ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հրաչյա Հակոբյանը՝ Ամանորի տոնին 700 հազար դոլար ծախսելու Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնության մասին 12/10/2019 15:56 | ԼՐԱՀՈՍ
Այսօրվա իշխանությունը մեկ տարվա ընթացքում արել է այնքան գործ, ինչքան գործ չի արել Հանրապետական իշխանությունն իր 10 տարվա ընթացքում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի ներկայացուցիչների քննադատություններին։
«10 տարիների ընթացքում այդքան ճանապարհ չի վերանորոգվել, որքան ճանապարհ որակով վերանորոգվեց այս մեկ տարվա ընթացքում։ Այնպես որ Հանրապետական կուսակցության նախկին իշխանության ներկայացուցիչները թող հանգիստ նստեն տեղները և վայելեն այսօրվա մեր լավ երկիրը և վայելեն մեր ճանապարհները»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ՀՀԿ ներկայացուցիչներն ասում են՝ իշխանությունն ապօրինի ճանապարհով է զավթվել, Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Իյա, իրո՞ք»։
Հարցին՝ ի՞նչ բացթողումներ ունի ներկայիս իշխանությունն այս մեկ տարվա ընթացքում, պատգամավորը նկատեց՝ միանշանակ բացթողումներ կան, բայց եթե դրանք դրվեն նժարին, ապա առավելություններն ավելի շատ են. «Միանշանակ բացթողումներ, դժգոհություններ եղել են, այդ թվում բազմիցս խոսվել են դժգոհությունների մասին, որ մարդիկ մեզանից դժգոհել են, որ ավելի կոշտ միջոցներով չենք գործել, բայց այդ դժգոհությունների մասին չեմ խոսում։ Ուսուցչի աշխատավարձը բարձրացել է, բժշկի աշխատավարձը բարձրացել է, ինձ մոտեցել են այլ ոլորտի աշխատողներ և ասել են՝ ինչու մեր աշխատավարձը չի բարձրացել և բողոքել են։ Այսպիսի հարցեր կան, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ միանգամից ամեն ինչ չի կարող լավանալ և իր տեղն ընկնել»,-նշեց պատգամավորը։
Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ ընդունելու է Աննա Հակոբյանի մարտահրավերը՝ միանալու «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, պատրաստվում է հաստատել իր մասնակցությունը և մարտահրավեր նետել իր ընկերներին։ Հարցին՝ փոխանցելու է 10 հազ դրամ, թե ավելի շատ, պատգամավորն ասաց. «Երևի 10 հազ դրամ, քանի որ աշխատավարձով ենք ապրում։ Սկզբի համար 10 հազ դրամ»։
Անդրադառնալով Ամանորի տոնի համար 700 հազ դոլարի հատկացմանը՝ պատգամավորն ասաց. «Մինչև չտեսնեմ ինչ միջոցառում է կազմակերպվել, մինչև չտեսնեմ տեղին է ծախսվել այդ գումարը, թե ոչ, չեմ կարող այդ գնահատականը տալ։ Պետք է տեսնենք՝ ինչպես է զարդարվել։Պետք է գնահատենք, թե մեր ժողովուրդն ինչքանով լավ Ամանորի գիշեր անցկացրեց, եթե ստացված լինի, ժողովուրդը գոհ, ուրախ Ամանորի գիշեր անցկացնի, կարծում եմ՝ տեղին կլինի»,-ասաց պատգամավորը։
Դիտարկմանը՝ ավելի լավ չէ այդ միջոցները ծառայեցնել հասարակական, սոցիալական խնդիրներին, Հրաչյա Հակոբյանը նշեց, որ միշտ ավելի լավ է. «Կարելի է ընդհանրապես ոչինչ չանել։ Անցած տարի տեղադրվեց տոնածառը և դրա մասին էր խոսվում, թե ինչու այս գնանոց եղևնի տեղադրել Հրապարակում, այլ կարելի էր մի երկու հոգու բնակարան վերանորոգել կամ վերելակ վերանորոգել։ Միշտ կարելի է ինչ-որ բան գտնել ու ասել՝ սա մի արեք, այս հարցը լուծեք։ Եկեք ասֆալտ չանենք, ասֆալտի փոխարեն կարող էինք 5 հատ վերելակի հարց լուծեինք։ Ասֆալտն ինչ է մեքենան է փչանում ասֆալտից, իսկ վերելակը երբ պոկվում է, մարդիկ են վնասվում։ Հերթականությամբ պետք է անդրադառնանք»,-հավելեց Հրաչյա Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
04/12/2024 15:02 Մտանք ակումբ, Մովսիսյանն ու Ամիրխանյանը ծեծված ջարդված էին,միլպետը ադրբեջանցիների վայրագության մասինՏեսադարան
05/17/2022 10:49 Ոստիկանությունը բերման է ենթարկել «Դիմադրության» շարժման աղջիկ ցուցարարներին, ովքեր փակել են Երևանի փողոցներըՄամուլ
- 04/18/2024 09:30 Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ»
- 04/18/2024 08:21 Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
- 04/18/2024 08:17 Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:14 Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:11 Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
- 04/18/2024 08:09 Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»
- 04/18/2024 07:55 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
- 12/16/2018 12:49 Մարտի 1-ի 10 զոհերից յուրաքանչյուրն ինչ վնասվածքներից եւ ինչ հանգամանքներում է մահացել՝ ՀՔԾ-ի տարիներ առաջ հրապարակած զեկույցը
- 07/18/2018 12:48 Հրապարակվել է «Մարտի 1-ին» վերաբերող իրավական դիրքորոշում
Հարցազրույց
- 04/01/2024 20:09 Թուրքիայի ՏԻՄ ընտրություններն այդ երկրի ներքաղաքական կյանքի կարևոր ջրբաժանն է, Էրդողանի ժառանգներն են կրելու պայքարի դժվարությունները. Մելքոնյան
- 03/09/2024 11:02 ԱՄՆ հետ ունենք ռազմավարական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրում ենք նոր ուղղություններ. Միրզոյան
- 03/04/2024 15:56 Ալիևը և իր վարչակազմը ընդմիշտ կմնան վախի մեջ, հայ զինվորականը չի համակերպվելու ունեցած կորուստների հետ․ Դավիթ Տոնոյան
- 02/17/2024 19:12 ԲԴԽ-ի մեսիջը հստակ էր. ցուցումները չկատարող դատավորները կքարկոծվեն հրապարակայնորեն. Նախշքարյան (տեսանյութ)
Մեկնաբանություն
- 04/18/2024 15:26 Ալիևը ասել է քայլերի հաջորդականությունը՝ սկզբում կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհներ կուզեն դեպի անկլավներ. սա ՀՀ օկուպացիայի ու խեղդելու ծրագիր է.Հայրապետյան
- 04/18/2024 11:52 Վաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբան
- 04/18/2024 11:37 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից
- 04/17/2024 19:53 Արցախի օրինակը կրկնվում է. Միջպետական ճանապարհի փոխարեն Փաշինյանը նախընտրել է ուղղաթիռով գնալ Ոսկեպար
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 04/18/2024 12:59 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից
- 04/18/2024 10:31 Կոտայքում ավտոմեքենան շուռ է եկել, իսկ վիրավորներին գտել են դրանից 15-20 մ հեռու. կա զոհ. shamshyan.com
- 04/18/2024 10:14 Դեպի «Էրեբունի» օդանավակայան տանող ավտոճանապարհին այրվել է «Գազել»
- 04/17/2024 21:54 Գյումրիում քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 04/17/2024 23:53 Թվարկել են 40 տարեկանից հետո մաշկի խնամքի հետ կապված տարածված սխալները
- 04/17/2024 19:01 Կինը հորեղբոր դիակի հետ բանկ է մտել ու փորձել վերջինիս անունով վարկ վերցնել
- 04/17/2024 18:22 Կանցկացվի աշխարհում առաջին գեղեկցության մրցույթը արհեստական բանականության ստեղծած մոդելների միջև
- 04/16/2024 13:52 Գործարարն ու իր կինը ողջ ունեցվածքը տվել են բարեգործության ու հեռացել մենաստան
Հետաքրքիր է իմանալ
- 04/16/2024 18:04 Տիեզերական աղբն ընկել է Երկրի վրա ու ծակել տան տանիքը
- 04/15/2024 18:24 Հայտնաբերվել են մոլորակի ամենաառաջին մարդկանց մնացորդները, որոնք 1,86 միլիոն տարվա վաղեմություն ունեն
- 04/04/2024 19:00 Ծերացման դեմ պայքարում հետազոտողները նոր բացահայտում են արել
- 04/03/2024 16:05 Կինը երկվորյակներ է լույս աշխարհ բերել 22 օրվա տարբերությամբ