոնից նվաստացնել կամ վիրավորել ընդդիմությանը, ուրեմն մոլորության մեջ եք. Անի Սամսոնյանը՝ «Իմ քայլին» 01/23/2020   13:13 Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կկրճատվի 01/23/2020   13:08 Մասիս Մայիլյանն այցելել է հացադուլ հայտարարած Ալեքսանդր Քանանեանին 01/23/2020   12:55 «Դուստր Մարիաննա» ընկերությունն ազատվեց ներմուծման մաքսատուրքից 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել
01/21/2020   22:43 Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու մասին որոշումը վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել. Քրեական գործը ենթակա է կարճման 01/22/2020   16:41 Երեւան քաղաքի քննչական վարչության պետն ազատվել է աշխատանքից 01/23/2020   15:21 «Էրեբունի պլազա»-ում պատանդներ կան 01/22/2020   20:58 Փաշինյանը գնաց Տիգրան Սարգսյանի՝ 9 տարվա վաղեմության հետքերով. լիկբեզ գյուղացու համար 01/23/2020   12:52 Կնոջը հակի թելով ամուսինը խեղդամահ է արել ապա՝ որպես ինքնասպանություն ներկայացրել 01/22/2020   09:49 «Ինձ անպետք մարդ եմ զգում». Կուտոյանն ակնարկել է, որ ապրել չի ուզում. «Հրապարակ» 01/23/2020   17:34 Ոստիկանությունը չի մեկնաբանում, թե ինչու է կրակոցներ արձակած անձը ոստիկանությունում տեղափոխվում առանց ձեռնաշղթաների (ՏԵՍԱՆՅՈՒԹ) 01/23/2020   14:43 Արթուր Վանեցյանը պահանջում է, որ «Հայկական ժամանակը» ներողություն խնդրի 01/23/2020   12:15 Հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1 01/22/2020   14:12 Հաջողության չհասնելու տարբերակ չկա. Արթուր Վանեցյան 01/22/2020   15:20 Կրակոցներ բազմաբնակարան շենքում առանց խլացուցիչի, որի ձայները ոչ ոք չի լսել. Գեորգի Կուտոյանի մահվան հետքերով 01/22/2020   17:55 Դատախազությունն ուսումնասիրում է Արթուր Վանեցյանի վերաբերյալ մամուլի հրապարակումը 01/22/2020   21:55 Կարեն Խաչատրյանն ազատ կարձակվի 20 մլն դրամի դիմաց 01/22/2020   11:24 Պարզվել են 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի մի շարք հանգամանքներ. վերջինիս հայրը ձերբակալվել է 01/23/2020   15:02 Կրակոցներ՝ Երեւանի կենտրոնում. ոստիկանները թույլ չեն տալիս մոտենալ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնին 01/23/2020   18:55 «Կյանքս քեզ եմ վստահում». Ոստիկանապետը «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդուն 01/23/2020   15:40 Ոստիկանությունը՝ Էրեբունի պլազայում հնչած կրակոցների մասին 01/22/2020   21:20 Զոռով չի, մարդ չդարձաք. Շարմազանովը՝ Փաշինյանին 01/22/2020   20:02 Կրակոցներ Արարատում. կա տուժած 01/22/2020   17:13 Արսեն Թորոսյանի առաջարկի վերաբերյալ կառավարությունը միասնական դիրքորոշում չունի. Պարզաբանում է Փաշինյանը

«Այթի Էքսպերտիզա» ընկերության տնօրենին բերման ենթարկելով՝ զրկել են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքից 12/10/2019   19:01  |  ԼՐԱՀՈՍ

«Փաստինֆո»-ն ահազանգ է ստացել «Այթի Էքսպերտիզա» ընկերության տնօրեն Վարդան Պետրոսյանի այն մասին, որ ոստիկանության աշխատակիցները դեկտեմբերի 9-ին նրան հանձնել են ծանուցագիր՝ հարցաքննության կանչվելու մասին, սակայն նրան բերման ենթարկելով զրկել են փաստաբանական օգնություն ստանալու իրավունքից, ինչպես նաև ենթարկել են հոգեբանական ճնշման։ Վարդան Պետրոսյանը  դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին։

Դիմում-բողոքը ներկայացնում ենք ստորև.

«Երեկ, ժամը 13-ի սահմաններում, մեր տուն են եկել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ աշխատակիցներ և ինձ հանձնել են ծանուցագիր՝ հարցաքննության կանչելու մասին։ Միաժամանակ, հայտնել են, որ ես պետք է գնամ իրենց հետ և ժամանակ չտալով, ինչպես նաև թույլ չտալով փաստաբանիս հետ կապվել, պատճառաբանել են, որ ինձ փաստաբան պետք չէ՝ ինձ տարել են իրենց հետ։

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ հասնելով, իրենց աշխատասենյակ բարձրանալուց հետո, ոմն Գալոյան սկսել է ինձանից հետաքրքրվել թե ինչ կարգով եմ ես դարձել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի տնօրենը և ներկայացրել է ինձ, որ 2018 թվականի փետրվար-հունիս ժամանակահատվածում ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ն Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին մատակարարել է համակարգչային Windows ծրագրի լիցենզիաներ, սակայն ըստ իրենց տեղեկությունների այդ գործարքը եղել է անապրանք և փաստացի որևէ լիցենզիա չի տրամադրվել Սեքյուրիթի Դրիմ ՍՊԸ-ին և արդյունքում կեղծ կատարողական ակտերով ստացվել է գումար։

Ես պարզաբանել եմ, որ այդ պայմանագիրը կնքելիս և դրանով սահմանված ծառայություններ մատուցելիս, ես չեմ հանդիսացել ԱյԹի էքսպերտիզա ՍՊԸ-ի
տնօրենը և այդ գործարքի մանրամասներին տեղյակ չեմ ուստի չեմ կարող որևէ պարզաբանում ներկայացնել։

Մոտ հինգ ժամ շարունակ համառ հետևողականությամբ, Գալոյանը պնդում էր, որ եթե ես ընկերության տնօրեն եմ, ապա ես պարտավոր եմ տեղյակ լինել և իրենք վստահ են, որ կատարողական ակտը կեղծ է, քանի որ այդ լիցենզիաները չեն գնվել ՀՀ տարածքում Մայքրոսոֆտ ընկերության ներկայացուցիչ հանդիսացող որևէ ընկերությունից։

Ինձ չհաջողվեց հարցաքննություն իրականացնող ոստիկանին բացատրել, պարզաբանել այն պարզ միտքը, որ ես ընկերության տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից հետո և գործի քննության համար կարևորություն ունեցող որևէ տվյալ չեմ կարող հայտնել, իսկ ինչ վերաբերվում է լիցենզիաները միայն ՀՀ-ից գնելու հնարավորությանը, ապա նա չունի բավարար տեղեկացվածություն և այդ լիցենզիաները հնարավոր է գնել նաև էլեկտրոնային շուկայական հարթակներից, ինչն էլ ամենայն հավանականությամբ արվել է ԱյԹի էքսպերտիզայի կողմից, մինչև իմ տնօրեն դառնալը։

Գալոյան ինկվիզիտորը,ժամեր շաարունակ, գործադրելով հոգեբանական ազդեցություն, անտեսելով իմ վատառողջ լինելու հանգամանքը, ճնշմամբ, շարունակաբար պնդում էր, որ եթե այդ լիցենզիաները չեն գնվել ներկայացուցիչներից, ապա դրանք վավեր չեն, հետևաբար կեղծ են, իսկ եթե դրանք կեղծ են, ապա կեղծ է նաև կատարողական ակտը։

Գալոյանի անմարդկային, անբարոյական կեցվածքը լիովին անհաղորդ մարդու և նրա հոգեվիճակին․ ինձ հանեց հունից և այդ ամենը դադարեցնելու նպատակով, ես որպես ծաղր, առաջարկեցի ընդունեմ, որ ես եմ կատարել այդ կեղծիքը և ոչ միայն դա, նաև սպանել եմ ԱՄՆ նախագահ Ջ․ Քենեդուն։

Ես հայտարարել եմ, որ եթե նրանք կարծում են, որ լիցենզիաները կեղծ են, ապա այդպես էլ կա և դրանք էլ, կատարողական ակտն էլ կեղծ են։

Այդ իմ պոռթկումից օգտվելով, Գալոյանը պնդեց, որ իմ հենց նոր արած հայտարարությունը կարող եմ գրեմ և կարող եմ գնալ։ Պահի ազդեցությամբ ես գրել
եմ այդ անհեթեթությունը, նպատակ ունենալով ազատվել Գալոյանի հոգեբանական կտտանքներից և միաժամանակ ցանկանում էի այդ կերպ ծաղրել ինկվիզիտորի գործելակերպով անօրեն պաշտոնյային, քանի որ համոզված էի, որ իմ այլուրեքությունն այդ հարցում անառարկելի է, այն պարզ պատճառով, որ ես տնօրեն եմ դարձել այդ գործարքի կատարումից ամիսներ անց։

Ներկայումս վերլուծելով կատարվածը, կարծում եմ, որ թույլ եմ տվել կոպիտ սխալ, քանի որ ինձ զրպարտելով, ոչ միայն թիրախ եմ դարձրել ինձ, այլ նաև անուղղակիորեն զրպարտել եմ այն անձին, /անձանց/ ովքեր առընչություն են ունեցել տվյալ գործարքին։

Ենթադրելով, որ իմ կողմից երբեք չկատարված գործարքի վերաբերյալ մեղավորություն հայտնելու երևույթը միայն կարող է հետևանքներ առաջացնել ինձ համար, իսկ քանի որ ես չեմ առնչվել այդ գործարքին, ուստի համոզված եմ եղել,որ իմ ինքնազրպարտությունը որևէ հետևանք չի ունենա ինձ համար, ես տվել եմ սխալ իրականության հետ չհամապատասխանող բացատրություն։

Ներկայումս հայտնում եմ, որ իրականում ես տեղյակ չեմ այդ գործարքի մանրամասներից, ես այդ գործարքի կատարմանը չեմ մասնակցել, սակայն իմ կողմից հայտնածը, թե դա կեղծ է եղել և կատարողական ակտը ևս կեղծ է, իրականությանը չի համապատասխանում։

Ինձ տեղեկացրել են, որ մինչև իմ տնօրեն դառնալը այդ գործարքը կատարվել է և մնացորդ մասի վերաբերյալ անհրաժեշտ է կատարողական ակտ կազմել
/հաշվապահական հաշվառման նպատակով/։ Այն կարծիքը, որ ես գրել եմ լիցենզիայի կեղծ և կատարողական ակտի կեղծ լինելու վերաբերյալ, բխեցրել եմ Գալոյանի տասնյակ անգամներ հայտնած մղձավանջային զառանցանքից, որ եթե լիցենզիաները չեն գնվել ՀՀ-ում ներկայացուցիչներից, ապա կեղծ են ու կեղծ է նաև կատարողական ակտը։

Կրկին անգամ պնդում եմ, որ ես ուղղակի առնչություն չեմ ունեցել այդ գործարքին, տեղյակ չեմ դրա կատարման ընթացքից, սակայն որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ այդ գործարքը չի կատարվել և լիցենզիաները գնորդ ընկերությանը փաստացի չեն տրամադրվել։

Պատրաստակամ եմ լրացուցիչ հարցաքննվել և տալ սպառիչ պարզաբանումներ։

Միաժամանակ խնդրում եմ իրավական գնահատական տալ Գալոյանի արարքներին, քանզի նա փաստացի բերման ենթարկելով ինձ զրկել է փաստաբանական /իրավաբանական/ օգնություն ստանալու իրավունքից, իրականացրել է ուղղորդված քննություն, ինձ ենթարկել է հոգեբանական ճնշման, կորզել է կեղծ բացատրություն / իմանալով դրա կեղծ լինելու մասին/ անտեսել է իմ վատառողջ վիճակը և մոտ հինգ ժամ շարունակ ինձ ներկայացնելով իր վարկածը, հոգեբանական ճնշմամբ պայմանավորված իմ պոռթկումից օգտվելով, ստիպել է գրի առնել ծաղրական ինքնազրպարտությունը, որի մասին ես նրան մի քանի անգամ տեղեկացրել եմ, որ դա իրականությանը չի համապատասխանում, սակայն գրում եմ նրանից ազատվելու համար։ Փաստացի Գալոյանին պետք չէր օբյեկտիվ ճշմարտությունը, նրան պետք էր մեղավոր անձ, թեկուզ ինքնազրպարտող։

Գալոյանի անմարդկային ազդեցության արդյունքում, իմ ինքնազգացողությունը վատացել է այն աստիճան, որ գիշերը ժամը 23-ի սահմաններում դիմել եմ Էրեբունի բժշկական կենտրոն և ներկայումս գտնվում եմ նյարդաբուժական բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ»,-նշված է դիմում-բողոքում։

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

01/23/2020   10:58 Ճգնաժամը խորանում է. «Հրապարակ»

Տեսադարան

01/17/2020   13:26 Երեւանը ծածկված է ձյունով

Մամուլ

Արխիվ

[]